Լրահոս
Քաղաքական
23:25
15.04.24
129

Վախի ու ամոթի մթնոլորտ և արժանապատվության հույս. «Հայաստան» խմբակցությունը՝ Վայոց ձորում

Պատմական ու իրական Հայաստաններն իրար դեմ հանած իշխանության վրեժխնդրությունից վախեցած՝ Հայաստանի քաղաքացիները խուսափում են ընդդիմության հետ հավաքներին մասնակցելուց: Վայոցձորցիներ են այդ մասին ասել՝ իրենց դահլիճային հավաքի հրավիրած «Հայաստան» դաշինքի անդամներին: Ընդդիմությունը կոչ է արել՝ տեղի չտալ փաշինյանական իշխանության սպառնալիքներին ու միասնական ճակատ ձևավորել՝ վախի մթնոլորտը հաղթահարելու համար: