Լրահոս
Միջազգային
22:15
24.06.24
163

Զելենսկին որոշում է կայացրել Ուկրաինայի ԶՈՒ միացյալ nւժերի հրամանատարին փոխարինելու վերաբերյալ

Img default alt hy

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին որոշում է ընդունել Ուկրաինայի ԶՈՒ միացյալ ուժերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Յուրի Սոդոլին փոխարինելու վերաբերյալ։

Այս մասին Վլադիմիր Զելենսկին հայտարարել է թելեգրամի իր ալիքում՝ մանրամասնելով, որ այս պաշտոնում նրան կփոխարինի բրիգադային գեներալ Անդրեյ Գնատովը։

Ինչպես գրառման մեջ նշել է Զելենսկին՝ զինվորականների հետ հանդիպմանը քննարկվել է իրավիճակն առանցքային ոլորտներում, որի շրջանակներում անդրադարձ է կատարվել նաև Ուկրաինայի զինված ուժերում կադրային հարցերին։