Լրահոս
2025-10-18
-
ՀասարակականՕդի ջերմաստիճանը կբարձրանաՔամին արևմտյան՝ 2-5մ/վ, հոկտեմբերի 20-21-ին առանձին շրջաններում հնարավոր է քամու ուժգնացում՝ 16-19 մ/վ արագությամբ։Ավելին14:4518.10.25 -
ՏնտեսականՏարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբՌուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.66 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.74 դրամ:Ավելին14:3018.10.25 -
Աշխարհ103 տարեկանում մահացել է ֆիզիկոս, Նոբելյան մրցանակի դափնեկիր Յան ՉժենինըՅան Չժենինը ժամանակակից տեսական ֆիզիկայի հիմնադիրներից էր։ Աշխատանքները վերաբերում են դաշտի քվանտային տեսությանը, տարրական մասնիկներին, ֆազային անցումների տեսությանը։ 1957 թվականին նա և Ցունգ-Դաո Լին ստացել են ֆիզիկայի Նոբելյան մրցանակ՝ թույլ փոխազդեցության պարիտետը չպահպանելու վերաբերյալ աշխատանքի համար:Ավելին14:1518.10.25 -
ՔաղաքականՀՀ-ն կարող է ԵՄ անդամակցության հայտ ներկայացնել մեկ ամսից, գուցե նաև հաջորդ տարի․ Արարատ ՄիրզոյանՀայաստանը կարող է Եվրամիությանն անդամակցելու հայտ ներկայացնել մեկ ամսից, իսկ գուցե արդեն հաջորդ տարի։ Այս մասին ասել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը «Deutsche Welle»-ի հետ զրույցում, փոխանցում է «Սպուտնիկ Արմենիա»-ն։ Ըստ նախարարի` Հայաստանում ընդունվել է օրենք, որը պարտավորեցնում է երկրի կառավարությանը ձգտել անդամակցելու Եվրամիությանը: «Թե երբ մենք հայտ կներկայացնենք, հստակ չեմ կարող ասել։ Գուցե հաջորդ ամիս դա լինի, իսկ միգուցե հաջորդ տարի: Դա կախված է բազմաթիվ գործոններից: Միաժամանակ, ինչպես ես նշեցի, դա մեր պաշտոնական քաղաքականությունն է»,- ասել է Միրզոյանը։ Նախարարը հիշեցրել է, որ Հայաստանն աշխատում է Եվրոպական Միության հետ և արդեն զգալիորեն խորացրել է երկկողմ հարաբերությունները. կա համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր, կողմերը սկսել են մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման գործընթացը, որը, ըստ նախարարի, բավականին հաջող ընթացք ունի։ Բացի այդ, ըստ նրա, պաշտոնական Երևանն ու Բրյուսելը բանակցություններ են վարում մի քանի նոր փաստաթղթերի շուրջ և ավարտել են աշխատանքները գործընկերության նոր ծրագրի շուրջ, և չի բացառվում, որ այն ստորագրվի առաջիկա երեք ամիսների ընթացքում։ «Մենք տեսնում ենք, որ ՀՀ քաղաքացիները մեզանից պահանջում են առաջ գնալ։ Մենք նրանցից նաև որոշակի քննադատություն ենք լսում հնարավոր ձգձգումների և երկար ընթացակարգերի վերաբերյալ»,-ասել է Միրզոյանը։Ավելին14:0018.10.25 -
ՀասարակականՋուր հավաքեք․ ջուր չի լինելուԸնկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:Ավելին13:4518.10.25 -
ԻրավականՀրապարակել լրատվամիջոցում նշանակում է ոչ օրինական ձևով ձեռք բերել որևէ ապացույցԵրեկ Հակաեկեղեցական արշավի ֆոնին, ձայնագրություն էր հրապարակվել իշխանամերձ կայքերում, որում լսվում էր Մայր Աթոռի Արտաքին հարաԱվելին13:3518.10.25 -
ՀասարակականՆոր Հաճնի կամրջի հարևանությամբ բախվել են «ՎԱԶ 2107»-ը ու հողով բարձված «Կամազ»-ը․ վերջինը կողաշրջվել էԱյսօր՝ հոկտեմբերի 18-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 11։10-ի սահմաններում Աբովյան-Նոր Հաճն ավտոճանապարհին, Նոր Հաճնի կամրջի հարևանությամբ բախվել են Շիրակի մարզի բնակիչ 67-ամյա Վարդան Ս․-ի վարած «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենան և Գեղարքունիքի մարզի բնակիչ 43-ամյա Վահե Զ․-ի վարած «Կամազ» մակնիշի հողով բարձված բեռնատարը, ինչի հետևանքով վերջինը կողաշրջվել է, իսկ հողը՝ թափվել։ Shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։ Վթարին փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։Ավելին13:3018.10.25 -
Հասարակական70 բանաստեղծություն՝ 17 տարեկանում. Ավետիսի «Նպատակի լույսը»70 բանաստեղծություն՝ 17 տարեկանում. Ավետիսի «Նպատակի լույսը»Ավելին13:1518.10.25 -
ՀասարակականՍԱՏՄ-ն կոչ է անում քաղաքացիներին լինել զգոն և չպատասխանել որևէ կասկածելի հաղորդագրությանՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հայտարարում է, որ մարմնի պետ Տիգրան Պետրոսյանի անունով համացանցային WhatsApp հավելվածում բացվել է կեղծ էջ, որի միջոցով ուղարկվել են իրականությանը չհամապատասխանող հաղորդագրություններ։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՍԱՏՄ-ն։Ավելին13:0018.10.25 -
ՔաղաքականՄիրզոյանը խոստովանում է, թե Ադրբեջանն ինչպես է հմտորեն «սադրել» նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետի արգելափակում․ Հակոբ ԲադալյանՀայաստանի ԱԳ նախարար Միրզոյանը «Դոյչե Վելլեի» հետ հարցազրույցում ասում է, որ Ադրբեջանը պահանջում էր Հայաստանով անցնող եւ դեպի Նախիջեւան տանող երկաթուղու երկայնքով ռուսական ներկայություն, իսկ իրենք՝ Հայաստանի իշխանությունը, դեմ էին «արտատարածքային» տրամաբանությանը: Միրզոյանը ասում է, որ Թրամփի ուղին միջանցք չէ:Ավելին12:5218.10.25 -
ՔաղաքականՀայկական զnրքեր՝ Ադրբեջանի տարածքո՞ւմ․ Ալեն Սիմոնյանի խնդրահարույց հայտարարության հետքերով. CivilnetԲացի այդ, հաշվարկի մեջ ներառված չեն անկլավների տարածքները՝ հայկական Արծվաշենը (մոտ 38 քառ. կմ), որը Ադրբեջանի վերահսկողության տակ է, և հայկական տարածքով շրջապատված ադրբեջանական Յուխարի Ասկիպարան (մոտ 26 քառ. կմ), Բարխուդարլի-Սոֆուլուն (մոտ 10 քառ. կմ) և Քյարքի/Տիգրանաշենը (մոտ 8 քառ. կմ)։Ավելին12:4518.10.25 -
ՀայլուրՀայլուր 12։30 Մեծ հիասթափություն՝ Սպիտակ տանը. տխուր է հեռանում Վաշինգտոնից ԶելենսկինՀայլուր 12։30 Մեծ հիասթափություն՝ Սպիտակ տանը. տխուր է հեռանում Վաշինգտոնից ԶելենսկինԱվելին12:3018.10.25 -
ԻրավականՀրապարակված ձայնագրության մեջ հանցակազմ չկա. Երվանդ ՎարոսյանՄայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Տեր Նաթան արքեպիսկոպոսի և Վեհափառի նախկին գավազանակիր Աղան Երնջակյանի հետ զրույցում, որը հրապարակվել էր իշխանամերձ կայքերից մեկում, փաստաբան Երվանդ Վարոսյանը հանցակազմ չի տեսնում: Նրա կարծիքով՝ ձայնագրությունը հրապարակվել է հետապնդումների շղթան շարունակելու համար.Ավելին12:2518.10.25 -
ՀասարակականՄեծամորում 39-ամյա վարորդը «Լադա»-ով բախվել է երկաթե էլեկտրասյուներին և տապալել դրանք․ կա վիրավորԱյսօր՝ հոկտեմբերի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 00։10-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհին, Մեծամոր քաղաքի վարչական տարածքում Արմավիրի մարզի բնակիչ 39-ամյա Գեղամ Ա․-ն իր վարած «Լադա» մակնիշի ավտոմեքենայով բախվել է երկաթե էլեկտրասյուների և տապալել դրանք։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմավիր» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։Ավելին12:1518.10.25 -
Տարածաշրջան«Զանգեզուրի միջանցքի» ադրբեջանական հատվածի աշխատանքների 95%-ը ավարտվել է․ ԶԼՄԱղբյուրը նշում է, որ այս նախագիծը տարածաշրջանի ուշադրության կենտրոնում է եղել հինգ տարի շարունակ։ «Նախագծի ադրբեջանական հատվածի աշխատանքների 95%-ը, որը համարվում է Արևելքի և Արևմուտքի միջև հիմնական տարանցիկ հանգույցներից մեկը, արդեն ավարտվել է։ «Զանգեզուրի միջանցքը» ռազմավարական նշանակություն ունի ոչ միայն Ադրբեջանի և հարևան երկրների, այլև ավելի լայն աշխարհագրական տարածաշրջանի համար: Այս ճանապարհը կկրճատի արևելքից արևմուտք բեռների փոխադրման ծախսերը՝ նվազեցնելով տարանցիկ երթուղու երկարությունը։ Այդ իսկ պատճառով նախագծի իրականացման ժամանակ հաշվի են առնվել երկարաժամկետ հեռանկարները»։Ավելին12:0018.10.25 -
Մամուլի տեսությունՄամուլի տեսություն 18.10.2025Մամուլի տեսություն 18.10.2025Ավելին11:5618.10.25 -
ՀայաստանԱռնվազն երեք դրվագով ԿԳՄՍՆ-ն, ՀՑԹԻ տնօրինությունը պետք է ենթարկվեն քրեական պատասխանատվության․ Դեմոյան1. Առանց հաստատված նախագծի շինարարական կազմակերպությանը քանդման աշխատանքներ իրականացնելու թույլատվություն: Պատասխանատու անձ՝ նախագծի պատվիրատու ՀՑԹԻ տնօրեն՝ Էդիտա ԳզոյանԱվելին11:4918.10.25 -
ՀասարակականՔաղաքացին ոստիկաններին հայտնել է, որ Սպիտակի քաղաքապետը ոտքով hարվածել է իրենՀոկտեմբերի 16-ին ոստիկանության Սպիտակի բաժին է ահազանգել Լոռու մարզի բնակիչ 34-ամյա Գագիկ Է.-ն և հայտնել, որ Սպիտակ խոշորացված համայնքի Քարաձոր բնակավայրում ջրագծման աշխատանքներ են կատարվել, սակայն իրենց տուն ջուր չի գալիս, ինչի համար ինքը բողոքել է, սակայն ոչ մի դրական արդյունք։Ավելին11:4518.10.25 -
ՀասարակականԱյդ անօրինական ձայնագրությունը դրել են շրջանառության մեջ՝ Եկեղեցուն հարված հասցնելու համարԵրեկ Հակաեկեղեցական արշավի ֆոնին, ձայնագրություն էր հրապարակվել իշխանամերձ կայքերում, որում լսվում էր Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Տեր Նաթան արքեպիսկոպոսի զրույցը Վեհափառի նախկին գավազանակիր Աղան Երնջակյանի հետ:Ավելին11:3018.10.25 -
ՔաղաքականՍամվել Կարապետյանի գործը բողոքի ալիք է բարձրացնում․ «Փաստ»Հակակոռուպցիոն դատարանը բավարարել է քննչական մարմնի միջնորդությունը և 30 օրով երկարացրել ազգային բարերար, գործարար Սամվել Կարապետյանի կալանքը։ Դատարանը չհաստատեց տնտեսական բնույթի մեղադրանքները՝ «հարկեր չվճարելու» և «փողերի լվացման» մասով՝ արձանագրելով, որ դրանք նույնիսկ հիմնավոր կասկածի շեմը չեն հաղթահարել։ Կալանքի երկարաձգումը հիմնավորվել է միայն մեկ՝ «իշխանությունը զավթելու կոչի» հոդվածով, ինչը, ըստ իրավաբանների և քաղաքական դիտորդների, վկայում է, որ գործը չունի իրավական, այլ՝ քաղաքական հիմք։Ավելին11:1518.10.25