Լրահոս
2026-06-23
-
Մամուլի տեսություն500 եվրոյի զգեստ՝ 53 հազար դրամ աղքատության շեմ ունեցող երկրում. «Ժողովուրդ»Համեմատության համար՝ Հայաստանում 2024 թվականի աղքատության միջին շեմը, ըստ Վիճակագրական կոմիտեի, կազմել է ամսական 53,420 դրամ, իսկ աղքատության մակարդակը՝ 21.7%։ Այլ աղբյուրներով՝ ՀՀ-ում 2025-ին շուրջ 560.000 թերսնված մարդ կա։ Ստացվում է՝ մեկ զգեստի արժեքը հավասար է մոտ 4 ամսվա աղքատության շեմին գտնվողների ամսական ծախսին։Ավելին09:4223.06.26 -
Մամուլի տեսությունՄակրոնից՝ 1.2 մլն դրամանոց շքանշան, ֆոն դեր Լայենից՝ կաշվե պայուսակ. ինչ նվերներ է ստացել Փաշինյանը. «Ժողովուրդ»Ամենաթանկ նվերը վարչապետին հանձնել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ Խոսքը Ֆրանսիայի Հանրապետության Պատվո լեգեոնի Մեծ խաչ շքանշանի մասին է, որի արժեքը գնահատվել է 1 մլն 265 հազար 115 դրամ։ Նվերը Փաշինյանին հանձնվել է մայիսին՝ Ֆրանսիայի նախագահի պատվին նախագահական նստավայրում կազմակերպված պետական ընթրիքի շրջանակում։Ավելին09:3823.06.26 -
Մամուլի տեսությունԲԴԽ-ում ներքին լարվածությունը խորանում է. «Ժողովուրդ»Դատական համակարգում վաղուց խոսակցություններ են շրջանառվում, որ ԲԴԽ գիտնական և դատավոր անդամների հարաբերությունները հեռու են ներդաշնակ լինելուց։ Ըստ այդ տեղեկությունների՝ երկու խմբերի միջև առկա տարաձայնություններն ու լարվածությունը ժամանակ առ ժամանակ արտացոլվում են ոչ միայն ներքին քննարկումներում, այլև խորհրդի որոշումներում և հրապարակային գործունեության մեջ։Ավելին09:3423.06.26 -
ՀասարակականԵրևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 23-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`Ավելին09:3023.06.26 -
Մամուլի տեսությունԱվինյանի ավագանին 46 հարցից 45-ը կքննարկի առանց զեկույցի․ ո՞ւր մնաց թափանցիկությունը. «Ժողովուրդ»Սա նշանակում է, որ ավագանու անդամներն առանց հրապարակային զեկույցների և ծավալուն քննարկումների քվեարկելու են մի շարք կարևոր որոշումների օգտին կամ դեմ։ Ընդ որում, խոսքը միայն հուշատախտակների կամ փողոցների անվանակոչման մասին չէ։ Օրակարգում կան նաև շինարարական նախագծերի նախնական համաձայնություններ, բազմահարկ շենքերի կառուցման հարցեր, համայնքային գույքի օտարման և փոխանակման որոշումներ, ավտոկայանատեղիների շահագործման իրավունքների տրամադրում, համայնքային ընկերությունների կանոնադրական կապիտալների ավելացում, շահույթի բաշխում և այլ կարևոր թեմաներ։ Այսինքն՝ Երևանը մասնատելու, աղճատելու, մեջ-մեջ անելու ենթադրյալ նախագծերը գաղտնի կանցկացվեն։Ավելին09:2523.06.26 -
Մամուլի տեսություն«Ժողովրդավարության բաստիոնից» մնաց միայն «բաստիոնը»՝ ժանգոտած ավտորիտարիզմով. «Փաստ»ՍԴ դիմած ուժերն են՝ «Ուժեղ Հայաստան» դաշինքը, «Հայաստան» դաշինքը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, «Միասնության թևեր» կուսակցությունը, «Դեմոկրատիա Օրենք Կարգապահություն» կուսակցությունը, «Նոր ուժ» ռեֆորմիստական կուսակցությունը և, որքան էլ տարօրինակ չհնչի, «Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինքը»: Ինչպես հայտնի է, ՍԴ-ն բոլոր 7 ուժերի դիմումները միավորել է և կքննի հունիսի 26-ին՝ բանավոր ընթացակարգով: Եթե թվարկված շարքից մի կողմ դնենք նաև վերջին քաղաքական միավորին, ապա կտեսնենք, որ հիմնական ընդդիմադիր ուժերը, նաև՝ որոշակիորեն ընդդիմադիր, բայց համեմատաբար քիչ ձայն ստացածները վիճարկում են հունիսի 7-ի ընտրության արդյունքները: Ըստ որում, վիճարկողները դրա համար ունեն առավել քան բավարար հիմքեր, որոնց դեռ կանդրադառնանք:Ավելին09:2023.06.26 -
Մամուլի տեսությունԵրբ ցանկացած զիջում վերածվում է նոր պահանջների մեկնարկային կետի. «Փաստ»Հայաստանի քաղաքական կյանքի վերջին տարիների ամենակարևոր և ամենաշատ քննարկվող հասկացություններից մեկը դարձել է, այսպես կոչված, «խաղաղության օրակարգը», որը գործող իշխանությունները ներկայացնում են ոչ միայն որպես արտաքին քաղաքական ռազմավարություն, այլև որպես պետական գոյության, անվտանգության և զարգացման առանցքային նախապայման։Ավելին09:1523.06.26 -
Կրթություն և գիտությունԼավ կյանքի ամենամեծ գրավականը. ավելի քան 500 շրջանավարտ ունի «Էլբակյան» կրթահամալիրըԼավ կյանքի ամենամեծ գրավականը. ավելի քան 500 շրջանավարտ ունի «Էլբակյան» կրթահամալիրըԱվելին09:0023.06.26
2026-06-22
-
Իրավական«Միասնության թևեր»-ը միջնորդել է ՍԴ-ին` 10 կուսակցություններին ներգրավել որպես 3-րդ անձ«Այսօր միջնորդություն ենք ներկայացրել Սահմանադրական դատարան թվով 10 կուսակցությունների ներգրավելու որպես երրորդ անձ ԱԺ հունիսի 7-ի ընտրություններն անվավեր ճանաչելու պահանջի մասին քննվող գործով։Ավելին23:3622.06.26 -
ՀասարակականՍրբոց Թարգմանչաց տոնին Արագածոտնի թեմի առաջնորդանիստ Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում կմատուցվի պատարագՀունիսի 25-ին Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին կտոնախմբի Սրբոց Թարգմանչաց տոնը։Ավելին23:2122.06.26 -
ՀասարակականՌուսաստանի թեմի 2 հոգևորականներին կանչել են վարժական հավաքիՎորոնեժի և Իժևսկի հոգևոր հովիվներ Տեր Արենին և Տեր Երեմիային վարժական հավաքի ծանուցագրեր են տվել: Այս մասին «News.5tv.am»-ի ունեցած տեղեկությունը հաստատեց Իժևսկի հոգևոր Հովիվ Տեր Երեմյանը:Ավելին22:5722.06.26 -
ՀասարակականԱրցախցիներին օգնած մարդուն մեղադրում են ընտրակաշառքի գործով. Խամոյանը կապ չունի քաղաքական ուժերի հետՀակակոռուպցիոն դատարանում քննում են որպես «Ուժեղ Հայաստան» դաշինքի համակիր կալանավորված Գևորգ Խամոյանի խափանման միջոցը վերացնելու փաստաբանի միջնորդությունը: Մեկ ամիս առաջ է կալանավորվել Գևորգը՝ բարեգործության արգելքը խախտելու մեղադրանքով: Մինչդեռ Գևորգ Խամոյանը իրականում կապ չունի քաղաքական այդ ուժի հետ: «Իշխանություն» լրատվականն է պարզել, որ Գևորգը «Միացեք հայեր» բարեգործական կազմակերպության կամավոր է: Այդ կազմակերպությունը 2023 թվականից կովեր, ոչխարներ, խոզեր և հավեր է նվիրում բռնագաղթած արցախցիներին:Ավելին22:5422.06.26 -
Հասարակական1,700-ից ավելի փրկարարներ և ոստիկաններ ներգրավվել են Փամբակ գետում որոնողական աշխատանքների իրականացմանը․ ՆԳՆՀունիսի 22-ին ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը այցելել է Վանաձոր, որտեղ որոնողական ծավալուն աշխատանքներ էին իրականացնում ՆԳՆ Փրկարար ծառայության և Ոստիկանության ծառայողներ։ ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Արամ Ղազարյանի ուղեկցությամբ նախարարը եղել է որոնողական աշխատանքները համակարգող շտաբում, հետևել փրկարարական և ոստիկանության ծառայողների աշխատանքին։Ավելին22:4622.06.26 -
ՀասարակականԶվարթնոցում ԱԱԾ-ն արգելել է 2 քահանաների վերադառնալ ՌԴ` իրենց հոգեւոր ծառայությունը շարունակելու համարԶվարթնոցում ԱԱԾ-ն արգելել է 2 քահանաների վերադառնալ ՌԴ` իրենց հոգեւոր ծառայությունը շարունակելու համար։ Այս մասին հայտնում է լրագրող Սյուզի Բադոյանը։Ավելին22:3122.06.26 -
ՀասարակականՆման ենթակառուցվածքային նախագծերն ավելի շուտ ռիսկեր ու սպառնալիքներ են պարունակում Հայաստանի համար․ փորձագետՈրքանով հասկանում եմ ՛՛Տելեկոմ Արմենիայի՛՛ ու ՛՛Ազերտելեկոմի՛՛ միջև կնքված համաձայնագրի նպատակն է ինտերնետի մատակարարում ապահովել դեպի Նախիջևան:Ավելին22:1722.06.26 -
ՀասարակականԻ՞նչ է պատահել Գյումրի-Մոսկվա օդանավին. Մախաչկալայում 186 ուղևորի տեղափոխել են այլ ինքնաթիռՄախաչկալայում արտակարգ վայրէջք կատարած Գյումրի-Մոսկվա ինքնաթիռը ստուգումներից հետո շարունակել է ճանապարհը դեպի Ռուսաստանի մայրաքաղաք: Boeing 737-800 ինքնաթիռը, որում 186 մարդ է եղել, թռիչքից մոտ մեկ ժամ անց տեխնիկական խնդրի պատճառով սկսել էր իջնել՝ 3000 մետր բարձրությունից:Ավելին22:0022.06.26 -
ՀասարակականՄահացու վթարի հետևանքով ծանր վիճակում գտնվող վիրավորներ կան. ի՞նչ է եղել Արտենի գյուղի մոտԱրտենի գյուղի մոտ տեղի ունեցած ողբերգական վթարի զոհի ինքնությունը դեռ չի հայտնում Ներքին գործերի նախարարությունը: Զիլին բախված Ֆորդով Շիրակի մարզից բանվոր կանայք Արմավիրի դաշտեր տեղափոխվելիս են եղել: 11 վիրավորներից երեքի վիճակը ծայրահեղ ծանր է, նրանք վերակենդանացման բաժանմունքում են:Ավելին21:3622.06.26 -
ՀասարակականԲաբաջանյան փողոցում բախվել են «Mazda»-ն և «Kia Forte»-ն․ կան վիրավորներԱյսօր՝ հունիսի 22-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։20-ի սահմաններում Առնո Բաբաջանյան փողոցում բախվել են Երևանի բնակիչ 37-ամյա Արթուր Մ․-ի վարած «Mazda» մակնիշի և Արարատի մարզի բնակիչ 20-ամյա Գուրգեն Հ․-ի վարած «Kia Forte» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը բախվել է երկաթե էլեկտրասյանը և հայտնվել կանաչ խոտածածկույթի վրա։Ավելին21:2922.06.26 -
ԻրավականՄիայն Զեյնալյանն ու Վարդանյանն են կողմնակա՞լ ՍԴ-ում. ովքեր են քննելու 7 քաղաքական ուժերի դիմումըԹեժ զարգացումներ են Սահմանադրական դատարանի շուրջ, որտեղ 4 օրից վիճարկվելու են ընտրությունների արդյունքները՝ 7 ուժերի ներկայացրած դիմումների հիման վրա: Այսօր Սահմանադրական դատարանը մի որոշում է կայացրել, որը տարակուսանքի պատճառ է դարձել: Բարձր դատարանը որոշել է, որ կողմերի նկատմամբ կանխակալ վերաբերմունքի պատճառով նիստին չեն կարող մասնակցել դատավորներ Վլադիմիր Վարդանյանն ու Արտակ Զեյնալյանը: Սակայն նույն որոշումը չի տարածվել դատավոր Սեդա Սաֆարյանի վրա: Նրա անկողմնակալ լինելու առնչությամբ կասկած է հայտնում «Հայաստան» դաշինքը:Ավելին21:2022.06.26 -
ՔաղաքականԸնտրական գործընթացում եղել են բազմաբնույթ խախտումներ և մտահոգիչ երևույթներ․ «Արդար քվե»-ի զեկույցը«Երիտասարդական ակումբների դաշնության (ԵԱԴ) «Արդար քվե» դիտորդական առաքելությունը հրապարակել է 2026 թվականի հունիսի 7-ին կայացած Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ընտրությունների վերաբերյալ իր ամփոփիչ զեկույցը, որը հիմնված է երկարաժամկետ և կարճաժամկետ դիտորդների դիտարկումների, քաղաքացիների ահազանգերի, ինչպես նաև առաքելության կողմից հավաքագրված ու վերլուծված փաստական տվյալների վրա։Ավելին21:1522.06.26