-
ՔաղաքականԽորհրդարանական դիվանագիտությունը Ֆրանսիայի և Հայաստանի հարաբերությունների հիմքում է․ դեսպան23:5524.01.25
-
ՄիջազգայինԹրամփի միջուկային առաջարկը Պուտինին. ռուս-ուկրաինական պատերազմը դադարեցնելու աշխատանքն սկսված է23:0324.01.25
-
ՀասարակականՎլադիմիր Պուտինը Տիգրան Քեոսայանին շնորհել է Ռուսաստանի վաստակավոր արտիստի կոչում22:5324.01.25
-
ՄիջազգայինԱՄՆ իշխանությունները ձերբակալել են 538 անօրինական միգրանտների և հարյուրավորներին արտաքսել22:3924.01.25
-
ՀասարակականՔաղաքացին ինչպե՞ս ID հանի, եթե Հայաստանում չէ. մեծ չարչարանք կամ հայտարարագիր կոչվող բեռը22:2624.01.25
-
ԻրավականՀարվածել է ոստիկա՞նը, թե՞ հարվածել են նրան. Լևոն Քոչարյանը տեսանյութ է հրապարակել22:2024.01.25
-
ՀասարակականԱրագածոտնում, Շիրակում, Վայքում, Սյունիքում, Գեղարքունիքում ձյուն է տեղում22:0024.01.25
-
ՔաղաքականԻ՞նչ արժե Եվրոպա գնալը ԵԱՏՄ անդամ Հայաստանի համար. եվրո-օրինագծին՝ դրական եզրակացություն21:4424.01.25
-
Մշակույթ«Գիտության կազմակերպում և կառավարում». Ատոմ Մխիթարյանի և Արմեն Ճուղուրյանի գիրքը21:1124.01.25
-
ՔաղաքականԵրևանին դրդում են՝ խզել կապերը Մոսկվայի հետ. Լավրովը խոսել է Միրզոյանի հետ հանդիպումից 3 օր անց20:4024.01.25
-
ՔաղաքականՇատ տգեղ բան եք անում, տիկի՛ն Հակոբյան. երկու կանանց վեճ՝ Հայաստանի եվրոպական ճանապարհին20:1224.01.25
-
ՔաղաքականՊԵԿ նախագահն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարս անցման կետում խնդիրների առաջացմանն առնչվող հարցեր19:5824.01.25
-
ԻրավականԵրեխա եմ տվե, տարե կոխել եք պաժառը. թեժ վիճաբանություն՝ հրդեհի գործով դատական նիստին19:3024.01.25
-
ՔաղաքականԱրևմուտքն ամեն ինչ կանի, որպեսզի Հայաստանը ևս հայտնվի Թուրքիայի լիարժեք ազդեցության տակ․ Զաքարյան19:1224.01.25
-
ՀայլուրՀայլուր 18։30 Ռուս սահմանապահները կհեռանան Հայաստանի սահմաններից՝ նաև ամերիկյան աջակցությամբ18:3024.01.25
-
ԱռողջապահականՀՀ-ում վիրուսային հեպատիտ Ց-ի հիվանդություն ունեցող շուրջ 1000 անձ անվճար ստացել է նորագույն դեղեր18:1724.01.25
Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը
ՀՀ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը շնորհավորական ուղերձ է հղել Հարկ վճարողի օրվա առթիվ:
«Հարգելի՛ հայրենակիցներ, ջերմորեն շնորհավորում եմ Հարկ վճարողի օրվա առթիվ:
Արդեն երրորդ տարին է՝ միասին նշում ենք Հարկ վճարողի օրը: Պետական տոնացույցում Հարկ վճարողի օր ունենալը նպատակ ունի արժևորել այն կարևոր ռազմավարական առաքելությունը, որը հարկ վճարողներն ունեն պետության կյանքում: Հարկ վճարողն իր կարգապահությամբ հավաստում է պետության հանդեպ ունեցած պատասխանատվության ընկալումը՝ որպես լոկոմոտիվ ապահովելով սեփական երկրի առաջընթացն ու զարգացումը:
Հայաստանի Հանրապետության պետական կարևոր խնդիրներից է հարկ վճարելու մշակույթի զարգացումը և հարկ վճարելու գործընթացի նկատմամբ հանրային ընկալման բարեփոխումը, քանի որ հարկային եկամուտների ցուցանիշներն էապես կախված են նաև ֆիզիկական անձանց և տնտեսվարողների շրջանում հարկ վճարելու գործընթացի հանդեպ ունեցած վերաբերմունքից: Ցավոք, պատմական իրադարձությունների բերումով, հարկ վճարելը հանրության շրջանում շատ հաճախ համարվել է դիմադրության արժանի գործընթաց: Այս կաղապարից և նմանօրինակ պատկերացումներից օր առաջ ձերբազատվելը խիստ հրամայական է:
Այժմ, անկախ պետության գոյության պայմաններում, քաղաքացիներն ու գործարարները հարկ վճարելն առաջնահերթորեն պետք է ընկալեն որպես ներդրում սեփական բարեկեցության և անվտանգության ապահովման գործում:
Պատկերավոր ասած՝ հարկ վճարելը քաղաքացու մի գրպանից մյուսը գումարի տեղափոխությունն է՝ դրանից բխող բազմաթիվ դրական ազդեցություններով:
Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին՝ ենթակառուցվածքների, ճանապարհների, ջրամբարների, մանկապարտեզների, դպրոցների, առողջապահական հաստատությունների, հասարակական անվտանգության, մրցունակ և ուժեղ պետության տեսքով: Պարտաճանաչորեն հարկ վճարելն այն նվազագույն գինն է, որն անհրաժեշտ է սեփական երկրում արարելու, ստեղծագործելու և հանրային բարեկեցությունն ապահովելու համար:
Հարգելի՛ հայրենակիցներ, օրինապահ հարկ վճարողների համար գործունեության բարենպաստ պայմաններ ստեղծելու նպատակով ՊԵԿ-ը շեշտադրել է հարկ վճարողներին բարձրորակ ու թվայնացված, կարիքահեն ծառայությունների մատուցմանը, վարչարարության արդյունավետության բարձրացմանն ու կամավոր կարգապահության խթանմանն ուղղված աշխատանքները: Հարկ վճարողների սպասարկման որակի բարձրացումն ու մատուցվող ծառայությունների շրջանակի ընդլայնումը ՊԵԿ-ի կարևոր առաջնահերթություններից են:
Հարգելի՛ հարկ վճարողներ, Պետական եկամուտների կոմիտեն հետևողականորեն շարունակելու է զբաղվել նաև ձեզ հուզող խնդիրների գույքագրմամբ և դրանց լուծումների ապահովմամբ: Կոմիտեի համար չափազանց կարևոր է, որ հարկ վճարողներն իրենց հարմարավետ զգան, շարունակաբար ավելացնեն շրջանառության ծավալները, բիզնեսի մասշտաբները՝ զերծ մնալով բյուրոկրատական ավելորդ գործընթացներից և վարչարարությունից բխող հնարավոր բոլոր տեսակի անհարմարություններից:
ՊԵԿ-ի կողմից իրականացվող բարեփոխումներն առավելապես ուղղված են հարկային ու մաքսային վարչարարության պարզեցմանը, իրավախախտումների կանխարգելմանը, ստվերի դեմ պայքարին, հարկային և մաքսային ծառայողների կերպարի վերափոխմանը, հարկ վճարողներին թվային տեխնոլոգիաների վրա հիմնված սպասարկման ծառայությունների տրամադրմանը, հարկ վճարող-ՊԵԿ համագործակցության և վստահության ամրապնդմանը՝ նպատակ ունենալով հասարակության մեջ արմատավորել կամավոր հարկային կարգապահությունը:
Համոզված եմ, որ ձեռնարկվող բարեփոխումները, այդ թվում՝ էլեկտրոնային համակարգերի և ենթակառուցվածքների արդիականացումը, արհեստական ինտելեկտի գործիքակազմի առավել լայն կիրառումը կարճաժամկետ հեռանկարում թույլ կտան ունենալ հարկային և մաքսային արմատապես նոր համակարգ:
Գոհունակությամբ պետք է փաստեմ, որ տարեցտարի ավելանում են հարկային մուտքերը, բարձրանում է հարկ վճարողների հարկային կարգապահության մակարդակը, որը կարևոր պայմաններ է ստեղծում պետության առջև ծառացած կարևորագույն հիմնախնդիրների լուծման համար: Հարկ վճարող-պետություն գործընկերային փոխըմբռնումը և միևնույն նպատակին ծառայելու ընկալումը անխուսափելիորեն տալիս են իրենց պտուղները:
Պետական եկամուտների կոմիտեի անունից ցանկանում եմ վերստին ընդգծել, որ հարկ վճարողների բարեխղճությունը և կարգապահությունը կշարունակեն արժանանալ պետության առանձնահատուկ վերաբերմունքին: Օրինապահ հարկ վճարողների համար ՊԵԿ-ի վարչարարությունն ու հսկողությունը լինելու են բացարձակապես աննկատ, իսկ պետության հետ շփումը՝ առավել սահուն և անխոչընդոտ: Այդպիսով՝ օրինապահ հարկ վճարող կարգավիճակը ոչ միայն Սահմանադրությունից և օրենքներից բխող բնականոն վիճակ է, այլ նաև՝ խիստ «ձեռնտու»՝ ժամանակի և այլ ռեսուսների խնայման առումով:
Հարկերի հավաքագրումից զատ, պետության կարևորագույն գործառույթներից է նաև միջոցների նպատակային տնօրինումը: Պետությունը հարկ վճարողների հետ փոխվստահության մթնոլորտի ապահովման համար պետք է խնամքով վերաբերվի հարկ վճարողների վճարած յուրաքանչյուր դրամին՝ երաշխավորելով ծախսերի թափանցիկությունն ու հաշվետվողականությունը: Համընդհանուր բարօրության և արդարության մթնոլորտի ապահովման գործում այս մոտեցումն այլընտրանք չունի:
Ամփոփելով խոսքս՝ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել հարկ վճարողներին` պետության առաջընթացի գործում ունեցած անգնահատելի վաստակի համար:
Կրկին շնորհավորելով Հարկ վճարողի օրվա առթիվ՝ մաղթում եմ քաջառողջություն, երջանկություն, նորանոր ձեռքբերումներ և ամենայն բարիք` ի նպաստ Հայաստանի Հանրապետության բարօրության և կայուն զարգացման»,- ասված է ուղերձում:
- 23:44 24.01.25 Երևան-Գյումրի ճանապարհին մեքենաներ են բախվել․ մեկ անձ հոսպիտալացվել է Կարդալ ավելին
- 22:53 24.01.25 Վլադիմիր Պուտինը Տիգրան Քեոսայանին շնորհել է Ռուսաստանի վաստակավոր արտիստի կոչում Կարդալ ավելին
- 22:26 24.01.25 Քաղաքացին ինչպե՞ս ID հանի, եթե Հայաստանում չէ. մեծ չարչարանք կամ հայտարարագիր կոչվող բեռը Կարդալ ավելին
- 22:00 24.01.25 Արագածոտնում, Շիրակում, Վայքում, Սյունիքում, Գեղարքունիքում ձյուն է տեղում Կարդալ ավելին