Լրահոս
Հասարակական
23:50
07.08.24
3 840

Խոշոր ավտովթար՝ Վանաձորում. շտապօգնության բժիշկը, բուժքույրը, պացիենտն ու վարորդը վնասվածքներ են ստացել

Img default alt hy

Այսօր՝ օգոստոսի 7-ին, շտապօգնության ավտոմեքենայի մասնակցությամբ ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։

Ժամը 21:50-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Զորյան-Գարեգին Նժդեհ փողոցների խաչմերուկում բախվել են «Ստեփանավան» բժշկական կենտրոնի շտապօգնության, «Mercedes» և «Ford Transit» մակնիշի ավտոմեքենաները։

Shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով շտապօգնության բժիշկը, բուժքույրը և շտապօգնության ավտոմեքենայում գտնվող՝ «Ստեփանավան» բժշկական կենտրոնից տեղափոխվող բուժառուն, ինչպես նաև «Ford Transit»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վանաձոր» բժշկական կենտրոն։