Լրահոս

2025-09-27
  • Img default alt hy
    Միջազգային
    Գազայի շուրջ ընթացող բանակցությունները դիտարկում է որպես շատ արդյունավետ. Թրամփ
    «Ուրախ եմ տեղեկացնել, որ Գազայի հարցի շուրջ մենք շատ ոգեշնչված և արդյունավետ քննարկումներ ենք անցկացնում մերձավորարևելյան համայնքի հետ։ Ինտենսիվ բանակցությունները շարունակվում են արդեն չորս օր և կշարունակվեն այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ կլինի համաձայնագրի հաջող կնքման համար։ Դրան մասնակցում են տարածաշրջանի բոլոր երկրները, ՀԱՄԱՍ-ը քաջատեղյակ է այդ քննարկումներին, իսկ Իսրայելը տեղեկացված է բոլոր մակարդակներում, այդ թվում՝ վարչապետ Բենիամին Նեթանյահուի»,-գրել է Թրամփը «Truth Social»-ի իր միկրոբլոգում։
    14:45
    27.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Միրզոյանն ու Ռումինիայի ԱԳ նախարարը մտքեր են փոխանակել Հայաստան-ԵՄ գործընկերության խորացման հեռանկարների շուրջ
    Սեպտեմբերի 26-ին Նյու Յորքում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ռումինիայի ԱԳ նախարար Օանա-Սիլվիա Ցոյուի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Ռումինիայի միջև համագործակցության զարգացման օրակարգային հարցեր։ Արարատ Միրզոյանը և Օանա-Սիլվիա Ցոյուն մտքեր են փոխանակել Հայաստան-ԵՄ գործընկերության խորացման հեռանկարների շուրջ։ Ընդգծվել է տարածաշրջանային ծրագրերի ներառականության ապահովման կարևորությունը։ ՀՀ ԱԳ նախարարն, անդրադառնալով տարածաշրջանում հաստատված խաղաղությանը, ներկայացրել է Վաշինգտոնում օգոստոսի 8-ին ձեռք բերված համաձայնությունների կյանքի կոչման ուղղությամբ ընթացող աշխատանքները։ Այս համատեքստում նախարար Միրզոյանն ընդգծել է հաղորդակցությունների՝ երկրների իրավազորության ներքո գործարկման հարցում առանցքային համաձայնությունը և ներկայացրել տնտեսական փոխկապակցվածության ապահովման հարցում TRIPP նախագծի նշանակությունը։
    14:35
    27.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Փարաքարի համայնքապետի uպանnւթյnւնը կապվում է Մերձավանի փետրվարյան միջադեպի հետ․ ՆԳՆ խոսնակ
    «Քննվող վարկածը շարունակում է մնալ, որ սա փետրվարին Մերձավանում տեղի ունեցած միջադեպի շարունակությունն է, որի ժամանակ սպանվել է այս գործով ձերբակալավածի հարազատ եղբայրը»։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ներքին գործերի նախարարության խոսնակ Նարեկ Սարգսյանը։ Նա հիշեցրեց, որ փետրվարի 5-ին Մերձավանում մի խումբ անձնաց միջև միջադեպ էր տեղի ունեցել, հնչել էին կրակոցներ. «Միջադեպը եղել էր մեքենան արագ վարելու, չբարևելու հարցի շուրջ։ Դրա հետևանքով եղել էր ծեծկռտուք, հնչել էին կրակոցներ, Գրիգոր Օհանյանը կրծքավանդակի շրջանում հրազենային վնասվածք էր ստացել, մահացել էր։ Բացահայտվել էր այս գործը։ Սեպտեմբերի 23-ին տեղի ունեցած դեպքը փետրվարյան իրադարձության շարունակությունն է,   միջանձնային կոնֆլիկտի տրամաբանության մեջ։ Վերջին դեպքով սպանվել է  փետրվարյան դեպքով անձնող մեղադրյալներից մեկի հարազատ եղբայրը՝ Վալոդյա Գրիգորյանը»։ Նարեկ Սարգսյանը նշեց, որ ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի հետ կապված բոլոր անձանց ինքնությունը ճշտելու, հայտնաբերելու ուղղությամբ։
    14:23
    27.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևանում ճակատ ճակատի բախվել են «Tesla»-ն ու «Lada»-ն. կա տուժած
    Այսօր՝ սեպտեմբերի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12:10-ի սահմաններում Կիևնան փողոցից դեպի Մոնթե Մելքոնյան փողոց տանող ճանապարհահատվածի սկզբնամասում՝ թունելի մոտ, ճակատ ճակատի բախվել են Երևանի բնակիչ 27-ամյա Գևորգ Մ.-ի վարած «Tesla» մակնիշի և «Lada» մակնիշի ավտոմեքենաները։ Shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով «Lada»-ի վարորդը տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են հիվանդանոց տեղափոխված «Lada»-ի վարորդը ինքնությունը։ Tesla-ի վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։ Ըստ նախնական տեղեկությունների վթարի մեղավորը եղել է Lada-ի վարորդը, ով Մոնթե Մելքոնյան փողոցից դեպի Կիևյան փողոց ընթանալիս դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել Tesla-ին։ Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։
    14:15
    27.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Այս հինգ տարիների ընթացքում որևէ քաղաքական կամ պետական պաշտոնյա այդպես էլ պատասխանատվություն չկրեց. Մելքոնյան
    ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Մելքոնյանը ֆեյսբուքյան էջում գրում է․ «Այսօր լրանում է 44-օրյա պատերազմի հինգերորդ տարելիցը։ 2020 թվականի աշնանը Հայաստանի ղեկավարությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, ոչ միայն ռազմաքաղաքական իմաստով ձախողեց պատերազմը, այլ հենց այդ պատերազմի միջոցով սկիզբ դրեց Արցախի դավաճանական հանձնման փուլային գործընթացին։ Ցավով պիտի արձանագրենք՝ այս պատերազմը միայն թուրք-ադրբեջանական տանդեմի դեմ չէր։ Սա նաև մեր պետականության ներսից քայքայման, անպատասխանատվության և դավաճանության հետևանք էր։ Գործող հակապետական իշխանությունները թողեցին մեր բանակին առանց պատշաճ մարտունակության, առանց կազմակերպված հրամանատարության, առանց մատակարարման, առանց ամուր թիկունքի։ Այդ դավաճանության արդյունքը հազարավոր թանկ կյանքեր էին: Բայց ամենազարհուրելին այն է, որ մինչ օրս ՔՊ-ական իշխանությունը չի հրապարակել 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների և կամավորների ամբողջական, պաշտոնական ցուցակը: Այս հինգ տարիների ընթացքում որևէ քաղաքական կամ պետական պաշտոնյա այդպես էլ պատասխանատվություն չկրեց պատերազմում ձախողման և դավաճանության, կամ դրանից բխող հետևանքների համար։ Այսօր փաշինյանական իշխանության տարբեր տրամաչափի չինովնիկները հերթով գրառումներ կանեն։ Ոմանք կայցելեն մեր հերոս տղերքի շիրիմներին` առանց ամոթի, առանց խղճի խայթի, մոռանալով ամենակարևորը՝ այդ տղերքի արյունը իրենց խղճին է։ Հավերժ փառք մեր հերոսներին…. Խոնարհում՝ նրանց հիշատակին…. Հ.Գ. Հայրենիքի և տղերքի ապագան վաճառածների պատասխանատվության պահը գալու է…»։
    14:00
    27.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Հայաստանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները ստորագրել են քաղաքական խորհրդակցությունների մասին փոխըմբռնման հուշագիր
    Սեպտեմբերի 26-ին ՄԱԿ ԳԱ 80-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարար Ֆեյսալ բին Ֆարհան Ալ Սաուդը ստորագրել են «Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և Սաուդյան Արաբիայի Թագավորության արտաքին գործերի նախարարության միջև քաղաքական խորհրդակցությունների մասին» փոխըմբռնման հուշագիր: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն:
    13:45
    27.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Տնտեսական
    Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ
    Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․56 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․62 դրամ:
    13:30
    27.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևանում 36-ամյա վարորդը Հրազդանի կիրճում «BMW»-ով բախվել է բետոնե պատնեշին. կա վիրավոր
    Այսօր՝ սեպտեմբերի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01:40-ի սահմաններում Երևանի բնակիչ 36-ամյա Դավիթ Շ.-ն իր վարած «BMW» մակնիշի ավտոմեքենայով Հրազդանի կիրճում, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել է բետոնե պատնեշին։ Shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով վարորդը, ում առաջինը օգնության են հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվորեն ժամանած Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։
    13:15
    27.09.25
    Ավելին
  • Հասարակական
    Նիժնի-Նովգորոդ-Երևան ինքնաթիռի խափանման պատճառով ուղևորները Հայաստան են եկել պահեստային օդանավով
    Նիժնի-Նովգորոդ-Երևան չվերթի ուղևորները Երևան են ժամանել պահեստային ինքնաթիռով: Ուրբաթ երեկոյան թռիչքի պահին է Նիժնի-Նովգորոդ-Երևան չվերթի՝ «Red Wings» ավիաընկերության ինքնաթիռը խափանվել: Անձնակազմը ստիպված է եղել արտակարգ վայրէջք անել Սամարայի օդակայանում։
    13:00
    27.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Հիշատակի և խոնարհումի օրերին իրենք կազմակերպում են խրախճանքներ և ֆեստիվառներ․ պատգամավոր
    «Մեր օրացույցում գրեթե ամեն օր տարբեր արհավիրքների, պատերազմների, հիշատակի օրեր ենք ունենում։ Ցավոք, կառավարությունն այդ օրերին կազմակերպում է խրախճանքներ, ֆեստիվառներ»։ Այս մասին 44-օրյա պատերազմի 5-րդ տարելիցի կապակցությամբ «Եռաբլուր» զինվորական պանթեոն այցի ընթացքում լրագրողներին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։ Պատգամավոր նշեց, որ արդեն քանի տարի է իշխանության անդամները չեն բարեհաճում անձամբ ծաղկեպսակ խոնարհել։ «Վերջերս ինձ ծնողներից մեկը մոտեցավ ու ասաց որ տաքսու վարորդն է կառավարության, պաշտպանության նախարարության պսակները բերել ու դրել Եռաբլուրում։ Սա պետության վերաբերմունք է հերոս տղաներին, որոնք իրենց կյանքի գնով ազատագրել են Արցախը, Հայաստանի տարբեր սահմաններն են պահել։ Հետո իրենց ժողովների, նիստերի ժամանակ կեղծ ծնկի գալը մեկ դերասանի թատրոն է դառնում։ Չեն հավատում իրենց կեղծ նախընտրական քարոզչությանը»,- նշեց Դանիելյանը։
    12:50
    27.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Խոշտանգման դեպքերի առնչությամբ քննությունը պետք է լինի արագ, անհապաղ և արդյունավետ․ ՄԻՊ-ի ուղերձը
    Սեպտեմբերի 25-ին Ժնևում անցկացվող ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 60-րդ նստաշրջանի ընթացքում՝ Հայաստանի Համընդհանուր պարբերական դիտարկման արդյունքների քննարկման շրջանակներում, Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հանդես է եկել տեսաուղերձով: Այդ մասին հայտնում է ՄԻՊ աշխատակազմը: Անահիտ Մանասյանն անդրադարձել է Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության դերակատարությանը Հայաստանի կողմից ստանձնած մարդու իրավունքներին վերաբերելի միջազգային պարտավորությունների մշտադիտարկման գործընթացում։ Պաշտպանը ներկայացրել է նաև հաստատության գործունեության մի շարք առաջնահերթ ուղղություններ, ինչպիսիք են խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ նվաստացուցիչ վերաբերմունքի կամ պատժի բացառումը և արգելքը։ Այս առումով Պաշտպանն ընդգծել է, որ առերևույթ խոշտանգման դեպքերի առնչությամբ քննությունը պետք է լինի արագ, անհապաղ և արդյունավետ։ Պաշտպանն ընդգծել է, որ չնայած այս առումով գրանցված որոշակի առաջընթացին, այնուամենայնիվ, խոշտանգումների առնչությամբ վարույթ նախաձեռնելու և քննելու համար անհրաժեշտ չափորոշիչները հաճախ չեն պահպանվում և հետագա լուրջ զարգացման կարիք ունեն։ Ելույթի ընթացքում Անահիտ Մանասյանը նշել է, որ հաստատությունը խտրականության դեմ պայքարի ոլորտում զարգացրել է իր կարողությունները` ընդգծելով այս ոլորտում մարդու իրավունքներին առնչվող լուրջ խնդիրների առկայության հանգամանքը: Անահիտ Մանասյանը ներկայացրել է նաև գրավոր հայտարարություն Հայաստանի Համընդհանուր պարբերական դիտարկման (UPR) արդյունքների քննարկման նստաշրջանի համար, որում ներկայացրել է մարդու իրավունքների առանձին ոլորտների առնչվող որոշ խնդիրներ։
    12:45
    27.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հայլուր
    Հայլուր 12։30 Ողբերգական պատերազմի 5-րդ տարելիցն է. ոչ մի ՔՊ-ական չի գնացել Եռաբլուր
    Հայլուր 12։30 Ողբերգական պատերազմի 5-րդ տարելիցն է. ոչ մի ՔՊ-ական չի գնացել Եռաբլուր
    12:30
    27.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Հակամարտությունը չի ավարտվել, ցեղասպանության համար Ադրբեջանը միջազգային հարթակներում պետք է պատասխանատվություն կրի․ Սեյրան Օհանյան
    «5 տարի առաջ Ադրբեջանը չէր կարող հասնել հաջողությունների, եթե տարիների ընթացքում բանակցային ողջ ներուժը չմսխվեր, բանակցությունները չդադարեցվեին»։ Այս մասին 44-օրյա պատերազմի 5-րդ տարելիցի կապակցությամբ «Եռաբլուր» զինվորական պանթեոն այցի ընթացքում լրագրողների հետ զրույցում ասաց պաշտպանության նախարար, ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։ Խմբակցության ղեկավարն ընդգծեց, որ Արցախի թեման իրենց համար փակ չէ. «Հանցագործ գործողություններով հակամարտությունն ավելի է սրել, հակամարտությունը չի ավարտվել, ցեղասպանության համար Ադրբեջանը միջազգային հարթակներում պետք է պատասխանատվություն կրի։ Արցախի սուբյեկտայնությունը պետք է պահպանվի։ Եթե այս երկու հանգամանքը գոյություն ունենա, ապա բանակցություններն այլընտրանք չունեն։ Ցավոք սրտի, Հայաստանի իշխանությունը Ադրբեջանի ղեկավարության հետ լուծարեցին Մինսկի խումբ՝ ևս մեկ անգամ ապացուցելով, որ Արցախի էջը գոնե իրենց գործողությունների մեջ փակել են»,- նշեց Օհանյանը։
    12:24
    27.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Իրանը հետ է կանչել իր դեսպաններին Գերմանիայից, Ֆրանսիայից և Մեծ Բրիտանիայից
    Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին Անվտանգության խորհրդում ունեցած ելույթում հայտարարել է, որ Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի նախաձեռնությունները անվավեր են և իրավական ուժ չունեն։ Նրա խոսքով՝ այդ քայլերը դիտարկվում են որպես անպատասխանատու և հակասում են 2015 թվականի միջուկային համաձայնագրի տրամաբանությանը։ 
    12:15
    27.09.25
    Ավելին
  • Մամուլի տեսություն
    Մամուլի տեսություն 27.09.2025
    Մամուլի տեսություն 27.09.2025
    12:10
    27.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Կորեայի ձորի ճանապարհը ժամանակավորապես փակ է երթևեկության համար․ ՆԳՆ
    Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Կորեայի ձորի ճանապարհի հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված, հաշվի առնելով քարաթափման վտանգը, օգոստոսի 19-ից ճանապարհը ժամանակավորապես փակ է երթևեկության համար։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
    12:04
    27.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Այս իշխանությունները գիտակցաբար չեն հրապարակում անունները՝ զոհերին ապահումանիզացնելով․ պատգամավոր
    «Այս իշխանությունները գիտակցաբար չեն հրապարակում անունները՝ զոհերին ապահումանիզացնելով։ Այսինքն, եթե անունները տալիս ես, հասկանում ես զոհվել է էս ինչ տղան, էս ինչ աղջիկը, էս ինչ երիտասարդը, ընտանիքի հայրը։ Երբ անունները չեն տալիս, զոհը դառնում է աբստրակտ։ Թիվը այդքան չի ցավացնում, ինչքան անունը և այս իշխանություններն ամեն ինչ անում են՝ մոռացության տալու համար այն ցավը ու վիշտը, որը մենք ունենք», — նշեց նա։
    11:52
    27.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    ՀՀ ՔԿ-ն չի տրամադրում Ադրբեջանի կողմից կռված 300 վարձկանների տվյալները․ «Sputnik Արմենիա»
    2023 թվականի հունվարին ՀՀ քննչական կոմիտեի արդեն նախկին նախագահ Արգիշտի Քյարամյանը Հայաստանի հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարեց, որ 44-օրյա պատերազմի ընթացքում առնվազն 12 ահաբեկչական խմբավորումների անդամ 4000–ից ավելի անձանց վերաբերյալ փաստական տվյալներ են ձեռք բերվել, նրանցից շուրջ 300 ահաբեկիչներ նույնականացվել են։
    11:48
    27.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Մեզ տարան պարտության՝ առաջին հերթին իրենց անսահման տգիտության ու վերմարդկային գոռոզության պատճառով․ թյուրքագետ
    Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է. «Ամեն տարի հիշեցնելու եմ այս պատմությունը, որ միշտ հիշեք, որ պատերազմի ու դրա պատրության մեղավորը կոնկրետ մարդիկ են, որոնք դեռ անպատիժ իշխանության են մեր երկրում։ Հինգ տարի առաջ այս օրը՝ սեպտեմբերի 26-ի երեկոյան կառավարության անդամ հանդիսացող մի բարձրաստիճան պաշտոնյա փակ խորհրդակցության ժամանակ քմծիծաղը դեմքին պնդում էր, որ պատերազմ չի լինելու, Թուրքիայի արտգործնախարար Չավուշօղլուի հետ իրենք դոսթ են, Ադրբեջանը վախից գլուխը կորցրել է, իսկ իմ նախազգուշացումն ու փաստարկված հիմնավորումը, որ Թուրքիայի հետ միասին Ադրբեջանը օրերի կամ շաբաթների ընթացքում անխուսափելիորեն հարձակվելու է Հայաստանի վրա, վերջինիս կողմից արժանացավ «Պարո՛ն Գեղամյան, Դուք չափազանցացնում եք» պատասխանին։ Այդքանով բովանդակային քննարկումն ավարտվեց։ Ես դուրս եկա այդ նախարարությունից ու մտախոհ ուղևորվեցի ընտանեկան փոքրիկ հավաքի։ Գլխումս կար երկու վատ տարբերակ. կա՛մ ես չէի տիրապետում իմ մասնագիտությանը (թուրքագիտություն) ու չէի հասկանում իրականությունը, կա՛մ մեկնարկելիք պատերազմում մենք ջախջախվելու էինք, որովհետև դրանում մեզ առաջնորդող մարդիկ պատերազմի չեն պատրաստվում։ Վերոնշյալ հանդիպման ավարտից տաս ժամ անց սկսվեց պատերազմը, որի ընթացքում ևս կառավարման համակարգի պատասխանատուները մեզ տարան պարտության՝ առաջին հերթին իրենց անսահման տգիտության ու վերմարդկային գոռոզության պատճառով։ Նրանցից ոչ մեկ մինչ օրս չի պատժվել, ավելին՝ նրանք հիմա էլ պատասխանատու են մեր երկրի կառավարման համար՝ ժպիտը դեմքին մեզ ավետելով նոր կորուստների մասին։ Երբ նորից վերականգնենք մեր պետականությունը, լավ կառավարումը ենթադրելու է միայն լավագույն կադրերի ներգրավում կառավարման համակարգ, իսկ պատասխանատվություն կրելը լինելու է վարքականոնի առանցքային կետը, որովհետև միայն այդպես է հնարավոր ունենալ արդյունավետ պետություն»։
    11:40
    27.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Հայրս իր բանտախցում մենակ է, նրա առողջական վիճակի մասին ստույգ ոչինչ չգիտենք. Ռուբեն Վարդանյանի որդի
    -Շատերը, այդ թվում՝ ես, նախքան գերեվարված ընտանիքի անդամ ունենալը, չենք գիտակցել, թե որքան կարևոր է Կարմիր Խաչն ամբողջ աշխարհում՝ ոչ միայն Ադրբեջանում կամ Հայաստանում, այլև հակամարտող բազմաթիվ այլ գոտիներում։ Կարմիր Խաչը կատարում էր երկու շատ կարևոր գործ։ Նախ՝ դա միակ անկախ կառույցն էր, որը կարող էր վերահսկել գերիների առողջությունն ու պայմանները։ Թեև նրանք չեն կարող ազդեցություն ունենալ բանտարկյալների պահման պայմանների վրա, նրանք կարող են հավաստի տեղեկություններ հաղորդել ընտանիքներին, ինչը շատ կարևոր է մեզ համար։ Որովհետև անորոշությունն է, որ մարդուն խենթացնում է, հատկապես՝ երկարատև ժամանակահատվածում։ Երկրորդ՝ Կարմիր Խաչի օգնությամբ մենք կարող էինք հաղորդագրություններ տեսագրել մեր հոր համար։ Այսինքն՝ գոնե տեսողական կապ ունեինք նրա հետ: Այժմ այդ հնարավորությունը ևս ամբողջությամբ կորցրել ենք։
    11:33
    27.09.25
    Ավելին