Լրահոս

2025-01-12
  • Img default alt hy
    Սպորտ
    Կոմոն ակումբի պատմության մեջ ամենաթանկարժեք տրանսֆերն է ձևակերպել
    «Լիոնի» ֆրանսիացի կիսապաշտպան Մաքսենս Կակրեն միացել է իտալական «Կոմոյին», հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Կիսապաշտպանը իտալական թիմի հետ պայմանագիր է կնքել մինչև 2029 թվականի ամառ։ Armsport-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, «Լիոնը» 24-ամյա ֆրանսիացու համար ստացել է 15 միլիոն եվրո, ևս 2 միլիոնը՝ որպես բոնուսներ։ Սա «Կոմոյի» պատմության մեջ ամենաթանկարժեք տրանսֆերն է։ Մինչ այս ամենաթանկարժեքն օրեր առաջ 12 միլիոն եվրոյով «Բետիսի» 19-ամյա վինգեր Ասանե Դիաոյի ձևակերպած տրանսֆերն էր։
    23:30
    12.01.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Ձեր հիմնական առաքելությունը ոչ թե արդարադատության իրականացումն է, այլ արդարության սահմանումը. Սրբուհի Գալյան
    Այսօր Հայաստանի դատական իշխանության օրն է: Խորհրդանշական օրվա առթիվ կազմակերպված պաշտոնական միջոցառմանը ելույթ են ունեցել ՀՀ վարչապետը,ՀՀ նախագահը, ԲԴԽ նախագահը և արդարադատության նախարարը։ Այդ մասին հայտնում են ՀՀ արդարադատության նախարարությունից։ Նախարար Սրբուհի Գալյանը շնորհավորել է տոնական օրվա առթիվ՝ շեշտելով դատական իշխանության անկյունաքարային դերը ժողովրդավարական, իրավական և սոցիալական պետության կայացման գործում: Կարևորելով արդարադատության իրականացումը, դատական համակարգի նշանակությունը հանրային կյանքի տարբեր բնագավառներում՝ նախարարն ընդգծել է դատավորի դերի ազդեցությունը պետության, և պետական ինստիտուտների նկատմամբ հասարակության վստահության և վերաբերմունքի արմատավորման ու երաշխավորման առանցքում: «Հարգելի՛ դատավորներ, Ձեր հիմնական առաքելությունը ոչ թե արդարադատության իրականացումն է, այլ արդարության սահմանումը, որովհետև դուք օրենքի երաշխավորներն եք, իհարկե, արդարության իրականացման շղթայում դատարանները միակ դերակատարները չեն, բայց վերջնական որոշման կայացման հնարավորությունը և իրավունքն ունեն միայն դատավորները։ Դատական համակարգին առնչվող բոլոր խնդիրները, ըստ էության, կապված են նաև արդարադատության իրականացման շղթայում ներգրավված բոլոր մարմինների,այդ թվում՝ քաղաքականություն մշակող մարմնի հետ»,-մասնավորապես ասել է նախարարը: Նա կարևորել է հանրության շրջանում դատարանի, դատավորի կողմից իրականացված գործունեության վերաբերյալ հանրային իրազեկվածության բարձրացումը և հանրային ճիշտ ակնկալիքի ձևավորումը: Եզրափակելով՝ Սրբուհի Գալյանը շեշտադրել է արդարադատության միասնական չափանիշների հաստատման կարևորությունը, այն է՝ կանխատեսելի արդարադատության հիմքերի ստեղծման անհրաժեշտությունը: Նա հիշեցրել է, որ արդարադատության համակարգի բարելավումը մեր քաղաքացիների նկատմամբ պատասխանատվության դրսևորումն է։ Դատական իշխանության օրվան նվիրված հանդիսավոր միջոցառմանը մասնակցել են օրենսդիր, գործադիր մարմինների ներկայացուցիչներ, միջազգային դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, դատական համակարգի անդամներ: Միջոցառումը կազմակերպվել էր ՀՀ ԲԴԽ-ի կողմից: Նշենք, որ Հայաստանի երրորդ Հանրապետության անկախ եռաստիճան դատական համակարգը ձևավորվել է 1999 թվականի հունվարի 12-ին «Դատարանակազմության մասին» ՀՀ օրենքի ուժով՝ հիմքում ունենալով իշխանությունների տարանջատման սկզբունքը:
    23:00
    12.01.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Եմենի լիցքավորման կայաններից մեկի վթարից զոհերի թիվը հասել է 15-ի
    Եմենի կենտրոնական Ալ-Բայդա նահանգում գտնվող լիցքավորման կայանում տեղի ունեցած վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 15-ի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է SABA գործակալությունը՝ վկայակոչելով երկրի առողջապահական գերատեսչությանը։ «Ալ-Բայդայում տեղի ունեցած միջադեպի հետևանքով զոհվել է 15 մարդ, վիրավորվել՝ 67-ը, այդ թվում՝ 40-ը ծայրահեղ ծանր վիճակում են: Անհետ կորածների որոնողական աշխատանքները շարունակվում են»,- նշված է նախարարության հաղորդագրության մեջ:
    22:30
    12.01.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հրդեհ՝ Երևանում․ այրվել է երկու տան տանիքը, տներից մեկի սենյակը և խորդանոցը
    Հունվարի 11-ին, ժամը 23:41-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Կիևյան փողոցի 1-ին նրբանցքի թիվ 3 շենքի մոտակայքում գտնվող տներից մեկում։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և Բժշկական ապահովման վարչության հերթապահ խմբերը։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Բարբյուսի փողոցում գտնվող երկու տներում։ Հրդեհը մեկուսացվել է հունվարի 12-ին, ժամը 00։37-ին, մարվել՝ 00։52-ին։ Այրվել են Բարբյուսի փողոցում գտնվող երկու տան տանիքները (մոտ 150 քմ), տներից մեկի սենյակը (մոտ 18 քմ) և խորդանոցը՝ մոտ 20 քմ։
    22:00
    12.01.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Մոսկվա-Երևան չվերթն արտակարգ վայրէջք է կատարել Մախաչկալայում
    «Աէրոֆլոտ» ընկերության Մոսկվա-Երևան չվերթն իրականացնող ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Մախաչկալայում: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է «Տուտ Դագեստան» Տելեգրամ-ալիքը: Ալիքը նշում է, որ, ուղևորների խոսքով, թռիչքի ժամանակ իրենց հայտարարել են, որ օդային տարածքի փակման գոտին ընդլայնվել է, այդ պատճառով ստիպված են եղել երկար թռչել: Դրա պատճառով վառելիքը սպառվել է, ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Մախաչկալայում ՝ լիցքավորման համար։ Այժմ ուղևորները մնում են ինքնաթիռում և սպասում են հետագա տեղեկատվության:
    21:30
    12.01.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Այրվել է անասնակեր
    Հունվարի 12-ին, ժամը 04։15-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արևիկ գյուղում հրդեհ է նկատվում։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և մեկ ջրատար։ Պարզվել է, որ Արևիկ գյուղում այրվում է անասնակեր: Հրդեհը մեկուսացվել է ժամը 04:48-ին, մարվել՝ 09:16-ին: Այրվել է մոտ 2000 հակ անասնակեր:
    21:00
    12.01.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ջրվեժ գյուղում բախվել են ավտոմեքենաներ. կա տուժած
    Հունվարի 12-ին, ժամը 15:05-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջրվեժ գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան շրջվել է, առկա է վառելիքի արտահոսք։ Այդ մասին հայտնում են ՆԳՆ ՓԾ-ից։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը: Պարզվել է, որ բախվել են Mitsubishi (վարորդ՝ Հ. Գ.) և Opel (վարորդ՝ Լ. Ա.) մակնիշների ավտոմեքենաները: Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ ավտոմեքենաները հոսանքազրկվել և գազի բալոնների փականները փակվել են տեղի ուժերով։ Փրկարարները Mitsubishi մակնիշի ավտոմեքենայի ուղևորին (Չ. Ս., ծնված 1936 թ.) մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային։
    20:30
    12.01.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Զnhված զինծառայnղի տունը թալանած կասկածյալներից մեկը հայտնաբերվել է
    Հունվարի 12-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության Գեղարքունիքի քրեական վարչության ծառայողները հայտնաբերել են երեկ՝ հունվարի 11-ին, Ճամբարակ խոշորացված համայնքի Այգուտ բնակավայրում տեղի ունեցած դեպքը, հայտնում է Shamshyan.com-ը։ Արդեն լուսաբացին տեղեկություններ են ստանում ենթադրյալ կատարողների վերաբերյալ ու կարողանում են կատարողներից մեկին հայտնաբերել և գողություն կատարելու կասկածանքով տեղափոխում են ոստիկանության Ճամբարակի բաժին։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ոստիկաններին հաջողվում է հայտնաբերել գողունի մի մասը, իսկ կասկածյալներից մեկը բերման ենթարկվածի եղբայրն է, ում այս պահին ոստիկանները որոնում են։ Կան տեղեկություններ, որ նա գիշերը գյուղից մեկնել է։ Հիշեցնենք, որ հունվարի 11-ին Ճամբարակ համայնքի Այգուտ բնակավայրում թալանել էին 2022 թվականին Ջերմուկի դիրքերում զոհված 54-ամյա Արմեն Գասպարյանի տունը՝ հափշտակելով գումար, ոսկյա զարդեր ու հիշատակի անկյունում դրված իրերը։
    20:00
    12.01.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Դատական իշխանության հեղինակության բարձրացման ուղղությամբ բավականին անելիք ունեն դատավորները. ԲԴԽ նախագահ
    Այսօր՝ դատական իշխանության օրվան նվիրված պաշտոնական միջոցառմանը Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Արթուր Աթաբեկյանը շնորհավորել է դատավորներին և դատական ծառայողներին՝ առանձնահատուկ կարևորելով այն հանգամանքը, որ ժողովրդավարության ուղիով ընթացող բոլոր երկրներում առանձնակի դերակատարություն ունեն դատարանները, որոնց գործունեության արդյունքները թե՛ պետության, թե՛ հասարակության ձևավորման և կենսագործունեության ընթացքում մշտապես կրել են իրավունքի գերակայության, արդյունավետ արդարադատության և արդար դատաքննության երաշխավորի դերը։ Այդ մասին հայտնում են Դատական իշխանությունից։
    19:30
    12.01.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    ԵՄ ԱԳ նախարարները հունվարի վերջին կքննարկեն Սիրիայի դեմ պատժամիջոցները մեղմելու հարցը
    Եվրամիության երկրների արտաքին գործերի նախարարությունների ղեկավարները հունվարի վերջին կքննարկեն Սիրիայի դեմ պատժամիջոցների մեղմման հնարավորությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է Reuters-ը, այս մասին հայտարարել է ԵՄ դիվանագիտական ​​ծառայության ղեկավար Կայա Կալլասը՝ Ռիադում Մերձավոր Արևելքի և Արևմուտքի բարձրաստիճան դիվանագետների և Սիրիայի նոր արտգործնախարարի հանդիպումից առաջ: Ըստ աղբյուրի՝ ԵՄ արտգործնախարարները հունվարի 27-ին կհանդիպեն Բրյուսելում՝ փորձելով որոշել, թե ինչպես է 27 երկրների դաշինքը մեղմելու Սիրիայի նկատմամբ պատժամիջոցները: Միաժամանակ՝ Կալլասը X-ում հաղորդագրություն է հրապարակել, որում նշել է, որ ԵՄ-ն կմտածի պատժամիջոցների թուլացման մասին՝ առանց հստակեցնելու, թե դա երբ կարող է տեղի ունենալ: ԵՄ-ն Սիրիայի դեմ տնտեսական պատժամիջոցներ է սահմանել 2012 թվականից։ Պատժամիջոցները կիրառվել են կառավարության և ռազմական կառույցների, ինչպես նաև նախագահ Բաշար ալ-Ասադի ընտանիքի և ընկերների դեմ, սակայն նրա հեռանալուց հետո դրանք շարունակում են ուժի մեջ մնալ։
    19:00
    12.01.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    ԱՄՆ-ում հրդեհները շարունակվում են․ Լոս Անջելեսի տարածքում առնվազն 16 մարդ է զոհվել
    Լոս Անջելեսի հրդեհների զոհերի թիվը հասել է 16-ի, հայտնում է The Washington Post-ը (WP)՝ վկայակոչելով դատաբժշկական փորձագետներին։ Ավելի վաղ հաղորդվել էր 11 մահվան մասին։ Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն՝ Սանտա-Անայի քամիները, որոնք դժվարացնում են հրդեհների մարումը և նպաստում հրդեհների տարածմանը, կշարունակեն մինչև չորեքշաբթի՝ հունվարի 15-ը, սակայն ավելի քիչ ուժգնությամբ, քան վերջին օրերին։ Հազարավոր կառույցներ ավերվել են, և մոտավորապես 180,000 մարդ ստիպված է եղել լքել իր տունը:
    18:30
    12.01.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Այս խմբակն ամբողջովին պատրաստ է սպասարկել թշնամու ցանկությունները. Արա Պողոսյան
    Ակնհայտ է, որ ՀՀ իշխանությունները բացարձակապես չեն ներկայացնում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կամքը և ցանկությունները։
    18:00
    12.01.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Բախվել են Սպիտակ-Վանաձոր երթուղին սպասարկող մարդատար «Գազել»-ն ու «Toyota Prado»-ն. կա 12 վիրավոր
    Այսօր՝ հունվարի 12-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 15:30-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Կարեն Դեմիրճյան փողոցում բախվել են Սպիտակ-Վանաձոր երթուղին սպասարկող մարդատար «Գազել»-ն ու «Toyota Prado» մակնիշի ավտոմեքենան։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 12 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վանաձոր» բժշկական կենտրոն։ Բախման հետևանքով «Գազել»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել «Վանա» ալյուրի խանութի մեջ՝ խանութին պատճառելով խոշոր չափի նյութական վնաս։ Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և ըստ դեպքի վայրում հավաքված քաղաքացիներ՝ օպերատիվ են գործել Վանաձորի շտապօգնության բժիշկները, որոնց հետ դեպքի վայր են ժամանել նաև «Վանաձոր» բժշկական կենտրոնի բժիշկները։ Շտապօգնության և Վանաձորի հիվանդանոցի բժիշկները վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։ Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։
    17:40
    12.01.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Սպասվում է ձյուն․ եղանակը՝ առաջիկա օրերին
    Քամին՝ հյուսիսարևմտյան 2-4մ/վ։
    17:30
    12.01.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Յուրաքանչյուր դատավոր պետք է գործի օրենքի և իր խղճի թելադրանքով. նախագահ
    Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է Դատական իշխանության օրվան նվիրված հանդիսավոր արարողությանը: Միջոցառման ընթացքում նախագահը հանդես է եկել ելույթով, հայտնում են նախագահի աշխատակազմից: «Այսօր պատիվ ունեմ ձեզ ողջունելու Դատական իշխանության օրվան նվիրված հանդիսավոր միջոցառմանը: Խոսքս ցանկանում եմ սկսել երկու հղումով, որոնցով մեկնարկում է ձեզանից յուրաքանչյուրի պարտականությունների կատարումը: Խոսքը վերաբերում է դատավորների և Բարձրագույն դատական խորհրդի անդամների երդման տեքստերին: «Ստանձնելով դատավորի բարձր պաշտոնը՝ Հայաստանի Հանրապետության ժողովրդի առջև երդվում եմ դատավորի պարտականությունները կատարել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանն ու օրենքներին համապատասխան՝ ապահովելով իրավունքի գերակայությունը և բարձր պահելով դատական իշխանության հեղինակությունը»: «Ստանձնելով Բարձրագույն դատական խորհրդի անդամի բարձր պաշտոնը՝ Հայաստանի Հանրապետության ժողովրդի առջև երդվում եմ իմ պարտականությունները կատարել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանն ու օրենքներին համապատասխան՝ ապահովելով իրավունքի գերակայությունը, երաշխավորելով դատարանների և դատավորների անկախությունը»: Այս երկու տեքստերում բյուրեղացած են մեր արդարադատության համակարգի առանցքային սկզբունքները: Դատական իշխանությունը ժողովրդավարական հասարակարգի կարևորագույն ինստիտուտներից և մեր պետականության հիմնասյուներից է: Նրա անկախությունն ու արդյունավետությունը ժողովրդավարական հասարակության կայացման առանցքային նախապայմաններից են: Մեր երկրում իրավական պետության կառուցման ճանապարհին դատական համակարգի դերը դժվար է գերագնահատել: Եվ դա է պատճառը նաև, որ դատական իշխանության գործունեությունից է կախված հասարակության, քաղաքացիների կողմից պետության նկատմամբ վերաբերմունքը: Այս առումով շատ կարևոր է դատական համակարգի թափանցիկությունը, արդարադատության մատչելիության ապահովումը, հանրության վստահությունը: Վերը նշվածների ուղղությամբ այսօր հսկայական անելիքներ կան, որոնց էլ միտված պետք է լինեն դատական համակարգում իրականացվող բարեփոխումները: Մեկ անգամ ևս ցանկանում եմ ընդգծել, որ դատական իշխանության անկախությունը ոչ միայն սահմանադրական պահանջ է, այլև ժողովրդավարության բնական երաշխիքներից մեկը: Յուրաքանչյուր դատավոր պետք է գործի բացառապես օրենքի և իր խղճի թելադրանքով: Այս տոնական օրը ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մեր դատավորներին և դատական համակարգի բոլոր աշխատակիցներին՝ իրենց աշխատանքի համար: Ձեր ամենօրյա ջանքերը նպաստում են մեր երկրում օրենքի գերակայության ամրապնդմանը և արդարադատության իրականացմանը: Վստահ եմ, որ միասնական ձգտումով մենք կկարողանանք հաղթահարել առկա մարտահրավերները և ստեղծել այնպիսի դատական համակարգ, որը կլինի անկախ, արդյունավետ և կվայելի հասարակության լիակատար վստահությունը: Մեկ անգամ ևս շնորհավորում եմ բոլորիդ Դատական իշխանության օրվա առթիվ: Մաղթում եմ նորանոր հաջողություններ ձեր պատասխանատու առաքելության իրականացման գործում»:
    17:00
    12.01.25
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Իմ խաղն ինձ Ոսկե գնդակի արժանի թեկնածու է դարձնում․ Հարի Քեյն
    «Բավարիայի» և Անգլիայի հավաքականի հարձակվող Հարի Քեյնը հայտարարել է, որ իրեն արժանի թեկնածու է համարում «Ոսկե գնդակի» համար: «Իհարկե, ես մտածում եմ դրա մասին։ Եվ, անկեղծ ասած, երազում եմ դրա մասին։ Կարծում եմ, որ իմ խաղը ինձ արժանի թեկնածու է դարձնում այս մրցանակի համար։ Ես խաղում եմ այնպիսի թիմերի համար, ինչպիսիք են «Բավարիան» և Անգլիայի հավաքականը, որոնց համար մեծ տիտղոսների համար պայքարելը սովորական բան է։ Մանկուց երազել եմ «Ոսկե գնդակի» մասին, իսկ ավելի շատ՝ այն ժամանակ, երբ այն ստանում էին Լիոնել Մեսսին և Կրիշտիանու Ռոնալդուն, որոնք մրցանակին յուրահատուկ փայլ էին տալիս», — Armsport-ի փոխանցմամբ՝ Քեյնի խոսքերը փոխանցում է L’Equipe-ը։
    16:30
    12.01.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    «Mercedes»-ի վարորդի մոտ հայտնաբերվել են որոշ տեսակի թմրամիջոցներ
    Վերջինը թմրամիջոց ձեռք բերելու, պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալվում և տեղափոխվում է Երևանի քրեական ոստիկանություն։
    16:00
    12.01.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հրշեջները մարել են Հյուսիսային պողոտայի սուպերմարկետներից մեկի պահեստում բռնկված հրդեհը
    Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը հունվարի 12-ին, ժամը 08:34-ին ահազանգ է ստացել, որ հրդեհ է բռնկվել Հյուսիսային պողոտայի սուպերմարկետներից մեկի պահեստային հատվածում։ Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատների չորս մարտական հաշվարկ և Բժշկական ապահովման վարչության հերթապահ խումբը։ Ըստ աղբյուրի՝ հրդեհը մեկուսացվել է ժամը 09:00-ին, մարվել՝ 09:28-ին: Սուպերմարկետի պահեստային հատվածում (մոտ 10 քմ) այրվել են պարենային ապրանքներ (մոտ 4 խմ), էլեկտրական լարեր (մոտ 5 գմ) և ջերմահարվել՝ 2 սառնարան:
    15:30
    12.01.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Այսօր Հայաստանի դատական իշխանության օրն է
    Այսօր Հայաստանի դատական իշխանության օրն է: Խորհրդանշական օրվա առթիվ կազմակերպված պաշտոնական միջոցառմանը ելույթ են ունեցել ՀՀ վարչապետը, ՀՀ նախագահը, ԲԴԽ նախագահը և արդարադատության նախարարը։ Նախարար Սրբուհի Գալյանը շնորհավորել է տոնական օրվա առթիվ՝ շեշտելով դատական իշխանության անկյունաքարային դերը ժողովրդավարական, իրավական և սոցիալական պետության կայացման գործում, հայտնում են ՀՀ արդարադատության նախարարությունից։ «Կարևորելով արդարադատության իրականացումը, դատական համակարգի նշանակությունը հանրային կյանքի տարբեր բնագավառներում՝ նախարարն ընդգծել է դատավորի դերի ազդեցությունը պետության, եւ պետական ինստիտուտների նկատմամբ հասարակության վստահության եւ վերաբերմունքի արմատավորման ու երաշխավորման առանցքում: «Հարգելի՛ դատավորներ, Ձեր հիմնական առաքելությունը ոչ թե արդարադատության իրականացումն է, այլ արդարության սահմանումը, որովհետև դուք օրենքի երաշխավորներն եք, իհարկե, արդարության իրականացման շղթայում դատարանները միակ դերակատարները չեն, բայց վերջնական որոշման կայացման հնարավորությունը և իրավունքն ունեն միայն դատավորները։ Դատական համակարգին առնչվող բոլոր խնդիրները, ըստ էության, կապված են նաև արդարադատության իրականացման շղթայում ներգրավված բոլոր մարմինների,այդ թվում՝ քաղաքականություն մշակող մարմնի հետ»,-մասնավորապես ասել է նախարարը: Նա կարևորել է հանրության շրջանում դատարանի, դատավորի կողմից իրականացված գործունեության վերաբերյալ հանրային իրազեկվածության բարձրացումը և հանրային ճիշտ ակնկալիքի ձևավորումը: Եզրափակելով՝ Սրբուհի Գալյանը շեշտադրել է արդարադատության միասնական չափանիշների հաստատման կարևորությունը, այն է՝ կանխատեսելի արդարադատության հիմքերի ստեղծման անհրաժեշտությունը: Նա հիշեցրել է, որ արդարադատության համակարգի բարելավումը մեր քաղաքացիների նկատմամբ պատասխանատվության դրսևորումն է։ Դատական իշխանության օրվան նվիրված հանդիսավոր միջոցառմանը մանսակցել են օրենսդիր, գործադիր մարմինների ներկայացուցիչներ, միջազգային դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, դատական համակարգի անդամներ: Միջոցառումը կազմակերպվել էր ՀՀ ԲԴԽ-ի կողմից: Նշենք, որ Հայաստանի երրորդ Հանրապետության անկախ եռաստիճան դատական համակարգը ձևավորվել է 1999 թվականի հունվարի 12-ին «Դատարանակազմության մասին» ՀՀ օրենքի ուժով՝ հիմքում ունենալով իշխանությունների տարանջատման սկզբունքը»,-ասված է հաղորդագրության մեջ:
    15:00
    12.01.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    ՔՊ վերնախավում կարծես ազգային ուրացման տեքստերի մրցույթ է հայտարարված. Լիլիթ Գալստյան
    «ՔՊ վերնախավում կարծես ազգային ուրացման տեքստերի մրցույթ է հայտարարված։ Տպավորություն է, թե քնում են ու մտածում, էլ ինչ անեն ու ասեն, որ ամեն օր մեզ մեզնից հեռացնեն»,- գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը՝ գրառումը վերնագրելով «Կոլաբորացիոնիստ լինելը ձեր ընտրությունն է․․․»։ Նա նշել է, որ երեկ ԿԳՄՍ նախարարը ԱԺ-ում հայտարարել է՝ «Ունեմ մե՜կ Հայրենիք և դա իմ պետությունն է»։ «Չեմ կարծում, թե ԿԳՄՍ նախարարն, իրապես, չգիտի պետության և Հայրենիքի սահմանն ու տարբերությունը։ Չեմ կարծում, թե կրթության և մշակույթի ոլորտներում պետական քաղաքականություն մշակող և իրակաանցնող կառույցի ղեկավարը մեր Հայրենիքում, մեր բնօրրանում հազարամյակների ընթացքում ձևավորված մշակութային և քաղաքակրթական ժառանգության վերաբերյալ գոնե մակերեսային պատկերացումներ չունի, Մատենադարանում, Պատմության թանգարանում կամ Ազգային պատկերասրահում չի եղել․․․ Չեմ կարծում, թե նա չգիտե գիտական այն անհերքելի աքսեոման, որ ՀԱՅԿԱԿԱՆ ԼԵՌՆԱՇԽԱՐՆ Է ՀԱՅԵՐԻ ՀԱՅՐԵՆԻՔՆ Ու ԲՆՕՐՐԱՆԸ, և, որ այն ավելին է քան թափահարվող այն ոսկեգույն թիթեղը։ Ավելի քան մերկապարանոց է Հայրենիքի և Պետության հակադրումը, ինչպես և Հայաստանի և Հայոց պատմությունների հակադրումը․․․ Եվ որտեղի՞ց այն սին ու դավադիր հաստատումը, թե իբր պետականության սահմանում ու գիտակցում չենք ունեցել, և հենց իրե՜նք՝ քպ-ն է այն սահմանողը․ քաղաքական այն ուժը, որի ճակատին ու խղճին դաջված է Արցախի ողբերգության՝ ցեղասպանության պատասխանատվություն-մեղսակցությունը, Հայաստանի անկումն ու անվերջ այս քաոսը․․․ Ձեր նպատակադրումն ու վարքը անուն ունի՝ կոլաբորացիոնիստական- Ալիև-էրդողան պահանջները սպասարկող։ Սա է ձեր ընտրությունը․․․ հ․գ․ «Մարդ և անասուն իրարից տարբերվում են հիշողությամբ», Հ․ Մաթևոսյան»,- գրել է նա։
    14:30
    12.01.25
    Ավելին