Առողջապահական
Լրահոս
-
Միջազգային
Փարիզում ընթացող ցույցերի ֆոնին Էյֆելյան աշտարակը փակում է դռները այցելուների համար
22:0028.03.23 -
Միջազգային
«Աղոթե՛ք». Թրամփն ու Բոլթոնը վստահ են՝ Պուտինը բլեֆ չի անում՝ Բելառուսում միջուկային զենք տեղադրելով
21:4828.03.23 -
Արցախ
Արցախի մարդու իրավունքների պաշտպանը հանդիպումներ է ունեցել Ուրուգվայի խորհրդարանում
21:4528.03.23 -
Արտաքին քաղաքականություն
Ալիևը մարդ է ուղարկում Լաչին և բամբասում է ՄԽ-ից. Բաքուն չի պատրաստվում հեռանալ «շահեկան դիրքերից»
21:1828.03.23 -
Քաղաքական
Մոսկվայի վերջին նախազգուշացումը՝ Երևանին. թշնամական փոսեր՝ Հաագայի քրեական դատարանում
20:4828.03.23 -
Հայաստան
Հայլուր 20։30 Հարված դաշնակցին. Ռուսաստանի հետ կապերը խզելու համար են մեղադրում Հայաստանին
20:3028.03.23 -
Իրավական
ԲԴԽ-ն Վճռաբեկ դատարանի դատավորների թափուր տեղերի համար առաջադրել է 3-ական թեկնածու
20:0028.03.23 -
Հասարակական
Երկու ուսումնական տարվա ընթացքում 1164 ուսանողի պետությունը վերադարձրել է 550 մլն դրամ. ՊԵԿ
19:1528.03.23 -
Հայաստան
Հայլուր 18։30 Ադրբեջանը չի հեռանալու «շահեկան դիրքերից». Ալիևի ագրեսիան չի նահանջում
18:3028.03.23 -
Քաղաքական
ԱԽ քարտուղարը Տալլինում գործընկերներին է ներկայացրել Հայաստանի անվտանգային սպառնալիքները
18:2228.03.23 -
Տարածաշրջան
Թուրքիայում և Սիրիայում ավելի քան 820 հազար մարդ երկրաշարժերի հետևանքով զրկվել է ապրուստի միջոցներից
18:0828.03.23
Առողջապահական
-
00:00 28.03.23 Գարնանային դեպրեսիայի դեմ պայքարի արդյունավետ կանոններ․ Ինչի՞ց սկսել Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ դեպրեսիան արդեն դարձել է աշխատանքից բացակայությունների թիվ մեկ պատճառն աշխարհում և երկրորդը՝ հիվանդությունների շարքում՝ առաջ անցնելով վարակիչ և սրտանոթային հիվանդություններից։ Սակայն մասնագետներն այն կարծիքին են, որ որոշակի ջանքերի դեպքում դեպրեսիան կարելի է հաղթահարել նույնիսկ առանց որևէ դեղամիջոցի: Հասկացեք ինքներդ ձեզ Առաջին հերթին անհրաժեշտ է ժամանակին «հաշվարկել» հիվանդությունը և անուշադրության չմատնել ախտանշանները։ Դեպրեսիայի յոթ հիմնական ախտանիշներն են՝ դյուրագրգռություն, վատ տրամադրություն, անհանգստության, վախի, նույնիսկ խուճապի զգացում, գլխացավեր, պարանոցի և մեջքի ցավեր, թուլության նոպաներ, գլխապտույտ, մատների և ոտքերի մատների թմրություն և քորոց, անքնություն, մղձավանջներ։ Հիմնական ախտանիշների ֆոնին կարող են ի հայտ գալ նաև ուշադրության նվազում, ցածր ինքնագնահատական և ինքնավստահության բացակայություն, ինքնամեղադրանք, ախորժակի խանգարում, սեռական ցանկության նվազում, անտարբերություն կամ, ընդհակառակը, չափից ավելի հուզականություն: Բայց պետք է հասկանալ, որ դեպրեսիան և պարզապես վատ տրամադրությունը բոլորովին տարբեր բաներ են։ Տխրությունը, ինչպես բժիշկներն են ասում, որոշակի չափաբաժիններով նույնիսկ օգտակար է օրգանիզմի համար։ Իսկ եթե թվարկված բոլոր ախտանիշները շարունակվեն առնվազն երկու շաբաթ առանց ընդմիջման, ապա արդեն անհանգստանալու պատճառ կա։ Բարեբախտաբար, դեպրեսիան ամենից «բուժելին» է բոլոր հոգեկան խանգարումներից։ Խնդիրը պետք չէ ներսում պահել, անհրաժեշտ է վերլուծել վիճակը, փորձել ազատվել վատ մտքերից, ոգևորվել նույնիսկ աննշան նվաճումներից և ինքնագովեստի խոսքեր ասել։ Դեպրեսիան վանելու հիմնական կանոնները․ Ընդունեք վիտամիններ. Տրամադրությունը բարելավելու, մտավոր և ֆիզիկական բարձր արդյունավետություն պահպանելու, նիհարելու գործընթացի արդյունավետությունը բարձրացնելու համար անհրաժեշտ է լրացուցիչ ընդունել հետևյալ վիտամիններն ու հանքանյութերը՝ մագնեզիում, քրոմ, E վիտամիններ, վանադիում, բիոտին, L-լիպոաթթու, ցինկ, սելեն: Եղեք բնության գրկում, հնարավորինս շատ քայլեք՝ հատկապես արևոտ եղանակին․ արևի ճառագայթները կարող են ակտիվացնել մարդու ուղեղի գործունեությունը և մարմինը: Բայց եթե դրսում ամպամած է, դա ամենևին չի նշանակում, որ զբոսանքը կարող է չեղարկվել։ Պարբերաբար դուրս եկեք՝ անկախ եղանակից։ Ավելացրեք քնի ժամանակը․ Գոնե հանգստյան օրերին ավելի շատ քնեք։ Եթե կարիք եք զգում, քնեք նույնիսկ օրվա ընթացքում։ Քունը հիանալի բուժում է բազմաթիվ հիվանդություններ, այդ թվում՝ դեպրեսիան։ Փորձեք ավելի հաճախ լինել հանրության մեջ․ բժիշկները պարզել են, որ դեպրեսիա ունեցողների հարազատների մոտ 20%-ը նույնպես հիվանդանում է, մինչդեռ առողջ մարդկանց հարազատների միայն 7%-ի մոտ է դեպրեսիա նկատվում։ Դրական լիցքեր հավաքեք․ ավելի շատ ժպտացեք, անեկդոտներ պատմեք ու լսեք, գնացեք կինոթատրոն։ Հնարավորության դեպքում փոխեք իրավիճակը՝ վերադասավորեք կահույքը բնակարանում։ Հոգ տարեք ձեր մասին․ բարելավեք արտաքին տեսքը, փոխեք սանրվածքը, մարզվեք, բայց մի ծանրաբեռնեք մարմինը: Ճիշտ ընտրված սննդակարգը ևս օգնում է ավելի հեշտ ազատվել գարնանային դեպրեսիայից։ Փորձեք խուսափել ինչպես ցածր կալորիականությամբ դիետաներից, այնպես էլ ծանր, յուղոտ ու քաղցր սննդից: Մի չարաշահեք ալկոհոլը, որպեսզի մելամաղձությունը չխորանա։ Մթերքների ցանկ, որոնցից կարող եք ստեղծել մենյու, որը կբարձրացնի ձեր տրամադրությունը և կբարելավի ինքնազգացողությունը. յոդ պարունակող մթերքներ․ ծաղկակաղամբ և ջրիմուռներ, ծովային ձուկ, թարմ բանջարեղեն և խոտաբույսեր (հատկապես մաղադանոս, նեխուր, պրաս, սխտոր), ընկույզ, սև շոկոլադ, ծիրանի չիր, մրգեր (հատկապես բանան, նարինջ և այլ ցիտրուսային մրգեր), արևելյան համեմունքներ (դրանցով կարելի է համեմել ինչպես պատրաստի ուտեստները, այնպես էլ թարմ աղցաններն ու աղանդերը):
-
20:45 27.03.23 Ռելաքսացիայի դերը հոգեկան առողջության բարելավման և կյանքի որակի բարձրացման մեջ Ռելաքսացիայի վիճակում մարդը իրեն զգում է հանգիստ և թուլացած։ Այս վիճակը հոգեկան և ֆիզիկական առողջության վրա կարող է թողնել մի շարք բարերար ազդեցություններ, օգնում է ճիշտ կառավարել ամենօրյա կյանքն ու բարձրացնել կյանքի որակը։ Այս մեթոդը կիրառելի է գրեթե ամենուրեք՝ տանը, աշխատավայրում, փոխադրամիջոցներում, հանրային միջավայրերում և այլն։ Ռելաքսացիայի վիճակում անձը ունակ է նաև կառավարելու սթրեսն ու անհանգստությունը կամ տագնապը։ Ռելաքսացիան մեղմացնում է հոգեկան առողջության այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են դեպրեսիան, անհանգստությունը և շիզոֆրենիան։ Ռելաքսացիան նաև ունի ընդհանուր առողջական այլ օգտակար ազդեցություններ, որոնցից են՝ սրտազարկի, արյան ճնշման և շնչառության հաճախականության նվազեցումն ու նորմալացումը, մկանային լարվածության և քրոնիկ ցավի մեղմացումը, տրամադրության և ուշադրության կենտրոնացման բարելավումը, ընդհանուր հոգնածության մեղմացումը, զայրույթի և հիասթափության մեղմացումը, ինչպես նաև ինքնատիրապետման բարելավումը, խնդիրները լուծելու նկատմամբ վստահության խթանումը։ Որպես կանոն, ռելաքսացիայի մեթոդները վերաբերվում են մկանների թուլացմանը կամ շնչառությանը։ Օրինակներից է մկանների հարաճուն թուլացումը, երբ սկզբից ձգում, հետո թուլացնում ենք մարմնի տարբեր մկանախմբերը՝ փորձելով հասկանալ այդ վիճակներին ուղեկցող զգացողությունները։ Ռելաքսացիայի այլ մեթոդներից են՝ վիզուալիզացիա, երբ ստեղծում ենք հանգիստ ու խաղաղություն պարգևող որևէ վայրի մտապատկեր, խոր շնչառություն, երբ կտրվում ենք ամեն ինչից և ուշադրությունը կենտրոնացնում միայն շնչառության վրա, հիպնոս, մեդիտացիա, գիտակցականության այլ վարժանքներ։ Նյարդաբաններն ու հոգեբանները խորհուրդ են տալիս գտնել ռելաքսացիայի այն մեթոդը, որը լավագույն կերպով է համապատասխանում ձեր խառնվածքին կամ առօրյա կյանքին և դարձնել այն կյանքի մի մասը՝ նույնիսկ եթե ընտրած մեթոդը տևում է օրական 5-10 րոպե։
Ամենաընթերցված
-
13:15 27.03.23 Ողբերգական դեպք՝ Գեղարքունիքում․ նշանդրեքից 1 օր անց 31-ամյա տղան հանկարծամահ է եղել Կարդալ ավելին
-
«Երևանը պատմական քաղաք է». թուրք ֆոտոթղթակիցը Հայաստանում է
09:3025.03.23 -
Հայտնի է զոհված զինծառայողի ինքնությունը
21:5822.03.23 -
Արտարժույթների փոխարժեքները մարտի 26-ի դրությամբ
16:3026.03.23
Տեսանյութեր
-
Կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 39-ի․ ԱՆ
-
Հայաստան է մտել ամենաարագը տարածվող հիվանդությունը. «կարմիր» վարակ
-
Հայաստանում տարածված սուր շնչառական վիրուսները 16:49 23.02.23
-
Մոսկվայում հայտնի պլաստիկ վիրաբույժը Երևանի «Մեդինես» կլինիկայում է 10:37 08.02.23
-
Այրվածքներ ստացած զինծառայողներից մեկը տեղափոխվել է զինվորական հոսպիտալ. վիճակը բավարար է 13:30 01.02.23
-
Հրազդանի դպրոցներից մեկում աշակերտն անհայտ գազ է օգտագործել․ հիվանդանոց է տեղափոխվել 12 երեխա 12:43 27.01.23