Լրահոս
Հասարակական
14:07
21.02.24
144

Խոպանչիները փակել են Մարտունի-Երևան ավտոճանապարհը

Խոպանչիները փակել են Մարտունի-Երևան ավտոճանապարհը: Հարկային նոր պարտավորություններն են զայրացրել նրանց: Ռուսաստան մեկնող աշխատանքային միգրանտները այս տարվա հունվարից Հայաստանի ՊԵԿ-ից նամակներ են ստանում, որ հարկային պարտավորություններ ունեն և պետք է տույժեր մուծեն: Հարկային օրենսգրքում կատարված փոփոխություններով՝ եթե Հայաստանի քաղաքացի աշխատանքային միգրանտը 183 օրից պակաս է մնում Ռուսաստանում, նա պետք է 30 տոկոս եկամտահարկ վճարի պետությանը: Խոպանչիները պնդում են, որ ռուբլու կուրսն այնքան ցածր է, որ հազիվ են ընտանիքները պահում, եթե հարկվեն, իրենց աշխատելն անիմաստ կլինի: