Լրահոս
2025-10-27
-
ՀասարակականԱննա Հակոբյանի վարսավիրի ամուսնուն նշանակել են «Երևան-Կենտրոն» ՔԿՀ պետՆիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի վարսավիրի ամուսինը՝ արդրադատության փոխգնդապետ Ռոբերտ Թամարյանն օրեր առաջ նշանակվել է «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի պետ։ Սա ուշագրավ է, քանի որ հենց այստեղ են գտնվում կալանավորված Բագրատ Սրբազանը, ազատազրկված Միքայել Սրբազանն ու կալանավորված հայտնի բարերար, գործարար Սամվել Կարապետյանը։ Այս մասին գրում է Panorama.am-ը։Ավելին19:2027.10.25 -
ՄիջազգայինԴրոնային հարձակումը խափանել է Մոսկվայի օդանավակայանների աշխատանքը. Պուտինը նոր հրթիռներ է փորձարկումՌուսական բանակը մտել է ռազմավարական նշանակության ուկրաինական Պոկրովսկ քաղաք: Զելենսկին հաստատել է լուրը՝ իրավիճակն անվանելով «դժվարին»: Նրա խոսքով՝ չնայած թեժ մարտերին՝ ուկրաինական ուժերը պահպանում են իրենց հիմնական պաշտպանական գծերը։ Մոսկվան հայտարարել է Դնեպրոպետրովսկի մարզում՝ մեկ ու Զապորոժիեի մարզում՝ երկու բնակավայրերի գրավման մասին:Ավելին19:0927.10.25 -
ՔաղաքականՋեֆրի Ռոբերտսոնի հայտարարությունը Սամվել Կարապետյանի ապօրինի քրեական հետապնդման մասին«Ցանկացած բանական դատավորի համար ակնհայտ է, որ Սամվել Կարապետյանը որևիցե անօրինական բան բան չի արել։ Նա պարզապես պատասխանել է վարչապետի՝ իր և իր եկեղեցու դեմ ուղղված չափազանցված ու սադրիչ հարձակումներին։ Առաջին հայտարարությամբ, երբ նրանից հարցրել էին հասարակական հետաքրքրություն ունեցող հարցի վերաբերյալ իր կարծիքը, նա այն հայտնել էր՝ նշելով, որ եկեղեցու վրա հարձակումը նույնն է, ինչ ժողովրդի վրա հարձակումը, և որ ինքը՝ որպես եկեղեցու աջակից, մյուսների հետ միասին ներգրավված է լինելու՝ իրենց, այսինքն՝ «մեր ձևով»։ Այդ հայտարարության մեջ որևէ ակնարկ չկար հանցավոր մասնակցության, բռնության կամ այլ ապօրինի գործողության մասին․ առավելագույնը՝ դա կարող էր նշանակել եկեղեցու պաշտպանություն հասարակական աջակցությամբ կամ հրապարակային դիրքորոշմամբ։Ավելին18:5627.10.25 -
ՏնտեսականՏարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հոկտեմբերի 27-ին, կազմել է 382.7 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.35 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։Ավելին18:4527.10.25 -
ՀայլուրՀայլուր 18։30 Ուշքի չեն գալիս Արագածոտնում. ցնցումներ՝ Հովհաննավանքի «քաղաքական պատարագից» հետոՀայլուր 18։30 Ուշքի չեն գալիս Արագածոտնում. ցնցումներ՝ Հովհաննավանքի «քաղաքական պատարագից» հետոԱվելին18:3027.10.25 -
ՀասարակականԱրտակարգ իրավիճակ՝ Վանաձորում. դատական նիստի ժամանակ մեղադրյալին դանակահարել և փախել են. ArmlurՔիչ առաջ ArmLur.am-ն ահազանգ է ստացել, որ Վանաձորի դատարանում դատական նիստի ներկաներից մեկը մեղադրյալին դանակով հարվածել ու դիմել է փախուստի։Ավելին18:1627.10.25 -
Քաղաքական«Մեր ձևով» ժողովրդական շարժման անդամների այցը Վանաձոր. քաղաքում բացվեցին շարժման երկու գրասենյակներՀոկտեմբերի 26-ին «Մեր ձևով» ժողովրդական շարժման անդամներն աշխատանքային այցով գտնվում էին Վանաձոր համայնքում, որտեղ Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծ 28 և Խորենացի 8/11 հասցեներում պաշտոնապես բացվեցին շարժման միանգամից երկու տարածքային գրասենյակներ։Ավելին18:0227.10.25 -
ՔաղաքականՔՊ կողմից վարչական ռեսուրսների չարաշահումներ Վաղարշապատում. «Ականատես»«Ականատես» դիտորդական առաքելության հայտարարությունը. «Հոկտեմբերի 26-ին Առաջին ալիքի եթերում տեղի ունեցած բանավեճի ընթացքում Քաղաքացիական պայմանագիր կուսակցության թեկնածու և Վաղարշապատի համայնքի ղեկավարի ԺՊ Արգիշտի Մեխակյանը հայտարարեց, որ վերջին երկու ամսում համայնքը հրատապ ծրագրերով կառավարությունից կես մլրդ-ից ավելի գումար է ստացել։Ավելին17:4527.10.25 -
ԻրավականՀայտնաբերվել է 416 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքներըՀոկտեմբերի 20-ից 27-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 5653 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 164 ավտոմեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ 180 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 238 անձ։ Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից:Ավելին17:3127.10.25 -
ՀասարակականՓաշինյանին սարսափեցնում է եկեղեցու վարկանիշը. կարգալույծ քահանայի մեջ նա ինքն իրեն է տեսնումՀայ առաքելական եկեղեցու վարկանիշը երեք անգամ բարձր է Փաշինյանի իշխանության վարկանիշից: Սոցիոլոգ Արթուր Աթանեսյանի կարծիքով՝ հենց այս փաստն է երկրում մոլեգնող հակաեկեղացական արշավի առանցքում: Ըստ փորձագետի՝ իշխանությունը փորձում է հասարակությանը համոզել, թե պայքարում է որոշ հոգևորականների դեմ, այլ ոչ թե՝ Հայ Առաքելական Եկեղեցու:Ավելին17:1527.10.25 -
ՀասարակականՄեծ պատիվ ու շնորհ է ծառայել Աստծուն, ազգին և եկեղեցուն. Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է նորաօծ քահանաներին (Լուսանկարներ)Հոկտեմբերի 27-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց քահանայական կոչմանն արժանացած նորաօծ վեց քահանաներին՝ ուղեկցությամբ Սյունյաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Մակար եպիսկոպոս Հակոբյանի:Ավելին16:5827.10.25 -
Հասարակական«Մեր ձևով» շարժման անդամները ներկա են եղել Սուրբ Սարգիս եկեղեցում մատուցված պատարագինՍուրբ Սարգիս եկեղեցին մշտապես բազմամարդ է, փառք Աստծո, մեր եկեղեցին Աստծու օրհնությամբ մշտապես լեցուն է։ Այս մասին մեզ հետ զրույցում ասել է Սուրբ Սարգիս եկեղեցու հոգևորականներից մեկը։Ավելին16:4227.10.25 -
ՍպորտՀայաստանի ծանրամարտի ֆեդերացիան Հռիփսիմե Խուրշուդյանին է հանձնել միջազգային կարգի մրցավարական վկայականըՀայաստանի ծանրամարտի ֆեդերացիան Եվրոպայի չեմպիոն Հռիփսիմե Խուրշուդյանին հանձնեց միջազգային կարգի մրցավարական վկայականը։ Այս մասին տեղեկացնում են Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայից:Ավելին16:3427.10.25 -
ՀասարակականԲռնի ուժ և ապօրինի պատարագ. Հովհաննավանքում հավաքվածների թվից հիասթափվե՞լ է ՓաշինյանըՆիկոլ Փաշինյանը, ինչպես հայտարարել էր, Հովհաննավանք է գնացել, մասնակցել կարգալույծ հռչակված քահանայի՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից անօրինական ճանաչված պատարագին։ Իշխանություններին, սակայն, չի հաջողվել ապահովել այն բազմամարդությունը, որն անոնսում էր օրեր շարունակ՝ չնայած վարչական ռեսուրսի կիրառմանը: Ըստ փորձագետների՝ Հայաստանի վարչապետի գործողությունները ցույց են տալիս, որ հայ եկեղեցու դեմ ձևավորվում է աղանդավորական բնույթի իշխանական համակարգ, որն իրեն վեր է դասում ՍահմանադրությունիցԱվելին16:2127.10.25 -
ՀասարակականԻնչու հենց Հովհաննավանքը. Ստեփան Ասատրյանի ու Հակաթոռի մասին. մեդիափորձագետՄեդիափորձագետ Տիգրան Քոչարյանը գրել է. «Հովհաննավանքի, Ստեփան Ասատրյանի ու Հակաթոռի մասին. 2018-ի դեպքերից հետո Հովհաննավանք ծառայության է ուղարկվում մի երիտասարդ քահանա, ով ժամանակի ընթացքում արժանանում է երկրի բարձրագույն իշխանության տարօրինակ, գերսիրելի ուշադրության։Ավելին16:0727.10.25 -
ՏնտեսականՀՀ պետական բյուջեի եկամուտները կանխատեսվում են 3 տրլն., որից հարկային մուտքերը կկազմեն 2 տրլն. 972 մլրդ. դրամՀայաստանի ՀՆԱ-ն 2026 թվականին կանխատեսվում է 11 տրլն. 933 մլրդ. դրամի սահմանում։ Այս մասին ասվում է 2026 թվականի պետական բյուջեի նախագծում, որը քննարկվում է հոկտեմբերի 27-ի խորհրդարանական մշտական հանձնաժողովների համատեղ նիստում։Ավելին15:4427.10.25 -
ՀայլուրՀայլուր 15։30 Նոր մեղադրանք՝ Վարդան Ղուկասյանին. Գյումրին ուշքի չի գալիս ոստիկանական գրոհի շոկիցՀայլուր 15։30 Նոր մեղադրանք՝ Վարդան Ղուկասյանին. Գյումրին ուշքի չի գալիս ոստիկանական գրոհի շոկիցԱվելին15:3027.10.25 -
ՀասարակականԽոշոր հրդեհ՝ Սևանում հայտնի ռեստորանային համալիրում. կանխվել է կրակի տարածումը դեպի այլ հատվածներԹե ինչն է եղել հրդեհի պատճառը, ոստիկանության Սևանի բաժնում պարզվում է: Այրվել է խոհանոցի կախովի առաստաղը մասամբ (մոտ 48ք.մ), ջերմահարվել՝ 3 սառնարան և 2 սեղան։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Սևանի հրշեջ-փրկարարների օպերատիվ գործողությունների արդյունքում կանխվել է հրդեհի տարածումը՝ դեպի ռեստորանային համալիրի այլ հատվածներ:Ավելին15:1627.10.25 -
ՀասարակականՊարզաբանում՝ արցախցիների կուտակային կենսաթոշակների մասին բարձրացված հարցերի վերաբերյալԱրցախի տեղեկատվական շտաբը արցախցիների կուտակային կենսաթոշակների մասին բարձրացված հարցերի վերաբերյալ հարկ պարզաբանում է տարածել․Ավելին14:5427.10.25 -
ՔաղաքականՇատ ինտենսիվ երկխոսում ենք Թուրքիայի հետ. Արարատ ՄիրզոյանՀայաստանը շատ ինտենսիվ երկխոսում է Թուրքիայի հետ, ԱԺ-ում այս մասին հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։Ավելին14:3827.10.25