Լրահոս

2025-10-07
  • Img default alt hy
    Միջազգային
    2 զոհ, 3 վիրավոր․ Իրանի արևմուտքում հարձակում է տեղի ունեցել անվտանգության ուժերի ստորաբաժանման վրա
    Աղբյուրի փոխանցմամբ՝ միջադեպը տեղի է ունեցել Քուրդիստանի նահանգի Սերվաբադ քաղաքում։ Հարձակվողներն օգտագործել են ձեռքի նռնակներ: 
    13:05
    07.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Զինված ուժեր
    Պապիկյանն ու Միքայել Մավրոսը քննարկել են պաշտպանության ոլորտում Հայաստան-Կիպրոս համագործակցությանը վերաբերող հարցեր
    Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հոկտեմբերի 7-ին ընդունել է Հայաստանում Կիպրոսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Միքայել Մավրոսին:  ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստան-Կիպրոս համագործակցությանը վերաբերող հարցեր: Զրուցակիցներն անդրադարձել են նաև տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանն առնչվող օրակարգային հարցերի:
    13:00
    07.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    ՄԻԵԴ-ի որոշումն ինձ չի ուղղված. Ռոբերտ Քոչարյան
    Հիշեցնենք` Մարդու իրավունքների եվրոպական դատարանը սեպտեմբերի 18-ին հրապարակել է «Ֆարմանյանն ընդդեմ Հայաստանի»՝ Մարտի 1-ի զոհերի գործով վճիռը՝ արձանագրելով Հայաստանի Հանրապետության կողմից մի շարք խախտումներ։
    12:57
    07.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Փոխանակ ձեռնարկվեն կանխարգելիչ և աջակցող իրական քայլեր՝ գյուղացիներին առաջարկում են պայքարել գայլերի դեմ սեփական միջոցներով. պատգամավոր
    Օրերս ստացա Շիրակի մարզպետից պատասխան, որն ուղղակիորեն խայտառակություն կարելի է անվանել։ Պատասխանի համաձայն՝ հարցն իբր քննարկվել է Աշոցքի համայնքապետարանի ընդլայնված խորհրդակցության ժամանակ, և դրա լուծման առաջարկվող տարբերակներն ուղղակի զավեշտալի են։
    12:52
    07.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    ՆԳՆ-ն զգուշացնում է
    Ստացե՞լ եք գրավիչ պայմաններով աշխատանքի առաջարկ օտարազգի հաճախորդների համար նախատեսված սպասարկման զանգերի կենտրոնում: Մի շտապեք միանալ այդ կազմակերպությանը, հնարավոր է` Ձեզ հավաքագրելու են հանցավոր խմբի կազմում համակարգչային հափշտակություններ կատարելու նպատակով, որում ունենալու եք հստակ դերակատարություն: Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ-ից: «Հանցավոր կազմակերպությունները նոր աշխատակիցներին ներգրավելուց հետո վերջիններիցս պահանջում են՝ գաղտնի պահել գրասենյակի հստակ գտնվելու վայրը, -գաղտնի պահել կազմակերպության կողմից իրականացվող գործունեության բնույթը, -աշխատանքի վայրում հեռահար ձևաչափով հաճախորդների հետ շփվելիս ներկայանալ գործատուի կողմից տրված կեղծանուններով, -միջնորդավորված կարգով հավելավճարների դիմաց ներգրավել նոր աշխատակիցների -իրավապահ մարմինների անակնկալ այցերի դեպքում հետևել նախապես տրված հրահանգներին (օր.՝ անջատել համակարգիչը, ոչնչացնել թղթային տարբերակով արված ցանկացած նշումներ, չհամագործակցել իրավապահ մարմինների հետ՝ խոստանալով իրավաբանական աջակցություն խուսափելու քրեական պատասխանատվությունից), -աշխատանքից ազատվելու դեպքում գաղտնի պահել կազմակերպության իրական գործունեությունը (հիշյալ պահանջը կարող է ուղեկցվել տարբեր բնույթի սպառնալիքներով)։ Կիբեռհանցագործությունների դեմ պայքարի վարչության կողմից մշտապես իրականացվում են համապատասխան գործողություններ ՀՀ տարածքում գործող հանցավոր կազմակերպությունների հայտնաբերման և չեզոքացման ուղղությամբ, որն ունենալու է շարունակական բնույթ: Այդպիսի աշխատանքի առաջարկ ստանալու կամ զանգերի կենտրոնների վերաբերյալ տվյալներ ունենալու դեպքում կարող եք կապվել մեզ հետ. գաղտնիությունը երաշխավորված է. Նմանատիպ հանցավոր գործունեության մեջ մասնագիտակցված զանգերի կենտրոններում աշխատելը կարող է ունենալ քրեաիրավական հետևանք»,- ասված է հաղորդագրությունում։
    12:45
    07.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Արտակարգ դեպք՝ Երևանի դպրոցներից մեկում. 15-ամյա աշակերտը տեղափոխվել է հիվանդանոց
    Կենտրոնականի ոստիկանները պարզել են, որ վիրավորը Երևանի բնակիչ 15-ամյա տղա է, իսկ նրա հարազատները հայտնել են, որ նա Մանուկ Աբեղյանի անվան թիվ 3 ավագ դպրոցում գլուխը պատահաբար հարվածել է դռանը, ինչի հետևանքով վնասվածք է ստացել: 
    12:37
    07.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Եմենում հութիները ձերբակալել են ՄԱԿ-ի ևս ինը աշխատակիցների. Ստեֆան Դյուժարիկ
    «Բոլորովին վերջերս փաստացի իշխանությունները՝ ի դեմս հութիների, կալանքի տակ են վերցրել ՄԱԿ-ի ևս ինը աշխատակիցների՝ 2021 թվականից ի վեր ՄԱԿ-ի կամայականորեն ձերբակալված աշխատողների ընդհանուր թիվը հասցնելով 53-ի», - ասված է նրա հաղորդագրության մեջ, որը տարածել է ՄԱԿ-ի մամուլի ծառայությունը։
    12:30
    07.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Գորիսի պետական գյուղատնտեսական քոլեջում դասադուլ է
    Գորիսի պրոֆ. Խ. Երիցյանի անվան պետական գյուղատնտեսական քոլեջի աշխատողների ժողովի որոշմամբ ընտրված ներկայացուցիչները, համաձայն ՀՀ ԱՕ հոդված 74-ի 1.1 կետի, տեղեկացնում են, որ քոլեջի աշխատանքային կոլեկտիվը կազմակերպում է նախազգուշական գործադուլ՝ երեք օր հետո, 10.10.2025թ.-ին, ժամը 10։30-ից մինչև 12։30՝ երկու ժամով և անժամկետ գործադուլ՝ 15.10.2025 թ.-ին, առավոտյան 9։00-ից։ Այս մասին հայտարարություն է տարածել Գորիսի պրոֆ. Խ. Երիցյանի անվան պետական գյուղատնտեսական քոլեջի աշխատողների ժողովի ընտրյալ ներկայացուցչական մարմնի կազմը։ Հայտարարությունում նաև ասվում է. «Գործադուլ հայտարարելու որոշմամբ տեղեկացնում ենք նաև, որ Գործադուլ հայտարարելու պահանջները հետևյալն են. Գորիսի պետական գյուղատնտեսական քոլեջի լուծարման և Գորիսի պետական երկու քոլեջների վերակազմակերպման հապշտապ, չհիմնավորված որոշման իրականացման կասեցում, քոլեջի կոլեկտիվի մտավախությունների համատեղ քննարկում քոլեջի այժմյան՝ ժամանակավոր շենքում։ ՀՀ վարչապետին, ՀՀ ԿԳՄՍ նախարարին, Սյունիքի մարզպետին տեղեկացրել ենք Գորիսի պետական գյուղատնտեսական քոլեջի և Գորիսի պետական քոլեջի լուծարման ու բազմագործառութային քոլեջ ստեղծելու Կառավարության որոշման դեմ գյուղատնտեսական քոլեջի ողջ համակազմի մտահոգությունների մասին։ Գյուղատնտեսական մասնագիտությունների գրավչության բարձրացման ուղղությամբ քոլեջում բազմաթիվ աշխատանքներ են կատարվում, որոնք հավելյալ ջանքեր են պահանջում և միացումն, անպայման, կխոչընդոտի երկու քոլեջների մասնագիտական կողմնորոշման հսկայածավալ աշխատանքները բացարձակապես տարբեր ոլորտների համար միատեղելու աշխատանքներին։ Գյուղատնտեսական քոլեջի նոր կառուցվող տիպային շենքի ծավալները նախատեսված են 500 ուսանողի համար, մի սահման, որին կհասնի նախկինում 900-1000 ուսանողների տարողունակության փորձ ունեցող քոլեջը՝ Ռազմավարական զարգացման ծրագրով, մոտակա 4-5 տարիների ընթացքում։ Տարածքային աննպատակահարմարություն՝ նոր շենքիկառուցմանն ու վերակառուցմանը դեռ տևականժամանակ կա և նպատակահարմար չէ նոր ստեղծվելիք քոլեջի երկուհատվածների կենսագործունեությունը քաղաքի իրարից տարածքային բավականին մեծ հեռավորություն ունեցող հակադիր ծայրերում։ Կադրային հանգամանքներ՝ կան բազմաթիվ մտահոգություններ առանց այն էլսեղմ հաստիքացուցակի հաստիքների սպասվելիք կրճատումների, ոլորտից անտեղյակ մարդկանց առաջմղման` տնօրենի հաստիքը և այլհաստիքները զբաղեցնելու համար։ Գրեթե երկու տարի շարունակ գյուղատնտեսական քոլեջի ղեկավարման հավաստագիր ունեցող և ակնառու հաջողությամբ տնօրենի պարտականությունները կատարող անձի նկատմամբ բացահայտ շահերի ոտնահարումով մրցույթներ չկազմակերպելու բացատրություն և առանց հոդաբաշխ որևէ բացատրության «Ոչ նա-ոչ նա, այլ երրորդ անձ» տարօրինակ սկզբունքի մեջտեղ բերելու՝ գյուղատնտեսական ճանաչված ուսումնական հաստատության շահերի ակնհայտ ոտնահարման դադարեցում»։
    12:25
    07.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Տնտեսական
    2024 թվականի եկամուտների հայտարարագրման պրոցեսը տապալվել է. Կամենդատյան
    Սա նշանակում է մեկ բան՝ 2024 թվականի եկամուտների հայտարարագրման պրոցեսը տապալվել է։ Մոտ 630 հազար քաղաքացիներ դրսևորել են համընդհանուր անհամաձայնություն և չեն մասնակցել հապճեպ, անտրամաբանական, չհիմնավորված միջոցառմանը, որի նպատակը քաղաքացիների հարկային բեռի ավելացումն ու տուգանքների կիրառումն էր։
    12:15
    07.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Փաշինյանն այսօր խոսում է խաղաղության մասին, որը մեծապես կախված է մեկ մարդու տրամադրությունից․ Ռոբերտ Քոչարյան
    «Ի՞նչ խաղաղության մասին է խոսում այսօր Նիկոլ Փաշինյանը։ Նա խոսում է խաղաղության մասին, որը մեծապես կախված է մեկ մարդու տրամադրությունից։ Այդ խաղաղությունը կախված է Ալիևի տրամադրությունից, որովհետև այդ փաստաթղթերում և ընդհանրապես որևէ տեղ չկան երաշխիքներ, չկանա երաշխավորներ, չկան մեխանիզմներ, որոնք կսահմանեն՝ խախտման դեպքում ինչ է տեղի ունենում։ Այսպես կոչված խաղաղությունը ամբողջությամբ կախված է մեկ մարդու խղճից։ Այդ մարդը կարող է մի օր վատ երազ տեսնել, կարող է մի օր այլ բան պատահել, կարող է որոշել, որ այս խառնաշփոթ աշխարհում կարելի է լուծել Զանգեզուրի հարցը», — նշել է նախագահը։
    12:11
    07.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Վաղարշապատում բախվել են «VAZ»-ն ու «ZIL»-ը. կա տուժած
    Հոկտեմբերի 7-ին, ժամը 08:15-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վաղարշապատ քաղաքի Մեսրոպ Մաշտոցի փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «VAZ» մակնիշի ավտոմեքենան և «ZIL» մակնիշի բեռնատարը: Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը` «VAZ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն: Փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:
    12:00
    07.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Նոյեմբերի 9 փաստաթուղթը, եթե համեմատեք այս ամեն ինչի հետ, այսօր այն երազանքի փաստաթուղթ կարելի է անվանել. Քոչարյան
    «Միացյալ Նահանգները այն երկիրը չի, որի հետ կարելի է ստորագրել մի փաստաթուղթ, հետո, 1 ամիս, 2 ամիս հետո կամ 6 ամիս հետո, չեղարկել, ասել չէ, չենք ընդունում, և բավական դժվար է։ Չի նշանակում, որ Միացյալ Նահանգների ինչ ասի, պետք է անես։ Ո՛չ։ Միացյալ Նահանգները կտրուկ դեմ էին Իրան-Հայաստան, գազամուղ կառուցման։ Բայց մենք կառուցեցինք։ Մի քանի պատվիրակություն հատուկ եկել են Հայաստան, ինձ հասցնելու համար այն հանգամանքը, որ իրենք դեմ են, բայց կառուցել ենք և պահպանել Միացյալ Նահանգների հետ հարաբերություններ։ Նույնիսկ 1000-ամյակների ծրագրի մեջ ներառված է Հայաստանը։ Եվ ավելի ճիշտ ձևը, դիվանագիտական ձևը, ոչ թե ասել՝ մենք սա չենք ընդունում, այլ փորձել պրոյեկտը մեծացնել»,- նշել է նախագահը։
    11:57
    07.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Բացահայտվել են առևտրային կազմակերպության տնօրենի կողմից տարբեր պաշտոնատար անձանց կաշառք տալու բազմաթիվ դեպքեր
    ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների հիման վրա նախաձեռնված քրեական վարույթով հիմնավորվել է, որ առևտրային կազմակերպության տնօրենը ինչպես անձամբ, այնպես էլ խմբի կազմում, իր օգտին ապօրինի գործողություններ կատարելու դիմաց կաշառք է տվել տարբեր պաշտոնատար անձանց: Մասնավորապես՝ առևտրային կազմակերպության տնօրենը, գործելով խմբի կազմում, Երևան քաղաքում կառուցվող շինության գազամատակարարման աշխատանքների իրականացման ժամկետանց տեխնիկական պայմանների հետ կապված խնդիրները կարգավորելու և անհրաժեշտ փաստաթղթերին ընթացք տալու համար 2024թ. ընթացքում Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձին տվել է 2 մլն ՀՀ դրամ կաշառք: Բացի այդ, իր ընկերության միջոցով ևս 5 տարբեր հասցեներում կատարված թերի աշխատանքների ու շահագործման վերաբերյալ համապատասխան թույլտվություններ տալու համար 2024 թվականին ընդհանուր շուրջ 500.000 ՀՀ դրամ կաշառք է տվել ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի պաշտոնատար անձանց: Նախաքննությամբ բացահայտվել են նաև 2024թ. հոկտեմբերին նշված կազմակերպության տնօրենի կողմից առևտրային կազմակերպությունների աշխատակիցներին ընդհանուր 300.000 ՀՀ դրամ կաշառք տալու դեպքեր՝ պետության կարիքների համար գազաբաշխիչ կայանի կառուցմանը վերաբերող համապատասխան փաստաթղթերը կեղծելու և դրանցում աշխատանքներն ավարտված լինելու մասին իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ ներառելու համար: Բացի այդ, կազմակերպության տնօրենը համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում առանց համապատասխան թույլտվության շինարարական աշխատանքներ իրականացնելու և ապօրինի կոյուղատար կառուցելու պայմաններում իրեն վարչական պատասխանատվության չենթարկելու համար 2024թ. ընթացքում 400.000 ՀՀ դրամ կաշառք է տվել Երևանի քաղաքապետարանի պաշտոնյաներին: Պարզվել է նաև, որ 2025թ. հունվարին նշված կազմակերպության տնօրենն այլ անձի հետ նախնական համաձայնությամբ ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության պաշտոնյային առաջարկել է կաշառք տալ՝ առանց օրենքով սահմանված հիմքերի առկայության իր մատնանշած անձին պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից ազատելու գործընթացը կազմակերպելու համար: Քրեական վարույթի շրջանակում բացահատվել է նաև ՀՀ ՆԳՆ կարիքների համար հայտարարվելիք մրցույթներին նույն անձին պատկանող ընկերության՝ հաղթող ճանաչվելու գործընթացն ապահովելու և դրա դիմաց ստացվելիք եկամուտից ՆԳՆ պաշտոնյային կաշառք տալու վերաբերյալ համաձայնություն ձեռք բերելու դեպք: Վերը նշված հանցավոր արարքների կատարման համար առևտրային կազմակերպության տնօրենին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 273-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (2 դրվագ), 436-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (2 դրվագ), 436-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (5 դրվագ) և 437-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը, որը հետագայում փոխարինվել է տնային կալանքով և գրավով: Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան:
    11:55
    07.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Գազ չի լինելու․ հասցեներ
    Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները: 
    11:45
    07.10.25
    Ավելին
  • Սպորտ
    Էդգար Սևիկյանը լքել է հավաքականի ճամբարը
    Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Էդգար Սևիկյանը բաց կթողնի հավաքականի առաջիկա խաղերը:
    11:38
    07.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Օգոստոսի 8-ի համաձայնագրից Հայաստանը ստացել է զրո, Փաշինյանը՝ նկար Թրամփի ստորագրությամբ. Ռոբերտ Քոչարյան
    «Այնտեղ եղել են սեղան, աթոռ, նկար, դրոշ և Փաշինյան։ Ինձ համար ընդհանրապես հասկանալի չէ, թե պետության ղեկավարների ներկայությամբ ինչ է նշանակում նախաստորագրել, եթե ամեն ինչ արդեն պայմանավորված է։ Ավելի լավ առիթ՝ այդ փաստաթղթերը հենց ղեկավարների կողմից ստորագրելու, պարզապես չէր կարող լինել։ Սա, իսկապես, հարցեր է առաջացնում»,- ընդգծել է Քոչարյանը։
    11:35
    07.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Հալեպում մահացու բախումներից հետո կառավարական ուժերի և քրդական ուժերի միջև հրադադար է հաստատվել
    Ըստ անվտանգության ուժերում Syria TV-ի աղբյուրի՝ ՍԴՈւ-ն ականանետային արկեր է արձակել և գնդացիրներից կրակ բացել բնակելի թաղամասերից մեկի վրա, ինչի հետևանքով վիրավորվել է 8 խաղաղ բնակիչ։ Մեկ այլ  թաղամասում ականանետային արկի հարվածից զոհվել է 1 կին, 4 մարդ՝ վիրավորվել։ Նշվում է, որ բնակելի այլ հատվածներում ևս կան վիրավորներ, նրանց հստակ թիվը չի հաղորդվում։ 
    11:30
    07.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Պարեկները փորձում են բերման ենթարկել Վարդան Ղուկասյանի ավտոմեքենան․ «Հրապարակ»
    Քիչ առաջ «Հրապարակ»-ը տեղեկացել է, որ վաղ առավոտից Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի նկատմամբ կրկին ճնշումներ են գործադրվում։ Այս անգամ ոստիկանության պարեկային ծառայությունը փորձում է բերման ենթարկել քաղաքապետի ավտոմեքենան՝ պատճառաբանելով, թե այն տեխնիկական խնդիր ունի և չի կարող շահագործվել, գրել է «Հրապարակը»։ Պարեկային ծառայության աշխատակիցները նշել են, թե մեքենան զրահապատ է և չի համապատասխանում շահագործման կանոններին՝ պահանջելով այն քարշակով տեղափոխել ոստիկանության բաժանմունք։
    11:19
    07.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևանում տրոլեյբուսում հայտնաբերվել է կնոջ դի
    Երեկ՝ հոկտեմբերի 6-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 12:15-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արշակունյաց պողոտայի 23 հասցեի դիմաց Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված թիվ 1 երթուղին սպասարկող տրոլեյբուսի սրահում դի կա: Տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է: Տրոլեյբուսի սրահում հայտնաբերվել է Երևանի բնակիչ 67-ամյա Վարսենիկ Բ.-ի դին: Դեպքի մասին ոստիկանության Շենգավիթի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ: Դեպքի փաստով Շենգավիթի քննչական բաժնում «սպանություն» (հանկարծամահություն) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ: Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Քննիչի որոշմամբ՝ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
    11:15
    07.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Հայաստանն իր Սահմանադրությունից պետք է հեռացնի Ադրբեջանի նկատմամբ տարածքային նկրտումները․ Բայրամով
    «Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանն ուղղված Ադրբեջանի հետևողական ջանքերն ու նպատակաուղղված գործողությունները ծառայում են նաև մեր տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմանը», — հայտարարել է Բայրամովը:
    11:09
    07.10.25
    Ավելին