Լրահոս
Հասարակական
15:24
14.05.26
301

Վոլոդյա Մուրադյանը նշանակվել է Սյունիքի մարզային քննչական վարչության պետ

Img default alt hy

Վոլոդյա Մուրադյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության պետ: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից: 

Վոլոդյա Սամվելի Մուրադյանի կենսագրությունը

Ծնվել է 1987 թվականի հունվարի 24-ին Շիրակի մարզի Ձիթհանքով գյուղում:

Աշխատանքային գործունեություն

2024-2026թթ. - ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության պետի տեղակալ,

2021-2024թթ. - ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության ՀԿԳ ավագ քննիչ,

2017-2021թթ. - ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության ավագ քննիչ, ՀԿԳ քննիչ, ապա՝ ՀԿԳ ավագ քննիչ,

2015-2017թթ. - ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության ՀԿԳ քննիչ,

2014-2015թթ. - ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության ավագ քննիչ,

2013-2014թթ. - ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Սյունիքի մարզի քննչական բաժնի քննիչ։

2009-2013թթ. - ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Շիրակի մարզի քննչական բաժնի քննիչ։ 

Կրթություն

2009 թվականին ավարտել է ՀՀ ոստիկանության ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետը: 

Պարգևներ

Ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար խրախուսվել է գերատեսչական տարբեր պարգևներով: 

Այլ տվյալներ

Ամուսնացած է, ունի երեք երեխա: