Լրահոս
2025-10-17
-
ԻրավականԿոչուբաևի անհիմն կալանավորումը փաստացի միջամտում է նրա կրթության սահմանադրական իրավունքին. Արթուր Ղամբարյան«Խոսքի համար ապօրինի հետապնդման ենթարկված և աննկարագրելի ամոթ առաջացնող հիմնավորմամբ կալանավորված Կոչուբաևը 2025 թ․ նոյեմբերի 1-ին, ժամը 11:00-ին, Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանում գործող 063 մասնագիտացված խորհրդում պետք է պաշտպանի իր թեկնածուական ատենախոսությունը (https://rau.am/event/avtorefer)։Ավելին13:3017.10.25 -
ԻրավականԳողացած մասերի համար Տելեգրամով մեքենայատերերից գումար էին պահանջում. ՆԳՆՀոկտեմբերի 13-ի գիշերը՝ ժամը 4․40-ին, Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի պարեկները Հունան Ավետիսյանի փողոցում ծառայություն կատարելիս նկատել են երկու երիտասարդի, որից մեկը տեսնելով պարեկներին՝ փորձել է պայուսակում ինչ-որ իր թաքցնել։ Երիտասարդները ձերբակալվել և տեղափոխվել են Համայնքային ոստիկանության Նոր Նորքի բաժին։ Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Նոր Նորքի համայնքային ոստիկանները պարզել են, որ Երևանի բնակիչ՝ 16-ամյա և Արարատի մարզի Նորաբաց գյուղի բնակիչ՝ 23-ամյա երիտասարդները մայրաքաղաքի տարբեր հատվածներում կայանված շուրջ 40 ավտոմեքենաներից կատարել են գողություն, այնուհետև մեքենաների վրա թողնելով տելեգրամյան ալիքների հասցեներ՝ գողացված մասերի տեղը հայտնելու համար մեքենայատերերից գումար են պահանջել: Անձնական խուզարկությամբ երիտասարդներից մեկի մոտ հայտնաբերվել է 15 թուղթ՝ տելեգրամյան ալիքի հասցեով։ Նախաձեռնվել է քրեական վարույթ։Ավելին13:1517.10.25 -
ԻրավականԵթե համեմատենք Փաշինյանի փողոցային բառապաշարի հետ, ապա Կոչուբաևի գրառումը բավականաչափ զուսպ է. Ժաննա Ալեքսանյան«Նախ ընդգծեմ բերման ենթարկելու պրոցեսը, թե ինչ վայրենի, վայրագ ձևով էին փաստաբանին, որը մարդկանց իրավունքներ է պաշտպանում, տապալել գետնին, ինչ բարբարոսական ձևով էին նրան բերման ենթարկում, սա արդեն սարսափելի է: Կոչուբաևը միակ փաստաբանը չէ Սրբազանի գործով, որ իր տեսակետները ըմբոստ ձևով հայտնում և ընդվզում է այդ մեղադրանքի դեմ:Ավելին13:0917.10.25 -
ՀասարակականՈնց իրա խելքն ա աղքատ, ընենց էլ երկիրն ա. ժողովրդին հունից հանում է Փաշինյանի դատողությունըԱղքատությունը գլխում հաղթահարելու փաշինյանական թեզը շարունակում է կարևոր մնալ Հայաստանի վարչապետի համար, և սոցիալական տարբեր խնդիրների մասին հարցերին Փաշինյանը պատասխանում է կրկնելով՝ «կրթություն, կրթություն, կրթություն»: Արդյո՞ք կրթության պակասն է Հայաստանում աղքատության պատճառը:Ավելին13:0017.10.25 -
ՀասարակականԵրևանում թիվ 97 երթուղին սպասարկող ավտոբուսը վթարի է ենթարկվել․ ներսում ուղևորներ են եղելԱյսօր՝ հոկտեմբերի 17-ին, Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված «Zhongtong» մակնիշի ավտոբուսի մասնկացությամբ հերթական խոշոր ավտովթարն է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 11:00-ի սահմաններում թիվ 97 երթուղին սպասարկող ավտոբուսը Ռուբինյանց փողոցում բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Mercedes Sprinter» մակնիշի ավտոմեքենային, ինչի հետևանքով էլ «Mercedes»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ծառին և ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Mazda»-ին, վերջինն էլ առաջ ընթանալով բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Honda Accord» մակնիշի ավտոմեքենային, իսկ հարվածի արդյունքում ավոտեմքենայի դետալներն ու ծառի ճյուղերը վնասել են Ռուբինյանց 1 շենքի բակում կայանված «Toyota» մակնիշի ավտոմեքենան:Ավելին12:5317.10.25 -
ՀասարակականՀրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումըՀոկտեմբերի 17-ին, ժամը 08։04-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տաշիր քաղաքի Անտառային փողոցում այրվում է տուն։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Պարույր Սևակ փողոցի տներից մեկին կից անասնագոմի տանիքում (մոտ 36 քմ)։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 08։23-ին, մարվել՝ 08։55-ին։ Այրվել է անասնագոմի տանիքը՝ մոտ 20 քմ։ Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի տանիքի մյուս հատված։Ավելին12:4917.10.25 -
ԻրավականՄԻՊ-ն անթույլատրելի է համարում խոսքի համար անձանց նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումներըՄիևնույն ժամանակ, Մարդու իրավունքների պաշտպանն անթույլատրելի է համարում այն տրամաբանությունը, որ ցանկացած նման խոսք կարող է հանգեցնել քրեական պատասխանատվության: Միջազգային չափանիշների համաձայն` ոչ իրավաչափ խոսքի միայն ամեԱվելին12:3517.10.25 -
ՀայլուրՀայլուր 12։30 Նորից լարված սպասում. Պուտին-Թրամփ հեռախոսազրույցից հետո ի՞նչ կփոխվիՀայլուր 12։30 Նորից լարված սպասում. Պուտին-Թրամփ հեռախոսազրույցից հետո ի՞նչ կփոխվիԱվելին12:3017.10.25 -
ԻրավականՀայաստանի իշխանությունը պետք է հասկանա՝ մենք չենք լռելու. մեր պայքարը կլինի ամենօրյա․ Ռոբերտ ԱմստերդամՀակակոռուպցիոն դատարանը մասնակի բավարարեց քննչական մարմնի միջնորդությունը և երկարաձգեց պարոն Կարապետյանի կալանքի ժամկետը 30 օրով։ Սա և՛ հաղթանակ է, և՛ իրավական նորմերի կոպիտ խախտման հերթական ապացույց. Մեղադրանքների մերժում. Դատարանը ՉՀԱՍՏԱՏԵՑ քննչականի կողմից շտապ ներմուծված «Հարկեր չվճարելու» և «Փողերի լվացման» մասին տնտեսական բնույթի մեղադրանքները՝ արձանագրելով, որ դրանք նույնիսկ հիմնավոր կասկածի շեմը չեն հաղթահարել։ Մեր մշտական պնդումը, որ այս դրվագները միայն քաղաքական հաշվեհարդարի ծավալը մեծացնելու նպատակ ունեն, հաստատվեց։Ավելին12:1517.10.25 -
Մամուլի տեսությունՄամուլի տեսություն 17.10.2025Մամուլի տեսություն 17.10.2025Ավելին12:0617.10.25 -
ՀասարակականՀանրային սննդի կետերն աշխատել են սանիտարահիգիենիկ բնույթի խախտումներով․ ՍԱՏՄՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչները ստուգում են իրականացրել «Լևոն 888» (Երևան, Շինարարներ 23) և «Արմեն Մելքումյան 4242» ՍՊԸ-ին (Երևան, Բաբաջանյան 112/5) պատկանող («Զավիկի ղարս») հանրային սննդի կետերում։Ավելին12:0017.10.25 -
ՔաղաքականԵՄ-ն պատրաստ է իր գործիքները ներդնել «Թրամփի ուղի» նախագիծը և «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը կյանքի կոչելու մեջ. Մարագոս«Դրանք ծրագրեր են, որոնք արդեն իսկ իրագործվում են կամ նախապատրաստման փուլում են։ Օրինակ՝ Սիսիանից Քաջարան մայրուղին՝ թունելի հետ միասին, այս նախաձեռնությունների մաս է։ Դրանք ներդրումներ են, որոնք մենք կատարում ենք Եվրամիության բյուջեից, վարկերի տեսքով, որոնք Հայաստանի կառավարությունն է վերցնում, ինչպես նաև այլ գործընկերների կողմից արվող ներդրումները «Դիմակայուն Սյունիք, Թիմ Եվրոպա» նախաձեռնության շրջանակներում»,- ասել է Մարագոսը։Ավելին11:5017.10.25 -
ՄիջազգայինԹրամփը հայտնել է, որ ԱՄՆ-ին ևս անհրաժեշտ են Tomahawk հրթիռներըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իրենք շատ Tomahawk հրթիռներ ունեն, սակայն դրանք անհրաժեշտ են Միացյալ Նահանգներին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա ասել է Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում, որի տեսանյութը տարածել է Forbes Breaking News-ը։Ավելին11:4617.10.25 -
ԻրավականՀամեմատեք Փաշինյանի ու Կոչուբաևի ասածները և տեսեք, թե որն է ավելի վարկաբեկում դատական համակարգը. Ալումյան«Ակնհայտ է, որ այստեղ նախ գործ ունենք ուժի անհամաչափ կիրառման հետ իրեն ձերբակալելու պահին, ակնհյատ անհամաչափ, չպատճառաբանված, ոչ մի բացատրություն չունեցող ուժ է կիրառվել, և այդտեղ կա Եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածի ակնհայտ խախտում: Երկրորդը՝ մենք հաստատապես գործ ունենք չհիմնավորված կալանավորման հետ, որովհետև ոչ մի պատճառ չկար, որպեսզի խափանման միջոցը ընտրվի հենց կալանքը»,-«News.5TV.am»-ի հետ զրույցում ասաց Ալումյանը, ապա անդրադարձավ բուն մեղադրանքին.Ավելին11:4217.10.25 -
ԻրավականՔիչ առաջ ձերբակալել են Իջևանի նախկին քաղաքապետին ու որդուն․ ArmlurԽոսքը նախկին քաղաքապետ Վարուժան Ներսիսյանի մասին է։Ավելին11:3917.10.25 -
ՀասարակականԱհազանգ. Երևանի թիվ 117 դպրոցին հարակից փողոցում ճանապարհը լցված է կեղտաջրովԱյսօր՝ հոկտեմբերի 17-ին, հերթական անգամ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ֆանարջյան փողոցում կեղտաջրերը դիտահորից դուրս են գալիս և հոսում ճանապարհով մեկ՝ անհարմարություններ ստեղծելով այդ վայրում գտնվող Երևանի Կոստան Զարյանի անվան թիվ 117 հիմնական դպրոցի և հարևանությամբ գտնվող մեծ թվով սեփական տների բնակիչների համար: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը: Բնակիչները նշել են. «Քանի տարի է՝ էս գարշահոտ, հակասանիտարական վիճակն է: Քանի տարի է՝ կեղտը դիտահորերից դուրս է գալիս ու հոսում մի քանի կիլոմետր շառավղով: Մեռանք զանգելով Երևանի քաղաքապետարանի թեժ գիծ, «Վեոլիա ջուր», բայց ոչ մի դրական պատասխան: Եթե առաջ գոնե պատասխանում էին մեր զանգերին, հիմա նույնիսկ չեն էլ պատասխանում: Երևի մեր համարները իրենց մոտ ֆիքսված ա, տեսնում են՝ մենք ենք, չեն պատասխանում: Մենակ մեր բազմաթիվ զանգերին արձագանքել է և ինչ հնարավոր է եղել, արել է՝ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավար Արտակ Հովակիմյանը: Նույնիսկ 4-5 անգամ իր միջոցներով է խնդիրը լուծել: Մաքրել է տվել դիտահորերը, ճանապարհն է հատուկ քսանյութերով լվանալ տվել ու որոշ ժամանակ անց նորից դիտահորերից կեղտը դուրս է թափվել: 2 օր ա՝ էս ահավոր վիճակն ա, երեխաները դասի են գալսի էս կեղտաջրի միջով: Էլ չենք ասում, որ հոտը մինչև դասասենյակներ զգացվում է: Չգիտենք, էլ հույն չունենք ո՛չ Երևանի քաղաքապետարանից, ո՛չ «Վեոլիա ջրից»: Մեկա՝ երկուսն էլ ասես ձեն-ձենի տված լինեն ու չեն էլ փորձում հարցը լուծել: Էս գարշահոտ, հակասանիտարական վիճակը ինչքան ա պահպանվելու՝ մենք էլ տեղյակ չենք»:Ավելին11:3517.10.25 -
ՏնտեսականՏարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբՌուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․74 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.83 դրամ:Ավելին11:3017.10.25 -
ՔաղաքականՓաշինյանը ու «Քանդենք պետությունը» կուսակցությունը ամենօրյա ռեժիմով հոգեբանական պատերազմ են իրականացնում հայ հանրության և հայկական պետության դեմ․ Հայրապետյան«Իսկ մեր երկիրը շահել է կարճ ժամանակ, որտեղ պետք է դնել հսկայական ջանք ու էներգիա՝ արդյունք ստանալու ու ոտքի կանգնելու համար։ Ժամանակը գնում է, ոչ թե գալիս է։Ավելին11:1517.10.25 -
ԻրավականԴատարանը չի բավարարել Արագածոտնի թեմի առաջնորդարանի հաշվապահին կալանավորելու միջնորդությունըՀիշեցնենք՝ հոկտեմբերի 15-ին ԱԱԾ-ն մտել էր Արագածոտնի թեմի առաջնորդարան, խուզարկություններ էին իրականացվել։Ավելին11:0917.10.25 -
Հասարակական«Volkswagen»-ը բախվել է գազատար խողովակին և շրջվել. տուժածները հոսպիտալացվել ենՀոկտեմբերի 17-ին, ժամը 03։07-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դիմիտրով գյուղ տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:Ավելին11:0017.10.25