Լրահոս

2025-10-28
  • Img default alt hy
    Քաղաքական
    Վարդան Ղուկասյանի եղբոր թոռը վայր է դնում ավագանու անդամի մանդատը․ News.am
    Հիշեցնենք, որ նա բերման է ենթարկվել և կալանավորվել Գյումրու համայնքապետարանում տեղի ունեցած քննչական գործողությունների օրը։ Նշենք, որ Գյումրիի քաղաքապետարանի գործով կալանավորվել են քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, ինչպես նաև ավագանու «Կոմունիստական կուսակցություն» խմբակցության երկու այլ անդամներ։ Գևորգ Ղուկասյանը նրանցից մեկն է։
    18:48
    28.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Լինելով ԵՊՀ դասախոս՝ պարտքս եմ համարում բարձրաձայնել Մայր բուհում ակադեմիական ազատության առերևույթ խախտման մասին. Մելիքյան
    Մասնավորապես, ինձ հասանելի ու վստահելի աղբյուրներից տեղեկանալով դասախոս Սահակ Մանուկյանին ԵՊՀ-ից հեռացնելու «փաստական հիմքին»՝ եկել եմ այն եզրահանգման, որ դասախոսը որևէ կերպ դուրս չի եկել «լսարանային էթիկայի» սահմաններից։ Ակնհայտ է, որ նրա «մեղքը» սոսկ այն է, որ կոնկրետ օրինակով փորձել է ուսանողներին բացատրել «վիրավորանք» և «զրպարտություն» հասկացությունների տարբերությունը։
    18:45
    28.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հայլուր
    Հայլուր 18։30 Ազատազրկում է սպառնում Փաշինյանին. դատախազությունը վարույթ կընդունի՞ հաղորդումը
    Հայլուր 18։30 Ազատազրկում է սպառնում Փաշինյանին. դատախազությունը վարույթ կընդունի՞ հաղորդումը
    18:30
    28.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Զելենսկին հայտարարել է մարտական գործողություններում «Ֆլամինգո» և «Ռուտա» հրթիռների կիրառման մասին
    ««Ֆլամինգո»-ն կիրառվել է մարտական ​​գործողություններում։ «Ռուտա»-ն կիրառվել է մարտական ​​գործողություններում։ Մենք անում ենք ամեն բան, որպեսզի այս տարի փորձարկենք ոչ թե թվով մեկ, երկու կամ երեք, այլ լուրջ փորձարկում իրականացնենք։ Մենք շարժվում ենք այդ ուղղությամբ։ Մենք կարծում ենք, որ մեզ դա կհաջողվի։ Մեր կողմից բազմակի կիրառումն արդեն ցույց է տվել, որ, հնարավոր է, լինեն գործուն արդյունքներ», - հայտարարել է նա։
    18:22
    28.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Վերջապես ապահովվեց իմ անարգել մուտքը «Երևան Կենտրոն» ՔԿՀ՝ վստահորդ Վարդան Ղուկասյանին տեսակցելու համար. Առնոլդ Վարդանյան
    Այսօր ժամը 12:00-ին վերջապես ապահովվեց իմ անարգել մուտքը «Երևան Կենտրոն» ՔԿՀ՝ վստահորդ Վարդան Ղուկասյանին տեսակցելու և իր պաշտպանության իրավունքի ապահովման հետ կապված հարցերը գործընկեր փաստաբաններ՝ Զարուհի Փոստանջյանի և Արամայիս Հայրապետյանի մասնակցությամբ քննարկելու համար։ Նշված տեսակցությունն ապահովվեց առանց իմ կողմից որևէ գրություն ուղարկելու կամ գործողություն կատարելու, ինչը ոչ իրավաչափորեն պահանջվում էր երեկ՝ «Երևան Կենտրոն» ՔԿՀ-ի ծառայողների կողմից։ Այս մասին հայտարարել է փաստաբան Առնոլդ Վարդանյանը։ «Ընդ որում, երեկ ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունը մեկնաբանություն էր գրել, մեխանիկորեն վկայակոչելով ձևանմուշի բաղկացուցիչ մասը կազմող իրավական նորմեր, հայտնելով, թե քրեակատարողական հիմնարկում իմ՝ պաշտպան լինելու վերաբերյալ տեղեկություն առկա չի եղել։ Ավելին, իբր ինձ ՔԿՀ ծառայողների կողմից հայտնվել է, որ անհրաժեշտ է սպասել, իսկ ես չեմ սպասել և հեռացել եմ։ Եվ ամենակարևորը՝ պարզաբանումների արդյունքում, վերջապես պարզվել է, որ ես հանդիսանում եմ քրեական վարույթով ներգրավված պաշտպան։ Առաջին, բացարձակ իրականությանը չի համապատասխանում այն, թե իբր ինձ հայտնել են սպասել, ես էլ հեռացել եմ։ Ես գտնվել եմ ԱԱԾ անցագրային բյուրոյում ժամը 10:00-ից մինչև մոտ ժամը 12:00-ն։ Այդ փաստը հաստատվել է ինձ հետ այդտեղ գտնվող փաստաբան գործընկերների, ԱԱԾ տեսաձայնագրող սարքերի և այդտեղից ուղարկված հրատապ հաղորդումների միջոցով։ Այդ ընթացքում որևէ ՔԿՀ ծառայող, այդ թվում՝ կապի մեջ գտնվող ՄԻՊ, ՀՀ ԱՆ, ոստիկանության աշխատակից, որևէ կերպ չի հայտնել, թե ՔԿՀ ծառայողները ստուգում են իրականացնում և մոտ երկու ժամից ավել կարիք ունեն այս «բարդ» հարցը պարզելու համար։ Ընդհակառակը, բոլորը միաբերան հայտնել են, որ բացակայում է տեղեկատվություն իմ՝ որպես պաշտպան ներգրավված լինելու վերաբերյալ, ինչը փաստացի պաշտոնապես հերքվեց։ Երկրորդ, «Երևան Կենտրոն» ՔԿՀ ծառայողները նույնիսկ չեն ցանկացել իջնել ընդունարան և ընթերցել իմ մոտ առկա փաստաթղթերը՝ հեռախոսով բառացի հայտնելով, որ «մենք տենց փաստաթղթեր շատ ենք տեսել, գիտենք բովանդակությունը, բայց դուք ներգրավված պաշտպան չեք հիմնական գործով»։ Երրորդ, «հիմնական» և «լրացուցիչ» գործեր լինել չեն կարող, ցանկացած փաստաբան իր կարգավիճակի ուժով իրավունք ունի մուտք գործել ցանկացած ՔԿՀ։ Հնարավոր է փաստաբանը մի գործով ներգրավվի կամ մի քանիսով, դա չի կարող լինել չափանիշ որոշելու համար, թե փաստաբանին թույլ տալ մուտք գործել ՔԿՀ, թե ոչ։ Ավելին, ի տարբերություն մեխանիկորեն վկայակոչվող նորմերի և դրանց տրվող ակնհայտ սխալ մեկնաբանության, ի գիտություն տեղեկացնում եմ, որ բոլոր հնարավոր միջազգային չափանիշներով, այդ թվում՝ Փաստաբանների դերին վերաբերող հիմնարար (Հավանայի) սկզբունքներով, «Փաստաբանի մասնագիտական գործունեության պաշտպանության մասին» ԵԽ կոնվենցիայով, դրա մեկնաբանություններով, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռներով, ուղղակիորեն երաշխավորվում է փաստաբանի ԱՆԱՐԳԵԼ տեսակցությունն իր վստահորդի հետ՝ նույնիսկ առանց որևէ դատավարական կարգավիճակ ունենալու։ Ի գիտություն ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության, հարկ է նշել, որ փաստաբանի մատչելիության ապահովման առումով Հայաստանում ստեղծվող խոչընդոտների անթույլատրելիությունն արձանագրվել է ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեի՝ 2025 թվականի ապրիլի 29-ին Հայաստանի վերաբերյալ ընդունված 5-րդ պարբերական զեկույցում, որի քննարկմանը ապրիլի 15-ին նաև մասնակցել է ՀՀ ԱՆ պատվիրակությունը։ Կրկին պետք է արձանագրել, որ փաստաբանների՝ փակ հաստատություններ մուտքի ապահովման առումով մշտապես բարձրացվող խնդիրն արհեստական է ստեղծվում և բոլորը հետևողականորեն խուսափում են այն լուծելու հնարավորությունից։ Ես դեռ չեմ նշում, թե ի՞նչ գրաքննության են ենթարկվում վստահորդին փոխանցվող փաստաթղթերը, ինչպե՞ս է ամեն անգամ խնդրահարույց դառնում փաստաբանի՝ համակարգչով ՔԿՀ մուտք գործելու հնարավորությունը, և այսպես շարունակ։ Այս արատավոր պրակտիկայի և դրա շարունակականության մասին իմ կողմից հատուկ ընթացակարգով հաղորդագրություն կուղարկվի Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական կոմիտե (European Committee for the Prevention of Torture (CPT)), ինչպես նաև ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտե (CAT)»,- գրել է Վարդանյանը։
    18:15
    28.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    3-ամյա Տիգրանի որոնողական աշխատանքները շարունակվում են
    Հիշեցնենք՝ երեկ ժամը 18.00-ի սահմաններում, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Ծափաթաղ գյուղի բնակիչ 2022 թվականին ծնված Տիգրան Օվանեսովը ժամը 16.30-ի սահմաններում կորել է։
    18:08
    28.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    ԱՄՆ-ում անօրինական պահվող երեխան վերադարձվեց Հայաստան
    Մինչդեռ Կալիֆորնիայի բարձր դատարանը ոչ միայն բավարարեց մեր հայցը՝ երեխային վերադարձնելու, այլև նիստով բավարեց մեր երկու միջնորդությունները՝
    18:05
    28.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Վրաստանի իշխանությունները Սահմանադրական դատարանում կպահանջեն արգելել Սաակաշվիլու կուսակցության գործունեությունը
    Ինչպես պարզաբանել է Պապուաշվիլին, կառավարող կուսակցությունը չի պահանջի արգելել առանձին ընդդիմադիր քաղաքական գործիչների գործունեությունը։ 
    18:00
    28.10.25
    Ավելին
  • Միջազգային
    Քայքայված մարմիններ, զանգվածային հուղարկավորություններ՝ Գազայում
    Զանգվածային հուղարկավորություններ են անում հիմա Գազայում: Քայքայված, անճանաչելի մարմիններ են հանձնում հողին, հաճախ հարազատներից ոչ մեկը չի գտնվում՝ հուղարկավորությանը մասնակցելու համար: Շատերը զոհվել են ընտանիքներով:
    17:45
    28.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ժողովրդավարության մեջ մեկ անձի անգամ չի կարելի բանտարկել իր կարծիքի համար․ ՀՀ իշխանությունները պետք է ուշադիր լինեն․ ԵՄ պատգամավոր
    «Այլ այն, ինչ տեղի է ունենում Հայաստանի հավաքներին. չեմ եկել ձեզ դատելու համար, բայց 20-40 ոստիկաններով մարդկանց կալանավորում են։ Եթե, օրինակ, կաշառքի համար է՝ այլ է, բայց երբ կարծիքի համար են դատում, սոցցանցերում հայտնած կարծիքի համար, ուշադիր, զգույշ եղեք, սա անընդունելի է»,-ասաց նա։
    17:34
    28.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Պիտի ուժեղ լինենք. ընտանիքն աղոթում է անհետացած երեխայի համար
    Հիշեցնենք՝ երեկ ժամը 18.00-ի սահմաններում, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Ծափաթաղ գյուղի բնակիչ 2022 թվականին ծնված Տիգրան Օվանեսովը ժամը 16.30-ի սահմաններում կորել է։
    17:24
    28.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Պակիստանը փակել է օդային տարածքը Հնդկաստանում զորավարժությունների պատճառով
    Հնդկական լրատվամիջոցների տվյալներով՝ Հնդկաստանը պատրաստվում է հոկտեմբերի 30-ից մինչև նոյեմբերի 10-ը Պակիստանի հետ իր արևմտյան սահմանի երկայնքով անցկացնել «Տրիշուլ 2025» մարտական խոշոր վարժանքներ, որոնք կընդգրկեն ռազմածովային, ռազմաօդային և ցամաքային ուժերը։ Զորավարժություններին պատրաստվելիս Հնդկաստանի իշխանությունները նաև սահմանափակել են Գուջարաթի և Ռաջաստանի օդային տարածքի որոշ հատվածներ։ 
    17:15
    28.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Կամ մոլորվել է, կամ գողացել են. Տիգրանի եղբոր վարկածը
    Հիշեցնենք՝ երեկ ժամը 18.00-ի սահմաններում, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Ծափաթաղ գյուղի բնակիչ 2022 թվականին ծնված Տիգրան Օվանեսովը ժամը 16.30-ի սահմաններում կորել է։
    17:10
    28.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Միրզոյանն ու Ռոբերտ Ֆլոյդին անդրադարձ են կատարել Հարավային Կովկասում հաստատված խաղաղությանն ու ներկայիս ընձեռվող հնարավորություններին
    Ինչպես տեղեկանում է ԱԳ նախարարության տարածած հաղորդագրությունից, Արարատ Միրզոյանն ընդգծել է ՀՀ հանձնառությունը Պայմանագրի նպատակներին՝ ի նպաստ միջազգային անվտանգության ու կայունության ամրապնդման:
    17:00
    28.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Ռուբեն Վարդանյանը նոր փաստաբան ունի
    Դատարանի որոշման համաձայն՝ Վարդանյանի միջնորդությունը՝ իր պաշտպան Աբրահամ Բերմանից հրաժարվելու մասին, ընդունվել է, և Ադրբեջանի փաստաբանների միություն է ներկայացվել պաշտպան նշանակելու խնդրանք։ Դատավորը նշել է, որ Վարդանյանի նոր պաշտպանը Փաստաբանների միության անդամ Էմիլ Բաբիշովն է:
    16:48
    28.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Կոտայքում բախվել են «Lada Priora»-ն ու բեռնատար «Isuzu»-ն. վերջինը կողաշրջվել է
    Այսօր՝ հոկտմբերի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 13:25-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան Մ4  ավտոճանապարհի 12,5 կմ հատվածում բախվել են Արագածոտնի մարզի բնակիչ 53-ամյա Դավիթ Ս.-ի վարած «Isuzu» մակնիշի և Կոտայքի մարզի բնակիչ 27-ամյա Հակոբ Բ.-ի վարած «Lada Priora» մակնիշի ավտոմեքենաները: 
    16:45
    28.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևանում երեք հնդիկ ուսանող թունավորման ախտանիշներով տեղափոխվել են հիվանդանոց
    Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հոկտեմբերի 27-ին ժամը 19:00-ին ստացել է հաղորդագրություն այն մասին, որ «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ» են հոսպիտալացվել երեք անձ՝ «սուր աղիքային վարակ» ախտորոշմամբ: Այս մասին հայտնում են ՍԱՏՄ-ից: Պարզվել է, որ հոկտեմբերի 23-ին բուժառուները՝ երեք հնդիկ ուսանող, Երևանի Կոմիտաս 58 հասցեում գործող «Ֆրայ Դեյ» («Fry Day») սրճարանում կերել են հավի մսով պիցցա: Արագ արձագանքելով հաղորդագրությանը՝ Տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչներն անմիջապես վերահսկողական գործողություններ են ձեռնարկել տվյալ հանրային սննդի օբյեկտում, վերցվել են նմուշներ հավի մսով պիցայից, դրա պատրաստման հումքից և ներկայացվել լաբորատոր փորձաքննության: Վերահսկողության և լաբորատոր հետազոտության արդյունքների մասին կհրապարակվի լրացուցիչ:
    16:39
    28.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Լիտվան կարգելափակի տարանցումը ՌԴ Կալինինգրադի մարզ իր անվտանգությանը սպառնալիքի դեպքում
    «Նման քայլ կարող է ձեռնարկվել, եթե հաստատվի Ռուսաստանի մասնակցությունը Բելառուսից օդերևութաբանական զոնդերի օգնությամբ մաքսանենգությանը», - հավելել է նա։
    16:36
    28.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ինչպե՞ս նվազեցնել անչափահասի կողմից թմրամիջոցների գործածության ռիսկերը. ՆԳՆ
    Ըստ վիճակագրական տվյալների՝ Հայաստանում անչափահասների շրջանում թմրամիջոցների օգտագործման տարածում չի արձանագրվել։ Սակայն, հարկավոր է լինել աչալուրջ և կանխարգելմանն ուղղված քայլեր ձեռնարկել՝ պահպանելու մեր երեխաների առողջությունը, և միայն համախմբված ջանքերի միջոցով կարող ենք ապահովել նրանց առողջ, անվտանգ և լիարժեք ապագան։ Այս մասին հայտնում է ՆԳՆ-ն։
    16:30
    28.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Հռիփսիմե Խուրշուդյանը դարձել է ծանրամարտի միջազգային կարգի մրցավար
    2007թ. Եվրոպայի չեմպիոն Հռիփսիմե Խուրշուդյանը դարձել է ծանրամարտի միջազգային կարգի մրցավար։ Այս մասին հայտնում է ՀԾՖ մամուլի ծառայությունը։ 38-ամյա Խուրշուդյանին միջազգային կարգի մրցավարի կոչումը շնորհել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան, իսկ վկայականը հանձնել է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան։ Այսպիսով՝ Հռիփսիմե Խուրշուդյանը կմասնակցի աշխարհի ու Եվրոպայի առաջնությունների մրցավարական աշխատանքներին։ «Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան հետևողական աշխատանքներով շարունակում է խորացնել համագործակցությունը միջազգային կառույցների հետ։ Ի սրտե շնորհավորում եմ Հռիփսիմե Խուրշուդյանին միջազգային կարգի մրցավարի կոչում ստանալու կապակցությամբ։ Մեր համատեղ ջանքերով հայկական ծանրամարտը շարունակելու է արժանապատիվ ներկայացված լինել միջազգային ասպարեզում»,- ասել է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Արայիկ Հարությունյանը։
    16:25
    28.10.25
    Ավելին