Լրահոս
Հայաստան
15:02
12.03.19
384

Հետո չասեք, թե չեք լսել. Արշակյանը՝ աջ ղեկով մեքենաներ ներմուծողներին

Մինչև մայիսի 1-ը Հայաստան կարող են ներմուծել աջ ղեկով այն ավտոմեքենաները, որոնց համար մարդիկ վճարել են մինչև 2018-ի դեկտեմբերի 30-ը: Տրանսպորտի և Կապի նախարարը այս մասին ասաց ԱԺ–ում՝ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում:

5 TV.am-Ի փոխանցմամբ, Հայաստան աջ ղեկով մեքենաներ ներկրելու արգելքը սահմանող օրենքում փոփոխությունը, Արշակյանի խոսքով, անում են վերջին անգամ՝ հորդորում է՝ հետո չասեք, թե չեք լսել: Ըստ նրա, նախարարությունը հատ առ հատ գրանցել է բոլոր այն մեքենաների կոդերը, որոնք օրենքի փոփոխությունից հետո կարող են հատել ՀՀ սահմանը: Նրանց մի մասը Հայաստան-Վրաստան սահմանին է, մի մասը ճանապարհներին է:

Արշակյանը նաև ասել է, որ չի բացառվում, որ Հայաստանն արգելի ոչ միայն աջ ղեկով ավտոմեքենաների, այլև թերություններով փոխված ղեկային համակարգով ավտոմեքենաների ներմուծումը։ Եթե աջ ղեկի տեղը փոխած ավտոմեքենան Հայաստան ներմուծվի և պարզվի, որ տեխնիկական խնդիր ունի, ապա այդ մեքենայի շահագործումը կարգելվի։ ԱԺ տնտեսական հարցերի հանձաժողովի նախագահն էլ զգուշացրել է, թե՝ կառավարությունը այս անգամ գնում է զիջման, բայց էլ չպետք է չարաշահել բարի կամքը: