Լրահոս
Տարածաշրջան
18:24
11.05.26
274

Վրաստանը նոր կաթողիկոս ունի

Img default alt hy

Եկեղեցական ընդլայնված ժողովը Համայն Վրաստանի 142-րդ Կաթողիկոս-Պատրիարք է ընտրել Շիոին, որը եկեղեցու հանգուցյալ առաջնորդ Իլիա 2-րդի տեղապահն էր: Նա ստացել է 39 ձայնից 22 ձայն։

Նորընտիր պատրիարքը կկրի Շիո 3-րդ անունը։ Գահակալությունը տեղի կունենա մայիսի 12-ին՝ Թբիլիսիի մոտ գտնվող Մցխեթայի Սվետիցխովելի տաճարում։