Լրահոս

2026-06-25
  • Միջազգային
    Պատերազմի վերքեր, լուռ վկաներ և չսպանված միտք՝ Թեհրանում. Իրանի անպարտելիության գաղտնիքը
    Իրանում այսօր Աշուրայի օրն է՝ շիա մահմեդականների համար տարվա ամենահիշարժան և խորհրդանշական օրերից մեկը։ Թեհրանի փողոցներում սուգը հիշեցնում է ոչ միայն անցյալի զոհողությունների, այլև այն կամքի ու դիմադրողականության մասին, որոնց շնորհիվ ձևավորվել է իրանական հասարակությունը։
    22:45
    25.06.26
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Արաբական երկրները բարձրացնում են Իրանի հարվածների դիմաց փոխհատուցումներ ստանալու հարցը․ Ռուբիո
    Նրա խոսքով՝ այս թեման շոշափվել է Մանամայում Պարսից ծոցի արաբական պետությունների համագործակցության խորհրդի (ՊԾԱՊՀ) իր գործընկերների հետ կայացած հանդիպման ժամանակ։ Նրանք վերականգնման համար ինչ-որ ֆինանսավորում են ցանկանում։ Նրանք վնաս են կրել։ Նրանք ցանկանում են, որ այդ վնասը փոխհատուցվի», - հայտարարել է Ռուբիոն։ «Ես կմտածեի, որ փոխըմբռնման հուշագրի [բանակցությունների] գործընթացի շրջանակներում, նրանց (իրանցիների - խմբ.)՝ մեզ հետ փոխգործակցության ժամանակ, նման հարցեր կծագեն», - նշել է նա։ ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը դժվարացել է հստակեցնել՝ արդյոք նման փոխհատուցումները կարող են պոտենցիալ վճարվել Իրանի սառեցված ակտիվներից։ «Չգիտեմ։ Այժմ չեմ ենթադրություններ անի այն մասին, թե իրականում ինչպես դա կարող է աշխատել։ Պարզապես նշեցի ձեզ, որ դա այն հարցերից մեկն է, որը նրանք (ՊԾԱՊՀ անդամները - խմբ.) բարձրացրել են այսօրվա հանդիպման ժամանակ։ Սա այն հարցերից է, որով նրանք հետաքրքրված են, և որը մենք ինչ-որ պահի ստիպված կլինենք քննարկել։ Բայց դրա վերաբերյալ որևէ կոնկրետություն մենք դեռ չենք մշակել», - ասել է պետքարտուղարը։
    22:30
    25.06.26
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    ԱՄՆ-ը Վենեսուելային կփոխանցի երկրաշարժից տուժած շրջանների արբանյակային լուսանկարները
    «Մենք նաև օգնում ենք նրանց օդատիեզերական հետախուզության որոշակի լուսանկարներով, հատկապես առափնյա շրջանների վերաբերյալ, որոնցում վնասի չափի մասին նրանք հստակ պատկերացում չունեն», - ասել է նա՝ պատասխանելով Բահրեյնի մայրաքաղաք Մանամայում լրագրողների հարցերին։ ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն այս օրերին գտնվում է Մերձավոր Արևելքի երկրներում շրջագայության մեջ։ Ռուբիոն նաև նշել է, որ ԱՄՆ-ից Վենեսուելա բեռների և մասնագետների տեղափոխումը կապահովի նախևառաջ Պենտագոնը։ «[Կարակասի միջազգային] օդանավակայանը լուրջ վնասներ է կրել, այնպես որ մենք ստիպված կլինենք ապավինել [ԱՄՆ] ռազմական գերատեսչությանը՝ այնտեղ ուժեր և միջոցներ տեղակայելու համար», - հայտարարել է պետքարտուղարը։ Վենեսուելայում երկրաշարժը տեղի է ունեցել հունիսի 24-ի երեկոյան։ Մոտ 40 վայրկյան ընդմիջումով գրանցվել է 7,2 և 7,5 մագնիտուդով ստորգետնյա ցնցումների երկու շարք։ Դրանց էպիկենտրոնները գտնվել են միմյանցից 10 կմ հեռավորության վրա՝ Յարակույ նահանգում։ Երկրաշարժից հետո գրանցվել է շուրջ 30 հետցնցում։ Երկրի նախագահի լիազոր Դելսի Ռոդրիգեսի խոսքով՝ 164 մարդ զոհվել է, 971-ը՝ տուժել։ Տասնյակ շենքեր ավերվել են։ Վենեսուելայի իշխանությունները արտակարգ դրություն են մտցրել։ Կառավարությունը առափնյա Լա Գուայրա նահանգը հայտարարել է աղետի գոտի։
    22:17
    25.06.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Նարեկ Կարապետյանը կհանդիպի «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների հետ
    «Սա հիանալի հնարավորություն է քննարկելու մեր երկրի առջև ծառացած մարտահրավերներն ու զարգացման տեսլականը, ինչպես նաև անձամբ ուղղելու հուզող հարցերը դաշինքի ներկայացուցիչներին:
    22:06
    25.06.26
    Ավելին
  • Հայաստան
    Միքայել սրբազանին 2 տարով ազատազրկելու որոշումը բեկանել է վերաքննիչը. վերացվել է նրա տնային կալանքը
    Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը մեկ տարի անց ազատության մեջ է: Վերաքննիչ քրեական դատարանի որոշմամբ՝ Միքայել սրբազանի տնային կալանքը վերացվել է, բայց չի վերացվել բացակայելու արգելքը: Վերաքննիչ դատարանը նաև որոշել է բեկանել առաջին ատյանի՝ իշխանության զավթման կոչի մեղադրանքը ու գործն ուղարկել նոր քննության, այս անգամ Շիրակի առաջին ատյանի դատարան:
    22:00
    25.06.26
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Ձերբակալվել է սպանությանն օժանդակելու համար մեղադրվող հետախուզվողը․ խուզարկությամբ հայտնաբերվել է լիցքավորված ատրճանակ
    Հունիսի 25-ին՝ ժամը 17։30-ի սահմաններում, Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության անձի հետախուզման բաժնի ծառայողները, ձեռնարկած օպերատիվ-միջոցառումների արդյունքում, մայրաքաղաքի Աբովյան-Պուշկինի փողոցների խաչմերուկում ձերբակալել և վարչություն են տեղափոխել 2020 թվականի հուլիսից՝ մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով կատարված սպանությանն օժանդակելու մեղադրանքով հետախուզվող 35-ամյա տղամարդուն։
    21:45
    25.06.26
    Ավելին
  • Քաղաքական
    Արցախն «Արևմտյան Ադրբեջան» չէ և վերջ. դեպի ո՞ւր է կառքը քշում Փաշինյանը
    Արցախի դրոշի դեմ կռիվ տվող իշխանությունը չլսելու է տալիս «Արևմտյան Ադրբեջան» ծրագիրը առաջ մղող ադրբեջանցիների հայտարարությունները: Ընդամենը երեկ է, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջանի համայնքի» ղեկավար Ազիզ Ալեքբերլին կոչ արել ադրբեջանցիների վերադարձի հարցը Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացի շրջանակում քննարկվող թեմա դարձնել, բայց Փաշինյանը ոչ թե Ալիքբերլիին է հակադարձում, այլ այդ խոսույթի մեղքը գցում է Ազգային ժողովում ընդդիմադիրների սեղաներին դրված Արցախի դրոշների վրա:
    21:37
    25.06.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Քանաքեռավանում բախվել են «Nissan March»-ն ու «Toyota Camry»-ն․ մեքենաներից մեկը վնասել է գազատարը․ կան վիրավորներ
    Այսօր՝ հունիսի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 19։20-ի սահմաններում Քանաքեռավան գյուղի գլխավոր փողոցում բախվել են «Toyota Camry» և «Nissan March» մակնիշի ավտոմեքենաները։
    21:25
    25.06.26
    Ավելին
  • Քաղաքական
    Փաշինյանը Պուտինի մոտ էլ չի գնում, ԵԱՏՄ-ին էլ հեգնում է. Վաղը կարող է ծիրանը կտրի, յոնջա տեղը ցանի
    Փաշինյանն այսօր երկու անգամ կասկած է հայտնել, թե գոյություն ունի Եվրասիական տնտեսական միությունը: Եվրաինտեգրման ուղով շարժվելու համար Ռուսաստանից բազմաթիվ զգուշացումներ, ապա հայկական գյուղմթերքի նկատմամբ սահմանափակումների տեսքով սանկցիաներ ստացած Հայաստանի կառավարության ղեկավարը նախ գործադիրի նիստին է հայտարարել, թե «ԵԱՏՄ-ն պետք է հարցին հստակ պատասխանի՝ ինքը կա՞, թե՞ չկա»: Իսկ նիստից հետո ճեպազրույցի ժամանակ, ըստ էության, հաստատել է իր կասկածը, թե՝ եթե չկա ապրանքների ազատ հոսք ԵԱՏՄ երկրներ, ապա չկա ԵԱՏՄ:
    21:13
    25.06.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Կապանում «Mercedes»-ը բախվել է կայանված «ՎԱԶ 2106»-ին, վերջինն էլ՝ կայանված «ՎԱԶ 2121»-ին․ կան վիրավորներ
    Երեկ՝ հունիսի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Կապան քաղաքի Շահումյան փողոցում «Mercedes» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենային, իսկ վերջինն էլ՝ կայանված «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենային։
    21:07
    25.06.26
    Ավելին
  • Իրավական
    Ընտրախախտումների փաստեր է ներկայացնում Վարդևանյանը ՍԴ ճակատագրական նիստից առաջ
    Սահմանադրական դատարանում վաղը սկսելու են հունիսի 7-ի ընտրությունների արդյունքների նկատմամբ կասկած հայտնած 7 ուժերի ներկայացրած դիմումների առնչությամբ առաջին լսումները: Նիստին ընդառաջ դիմում ներկայացրած «Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը այսօր հրավիրած ասուլիսում խախտումների վերաբերյալ տվալներ է հրապարակել:
    20:58
    25.06.26
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    ԱՄՆ-ն և Իրանը կապի ուղի են հաստատել. Վենսը՝ Շվեյցարիայում ընթացող բանակցությունների մասին
    «Արդյունքներից մեկը, որով մենք ցանկանում էինք վերադառնալ տուն, Իրանի կողմի հետ կապի ուղին էր [իրավիճակի դեէսկալացիայի համար]։ Մենք հասել ենք դրան»,- ասել է նա։ Վենսը հայտարարել է, որ կողմերը նաև «շատ լավ» առաջընթաց են գրանցել Լիբանանի հարցում և քննարկել են այդ երկրում դեկոնֆլիկտային մեխանիզմի մշակումը։ «Նրանք նախկինից տարբերվող կերպով են խոսում։ Դրա համար բազմաթիվ պատճառներ կան։ Բայց մենք պետք է պարզենք՝ արդյոք դրան կհետևեն գործողություններ, և արդյոք վերջնական գործարքը կհամապատասխանի այն ամենին, ինչ նրանք խոստանում են ընդհանուր գծերով»,- նշել է ԱՄՆ փոխնախագահը։ Հունիսի 17-ին ԱՄՆ-ը և Իրանը ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր, որը նախատեսում է բոլոր ճակատներում, այդ թվում՝ Լիբանանում, մարտական գործողությունների անհապաղ դադարեցում։ Սկզբնապես նախատեսվում էր, որ ստորագրման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա հունիսի 19-ին շվեյցարական Բյուրգենշտոկում։ Սակայն հունիսի 18-ի գիշերը հայտնի դարձավ, որ փաստաթուղթը կողմերը ստորագրել են հեռավար կարգով։ Հունիսի 21-ին շվեյցարական Բյուրգենշտոկում Կատարի և Պակիստանի միջնորդությամբ կայացան ԱՄՆ-ի և Իրանի բանակցությունները փոխըմբռնման հուշագրի իրականացման շուրջ։ Ինչպես նշվում է բանակցությունների առաջին փուլի ավարտին Պակիստանի և Կատարի համատեղ հայտարարության մեջ, Իրանի և ԱՄՆ-ի ներկայացուցիչների մասնակցությամբ հանդիպումն անցել է դրական և կառուցողական մթնոլորտում, ձեռք է բերվել հուսադրող առաջընթաց, այդ թվում՝ հիմք է ստեղծվել հետագա տեխնիկական բանակցությունների անցկացման համար։
    20:45
    25.06.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հայլուր
    Հայլուր 20։30 Ջնջող ձեռքը կհասնի Եռաբլուրի՞ն. հերոսի մայրը մեծ վախեր ունի
    Հայլուր 20։30 Ջնջող ձեռքը կհասնի Եռաբլուրի՞ն. հերոսի մայրը մեծ վախեր ունի
    20:30
    25.06.26
    Ավելին
  • Հասարակական
    Ահեղ քամին տեղից պոկել է ու շպրտել ջերմոցը. փորձանք՝ Տանձուտում
    Ահեղ քամին Տանձուտ գյուղում ավերածություններ է արել: Տեղից պոկել-հանել է ջերմոց, քշել տարել տների տանիքներ: Տանձուտում հաշվում են վնասները: Միլիոնների վնաս են կրել տանձուտցիները:
    20:17
    25.06.26
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Սլովակիայի վարչապետը քննադատել է Ուկրաինային ռազմական աջակցություն ցուցաբերելու ԵՄ երկրների մոտեցումը
    Նա ափսոսանք է հայտնել, որ Գդանսկի համաժողովում «կրկին ավելի շատ խոսվեց Ուկրաինային ռազմական մատակարարումներով և փողով աջակցելու մասին, որպեսզի [ուկրաինացիները] կարողանան գնել էլ ավելի շատ զենք»։
    20:02
    25.06.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Վահագն Ալեքսանյանն առաջադրվել է ԱԺ փոխխոսնակի պաշտոնում
    Այդ մասին լրագրողներին հայտնեց ինքը՝ Ալեքսանյանը։
    19:56
    25.06.26
    Ավելին
  • Հասարակական
    Էս կարգի ստորությո՞ւն. հերոսների նկարները քաղաքի պատերից ջնջելուց հետո հերթը Եռաբլուրի՞ն է հասնելու
    Քառօրյա պատերազմի հերոսներից հետո երևանյան պատերից ջնջել են նաև 44-օրյա պատերազմի հերոսների դիմանկարները: Արցախում զոհված Հայկազ Մկրտչյանի դիմանկարը Տնտեսագիտական համալսարանի անցումի պատին էր, սակայն երեկ մայրը հայտնաբերել է, որ որդու գրաֆիտի դիմանկարն այլևս չի ողջունում այդտեղով ամեն օր անցնող երիտասարդներին:
    19:51
    25.06.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    «Բոլորին դեմ եմ» կուսակցությունն ինքնալուծարվում է․ «Փաստինֆո»
    «Ի սկզբանե ասել էինք, որ մեր կուսակցությունն ինքնալուծարվող է։ Ի սկզբանե հայտարարել էինք, որ մենք տարբեր մարդիկ ենք՝ տարբեր գաղափարներով, և միավորվել ենք մեկ օրակարգի շուրջ՝ փոխելու ընտրական խաղի կանոնները։ Անկախ ընտրությունների արդյունքից՝ մենք չենք պատրաստվում «բոլորին դեմ» մարդկանց ձայներն ու այդ բրենդն օգտագործել մեր քաղաքական ամբիցիաների համար»,- ասել է նա։
    19:40
    25.06.26
    Ավելին
  • Արցախ
    Կատաղի մարտեր՝ Արցախի դրոշի դեմ. անհնար է ջնջել հիշողությունը
    Արցախի մասին հիշեցնող ցանկացած իր են փորձում վերացնել Երևանից Արցախի էջը փակած Հայաստանի իշխանությունները: Ֆրանսիայի հրապարակում մեկ շաբաթում Արցախի դրոշը տեղադրելու երեք փորձ են կանխել իրավապահները:
    19:31
    25.06.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    ԱԺ նախագահի թեկնածու է ընտրվել Ռուբեն Ռուբինյանը․ Նիկոլ Փաշինյան
    Այս մասին հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
    19:20
    25.06.26
    Ավելին