Լրահոս
2025-09-18
-
Քաղաքական7 տարի է դուք իշխանություն եք և այս շենքի վրա մի քար անգամ չեք դրել․ Ռուբեն Մխիթարյանը՝ Վահագն ԱլեքսանյանինՍամվել Կրապաետյանը «Վառեմ-Մարեմ» շենքի մասով որևիցե պարտականություն չի ունեցել, բայց իր խղճի համար հարյուր հազարավոր դոլարներ է ներդնում որպեսզի շենքը վերականգնվի։ Այս մասին իր տեսանյութում ասում է «Մեր ձևով» շարժման անդամ Ռուբեն Մխիթարյանը՝ պատասխանելով ՔՊ-ական Վահագն Ալեքսանյանին։ «7 տարի է դուք իշխանություն եք և այս շենքի վրա մի քար անգամ չեք դրել»,- ասաց շարժման անդամը։ Հիշեցնենք, որ ՔՊ-ական Վահագն Ալեքսանյանը իր հարցազրույցում անդրադարձել էր կրկեսի շենքը կառուցելուն՝ նշելով, որ Սամվել Կարապետյանը 15 տարի է կրկեսի շենք է կառուցում։Ավելին20:5518.09.25 -
ՄշակույթՍիրո մետաֆիզիկան՝ ընդդեմ մանկական քաղցկեղի. Սպիվակովան ու Կոշեվոյը մեծ պատմություն են բերել ԵրևանՄհեր Մկրտչյանի անվան արտիստական թատրոնում սեպտեմբերի 19-ին տեղի կունենա «Սիրո մետաֆիզիկան» բարեգործական ներկայացումը: Հայ դերասանուհի Սաթի Սպիվակովան իր խաղընկերոջ հետ կպատմի մեծ սիրո մասին: Ներկայացումների ամբողջ հասույթը կփոխանցվի «Ժպիտների քաղաք» հիմնադրամին՝ քաղցկեղ ունեցող երեխաներին օգնելու համար։Ավելին20:5018.09.25 -
ՀասարակականՓակ է լինելու Նուբարաշենի 9-րդ փողոցից դեպի Բարձրաշեն գյուղ տանող ճանապարհահատվածըԵրևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ Երևան քաղաքի Նուբարաշեն վարչական շրջանի 9-րդ փողոցից դեպի Բարձրաշեն գյուղ տանող ճանապարհահատվածը սեպտեմբերի 19-ից փակ է լինելու ճանապարհաշինարարական աշխատանքներով պայմանավորված: Որպես այլընտրանքային ճանապարհ առաջարկվում է երթևեկել Նուբարաշենի 11-րդ և Ջրաշեն-Նուբարաշեն փողոցներով:Ավելին20:4518.09.25 -
ԱրցախՀիշատակը պարտավորեցնում է ինձ (մեզ), իսկ դավաճանությունը՝ դատապարտում իր հեղինակներին. Մետաքսե ՀակոբյանԱռավոտը սկսվեց դասով․ Աշոտ Ղուլյանի (Բեկոր) անվան դպրոցի 9-գ դասարանում հանրահաշիվ էի անցկացնում։ Ես և իմ երեխաները, արդեն սովորել էինք, որ մեկ ժամ շուտ ենք դուրս գալիս, ոտքով Արմենավանից հասնում դպրոց։ Ոչ մի դեպքում չպետք է ուշանայինք։ Սովորել էինք այդ ճանապարհին չտրտմել, այլ զրուցելով ու բարձր տրամադրությամբ գնալ։ Այդ մի ժամն ինձ համար անգին հնարավորություն էր՝ լինել երեխաներիս հետ, խոսել, լսել, կիսվել։Ավելին20:3618.09.25 -
ՀայլուրՀայլուր 20։30 Մահացու ավտովթար՝ Լոռիում. ողբերգության զոհն ու վիրավորները ուսուցիչներ ենՀայլուր 20։30 Մահացու ավտովթար՝ Լոռիում. ողբերգության զոհն ու վիրավորները ուսուցիչներ ենԱվելին20:3018.09.25 -
ՔաղաքականՇիշ չբռնե՞լ, թե՞ մարդու վրա չթքել. ՔՊ-ն սկանդալների ճահճում է, Փաշինյանը պետք է «զոհաբերություն» անիԽորհրդարանական ընտրություններից առաջ ո՞վ պատասխան կտա ՔՊ-ի խաղաղ արշալույսները խռովելու համար: Տեղեկություններ կան, որ Ալեն Սիմոնյանի ու Հայկ Սարգսյանի միջև ներկուսակցական հակամարտությունից հետո նրանցից մեկը, ամենայն հավանականությամբ՝ Հայկ Սարգսյանը պետք է լքի կուսակցությունը: Սարգսյանի հեղինակած բուքմեյքերական ընկերությունների վերաբերյալ նախագծի շուրջ սկսված վեճից Ալեն Սիմոնյանը չոր է դուրս եկել, կուսակցությունը նրան պատասխանատվության ենթակելու հիմքեր չի գտել:Ավելին20:2518.09.25 -
ՏարածաշրջանԻրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցըՍահմանային անցակետի բացման հարցով հանդիպել են Գյուրբուլաքի մաքսային ծառայության գլխավոր տնօրենը և Իրանի Բազերգանի մաքսային ծառայության տնօրենը։ Կողմերը քննարկել են մաքսային համագործակցության և սահմանային առևտրի հեշտացման հետ կապված թեմաներ։Ավելին20:1518.09.25 -
ՍպորտԻսպանիայում մանկապատանեկան ֆուտբոլի մարզիչը դատապարտվել է 61 տարվա ազատազրկմանՈւելվայի դատարանը նույն քաղաքի բնակչին և մանկապատանեկան ֆուտբոլի մարզչին, որը 2023 թվականի հունվարի 11-ից գտնվում է կալանքի տակ, դատապարտել է 60 տարի և ինը ամսվա ազատազրկման՝ 21 անչափահասի նկատմամբ մանկապղծություն կատարելու համար։ Հանցագործությունները կատարվել են նրա պաշտոնական դիրքի և տուժողների առանձնահատուկ խոցելիության շահագործմամբ, Armsport-ի փոխանցմամբ՝ հաղորդում է Mundo Deportivo-ն։Ավելին20:0018.09.25 -
ԱռողջապահականՀանրային սննդի օբյեկտում թունավորված 8 քաղաքացիների վիճակը միջին ծանրության էԵրեւանում սուր աղիքային վարակ ախտորոշմամբ հիվանդանոց է հոսպիտալացվել 8 քաղաքացի, նրանց առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության։ Այս մասին հայտնում են Առողջապահության նախարարությունից։ Հոսպիտալացված քաղաքացիների կյանքին վտանգ չի սպառնում, նրանք գտնվում են բժիշկների վերահսկողության տակ։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն է ընդունվել 12 անձ՝ սուր աղիքային վարակ ախտորոշմամբ, որից հետո Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը վերահսկողություն է սկսել անհատ ձեռնարկատեր Սամվել Շահբազյանին պատկանող հանրային սննդի օբյեկտում (ք․ Երևան, փ․ Կոմիտաս 51), որտեղ սնվել են քաղաքացիները: Տեսչական մարմնի Արագ արձագանքման բաժնի և Երևանի կենտրոնի տեսուչների կողմից իրականացված ստուգման ընթացքում նմուշառում է կատարվել առկա հումքից, սննդամթերքից և հանձնվել լաբորատոր փորձաքննության: Նաև պարզվել է, որ արտադրական գործընթացներն այստեղ իրականացվում են սննդամթերքի հիգիենային ներկայացվող սահմանված պահանջների կոպիտ խախտումներով: Հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է, հայտնաբերված խախտումները վերացնելու համար սահմանվել է ժամկետ։Ավելին19:5418.09.25 -
ՄիջազգայինԼեհաստանը Բելառուսի հետ սահմանի մոտ նկատել է ԱԹՍ-ների ակտիվության աճԼեհաստանը օրեր առաջ փակել է Բելառուսի հետ սահմանը: Պատճառը Ռուսաստանի և Բելառուսի միջև անցկացվող «Արևմուտք-2025» զորավարժություններն էին:Ավելին19:4518.09.25 -
ՔաղաքականՓաշինյանը գիտակցում է իր գործած չարիքի ծավալը․ Տեր-Պետրոսյան«Ընթերցողին եմ հիշեցնում Մովսես Խորենացու պատմության հանրածանոթ դրվագը, որը վերաբերում է Արտավազդ թագավորի կշտամբանքին, իր հոր՝ Արտաշես Բ-ի հուղարկավորության արարողության ընթացքում. «Մինչ դու գնացեր եւ զերկիրս ամենայն ընդ քեզ տարար, ես ավերակացս ո՞ւմ թագաւորեմ» (Մովսէս Խորենացի, Պատմութիւն Հայոց, քննական բնագիրը եւ ներածութիւնը Մ. Աբեղեանի եւ Ս. Յարութիւնեանի, նմանահանութիւն, լրացումները Ա.Բ. Սարգսեանի, Երեւան, 1991, էջ 191–192).Ավելին19:3718.09.25 -
ՔաղաքականԻնքը չի ծեծել, իրեն հայհոյել են. Կադաստրի պետը հերքում է սկանդալային մեղադրանքըԿադաստրի ղեկավարն այսօր արձագանքել է իր հրահանգով նախկին աշխատակցի ամուսնուն խմբակային ծեծի ենթարկելու մասին մեղադրանքներին՝ ըստ էության հերքելով այդ լուրերը: Սուրեն Թովմասյանն անգամ պնդել է, թե ինքն է հահոյախառն հաղորդագրություններ ստացել նախկին աշխատակցուհու ամուսնուց, որ նույնպես Կադաստրում է աշխատել տարիներ առաջ:Ավելին19:3018.09.25 -
ՍպորտՄալխաս Ամոյանը 5։1 հաշվով հաղթել է Իրանի ներկայացուցչինԱվելի վաղ հայտնել էինք` Մալխաս Ամոյանը հաղթել է թուրք մարզիկ Ահմեթ Յըլմազին և անցել 2025 թվականի աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ:Ավելին19:1818.09.25 -
ՔաղաքականՍրանց հաղթելու համար բավական է ընդամենը մարդ մնալ․ Վարդան ԲալյանՔաղաքական վերլուծաբան Վարդան Բալյանի ֆեյսբուքյան գրառումը. «Իշխանական քարոզչամեքենայի աշխատանքի տրամաբանությունը և բանաձևը հանգում է հետևյալին. ոհմակի պարագլուխը մի ապուշություն է հայտարարում, հետո հայտնվում են մի քանի շնագայլեր, այսինքն՝ շակալներ, ովքեր սկսում են այդ ապուշությունը մեկնաբանել, սրանց միանում է մի վարազ, այսինքն՝ վայրի խոզ, որ իբրև թե վերլուծում է այդ ապուշությունն ու դրա մեկնաբանությունները, ու այս ամենը ոչխարների համար, որ հավատան դրանց ապուշություններին: Այդուհանդերձ, նշված կենդանիներին կյանքում կամ վիրտուալ հարթակներում հանդիպելիս հիշեք, որ մարդիկ տարբերվում են նրանցից ոչ միայն նրանով, որ այդ կենդանիների նման մագիլներ, սմբակներ, ժանիքներ, հաստ կաշի կամ բուրդ չունեն, այլ որ ավելի բանական արարածներ են: Սրանց հաղթելու համար բավական է ընդամենը մարդ մնալ ու չտրվել բազային պահանջմունքները բավարարելու կենդանական բնազդներին»:Ավելին19:1518.09.25 -
Արտաքին քաղաքականությունՄոսկվան աջակցում է Հայաստանի և Թուրքիայի երկխոսությանը. Մարիա ԶախարովաՌուսաստանը պատրաստ է շարունակել աջակցությունը այս գործընթացին, այդ թվում՝ «3+3» տարածաշրջանային պլատֆորմի շրջանակներում։ Զախարովան ընդգծել է, որ Երևանի և Անկարայի միջև պայմանավորվածություններ ձեռք բերելիս կարևոր է հաշվի առնել Հարավային Կովկասի բոլոր երկրների իրական շահերը:Ավելին19:0918.09.25 -
ՀասարակականԲախվել են «Mercedes»-ն ու «Ford Transit»-ը. մեքենաները հայտնվել են երթևեկելի գոտուց դուրս. 3 վիրավորներից մեկին դուրս են բերել փրկարարներըԱյսօր՝ սեպտեմբերի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 13:10-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի 25 կմ հատվածում բախվել են «Mercedes» և «Ford Transit» մակնիշի ավտոմեքենաները:Ավելին19:0018.09.25 -
ԱշխարհԵՄ հինգ երկրներ թռիչքային վարժանքներ կանցկացնեն ԲուլղարիայումՀունաստանի, Իտալիայի, Լիտվայի, Իսպանիայի և Բուլղարիայի ռազմաօդային ուժերի ստորաբաժանումները կկատարեն առաջադրանքներ՝ համաձայն C-27J ինքնաթիռներ շահագործող ԵՄ անդամ պետությունների միջև կնքված համաձայնագրի:Ավելին18:4818.09.25 -
ԻրավականԹմրшմիջոցի նմանվող զանգվածը թաքցրել էին դատապարտյալի անվամբ բերված մեղրի տարայումՍեպտեմբերի 18-ին՝ ժամը 10:20-ի սահմաններում, ՀՀ արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները հանձնուքների ընդունման սենյակում զննության են ենթարկել դատապարտյալի անվամբ քաղաքացի Տ. Ղ.-ի կողմից բերված հանձնուքը: Արդյունքում՝ մեղրի տարայի միջից հայտնաբերել են թմրամիջոցի նմանվող, բաց շագանակագույն զանգված՝ ընդհանուր՝ 3.44 գրամ քաշով: Քաղաքացին ձերբակալվել է Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության տարածքային բաժնի ծառայողների կողմից և հայտնաբերվածի հետ ներկայացվել Արմավիրի մարզի քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին:Ավելին18:4518.09.25 -
ՀայլուրՀայլուր 18։30 Հաշվեհարդար՝ թիմում, ծեծ՝ թիմակցի պատվի համա՞ր. սկանդալների ճահճում է ՔՊ-նՀայլուր 18։30 Հաշվեհարդար՝ թիմում, ծեծ՝ թիմակցի պատվի համա՞ր. սկանդալների ճահճում է ՔՊ-նԱվելին18:3018.09.25 -
ՔաղաքականՀայոց բանակի համակարգային թուլացումը վերջին տարիներին օրինաչափություն է դարձել․ Մհեր ՄելքոնյանԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Մելքոնյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հայոց բանակի համակարգային թուլացումը վերջին տարիներին օրինաչափություն է դարձել։ Այդ գործընթացը, ցավոք, պատահական կամ անհաջող կադրային որոշումների հետևանք չէ։ Մենք կանգնած ենք մի իրողության առաջ, որտեղ մարտունակ և ազգային գաղափարական հենքով կառուցված բանակը դարձել է փաշինյանական իշխանության համար լուրջ սպառնալիք։ Ուժեղ, ինքնուրույն և պետական շահերով առաջնորդվող բանակը կարող է կասեցնել ոչ միայն արտաքին վտանգները, այլ նաև ներսից ծավալվող հակապետական գործընթացները։ Հետևաբար, այսօր բանակը պետք է դիտարկվի ոչ միայն որպես պաշտպանության համակարգ, այլ նաև որպես պետականության իրական հենասյունը։ Հայաստանի անվտանգ ապագան հնարավոր չէ պատկերացնել առանց ուժեղ բանակի։ Իսկ այդ բանակն անխուսափելիորեն պետք է ազատվի այս իշխանության վերահսկողությունից և արժեզրկող քաղաքականությունից: Այս փուլում մարտունակ բանակ ունենալը պարզապես պաշտպանության հարց չէ։ Դա գոյության, ազգային ինքնության և պետականության պահպանման հարց է»։Ավելին18:2518.09.25