Լրահոս
Աշխարհ
15:09
04.11.24
163

Վալենսիայում ջրհեղեղի պատճառով դասերը չեղարկվել են, երթևեկության սահմանափակումներ են մտցվել

Img default alt hy

Իսպանիայի Վալենսիայի Ինքնավար Համայնքի իշխանությունները ջրհեղեղների հետևանքների պատճառով չեղյալ են հայտարարել պարապմունքները տարածաշրջանի մայրաքաղաքի դպրոցներում, ինչպես նաև մտցրել են տրանսպորտի երթևեկության լուրջ սահմանափակումներ՝ կոչ անելով հնարավորինս աշխատել հեռավար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով քաղաքապետարանին ու արտակարգ օգնության ծառայությանը։

Ինքնավար համայնքում դեռևս մասնակիորեն պահպանվում է եղանակային վտանգի պատճառով նախազգուշացումը։ Այսպես, բնակչությանը խորհուրդ է տրվել մնալ տանը։ Նաև երկու օրով երկարաձգվել է տրանսպորտային միջոցների երթևեկության սահմանափակումը Վալենսիա մտնող և այնտեղից դուրս եկող հիմնական ճանապարհների կոլապսի վտանգի պատճառով։ Բնակիչներին խորհուրդ է տրվել աշխատել հեռավար և խուսափել անձնական մեքենաների օգտագործումից։

Արտակարգ օգնության ծառայությունը պարզաբանել է, որ տուժած շրջաններում տեղակայված է մոտ 5000 զինվորական և մոտ 2100 տեխնիկական միջոց: Մասնագետներին հաջողվել է վերականգնել էլեկտրամատակարարման 95 %-ը, սակայն 12 մունիցիպալիտետներում նախկինի նման չկա գազամատակարարում։ Բացի այդ, դեռևս փակ է երթևեկությունը տարածաշրջանի մի շարք ավտոմայրուղիներում։ 

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։