Լրահոս
Միջազգային
18:19
09.06.26
57

Զախարովան մեկնաբանել է Թայլանդում Ռուսաստանի դեսպանի «կեղծ կնոջ» ձերբակալությունը

Img default alt hy

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան կոչ է արել ռուսաստանցիներին լինել զգոն և խուսափել խաբեբաներից այն բանից հետո, երբ թայլանդական իրավապահները ձերբակալել են այսպես կոչված «ռուս դեսպանի կնոջը»։

«Եղեք զգոն. ստուգե՛ք և միայն դրանից հետո վստահե՛ք»,- գրել է նա իր Telegram-ալիքում։

Ավելի վաղ Թայլանդի Պատտայա առողջարանային քաղաքի ոստիկանության բաժնից «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել էին, որ ՌԴ քաղաքացին ձերբակալվել է Բանգկոկի միջազգային օդանավակայանում՝ Թայլանդում բնակվող հայրենակիցների նկատմամբ խարդախություն կատարելու կասկածանքով։ 

Թայլանդում գործող ռուս կամավորների խմբերից մեկի ղեկավար Սվետլանա Շերստոբոևան, իր հերթին, «ՌԻԱ Նովոստի»-ին պատմել է, որ կինը ներկայացել է Բանգկոկում Ռուսաստանի դեսպանատան բարձրաստիճան աշխատակցի կին և գումարի դիմաց առաջարկել «լուծել» փաստաթղթերի ձևակերպման հետ կապված հարցեր։