Լրահոս
Աշխարհ
10:00
12.05.26
114

Թրամփը մայիսի վերջին բժշկական հետազոտություն կանցնի

Img default alt hy

Սպիտակ տունը հայտնել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մայիսի 26-ին կմեկնի Մերիլենդ՝ կանխարգելիչ բժշկական հետազոտություն անցնելու նպատակով:

«Նախագահ Դոնալդ Թրամփը մայիսի 26-ին կայցելի Ուոլթեր Ռիդի անվան բժշկական կենտրոն՝ ամենամյա ատամնաբուժական և բժշկական հետազոտություն անցնելու համար... Սա կներառի նախագահի առողջական վիճակի պլանային գնահատում՝ որպես կանոնավոր կանխարգելման մաս», - ասված է տարածված հայտարարության մեջ:

Այնտեղ նշվում է նաև, որ նախագահը հանդիպում կունենա կենտրոնի զինծառայողների և աշխատակիցների հետ՝ «ի նշան նրանց մատուցած ծառայությունների, պրոֆեսիոնալիզմի և հայրենիքին նվիրվածության գնահատանքի»։

Սպիտակ տունը խոստացել է այցի վերաբերյալ հավելյալ մանրամասներ հայտնել ավելի ուշ:

Թրամփին պարբերաբար հարկ է լինում հերքել իր վատ ինքնազգացողության մասին լուրերը։ Ամերիկյան առաջնորդը պնդում է, որ ունի բացառիկ ֆիզիկական և մտավոր առողջություն՝ հավաստիացնելով, որ աշխատում է ավելի եռանդուն և շատ, քան ԱՄՆ պատմության ցանկացած այլ նախագահ: