Լրահոս
Կրթություն և գիտություն
23:45
20.07.23
210

Խայտառակ պատկեր՝ բուհական համակարգում. ուսանող դառնալը հետաքրքիր չէ

Հողով ու գյուղատնտեսությամբ մասնագիտորեն զբաղվելու ցանկությունը երիտասարդների շրջանում պակասում է անկասելի տեմպերով: Եթե անցած տարի Ագրարային համալսարանի անվճար տեղերի հազիվ 10-ը տոկոսն էր լրացվել, այս տարի ցուցանիշը ևս 3 տոկոսով է նվազել: 760 տեղերից 716-ը թափուր է մնացել:

Քննարկվում է Ագրարային ընդունելության կարգը փոխելու հարցը: Պիլոտային ծրագրի էությունն այն է, որ դպրոցի՝ հայոց լեզվի և մաթեմատիկայի բարձր գնահատականների մասին հավաստող վկայականը բավարար կլինի ուսանող դառնալու համար: