Լրահոս
Հասարակական
14:40
26.02.24
220

Զրոներով պետհամարանիշը վաճառվել է 121 միլիոն դրամո՞վ. ՆԳՆ-ն՝ տարածված լուրերի մասին

Ներքին գործերի նախարարությունը հերքում է լուրերը, թե զրոներով պետհամարանիշը վաճառվել է  121 մլն դրամով կամ 300 հազար դոլարով:  ՆԳՆ փոխնախարար Արփինե Սարգսյանը խորհրդարանում լրագրողներին ասել է ՝ որևէ վաճառք դեռ չի եղել, աճուրդի վերջնաժամկետը փետրվարի 28-ն  է: Զրոներով պետհամարանիշի մեկնարկայաին գինը 20 մլն դրամ է:

Սարգսյանը կոռեկտ չի համարել ասել, թե քանի քաղաքացի է հայտ ներկայացրել, այսպես ասած, գոլդ պետհամարանիշի տերը դառնալու համար: Ըստ պտտվող լուրերի՝ արդեն մոտ 100 քաղաքացի զրոներով պետհամարանիշ ունենալու ցանկություն է հայտնել: