Լրահոս
Միջազգային
11:54
14.05.26
130

Ընկերություն, թե՞ քաղաքականություն. Չինաստանի ԱԳՆ-ի խուսափողական պատասխանը

Img default alt hy

Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Գո Ցզյակունը հինգշաբթի կայացած ճեպազրույցի ժամանակ ուղիղ պատասխան չի տվել այն հարցին, թե արդյոք Չինաստանի նախագահ Սի Ծինփինն իր ընկերն է համարում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին:

Պեկինում Չինաստանի առաջնորդի հետ հանդիպման ժամանակ Թրամփը հայտարարել էր, որ իր համար պատիվ է լինել Չինաստանի նախագահ Սի Ծինփինի ընկերը: Ճեպազրույցի ընթացքում լրագրողներից մեկը խնդրել էր պատասխանել այն հարցին, թե արդյոք Սի Ծինփինն իր ընկերն է համարում Դոնալդ Թրամփին:

«Այսօր օրվա առաջին կեսին Չինաստանի նախագահ Սի Ծինփինը Պեկինի Ժողովրդական համագումարների պալատում բանակցություններ է վարել Չինաստանում պետական այցով գտնվող ԱՄՆ նախագահ Թրամփի հետ: Կողմերը մտքեր են փոխանակել չին-ամերիկյան հարաբերություններին առնչվող հիմնական խնդիրների, ինչպես նաև գլոբալ հարցերի շուրջ»,- ասել է դիվանագետը՝ ուղիղ չպատասխանելով ընկերության մասին տրված հարցին:

Երկու երկրների առաջնորդների բանակցությունները տեղի են ունեցել հինգշաբթի օրը Պեկինի Ժողովրդական համագումարների պալատում՝ մայիսի 13-15-ը Թրամփի՝ Չինաստան կատարած պետական այցի շրջանակներում: