Լրահոս
17:45
03.07.23
436

Վիճահարույց քարտեզի պատճառով արգելվել է «Բարբի» ֆիլմի ցուցադրությունը

Img default alt hy

Վիետնամն արգելել է Warner Bros կինոընկերության նոր «Բարբի» ֆիլմի ցուցադրությունն այն տեսարանի պատճառով, որում պատկերված է վիճահարույց քարտեզը. այն ցույց է տալիս Հարավչինական ծովի հատվածը, որի նկատմամբ Չինաստանը հավակնություններ ունի, Tert-ի փոխանցմամբ՝ գրում է theguardian.com-ը:

Այդ տարածքը ներառում է այն հատվածները, որոնք Վիետնամը համարում է իր մայրցամաքային շելֆը:

Ըստ ֆիլմում ցուցադրված քարտեզի՝  այդ տարածքը Չինաստանինն է:

Պարբերականը հիշեցնում է, որ 2016-ին Հաագայի դատարանի միջազգային արբիտրաժային որոշմամբ Չինաստանի հավակնությունները ոչ օրինական էին ճանաչել, սայկայն Չինաստանը հրաժարվում է ճանաչել այդ որոշումը:

2019 թվականին Վիետնամի կառավարությունը նույն պատճառով արգելել էր DreamWorks-ի Abominable անիմացիոն ֆիլմը, իսկ անցյալ տարի՝ Sony-ի Uncharted մարտաֆիլմը: