Լրահոս
Միջազգային
10:58
06.06.26
241

Իրանի ԶՈՒ-ն հայտարարել է Մերձավոր Արևելքում ԱՄՆ ռազմակայաններին հարվածելու մասին

Img default alt hy

Իրանի զինված ուժերը հարվածներ են հասցրել Մերձավոր Արևելքում ԱՄՆ ռազմակայաններին՝ ի պատասխան Սիրիկ և Քեշմ կղզիների վրա կատարված հարձակման։ Այս մասին ասված է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ, Իրանի ԶՈՒ էլիտար ստորաբաժանումներ) հայտարարության մեջ։

«Ի պատասխան ԱՄՆ-ի կողմից Սիրիկի և Քեշմ կղզու դեմ իրականացված ագրեսիայի՝ տարածաշրջանում թշնամական բազաները հրթիռակոծվել են», - մեջբերում է  Mehr գործակալությունը հայտարարության տեքստում։