-
Քաղաքական1 միլիոն դոլարի պադավատ. բանի տեղ չե՞ն դնում Փաշինյանի պահանջը Երևանի քաղաքապետարանում23:2509.12.24
-
ՔաղաքականԱդրբեջանի դեմ հայցերը հետ կանչելու հարց չի քննարկվում. գերիների հարցը՝ ԵԽԽՎ ուշադրության կենտրոնում22:5609.12.24
-
Կրթություն և գիտությունԵրիտասարդական աշխատողները դառնում են մեր դեսպանները, քաղաքականության կրողները. Ժաննա Անդրեասյան22:2909.12.24
-
ՀասարակականԱննախադեպ հրավառության հաջորդ օրն ունենք շատ ծանր աղտոտում. Քրիստինա Վարդանյան22:0009.12.24
-
ՄիջազգայինԽոշտանգում ու մտրակո՞ւմ են քրդերին Սիրիայում. Ասադների կեսդարյա ռեժիմի վախճանը21:4809.12.24
-
ՀայլուրՀայլուր 20։30 Պետության վախճանի սկիզբ կամ ազատագրում. ի՞նչ սպասել Սիրիայում և տարածաշրջանում20:3009.12.24
-
ՔաղաքականՊայթյունավտանգ իրավիճակ է Միջին Արևելքի հայկական գաղութների ներսում․ ՀՅԴ Ավստրալիայի կոմիտեի կոչը20:2409.12.24
-
ՀասարակականՀրազդանի կիրճ տանող ճանապարհին բախվել են «Toyota Camry»-ն ու «Volkswagen Tuareg»-ը. կան տուժածներ20:1309.12.24
-
ՀասարակականՎիզ վեկալ, բան չենք անի. ոստիկանները խփել են գլխին, փորին, փորձել խեղդել՝ ըստ քաղաքացու20:0009.12.24
-
ՀասարակականՀոսանքի երկարացման լարով հարվածներ է հասցրել ծնողներին․ ինչ է կատարվել Սուրենավանում17:1809.12.24
-
ՀասարակականՇիրակում բախվել են «Audi»-ն, մարդատար ավտոբուսն ու բեռնատար «ГАЗель»-ը. կա 1 զոհ, 3 վիրավոր15:4909.12.24
-
ԻրավականԱնցած 3 օրվա ընթացքում արձանագրվել է 32 վթար․ 4 մարդ զոհվել է, 46-ը՝ ստացել վնասվածքներ15:2409.12.24
Զինված հեղաշրջման փորձը տարեց «խոպանչիներն» են «բացահայտել»․ «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Մենք օրեր առաջ հարցազրույց էինք արել կառավարության շենքի մոտ ակցիա անող քաղաքացու` Արսեն Ավետիսյանի հետ, որը պատմել էր, որ ինքն է ցուցմունք տվել ԱԱԾ-ում և բացահայտել Սերոբ Գասպարյանի և մյուսների կողմից կազմակերպված «հեղաշրջման նախապատրաստությունը», և հիմա բողոքում է, թե ինքը փրկել է Փաշինյանի և մյուսների կյանքը, այժմ իր կյանքին վտանգ է սպառնում` իրեն պաշտպանության միջոցներ չեն տրամադրում: Տեսանյութի տակ բազմաթիվ մեկնաբանություններ կային, որոնց 90 տոկոսն այն մասին է, որ մարդը հոգեպես առողջ չէ` ինչպե՞ս են նրա ցուցմունքը հիմք ընդունել:
«Հրապարակին» հայտնի դարձավ, թե ուրիշ ովքեր են իրավապահ մարմիններին ցուցմունք տվել առ այն, թե Հայաստանում զինված հեղաշրջում պետք է լիներ՝ Նիկոլ Փաշինյանին վարչապետի աթոռից հեռացնելու համար։
Մենք նաև գրել էինք, որ կառավարության շենքի մոտ ակցիա անող անձը՝ Արսեն Ավետիսյանը, բազմիցս հայտնվել է ոստիկանության ուշադրության կենտրոնում՝ առերևույթ խուլիգանություն կատարելու կասկածանքով։
Հիշեցնենք, որ խոսքը Ռուսաստանում զորավարժությունների մեկնած մի խումբ մարդկանց մասին է, որոնք, ըստ ԱԱԾ մեղադրանքի, պետք է հետո վերադառնային Հայաստան և իշխանափոխություն իրականացնեին։ Այս գործի շրջանակներում են կալանավորված «Սև հովազ» ՌՀ կազմակերպության ղեկավար Սերոբ Գասպարյանը և 2 այլ անձ, ևս 4 հոգի հետախուզման մեջ են։
Կալանավորվածներից մյուսն արցախցի Արմեն Մնացականյանն է, որը զբաղեցրել է զինվորական ծառայության բարձր սպայական պաշտոն, ունի համապատասխան զինվորական կոչում։ Արմեն Մնացականյանը Ռոստովից Հայաստան էր եկել իր հարազատ եղբորորդու զոհվելու տարելիցին մասնակցելու նպատակով, և նրան այդ ժամանակ են կալանավորել։
Նրա դեմ ցուցմունք են տվել Վանո Հովսեփյանը, Սերգեյ Մելոյանը, Արմեն Խաչատրյանը, Սարգիս Մարտիրոսյանը։ Ընդ որում, մեր տեղեկություններով, վերջիններս մի քանի անգամ փոխել են իրենց ցուցմունքը՝ մեկ ասել են, թե չեն ճանաչում նրան, հետո պնդել են, թե ճանաչում են։ Ըստ վկաների՝ Մնացականյանը «հեղաշրջման օպերացիայի» մեջ զբաղեցրել է «զամպալիտի» պաշտոնը։ Նա այս պահին գտնվում է «Արմավիր» ՔԿՀ-ում՝ կարանտինային բաժանմունքում։
Վկաներ Վանո Հովսեփյանը և Արմեն Խաչատրյանն անցնում են նաև Սերոբ Գասպարյանի գործով։ Այս անձանց Սերոբ Գասպարյանը Ռուսաստան է տարել զորամասերում շինարարություն, վերանորոգում անելու նպատակով: Նրանք իրավապահներին պատմել են, թե, իրենց կարծիքով, անհնար է, որ Սերոբ Գասպարյանն «օպերացիայի» մասին չիմանար։ Փաստացի, Գասպարյանը կալանավորվել է վկաների ենթադրությունների հիման վրա։ Ուշագրավ է, որ Գասպարյանի փաստաբանները մի քանի անգամ դիմել են վկաների հետ առերեսում իրականացնելու համար, սակայն քննիչը մերժել է։
Մեզ հայտնի դարձավ նաև, որ վկայի կարգավիճակ ունեցող անձինք ֆիզիկական խնդիրներ ունեն. մեկը ողնաշարի խնդիր ունի՝ չի կարողանում նորմալ քայլել, մյուսի մատն է կտրված։ Այս մարդիկ Ռուսաստան են մեկնել առնվազն «խոպանչու» կարգավիճակով՝ փող աշխատելու համար, մինչդեռ վերադարձել են Հայաստան ու դարձել «կարևոր» վկա` ցուցմունք են տվել, թե իրենց «վարժեցրել են»՝ հեղաշրջում անելու նպատակով։
Լավատեղյակ անձը մեզ ասաց, որ գործով անցնող վկաները «վերբովկա արված» մարդիկ են, ովքեր մի քանի անգամ փոխել են իրենց ցուցմունքը»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում: