-
Իրավական
«Արմավիր» ՔԿՀ բերված սառնարանի թաքստոցից հայտնաբերվել են 32 բջջային հեռախոս և այլ արգելված իրեր
13:0020.05.25 -
Քաղաքական
Բա ՔՊ-ի ավագանինե՛ր, ձեր գործի անունն ի՞նչ ա, գնացեք, նախկիններին բռնեք․ Մեսրոպ Մանուկյան
12:4820.05.25 -
Հայլուր
Հայլուր 12։30 Խուզարկություն՝ Երևանի քաղաքապետարանում. ձերբակալվել է 2 պաշտոնյա
12:3020.05.25 -
Հասարակական
Մի քանի գյուղերի բնակիչներ, ի նշան բողոքի, փակել են Երևան-Գյումրի ճանապարհը
12:1920.05.25 -
Իրավական
Անահիտ Մանասյանը և Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողն այցելել են Սյունիքի մարզ
12:0020.05.25 -
Մամուլի տեսություն
Հենց միայն Քոչարյանի անունն ինքնին որոշակի նյարդային նոպաների պատճառ է դառնում․ «Փաստ»
11:3020.05.25 -
Քաղաքական
Ո՛չ Պուտինը, ո՛չ Ելցինը ինձ չեն դիմել միութենական պետության անդամ դառնալու հարցով. Ռոբերտ Քոչարյան
11:2020.05.25 -
Հասարակական
Հայաստանում ժամանակավորապես կդադարեցվի հեռուստատեսային և ռադիոալիքների հեռարձակումը
11:1020.05.25 -
Իրավական
Կաշառք ստանալու մեղադրանքով ձերբակալվել է քաղաքապետարանի 2 պաշտոնատար անձ. Հակակոռուպցիոն կոմիտե
10:5520.05.25 -
Մամուլի տեսություն
Անհետ կորածների ծնողները ԱԱԾ ղեկավարի հետ մատաղ ուտելու են գնացել․ «Հրապարակ»
10:2420.05.25 -
Հասարակական
Արտառոց դեպք՝ Երևանում․ տղամարդը մոտեցել է 9-ամյա աղջկան և ցանկացել ուղեկցել տուն
09:4520.05.25 -
Մամուլի տեսություն
ՊԲ նախկին հրամանատարին տեղափոխել են Վարդաշենի մեկուսարան. քրեական գործը դատարանում է. «Ժողովուրդ»
09:3820.05.25 -
Հասարակական
Լավագույնի ընտրությունը. «Որակի նշան» ընկերությունը կազմակերպում է ցուցահանդես-վաճառք
09:2020.05.25
Վանաձոր-Դիլիջան ճանապարհը դժվարանցանելի է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։
Մ-2 ավտոճանապարհից դեպի Ջերմուկ քաղաք տանող ճանապարհահատվածը տեղի ունեցած քարաթափման պատճառով երկկողմանի փակ է։
Վարդենյաց լեռնանցքը (ձյուն է) դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար, իսկ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհը՝ բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Լոռու մարզում, Ապարանի, Արագածի, Գավառի և Սևանի տարածաշրջաններում, Հրազդան քաղաքում, Դիլիջանի ոլորաններում, Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում տեղում է ձյուն։
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։