Լրահոս
Միջազգային
23:45
09.05.26
549

Զելենսկու կատակները ներծծված են ատելությամբ և չարությամբ․ Պետդումայի պատգամավոր

Img default alt hy

Ղրիմի տարածաշրջանից Պետդումայի պատգամավոր Միխայիլ Շերեմետը «ծաղրածուություն» է անվանել Վլադիմիր Զելենսկու հրամանագիրը, որը «թույլատրում է» շքերթ անցկացնել Մոսկվայում։

«Զելենսկին սովոր է իր ծաղրածուությամբ ու կապիկությամբ համարներ մշակել։ Միայն թե նրա կատակները ներծծված են ատելությամբ ու չարությամբ։ Այս ամենը մի ցինիկի հերթական պարծենկոտությունն է, ով կործանեց Ուկրաինան և շարունակում է կործանել ուկրաինացի ժողովրդին»,- «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է Շերեմետը։

Նրա խոսքով՝ ողջ Ռուսաստանում տեղի են ունեցել տոնական և հիշատակի միջոցառումներ՝ նվիրված Հաղթանակի օրվա 81-րդ տարեդարձին։

«Ոչ մեկին հետաքրքիր չէին ծաղրածու Զելենսկու ինչ-որ «թղթերը», որոնք նա սովոր է անվանել «հրամանագրեր»»,- ասել է պատգամավորը։

ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովն ավելի վաղ լրագրողներին հայտնել էր, որ Մոսկվայում շքերթի վերաբերյալ Զելենսկու հրամանագիրը «կրկես և կլոունադա» է։