-
ՀասարակականԽոշոր հրդեհ է բռնկվել «Դոմուս» հիպերմարկետի տարածքում. այրվում է կահույք, շինանյութ, տեխնիկա16:0307.10.24
-
ՄիջազգայինՏասնյակ զոհեր, հարյուրավոր տներ՝ ջրի տակ. արտակարգ դրություն է Բոսնիա և Հերցեգովինայում15:4007.10.24
-
ՀասարակականՀրդեհի մարման համար Երևանի համայնքային ենթակայության շուրջ մեկ տասնյակ ջրցան մեքենաներ են հատկացվել15:3707.10.24
-
ՀասարակականԵրևանի «Դոմուս» հիպերմարկետում բռնկված հրդեհն արդեն տարածվել է 2,5-3 հազար քառակուսու վրա14:5207.10.24
-
ՄիջազգայինՈւկրաինան հարվածել է Ղրիմում ՌԴ նավթային տերմինալին. հրդեհը չի հաջողվում մարել14:5007.10.24
-
ՄիջազգայինԻսրայելը հարվածել է «Հըզբոլլահի» հետախուզական կենտրոնակայանին ու զինապահեստներին14:4507.10.24
-
ՀասարակականԿյանքից հեռացել է որմնանկարների վերականգնող մասնագետ Արժանիկ Հովհաննիսյանը13:3207.10.24
-
ԻրավականՍԴ դատավորներին ամոթի ու անարգանքի սյունին գամելու ակցիա՝ բարձր դատարանի մոտ13:1607.10.24
-
ԻրավականՍԴ կողմից արձանագրված «Ստվերային արդարադատությունը» շարունակվում է. փաստաբան12:4807.10.24
-
ՀայլուրՀայլուր 12։30 Ուկրաինական հարվածից այրվում է ռուսական նավթը՝ Ղրիմում. Կիևը նոր զենք է ստացել12:3007.10.24
-
ՀասարակականԵրևանում 11 և 12-ամյա երեխաներին առևանգել փորձած 57-ամյա տղամարդը կալանավորվել է12:2707.10.24
-
ՀասարակականՀրազենային վիրավորումից մահացած 21-ամյա Վահե Հարությունյանն Ագարակից էր. նա ընտանիքի ավագ զավակն էր. NEWS.am12:1107.10.24
-
ՔաղաքականՎահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով հոկտեմբերի 7-9-ը լինելու է Գերմանիայում11:4307.10.24
-
ՔաղաքականՎարկային շուկան չի ենթարկվում Կենտրոնական բանկին. բանկերն իրենց խաղն են խաղում. 168.am11:3007.10.24
-
ՀասարակականՔաղաքացին մոլորվել է Աչաջուր գյուղի սարերում․ օգնության են հասել փրկարարները10:1507.10.24
Զինված ավազակային հարձակում՝ Երևանի բենզալցակայանում․ հնչել է կրակոց․ կան վիրավորներ
Այսօր՝ մարտի 2-ին, դիմակավորված ու զինված ավազակային հարձակում է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 04։55-ի սահմաններում Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ «ձախ սրունքի հրազենային վիրավորում» ախտորոշմամբ շտապօգնության բժիշկների խումբը իրենց մոտ է տեղափոխել մի քաղաքացու։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Անդրանիկ Շահբազյանի գլխավորությամբ։
Բժիշկները հիվանդանոցում ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը գտնվում է վիրահատարանում և ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու։ Մինչ բժիշկները օգնություն էին ցուցաբերում վիրավորին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները՝ վարչության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Սևան Քոչարյանի, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Խորեն Բարխոյանի, նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Արթուր Հակոբյանի գլխավորությամբ պարզել են, որ վիրավորը Երևանի բնակիչ 54-ամյա Սամվել Ա․-ն է։
Ոստիկանները պարզում են նաև, որ վիրավորը հրազենային վնասվածքը ստացել է Արշակունյաց պողոտայում, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրի հարևանությամբ գործող «Max Oil» բենզալցակայանում։
Մինչ քննչական խմբի ժամանումը ժամը 05։10-ի սահմաններում «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվում, որ Արշակունյաց պողոտայից գլխի հատվածում ստացած վնասվածքով բժիշկների շտապօգնության խումբը իրենց մոտ է տեղափոխել մի քաղաքացու։
Հիվանդանոց է մեկնում ոստիկանության Շենգավիթի բաժնի հերթապահ խումբը, ովքեր պարզում են, որ վիրավորը Երևանի բնակիչ 53-ամյա Վարդան Ի․-ն է, ով վնասվածքը ստացել է նշված բենզալցակայանում։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով ժամը 04։30-ի սահմաններում 2 դիմակավորված քաղաքացի, որոնցից մեկը հրազենով զինված, մուտք են գործել նշված բենզալցակայան ու աշխատակիցներից ինչ-որ բաներ պահանջել, սակայն վերջիննես չեն ենթարկվել նրանց, դուրս են հրավիրել տարածքից ու այդ ժամանակ սկսվել է քաշքշոց, որի ժամանակ էլ դիմակավորված ճիվաղներից մեկը բենզալցակայանի ներսում կրակոց է արձակել, ապա երկուսն էլ դիմել են փախուստի։
Դեպքի փաստով Շենգավիթի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Տեղում աշխատել է նաև քրեագետը, ով դեպքի վայրում հայտնաբերել է արնանման հետքեր և 1 կրակոցի հետք։
- 13:16 07.10.24 ՍԴ դատավորներին ամոթի ու անարգանքի սյունին գամելու ակցիա՝ բարձր դատարանի մոտ Կարդալ ավելին
- 13:00 07.10.24 «Ջրվեժ անտառապարկի» տարածքից ապամոնտաժելու միջոցով փորձել են գողանալ մոտ 100 մետր մետաղյա խողովակ Կարդալ ավելին
- 12:48 07.10.24 ՍԴ կողմից արձանագրված «Ստվերային արդարադատությունը» շարունակվում է. փաստաբան Կարդալ ավելին
- 12:37 07.10.24 ՀՀ վարչապետի հայտարարությունները ՀՀ սահմանադրական դատարանի համար` որպես «իրավունքի համապարտադիր աղբյուր». Ղամբարյան Կարդալ ավելին