-
Հասարակական
Երևանում 20-ամյա երիտասարդը հարձակվել է ՌԴ քաղաքացուհու վրա, ծեծի ենթարկել նրան և փորձել խեղդել
23:5423.04.25 -
Հասարակական
Քրիստոնեական հավատքը դարեր շարունակ եղել է ազգային, հոգևոր արժեքների և հայի ինքնության կերտողը
23:4823.04.25 -
Իրավական
Երևանում բնակվող օտարերկրացին կոկաին է տեղադրել մայրաքաղաքի տարբեր վայրերում
23:3023.04.25 -
Միջազգային
Վերջնագիր՝ Կիևին ու Մոսկվային. Ուկրաիանայի համար ճակատագրական հանդիպումը չեղարկվել է
22:4923.04.25 -
Քաղաքական
Գլուխները պատին են տալիս՝ Լևոն Քոչարյանը՝ ՔՊ-ականների մեղադրանքներին ի պատասխան
22:1923.04.25 -
Քաղաքական
Մանկական հայհոյանքից մինչև ծիծակ կոշիկներ. կառավարությունը քայլեր է ձեռնարկում, որ տղաները ավել անեն
22:0323.04.25 -
Հասարակական
Ջահերով երթի մասնակիցները՝ Արցախի և Արևմտյան Հայաստանի բնակավայրերի անուններով
21:5823.04.25 -
Քաղաքական
Մենք հստակ ուղերձ ենք ուղղում Թուրքիայի իշխանություներին, մեր պայքարը չի մարելու. Ժորա Ավդալյան
21:4723.04.25 -
Քաղաքական
Ադրբեջանը կրակոցներով հասնում է իր նպատակներին. ճնշումը մեծանում է Հայաստանի վրա
21:2823.04.25 -
Քաղաքական
Ցեղասպանությունն ավարտված չէ, քանի դեռ ժխտումը պետական քաղաքականություն է․ Գեղամ Մանուկյան
21:0323.04.25 -
Հասարակական
Այս եղանակային պայմաններում ժողովրդի ներկայությունն ուղերձ է ամբողջ աշխարհին․ Իշխան Սաղաթելյան
20:4523.04.25 -
Հասարակական
Հայ որբերի դժոխային ուղին՝ թրքացման վայրագ օրերում. Ցեղասպանության անջնջելի հետքը
19:3723.04.25 -
Հասարակական
Կառավարությունն այսօր որոշում է կայացրել դե ֆակտո ընտրակաշառքի վերաբերյալ. Հակոբ Բադալյան
19:3223.04.25 -
Իրավական
«Արմավիր» ՔԿՀ բերված սառնարանից հայտնաբերվել են 14 բջջային հեռախոս և այլ արգելված իրեր
19:1623.04.25 -
Զինված ուժեր
Պապիկյանն ու Ֆինլանդիայի դեսպանը քննարկել են ՆԱՏՕ-ի ու ԵՄ-ի հետ համագործակցության հնարավորությունները
19:0423.04.25 -
Հասարակական
Վեհափառը բրազիլական ԶԼՄ-ների հետ քննարկել է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը
17:4723.04.25 -
Քաղաքական
ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամները հանդիպել են ԵԽԽՎ նախագահի գլխավորած պատվիրակությանը
17:1723.04.25 -
Զինված ուժեր
Քննարկվել են ՀՀ-ի և Ավստրիայի միջև պաշտպանության բնագավառում համագործակցության հեռանկարները
16:5923.04.25 -
Քաղաքական
ՔՊ-ական վախեր՝ Հայոց ցեղասպանության ժխտման պատիժը խստացնող՝ «Հայաստան» խմբակցության նախագծից
16:3623.04.25
Վարկային շուկան չի ենթարկվում Կենտրոնական բանկին. բանկերն իրենց խաղն են խաղում. 168.am

168.am-ը գրում է.
Արդեն տևական ժամանակ Կենտրոնական բանկը պարբերաբար նվազեցնում է վերաֆինանսավորման տոկոսադրույքը։ Պարզ ասած՝ իրականացնում է էժան փողի քաղաքականություն։ Իջեցնում է փողի գինը։
Այս քաղաքականությունն ուղղված է առաջին հերթին՝ վարկային շուկային։
Ենթադրվում է, որ ոչ միանգամից, բայց որոշակի ժամանակ հետո այն պիտի հանգեցներ վարկերի էժանացման։ Սակայն մեկ տարի անց էլ վարկերը չեն էժանանում։
Կենտրոնական բանկի փողի էժանացման քաղաքականությունը չի փոխանցվում վարկային շուկային, արդյունք չի տալիս։ Ու չնայած նրան, որ այս ընթացքում էապես նվազեցվել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը, առևտրային բանկերը չեն արձագանքել ԿԲ գործողություններին, չեն էժանացրել վարկերը, շարունակել են բարձր պահել վարկերի տոկոսադրույքները, քամել են քաղաքացիներին ու տնտեսությանը։
Սրա մասին իշխանությունները շատ չեն խոսում, նախընտրում են լռել, հարկ եղած դեպքում՝ պատճառաբանություններ բերել ու արդարացումներ փնտրել։ Նախկինում պիտի լիներ, որ Նիկոլ Փաշինյանը կոկորդ պատռեր, թե բանկերը թալանով են զբաղված, դատարկում են մարդկանց գրպանները։ Այդ ժամանակները վաղուց արդեն անցել են՝ կապ չունի, թե հիմա ինչ է կատարվում վարկային շուկայում, կապ չունի, որ բանկերը թալանում են քաղաքացիներին՝ արհեստական բարձր պահելով վարկերի տոկոսները։
Անցած տարվա կեսերից ԿԲ-ն հասցրել է փողի գինը նվազեցնել 3,25 տոկոսային կետով։
Վերջին վերանայումից հետո, վերաֆինանսավորման տոկոսադրույքը սահմանվեց 7,5 տոկոս։ Նախկինում այն հասնում էր 10,75-ի։
Սա փողի էժանացման բավական մեծ քայլ է։ Մեկ տարուց մի փոքր ավել ժամկետում Կենտրոնական բանկից դուրս եկող փողի գինն ընդհուպ 30 տոկոսով իջել է, բայց դատելով հրապարակվող պաշտոնական տվյալներից՝ դա բոլորովին չի ազդել բանկերի վարկային տոկոսների վրա, չի նպաստել վարկերի էժանացմանը, վարկերը մի բան էլ թանկացել են։
Ֆինանսական շուկայի վերաբերյալ Վիճակագրական ծառայության հրապարակած վերջին տվյալների համաձայն, անցած տարվա հունիսին, երբ Կենտրոնական բանկը, երկար թանկացումից հետո, առաջին անգամ նվազեցրեց փողի գինը, մինչև մեկ տարի ժամկետայնության դրամային վարկերի միջին տոկոսադրույքը 12,14 էր։ Հունիսից սկսած վերաֆինանսավորման տոկոսադրույքը 3,25 տոկոսային կետով նվազեցվել է, իսկ մինչև մեկ տարի ժամկետայնության դրամային վարկերի միջին տոկոսադրույքն այս տարվա հունիսին կազմել է 12,92 տոկոս՝ ավելի բարձր, քան անցած տարվա հունիսին էր։
Ոչ միայն չի իջել, այլև բարձրացել է։
Այս տարվա հուլիսին, նախորդ ամսվա համեմատ, վարկերը նույնիսկ թանկացել են. մինչև մեկ տարի ժամկետայնության վարկերի միջին տոկոսադրույքը դարձել է 13,80 տոկոս։
Սա 1,5 տոկոսային կետով ավելի բարձր է, քան անցած տարվա հուլիսին էր։
2023թ. հուլիսին դրամային մինչև մեկ տարի ժամկետայնության վարկերի գինը 12,30 տոկոս էր։
Ահա այսպես են արձագանքել բանկերը՝ փողն էժանացնելու՝ Կենտրոնական բանկի քաղաքականությանը։
Այս ընթացքում մինչև մեկ տարի ժամկետայնության դրամային ավանդների տոկոսները գրեթե փոփոխության չեն ենթարկվել։ Ինչպես մեկ տարի առաջ, այնպես էլ հիմա տատանվում են 8,30 տոկոս միջին տոկոսադրույքի սահմաններում։
Ստացվում է՝ վերաֆինանսավորման տոկոսադրույքը 3,25 տոկոսային կետով նվազել է, ավանդները մնացել են անփոփոխ, իսկ վարկերը նույնիսկ թանկացել են։
Սա նշանակում է, որ Կենտրոնական բանկի քաղաքականությունը բացարձակ ազդեցություն չի ունեցել բանկերի վարքագծի վրա։ Բանկերը, նվազեցնելու փոխարեն՝ շարունակել են բարձր պահել վարկերի, առնվազն՝ կարճաժամկետ վարկերի տոկոսադրույքները։ Հայտնի է, որ մինչև մեկ տարի ժամկետայնության վարկերը հիմնականում սպառողական վարկերն են, որոնց շահառուները բացառապես քաղաքացիներն են։ Ու մինչ բանկերը շարունակել են բարձր պահել վարկերի տոկոսադրույքները՝ տուժողը եղել է երբեմնի հպարտ քաղաքացին, ով, այլընտրանք չունենալով, ստիպված է եղել մտնել թանկ վարկերի տակ։
Այլ հարց է, թե ինչո՞ւ բանկերը չեն իջեցրել վարկերի տոկոսները, երբ Կենտրոնական բանկը 30 տոկոսով կամ 3,25 տոկոսային կետով նվազեցրել է փողի գինը։
Ենթադրվում է, որ դա արել են՝ օգտվելով արհեստականորեն խթանված վարկային շուկայի բարձր պահանջարկից։ Ոչ բոլոր, բայց որոշ շուկաներում վարկային պահանջարկը բարձր է։ Խոսքը հիփոթեքային, սպառողական ու շինարարության վարկային շուկաների մասին է։
Բանկերի հիփոթեքային և սպառողական վարկերի պորտֆելը, որի շահառուները բացառապես քաղաքացիներն են, այս տարվա հուլիսի վերջի դրությամբ՝ անցել է 2,4 տրիլիոն դրամից։ Միայն այդ երկու վարկերի գծով քաղաքացիները բանկերին պարտք են ավելի քան 6 մլրդ դոլար։
Շինարարության վարկավորումն է մեծ տեմպերով ավելացել։ Արդեն գերազանցում է նույնիսկ արդյունաբերության վարկավորմանը։ Եթե արդյունաբերության մեջ բանկերի վարկային պորտֆելը տատանվում է 495 միլիարդ դրամի սահմաններում, շինարարության մեջ արդեն անցել է 569 միլիարդից։
Հիմնականում այս վարկային շուկաների հաշվին է ավելացել վարկավորումը, չնայած վարկերի բարձր տոկոսադրույքներին։ Քանի դեռ կգտնվեն մարդիկ, ովքեր պատրաստ են բարձր տոկոսներով նման վարկերի տակ մտնել՝ բանկերը հաճույքով կտրամադրեն այդ գումարները։ Ոչինչ, որ հետագայում դա կարող է պատուհաս դառնալ վարկառուների, և հատկապես՝ քաղաքացիների համար։
Քաղաքացիների վարկային բեռն է, որ վերջին տարիներին արագորեն ավելացել է։ Ավելացել է՝ թանկ վարկերի հաշվին։
Նաև դրա արդյունքում է, որ բանկերը բարձր շահույթներ են ստացել ու շարունակում են ստանալ։ Բանկերը հարստանում են, քաղաքացիները ճռռում են վարկերի բարձր տոկոսների տակ։ Կապ չունի, թե ինչ քաղաքականություն է փորձում թելադրել Կենտրոնական բանկը ֆինանսական շուկայում։
Բանկերը սեփական խաղն են խաղում, երբեմն՝ տրամագծորեն հակառակը, քան ենթադրում է ԿԲ քաղաքականությունը։ Բարձր են պահում վարկերի տոկոսադրույքները ու հնարավորինս քամում վարկառուներին։
Թե ի՞նչ է լինելու սրա վերջը, կերևա այն ժամանակ, երբ կբախվենք վարկերով չափից դուրս ծանրաբեռնված քաղաքացիների վարկունակության կորստի հետ։
-
22:19 23.04.25 Գլուխները պատին են տալիս՝ Լևոն Քոչարյանը՝ ՔՊ-ականների մեղադրանքներին ի պատասխան Կարդալ ավելին
-
22:03 23.04.25 Մանկական հայհոյանքից մինչև ծիծակ կոշիկներ. կառավարությունը քայլեր է ձեռնարկում, որ տղաները ավել անեն Կարդալ ավելին
-
21:47 23.04.25 Մենք հստակ ուղերձ ենք ուղղում Թուրքիայի իշխանություներին, մեր պայքարը չի մարելու. Ժորա Ավդալյան Կարդալ ավելին
-
21:28 23.04.25 Ադրբեջանը կրակոցներով հասնում է իր նպատակներին. ճնշումը մեծանում է Հայաստանի վրա Կարդալ ավելին