Լրահոս
2025-09-20
-
ՔաղաքականԱռաջին հերթին դու ես հանրայինը վերածել փաշինյանական դեղին մամուլի կամ Նիկոլի սելֆիի ձողի. Իշխան Սաղաթելյանը՝ Պետրոս ՂազարյանինՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանն արձագանքել է Հանրային հեռուստաընկերության հաղորդավար Պետրոս Ղազարյանի գրառմանը։ Ղազարյանը գրել էր. «Իշխան Սաղաթելյանը հարցազրույցում ասում է, որ Հանրային հեռուստաընկերությունը զբաղված է թուրք ադրբեջանական քարոզչությամբ։Պարոն Սաղաթելյան հրավիրում եմ ձեզ հարցազրույցի։ Եկեք ջախջախեք թուրք ադրբեջանական քարոզչությունը։ Սա ձեզ հրավերի տասերորդ հոբելյանական փորձն է։ Հուսանք չեք ընկրկի թուրք ադրբեջանական քարոզի առաջ։ Ի պատասխան Սաղաթելյանը հրապարակել է տարիներ առաջ Ղազարյանին տված հարցազրույցից մի հատված ու կից գրել. «Ես կրկնում եմ այսօր իմ հնչեցրած պնդումը, որից այդքան ազդվել է հայտնի պրոպագանդիստը: Այո, դու վարչախմբի թելադրանքով հանրայինը, որի բյուջեն գոյանում է բացառապես մեր ժողովրդի հարկերից, դարձրել ես թուրքական ու ադրբեջանական թեզերի տարածման պաշտոնական հարթակ։ Հենց այդ շրջանակում դուք եթեր չեք հեռարձակել Ամենայն հայոց Վեհափառի ամանորյա ուղերձը, հենց այդ հարթակից եք դուք ու անձամբ դու ամենալկտի քարոզչությունն իրականացրել արցախահայերի նկատմամբ, հենց դու ես կեղծ հոգևորականի հետ հարցազրույց վարել, հենց դու ես հանրության շրջանում կեղծ լուր տարածել, թե, իբր, Ադրբեջանում լուծարում են Հայաստանն ադրբեջանցիներով բնակեցնելու համար ստեղծված կառույցները, առաջին հերթին դու ես հանրայինը վերածել փաշինյանական դեղին մամուլի կամ Նիկոլի սելֆիի ձողի: Բայց այդքան մի անհանգստացիր, մենք մեր ասելիքը որևէ հարթակում ներկայացնելու խնդիր չունենք, անգամ երբ դիմացը դու ես։ Մենք անպայման եթերում կհանդիպենք, երբ զգամ դրա անհրաժեշտությունը։ Հ.գ. Մինչ այդ կարող ես վերհիշել նախորդ հարցազրույցը»։Ավելին15:1920.09.25 -
ՔաղաքականԸնդդիմադիր դաշտի ամենակարևոր գործը ՀՀ-ում Ալիևի պահանջով Սահմանադրության ընդունումը թույլ չտալն է. պատգամավորՆիկոլ Փաշինյանը պարզապես պաշտոնապես հայտարարել է Ալիևի պահանջած Սահմանադրության «Այո»-ի շտաբը ձևավորելու և «Այո»-ի արշավն առաջնորդելու մասին, գրել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։ «Մեր՝ ամբողջ ընդդիմադիր դաշտի ամենակարևոր գործն (անկախ մեր իրար սիրել-չսիրելուց) Ալիևի սահմանադրության «Ոչ»-ի ճակատի ձևավորումն ու Հայաստանում Ալիևի պահանջով Սահմանադրության ընդունումը թույլ չտալն է»,-գրել է նա։Ավելին15:1520.09.25 -
ՀասարակականԱկտիվ ցիկլոնի անցմամբ պայմանավորված սեպտեմբերի 19-ին գրեթե հանրապետության ողջ տարածքում դիտվել են առատ տեղումներԱկտիվ ցիկլոնի անցմամբ պայմանավորված սեպտեմբերի 19-ին գրեթե հանրապետության ողջ տարածքում դիտվել են առատ տեղումներ, որոնց քանակը ամսական նորմայի նկատմամբ ունեցել է հետևյալ պատկերը։ Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։ Շիրակում այն կազմել է նորմայի մինչև 96 տոկոսը, Լոռի-Տավուշում 43-50 տոկոսը, Կոտայքում, Գեղարքունիքում, Արագածոտնում 55-75 տոկոսը, Արարատում, Արմավիրում 50-103 տոկոսը, Վայոց ձորում և Սյունիքում 30-50 տոկոսը, Երևանում մինչև 68 տոկոսը։ Սեպտեմբերի 20-22-ին հանրապետության առանձին շրջաններում տեղումները կշարունակվեն, իսկ 23-ից սկսած երկրի ողջ տարածքում կհաստատվի առանց տեղումների եղանակ։Ավելին15:0020.09.25 -
ՔաղաքականՀայաստանը քո համար թերթի խմբագրություն չի, որ մեկից 1000 $ վերցնես, հոդված ծախես. Նարեկ Կարապետյանը՝ ՓաշինյանինԱլիևի համար սուրճ դնողը ու սուրճին սպասողը մարդկանց փաթաթելուց է խոսում. արձագանքով Նիկոլ Փաշինյանին՝ գրել է «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը։Ավելին14:4920.09.25 -
ՄիջազգայինԼեհաստանում ՆԱՏՕ-ի նախաձեռնած «Արևելյան պահապան» գործողությանը միացել է 10 երկիր«Անօդաչու թռչող սարքերի հարձակումից հետո Լեհաստանին լրացուցիչ աջակցություն տրամադրելու մասին հայտարարել են Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ն, Գերմանիան, Նիդեռլանդները, Շվեդիան, Նորվեգիան, Չեխիան, Պորտուգալիան և Իտալիան»,- գրել է նա սոցիալական ցանցերում։Ավելին14:4520.09.25 -
Հասարակական31-ամյա ՊՆ ծառայողը «Infiniti»-ով բախվել է հաստաբուն ծառին․ 5 վիրավորներից 3-ը անչափահասներ ենԱյսօր՝ սեպտեմբերի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 09։30-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 141 կմ հատվածում Լոռու մարզի բնակիչ 31-ամյա Անդրանիկ Ղ․-ն իր վարած «Infiniti» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել հաստաբուն ծառի։Ավելին14:3020.09.25 -
Իրավական57-ամյա տղամարդու թոնրատանն ու ջերմոցում հայտնաբերվել է 250 գրամից ավելի մարիխուանայի զանգվածով փաթեթ և կանեփի ցողուններՀամայնքային ոստիկանության Աշոցքի բաժնի ծառայողներն օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Զույգաղբյուր գյուղի բնակիչ 57-ամյա տղամարդը թմրանյութ է պահում և օգտագործում։Ավելին14:1520.09.25 -
ՀասարակականՊատերազմից վիրավոր վերադարձած Էդվարդի հաշմանդամության կարգը վերականգնել են, նպաստը՝ ոչԱյս ռեպորտաժը 44-օրյա պատերազմում վիրավորված Էդվարդի մասին է: Դատական կարգով համանդամության կարգի վերականգնման հասած տղային պետությունը րաժարվում է նպաստ տալ:Ավելին14:0020.09.25 -
ՄիջազգայինԻրաքում 47 ֆրանսիացիների են հարցաքննում «Իսլամական պետության» կատարած հանցագործությունների գործերովԱղբյուրը գործակալությանը հայտնել է, որ Իրաքի հատուկ ծառայություններն ունեն իրաքցիների դեմ կատարված հանցագործություններին այդ ֆրանսիացիների առնչության ապացույցներ։ Նրանք կդատվեն Իրաքի օրենքներով։Ավելին13:4520.09.25 -
ՀասարակականՃՏՊ` Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհին․ կան տուժածներՍեպտեմբերի 20-ին, ժամը 09։24-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ կան տուժածներ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհի մոտ 8-րդ կմ-ին «Infiniti» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառին: Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը և երկու ուղևոր տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից և տեղափոխել բժշկական կենտրոն: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմենքնան, փակել գազի բալոնի փականը և երկու տուժածի դուրս բերել ավտոմեքենայից, ովքեր հոսպիտալացվել են բժշկական կենտրոն:Ավելին13:3020.09.25 -
ՔաղաքականՀայաստանը գնալու է ՌԴ-ի հետ հարաբերությունների ամրապնդման ճանապարհով․ Փաշինյան«Սա կառուցողական փոխակերպում է, և այս հենքի վրա Հայաստանը գնալու է Ռուսաստանի հետ հարաբերությունները ամրացնելու ճանապարհով»,– ասել է նա։Ավելին13:1520.09.25 -
ՔաղաքականՀՀ-ն փաստացի զրկվում է անգամ ներպետական հարցերում քաղաքականություն ձևավորելու ազատությունից․ Արմեն ԱյվազյանԻ՞նչ է այս ամենը նշանակում։ Եթե Անկարան ու Բաքուն պաշտոնական մակարդակով բացեիբաց տոնում են հայերի դեմ իրագործված կոտորածները և փառաբանում դրանց կազմակերպիչներին, իսկ փաշինյանական կառավարությունը ծպտուն չի հանում հայոց ինքնապաշտպանական պայքարի, մեր հերոսների և անմեղ նահատակների մասին, ապա միակ հնարավոր հետևությունը հետևյալն է. Հայաստանի Հանրապետությունը կորցրել է իր ինքնիշխանության վերջին նշույլները և առայժմ ոչ պաշտոնապես հայտնվել է թուրք-ադրբեջանական ճնշող վերահսկողության ու թելադրանքի տակ։ Թշնամին արդեն Երևանում է ձևավորում իր օրակարգը, թելադրում է օրենսդրական նախաձեռնություններ և կառավարական որոշումներ՝ ուղղված Հայաստանի դեմ։ Իսկ սա կործանարար զարգացում է, քանի որ Թուրքիայի և Ադրբեջանի ախորժակներն այսքանով չեն բավարարվելու։ Նրանց նպատակը եղել և մնում է՝ Հայաստանի ոչնչացումը, հայերի արտաքսումը կամ թուրքացումը։Ավելին13:0020.09.25 -
ՀասարակականԳազ չի լինելու․ հասցեներՊլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ սեպտեմբերի 22-ին ժամը 10:00-ից մինչև սեպտեմբերի 23-ը ժամը 17:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Դավիթ Անհաղթի փողոցի թիվ 10, 12, 14, 16, 18 բազմաբնակարան շենքերի, Գոգոլի փողոցի թիվ 1-ից մինչև 24 հասցեների առանձնատների գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։ գազամատակարարումը։Ավելին12:4520.09.25 -
ՔաղաքականԻնչո՞ւ եմ ասել «Արցախը Հայաստան է ու վերջ»․ Փաշինյանը պարզաբանում է«Ինչո՞ւ եմ ասել «Արցախը Հայաստան է ու վերջ», ասել եմ, քանի որ հայրենասեր եմ եղել»,- ՔՊ համաժողովի ժամանակ իր ելույթում ասաց Նիկոլ Փաշինյանը։ Նախորդիվ խոսելով այն մասին, որ երբ քաղաքական և մշակութային էլիտայի մի զգալի հատված 44-օրյա պատերազմից հետո իրեն դավաճան էր անվանում, սնուցող մայրերը նրանից շնորհակալություն էին հայտնում, հորդորում գնալ խաղաղության հետևից, Փաշինյանը հավելեց․ «Հիմա ես հայրենասեր եմ Հայաստանի սնուցող մայրերի հանձնարարած հայրենասիրության մոդելով։ 2019-ին հայրենասեր էի այդ պահին Հայաստանում առկա հայրենասիրության միակ մոդելով։ Այդ մոդելը խորհրդային կայսրության ղեկավարների հանձնարարած հայրենասիրության մոդելն էր։ Մինչև իրական Հայաստանի գաղափարախոսությունը՝ Հայաստանում գոյություն ունեցած հայրենասիրության մոդելը մեծամասամբ հենվել է 1940-80թթ․ ձևավորված գրքերի, երգերի վրա»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:Ավելին12:3620.09.25 -
ՀայլուրՀայլուր 12։30 Փաշինյանը ցնցող հայտարարություններ է անում. ՔՊ 7-րդ համագումարըՀայլուր 12։30 Փաշինյանը ցնցող հայտարարություններ է անում. ՔՊ 7-րդ համագումարըԱվելին12:3020.09.25 -
ՔաղաքականՔՊ-ն հռչակում է ՀՀ-ի չորրորդ հանրապետությունը՝ որպես առաջիկա ռազմավարական անելիք․ Փաշինյան«Քաղաքացիական պայմանագիրը» հռչակում է Հայաստանի չորրորդ հանրապետությունը՝ որպես առաջիկա ռազմավարական անելիք։ Այս մասին Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 7-րդ համաժողովում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: ««ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՌՉԱԿԱԳԻՐԸ (ընդունված է Կուսակցության 7–րդ Համաժողովում 20․09․2025) «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը – ապավինելով Հայաստանի Հանրապետության ժողովրդին, – առաջնորդվելով Հայաստանի Հանրապետության պետական շահերով, – առաջնորդելով Հայաստանի Հանրապետության անկախության եւինքնիշխանության ամրապնդման ՀՀ քաղաքացիների մղումը, – վերլուծելով Հայաստանի Երրորդ Հանրապետության պատմությունը, – հավատալով եւ հավատարիմ լինելով Հայաստանի Հանրապետության հարատեւությանը ծառայելու իր պատմական առաքելությանը, – ողջունելով Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ հաստատված խաղաղությունը, – ապահովելու համար Հայաստանի Հանրապետության, նրա քաղաքացիների ազատությունը, անվտանգությունը, բարեկեցությունը եւ երջանկությունը, – ամրապնդելու համար ժողովրդի իշխանությունը, – հենվելով Իրական Հայաստանի գաղափարախոսության վրա՝ ՀՌՉԱԿՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՉՈՐՐՈՐԴՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՍՏԱՏՈՒՄԸ ՈՐՊԵՍ ԱՌԱՋԻԿԱ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԱՆԵԼԻՔ Այս նպատակով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը․ 1․ 2026 թվականի խորհրդարանական հերթական ընտրություններում Հայաստանի Հանրապետության Կառավարման իր մանդատը եւս 5 տարով երկարաձգելու հայցով դիմելու է ժողովրդին, ակնկալելով ձեւավորել սահմանադրական մեծամասնություն: 2․ Ընտրություններում ժողովրդի վստահության քվեն ստանալուց հետո նախաձեռնելու է համաժողովրդական հանրաքվեի միջոցով Հայաստանի Հանրապետության նոր Սահմանադրության ընդունման գործընթաց։ 3․ Հենվելու է 1991 թվականի Ալմա Աթայի Հռչակագրի հիման վրա Հայաստանի Հանրապետության 29 հազար 743 քառակուսի կիլոմետր միջազգայնորեն ճանաչված ինքնիշխան տարածքի եւ այդ տարածքը ներառող սահմանների թե ներսից, թե դրսից անձեռնմխելիության հայեցակարգի վրա։ 4․ Ակտիվացնելու է Եվրոպական Միությանը Հայաստանի Հանրապետության անդամագրվելուն ուղղված ջանքերը, դա չհակադրելով տարածաշրջանացման, ինչպես նաեւ հավասարակշռված եւ հավասարակշռման արտաքին քաղաքականությանը։ 5․ Շարունակելու է բոլոր հարեւանների հետ խաղաղություն եւ բարիդրացիությունհաստատելու ժողովրդի կողմից ձեւակերպված պատգամի իրագործումը, ջանքեր է գործադրելու խաղաղությունն ու բարիդրացիությունը շարունակաբարինստիտուցիոնալ դարձնելու ուղղությամբ, հիմնված միմյանց տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, միջազգայնորեն ճանաչված սահմանների անխախտելիության սկզբունքների վրա։ 6․ Քաջալերելու է ապօրինի գույքի բռնագանձման, պետական եւ համայնքային շահերի պաշտպանության եւ դատավարական այլ գործիքներով ապօրինի գույքի վերադարձի մեկնարկած եւ հաջողությամբ ընթացող գործընթացը, խորացնելու է հակակոռուպցիոն պայքարը եւ զարգացնելու է հակակոռուպցիոն մեխանիզմները; 7․ Շարունակելու է ժողովրդավարական բարեփոխումները, ուժեղացնելով ժողովրդի իշխանությունը, ակտիվացնելով թափանցիկ, ներառական, մասնակցայինեւ արդյունավետ կառավարման գործիքները, անկախ դատական համակարգի զարգացմանն ուղղված ջանքերը, ժողովրդավարական մյուս ինստիտուտների հետագա զարգացման եւ ուժեղացման գործընթացը։ 8․ Խթանելու է կրթության եւ աշխատանքիմիջոցով բարեկեցություն կառուցելու քաղաքացիների գործելակերպը,աջակցելու է կրթության բովանդակային բարեփոխումների եւ ֆիզիկական ենթակառուցվածքների նորացման քաղաքականությանը, ընդգծելով Ակադեմիական քաղաքի համակարգաստեղծ նշանակությունը։ 9․ Խրախուսելու է ներառական, արտադրողական, ստեղծարար, ազատ եւ մրցակցային տնտեսական գործունեությունը, շարունակելու է քաջալերել ապաշրջափակման մեկնարկած գործընթացը եւ համակողմանի աջակցություն ցուցաբերել «Խաղաղության խաչմերուկ» նախագծին՝ տնտեսական զարգացումը դիտարկելով որպես պետական շահ։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 7–րդ հերթական Համաժողովի պատվիրակները, ընդունելով սույն Հռչակագիրը, ծնկի են գալիս հայ ժողովրդի բոլոր ժամանակների բոլոր նահատակների առաջ՝ խաղաղությամբ, ինքնիշխանությամբ, տարածքային ամբողջականությամբ Հայաստանի Չորրորդ Հանրապետության հաստատումը համարելով նրանց հիշատակը ոգեկոչելու ամենապատկառազդու միջոցը եւ նրանց զոհողություններին մատուցվածամենաարժեքավոր տուրքը։ Փառք նահատակներին եւ կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը»։Ավելին12:2520.09.25 -
ՔաղաքականՌազմականացված ՌԴ-ն ավելի մեծ դերակատարում է ձեռք բերում գլոբալ քաղաքականության մեջ․ ՔեռյանՌուսական կողմը հակադարձում է. ագրեսորը Արևմուտքն է, ՆԱՏՕ-ն է, որը ընդլայնվում է դեպի ռուսական սահմանները և ժողովրդավարացման կեղծ կարգախոսներով ու գունավոր հեղափոխություններով ներխուժել է հետխորհրդային տարածաշրջաններ և ձգտում է քաոս և փլուզում առաջ բերել բուն Ռուսաստանում: Այս գաղափարա-քաղաքական բախումը դեռ երկար է շարունակվելու, նաև պատերազմի ավարտից հետո: Պատմությունը կտա իր գնահատականը, ով էր ճիշտ, ով էր սխալ: Բայց այժմ գաղափարա-քաղաքական գործոնից բացի կա տնտեսական խոչընդոտ, որը վերջին մեկ տարում քանի գնում ավելի մեծ նշանակություն է ստանում:Ավելին12:1520.09.25 -
ԱշխարհԿամչատկայի ափերի մոտ 5.8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցելՌուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության գլխավոր վարչությունը տեղեկացրել է, որ բնակավայրերի մոտ այն զգացվել է Ռիխտերի սանդղակով 4 բալին համարժեք ուժգնությամբ, ցունամիի սպառնալիք չի հայտարարվել։Ավելին12:0620.09.25 -
ՔաղաքականՂարաբաղի ժողովուրդը փախստականի կարգավիճակը պետք է փոխարինի ՀՀ հպարտ քաղաքացիությամբ. ՓաշինյանԼեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ժողովուրդն իր փախստականի կարգավիճակը ՀՀ իշխանությունների աջակցությամբ պետք է փոխարինի Հայաստանի հպարտ քաղաքացիությամբ:Ավելին12:0320.09.25 -
ՀասարակականՎանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին բախվել են «Ford Transit»-ը և «ԳԱԶ 24 10»-ը․ վիրավոր կաՍեպտեմբերի 18-ին ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 16։10-ի սահմաններում Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին բախվել են 57-ամյա Մերուժան Ա․-ի վարած «Ford Transit» մակնիշի և 73-ամյա Կարեն Թ․-ի վարած «ԳԱԶ 24 10» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներից Կարեն Թ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սպիտակ» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Սպիտակի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։Ավելին12:0020.09.25