Լրահոս
Հասարակական
21:50
04.12.24
151

Վախի մթնոլորտ՝ առանց հիգիենայի տարրական պայմանների. ինչպե՞ս ավտոբուսները հետ բերեց քաղաքապետարանը

 

Հայաստանի գլխավոր դատախազությունն ընթացք է տվել Երևանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանի հաղորդմանը՝ գործադուլ հայտարարած վարորդների դեմ։ Այս մասին լրատվամիջոցներին հայտնել է Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժինը: Գործադուլի պատճառով 32 վարորդի աշխատանքից ազատվելուց հետո՝ այսօր ամբողջությամբ վերականգնվել է մայրաքաղաքի երթևեկությունը: «Հայլուր»-ի թղթակիցները վաղ առավոտից կանգառներում են եղել, համոզվել, որ տրանսպորտը կանոնավոր աշխատում է: