Լրահոս

2025-09-30
2025-09-29
  • Img default alt hy
    Հասարակական
    5 տարի առաջ այս օրը զոհվեց որդիս, առանց նահանջի, որովհետև հետևում Արցախն էր․ Լիդա Առուշանյան
    Արցախի հերոս Դավիթ Առուշանյանի մայրը՝ Լիդա Առուշանյանը գրում է․ «5 տարի առաջ այս օրը զոհվեց որդիս, մինուճարս։ Անմահացավ առանց վարանելու, այդպես էլ չնահանջելով, չփախչելով, ետ քայլ չանելով, որովհետև նահանջի տեղ չկար, ետևում Արցախն էր։ Մեր էրեխեքի կյանքի գնով պահածը շներին բաժին հասավ, շները նվիրեցին շներին, մենք մնացինք մեր ցավի հետ միայնակ։ Եվ ամեն անգամ այս օրը գալիս է, կարծես վերքիս նորից աղ են լցնում։ Լռություն ու դատարկություն է շուրջս։ Մեր զավակների արյան ու կյանքի գնով պահած հողը թղթապանակի պես հանձնում-ընդունում արեցին, իսկ մենք մնացինք սառը շիրիմաքարեր համբուրելու ու անպատասխան հարցերի հետ։ Ոչ մի մխիթարանք չկա ՀԱՅ մոր համար։ Ով համակերպվել է այս անարդարությանը կամ հայ չի, կամ էլ նորմալ մայր չի եղել։ Դավիթիս անունն ապրում է, ես ապրում եմ նրա վրեժի ծարավով ու նրա արյամբ սրբացած հողն է իմ երդումը…»։
    23:57
    29.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Զոհվածների ծնողների նկատմամբ ուժ կիրառած ոստիկանների դեմ քրեական հետապնդում չի հարուցվի. փաստաբան
    «2022 թվականի սեպտեմբերի 21-ին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում զոհված զինծառայողների ծնողների նկատմամբ բռնություն գործադրելու վարույթով հսկող դատախազը բավարարել է վարույթն իրականացնող մարմնի միջնորդությունը և կրկին որոշում կայացրել ոստիկանների նկատմամբ հանրային քրեական հետապնդում չհարուցելու մասին։
    23:45
    29.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Նոր մանրամասներ՝ Երևում բռնկված խոշոր հրդեհից
    Սեպտեմբերի 29-ին, ժամը 22։26-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Պուշկինի փողոցի շենքերից մեկում։ Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և Բժշկական ապահովման հերթապահ խմբերը։ Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2» կանչ․ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երեք մարտական հաշվարկ։ Ըստ նախնական տվյալների հրդեհը բռնկվել է եռահարկ շինությունում։ Դեպքի վայրում աշխատանքները ղեկավարում է ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր, Կամո Ցուցուլյանը։
    23:34
    29.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևանում մոտոցիկլը վարելու ընթացքում հրդեհվել է
    Այսօր՝ սեպտեմբերի 29-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։30-ի սահմաններում Աբովյան փողոցում հրդեհ է բռնկվել Արարատի մարզի բնակիչ 28-ամյա Վահագն Ս․-ի վարած մոտոցիկլում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։ Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։ Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկներ Սուրեն Հովակիմյանն ու Գևորգ Յուչինյանը, ովքեր, մինչ հրշեջների ժամանումը, պարեկային ծառայության ծառայողական ավտոմեքենայի միջից օգտագործել են կրակմարիչը և մարել կրակը։ Մոտոցիկլը ամբողջությամբ վերածվել է մոխրի։ Մոտոցիկլավարը վարորդական իրավունքի վկայական չի ունեցել, ինչի համար էլ ենթարկվել է վարչական պատասխանատվության՝ տուգանվելով 50 հազար ՀՀ դրամ։
    23:30
    29.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Զինված ուժեր
    Պայմանագրային զինծառայողը ռազմական ոստիկանությունում առերևույթ հանցանքի մասին հաղորդում է ներկայացրել. ՊՆ
    Ի պատասխան «Երևանի զորամասերից մեկի կանանց գումարտակում տեղի ունեցած դեպքի» վերաբերյալ ԶԼՄ հարցումների՝ Պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ սեպտեմբերի 23-ին N զորամասի պայմանագրային զինծառայողը ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում առերևույթ հանցանքի մասին հաղորդում է ներկայացրել, որը ուղարկվել է նախաքննական մարմին` քրեական վարույթ նախաձեռնելու հարցը լուծելու նպատակով:
    23:25
    29.09.25
    Ավելին
  • Քաղաքական
    Վայն եկել է, քեզ տարել. Փաշինյանն ազնիվ խոսք է տալիս՝ վրաերթ չի լինելու խաղաղության խաչմերուկում
    Ադրբեջանում պետական ամենաբարձր մակարդակով խրախուսվող հայատյացության և ռազմատենչության ֆոնին՝ Հայաստանի վարչապետը միջազգային ամբիոններից բացառապես խաղաղասիրական ճառեր է արտասանում: Բազմաթիվ վերլուծաբանների համոզմամբ՝ իրական խաղաղության հետ որևէ կապ չունի այն, որ ՄԱԿ-ի ամբիոնից Ալիևը ևս մի քանի անգամ արտասանել է «խաղաղություն» բառը: «Նվաճողը սիրում է խոսել խաղաղության մասին, որպեսզի երկիրը գրավի»,- Փաշինյանին հիշեցնում են ընդդիմադիր գործիչները և նորից ահազանգում՝ հայ-ադրբեջանական խաղաղության թղթի տակ եղած ականների մասին:
    23:15
    29.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հրդեհ՝ Պուշկինի փողոցի շենքերից մեկում
    Սեպտեմբերի 29-ին, ժամը 22։26-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Պուշկինի փողոցի շենքերից մեկում։ 
    23:05
    29.09.25
    Ավելին
  • Քաղաքական
    Փաշինյանի նոր խաղաթուղթը. Եվրամիություն մտնելու շոու՝ նախընտրական Հայաստանում
    Փաշինյանը ՄԱԿ-ի ամբիոնից խոսել է նաև Եվրամիությանը Հայաստանի անդամակցության մասին: Նա վստահեցրել է, որ մեր երկիրը շարժվում է եվրոպական ընտանիքին միանալու ուղղությամբ: ժողովրդավարություն, անկախ դատական համակարգ, մարդու իրավունքներ և մրցունակ տնտեսություն, փորձագետները Փաշինյանին հիշեցնում են Եվրամիությանն անդամակցության նախապայմանները, որոնք չկան այսօրվա Հայաստանում, իսկ մեծ հաշվով՝ եվրաընտանիքին միանալու՝ Հայաստանի վարչապետի հին երգը նախընտրական շոուի նոր խաղաթուղթ համարում:
    23:00
    29.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Նեթանյահուն ներողություն է խնդրել Կատարի վարչապետից
    Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հեռախոսազրույցի ժամանակ ներողություն է խնդրել Կատարի վարչապետ և արտգործնախարար Մոհամմեդ բին Աբդուլռահման ալ-Թանիից՝ սեպտեմբերի 9-ին Դոհայում արմատական ​​պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման առաջնորդների վրա հարձակվելու պատճառով երկրի ինքնիշխանությունը խախտելու համար։ Իսրայելական հեռուստատեսության 12-րդ ալիքի տվյալներով՝ Իսրայելի վարչապետը Սպիտակ տնից զանգահարել է իր կատարցի գործընկերոջը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ներկայությամբ։ Զրույցի ընթացքում Նեթանյահուն ափսոսանք է հայտնել հարձակման ժամանակ կատարցի անվտանգության աշխատակցի մահվան կապակցությամբ։ Հնարավոր է՝ կողմերը քննարկեն Դոհայի հարձակման համար փոխհատուցման հարցը։
    22:45
    29.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    «Մեղրու սար» կոչվող հատվածում ավտոցիստեռնը գլորվել է ձորը․ կա զnհ
    Սեպտեմբերի 29-ին, ժամը 14։15-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Մեղրու սար» կոչվող հատվածում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Մեղրի-Քաջարան ավտոճանապարհի 36-րդ կմ-ին «HOVO» մակնիշի ավտոցիստեռնը դուրս է եկել երթևեկելի հատվածից և գլորվել (մոտ 100 մետր) հարակից ձորը․ վարորդը մահացել է: Փրկարարները վարորդի դին դուրս են բերել ձորից և մոտեցրել դի տեղափոխող ավտոմեքենային:
    22:30
    29.09.25
    Ավելին
  • Իրավական
    Արյունոտ վեճ՝ Արաքս գյուղում. կրակել և դանակահարել է համագյուղացիներին շան պատճառո՞վ
    48 ժամում երկու սպանություն է եղել մեր երկրում՝ Արմավիրում և Սյունիքում: Կիրակի երեկոյան հայտնի է դարձել, որ Կապանում 22-ամյա երիտասարդը դանակով հարվածել է երկու հոգու: 37-ամյա Յուրի Մարգարյանը հիվանդանոցում մահացել է: Շաբաթ երեկոյան էլ սպանությամբ է ավարտվել երկու համագյուղացիների վեճը Արմավիրի մարզի Արաքս գյուղում: Այս լուրերի ֆոնին, Ներքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ մեր երկրում հրազենով կատարված ծանր և առանձնապես ծանր հանցագործությունները նվազել են:
    22:15
    29.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Ռումինիայում Օդեսայի հետ սահմանի մոտ հայտնաբերվել են ԱԹՍ-ի բեկորներ
    Ռումինիայի արևելքում գտնվող Տուլչա գավառում՝ Օդեսայի հետ սահմանից ոչ հեռու, հայտնաբերվել են անօդաչու թռչող սարքի բեկորներ:
    22:00
    29.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Հարկ է ձեռնպահ մնալ «Զանգեզուրի միջանցք» տերմինի օգտագործումից․ Մհեր Գրիգորյանը՝ Ադրբեջանի վարչապետին
    Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հեռավար կարգով մասնակցել է ԱՊՀ պետությունների կառավարությունների ղեկավարների հերթական նիստին: Փոխվարչապետը հանդես է եկել ելույթով, ողջունել նիստի մասնակիցներին և շնորհակալություն հայտնել բելառուսական կողմին նիստի կազմակերպման համար։ ՀՀ փոխվարչապետն իր ելույթում նշել է, որ այս տարվա առաջին կիսամյակում Հայաստանի և ԱՊՀ երկրների միջև առևտրաշրջանառությունը կազմել է շուրջ 4 միլիարդ ԱՄՆ դոլար՝ արձանագրելով, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ցուցանիշները փոքր-ինչ նվազել են, և այս համատեքստում ընդգծել է կոոպերացիայի ամրապնդմանը, տնտեսությունների արդիականացմանը և նորարարությունների ներդրմանն ուղղված գործողությունների ծրագրի ժամանակին ընդունման անհրաժեշտությունը և կարևորությունը։ Փոխվարչապետն իր ելույթում նշել է նաև, որ կայուն և համապարփակ տնտեսական զարգացումն անհնար է առանց ժամանակակից ենթակառուցվածքների ստեղծման և արդյունավետ տրանսպորտային ու հաղորդակցության լոգիստիկայի հաստատման։ «Այս առումով կցանկանայի նշել, որ Հայաստանի Հանրապետությունը հանձնառու է տարածաշրջանային փոխկապակցվածության օրակարգին», - նշել է փոխվարչապետը և Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովի ելույթին ի պատասխան հայտնել է, որ հարկ է ձեռնպահ մնալ «Զանգեզուրի միջանցք» տերմինի օգտագործումից՝ հավելելով, որ երկրների միջև ստորագրված բարձր մակարդակի փաստաթղթերի համաձայն ապաշրջափակման համատեքստում պետք է օգտագործել «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» սահմանումը։ Ելույթի վերջում Մհեր Գրիգորյանը հայտնել է հայկական կողմի պատրաստակամությունը՝ շարունակելու ԱՊՀ շրջանակներում կառուցողական գործընկերության հետագա ամրապնդումը՝ խոստումնալից և փոխշահավետ նախագծերի իրականացման նպատակով։
    21:45
    29.09.25
    Ավելին