Լրահոս
Հայաստան
22:20
24.05.24
186

Վերջին զանգն է հնչում Հայաստանի դպրոցներում

Այսօր վերջին զանգն է հնչում Հանրապետության գրեթե բոլոր 1547 կրթական հաստատություններում։ Ներքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ ոստիկանությունը մայրաքաղաքում և մարզերում իրականացնում է ուժեղացված ծառայություն։ Տոնական միջոցառումներ կազմակերպած բոլոր դպրոցներում ոստիկանության ծառայողներ կան: Մարզերում՝ դպրոցներում ու հարակից տարածքներում, հասարակական կարգը ապահովում են պարեկային ծառայողները: Ժամը 11-ի դրությամբ, պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 33 մեքենա, որոնց ղեկին եղել են անչափահասներ: