Լրահոս
2025-09-15
-
ՏնտեսականՏարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ սեպտեմբերի 15-ին, կազմել է 383.12 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.35 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։Ավելին17:3415.09.25 -
ՀասարակականԹշնամաբար՝ Արարատին. զայրույթի ալիք է բարձրացրել կառավարության որոշումըԱրարատ լեռան ուրվագիծը սահմանահատման կնիքից ջնջելու կառավարության որոշումը «թուրք-ադրբեջանական տանդեմին զիջում է»՝ ըստ շատ քաղաքացիների: Իշխանությունների արդարացումներն ավելի են բորբոքել երևանցիներին: Մինչ նախագծի հեղինակ Ազգային անվտանգության ծառայությունը հիմնավորում է, թե Արարատի պատկերը հեռացվում է «նշումների կեղծման ռիսկերը նվազեցնելու և անձնագրի էջերն առավել օպտիմալ օգտագործելու նպատակով, ՔՊ-ական Արթուր Հովհաննիսյանն ուղիղ ասում է՝ Բիբլիական լեռան պատկերը հեռացվել է «հարևաններին վտանգավոր մեսիջներ չուղարկելու համար», իսկ Նիկոլ Փաշինյանը կամայական մի ցանկապատի փակցված նկարի հետ է համեմատում ազգային խորհրդանիշի պատկերը:Ավելին17:1815.09.25 -
ՀասարակականԵրևանում մի շարք հետիոտնային անցումներ կկարգավորվեն «Հետիոտն կանչի» ռեժիմով աշխատող լուսացույցներովՍեպտեմբերի 16-ից ներքոգրյալ հետիոտնային անցումները կկարգավորվեն «Հետիոտն կանչի» ռեժիմով աշխատող լուսացույցներով.Ավելին17:0515.09.25 -
ՀասարակականՆուբարաշենի աղբավայրում մի քանի ժամ է՝ հրշեջ-փրկարարները պայքարում են կրակի տարածման դեմԵրևանի հրշեջ-փրկարարական ջոկատների մի քանի մարտական հաշվարկներ, ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության տնօրեն, ՆԳ նախարարի տեղակալ, գեներալ-մայոր Կամո Ցուցուլյանի հանձնարարականով՝ ՓԾ տնօրենի տեղակալներ Տիգրան Պետրոսյանի, Արսեն Մկրտչյանի և Երևանի փրկարարական վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Զավեն Մելքոնյանի գլխավորությամբ պայքարում են կրակի տարածման դեմ:Ավելին16:3715.09.25 -
ՄիջազգայինՄահաբեր հարվածները Գազայում շարունակվում են. Ռուբիոն ու Նեթանյահուն՝ «Լացի պատի» մոտԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Երուսաղեմ այցը սկսել է Լացի պատի մոտ: Աղոթք, խնդրանք, թե՞ գոհունակություն էր նրա գրությունում, որը թողել է Արևմտյան պատին, հայտնի չէ: Հստակ է մի բան՝ Գազայում պայթյունները չեն դադարում: Իսրայելը ոչնչացրել է Գազայի մուսուլմանական համալսարանի շենքը՝ պնդելով, թե ոչնչացնում է ահաբեկչության օջախներ: Թրամփը դժգոհ է՝ ԱՄՆ դաշնակից Քաթարին Իսրայելի հասցրած հարվածից, ՄԱԿ-ը՝ անհանգիստ, պաղեստինցվիները՝ հուսահատ:Ավելին16:1515.09.25 -
ԻրավականԱղմկահարույց գործերով հայտնի քննիչը կալանավորվել էԴեռ նախորդ տարի լրատվամիջոցները գրել էին, որ աղմկահարույց գործերից հայտնի ՀՔԾ քննիչը ոչ սթափ վիճակում մահացու վթարի մեղավոր է դարձել։Ավելին15:5415.09.25 -
ՀայլուրՀայլուր 15։30 Նոր սկանդալ է պայթեցնում Արարատը. կառավարության որոշմանը դեմ են քաղաքացիներըՀայլուր 15։30 Նոր սկանդալ է պայթեցնում Արարատը. կառավարության որոշմանը դեմ են քաղաքացիներըԱվելին15:3015.09.25 -
ՔաղաքականՓաշինյանի կառավարության որոշումը՝ հանել Արարատ լեռան պատկերը, մեր ազգային պատմության մեջ մտահոգիչ պահ է նշանավորում, իսկ դա անել Թուրքիայի ճնշման տակ՝ վտանգավոր զիջում է. Վարդան ՕսկանյանՓաշինյանի կառավարության որոշումը՝ հանել Արարատ լեռան պատկերը մուտքի և ելքի անձնագրային կնիքներից, իսկ հետո նաև այն հեռացնելու մասին խոսակցությունները Հայաստանի զինանշանից, մեր ազգային պատմության մեջ մտահոգիչ պահ են նշանավորում։ Սա պարզապես ձևավորման կամ խորհրդանիշի հարց չէ․ սա արժանապատվության, պատմության և ինքնության հարց է, այս մասին հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանը։Ավելին15:1915.09.25 -
ՀասարակականՎիճաբանություն և դանակահարություն Երևանում. վիրավոր կաԱյսօր՝ սեպտեմբերի 15-ին, դանակահարություն է տեղի ունեցել Երևանի կենտրոնում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, տեղեկություններ են ստացվել, որ դանակահարված վիճակում Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց է տեղափոխվել մի քաղաքացի:Ավելին15:0015.09.25 -
ՔաղաքականԲնակարանը, երբ որ կառուցում ես, չպետք է պատերին ինչ-որ նկարներ ունենաս, որը կարող է հարևանի մոտ այլ էմոցիաներ առաջացնել. ԱԽ քարտուղարՇատ կարևոր է, որ այդ գործընթացները հնարավորինս հրապարակային են և հանրությունը մեծ հնարավորություն ունի արտահայտելու իր մոտեցումները։ Այս մասին «Համապարփակ անվտանգություն և դիմակայություն 2025» միջազգային համաժողովի ժամանակ ասաց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը` անդրադառնալով հարցին՝ Արցախի ցեղասպանությունից, Անկախության հռչակագրից մինչև Արարատի և Արագածի այդ խոսույթները, դրոշմանիշից սիմվոլների հեռացումը և այլ խոսույթները և դրանց շուրջ քննարկումները ինչպե՞ս են ազդում ներքին դիմակայության ներքին համախմբվածության վրա՝ անվտանգության ապահովման տեսանկյունիցԱվելին14:4615.09.25 -
ՀասարակականԱրարատ լեռան պատկերն այլևս չի լինի ՀՀ սահմանապահների դրած կնիքումՆոյեմբերի 1-ից Հայաստանի սահմանն անցնելիս հայ սահմանապահների կողմից դրվող կնիքում Արարատ լեռան պատկերն այլևս չի լինելու։ Հայաստանի իրավական տեղեկատվական համակարգում հրապարակվել են նոր կնիքների նմուշները, որտեղ ակնհայտ երևում է, որ փոփոխված տարբերակում Արարատ լեռը չկա: Ամսաթիվ-կնիքի վրա նշվելու են Հայաստանի անվան հայերեն և անգլերեն տարբերակները: Հենց այդ հատվածից էլ ջնջվելու է Արարատ լեռան պատկերը: ԱԱԾ-ն հիմնավորման մեջ նշել է, որ փոփոխությունները «նշումների կեղծման ռիսկերը նվազեցնելու և անձնագրի էջերն առավել օպտիմալ օգտագործելու» նպատակով են:Ավելին14:4015.09.25 -
ՀասարակականՇրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպԵրևանում սեպտեմբերի 15-ի ցերեկը, 20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սեպտեմբերի 16-ի երեկոյան, 17-ին, 18-ի երեկոյան քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Սեպտեմբերի 19-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-17մ/վ արագությամբ։Ավելին14:3315.09.25 -
ՀասարակականՎեհափառը մեկնել է Վատիկան, հանդիպում կունենա Հռոմի պապի հետՍեպտեմբերի 15-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնեց Վատիկան, ուր հանդիպում կունենա Հռոմի Սրբազան Քահանայապետ Լևոն 14-րդ Պապի հետ։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգից:Ավելին14:1415.09.25 -
ՀասարակականՎտանգավոր սննդամթերքի իրացումն արգելվել է, արտադրությունը՝ կասեցվել․ ՍԱՏՄՍննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները «Միթ Ֆուդ» ՍՊԸ-ին պատկանող մսամթերքի արտադրամասում (ք․Երևան Օհանովի փողոց) իրականացված վերահսկողության ընթացքում նմուշառում են կատարել առկա ապրանքատեսակներից և ներկայացրել լաբորատոր հետազոտության:Ավելին14:0015.09.25 -
ՔաղաքականԱդրբեջանի վտանգավոր քայլը և Հայաստանի լռությունը. ի՞նչ աղմուկ է բարձրացրել Բաքուն ՍտեփանակերտումՀայկական կողմից դեռ որևէ մեկնաբանություն չկա կիրակի ադրբեջանական լրատվամիջոցներում տարածված միջադեպի մասին: Ինչպես հայտնի է, Բաքուն պնդում է, թե օկուպացված Ստեփանակերտի մի հայազգի բնակչի է ձերբակալել զինված հարձակում պլանավորելու մեղադրանքով: Ադրբեջանական ԱՊԱ-ի հրապարակած կադրերում երևում է, որ հայ տղամարդը ինչ-որ պայուսակով շրջում է Ստեփանակերտում, հետո նա արնաշաղախ ընկած է գետնին և շուրջը բազմաթիվ ուժայիններ կան: Ըստ այդ լրատվամիջոցի՝ տղամարդը 58-ամյա Կարեն Ալբերտի Ավանեսյանն է:Ավելին13:4915.09.25 -
ՔաղաքականԱրարատի խորհրդանիշը հանվում է և՛ սահմանապահի դրոշմանիշից, և՛ ՔՊ կանոնադրությունից. CivilnetԻշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը նախաձեռնել է Արարատ լեռան խորհրդանիշի հեռացումը ոչ միայն պետական խորհրդանշաններից, այլև սեփական կանոնադրությունից։ Այս մասին գրում է Civilnet-ը:Ավելին13:4015.09.25 -
ՔաղաքականԽոստովանում է Փաշինյանը՝ ինքն է Պրահայում ճանաչել Արցախն Ադրբեջանի կազմումՀայաստանի վարչապետն այսօր խոստովանել է՝ ճիշտ են ընդդիմախոսները, որ պնդում են՝ Փաշինյանն է Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում 2022 թվականի հոկտեմբերի 6-ին: «Ես ճանաչել եմ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, որ ճանաչեմ Հայաստանի տարածքային ամբողջականությունը»,- «Համապարփակ անվտանգություն և դիմակայություն 2025» միջազգային համաժողովին հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։ Հետո ինքն իրեն մի հռետորական հարց տվել՝ իսկ արդյո՞ք «Ադրբեջանը պատրա՞ստ է ճանաչել Հայաստանի տարածքային ամբողջականությունը»: Ըստ Հայաստանի վարչապետի՝ եթե պարզվի, որ պատրաստ չէ, դա խոսակցության ամբողջ բովանդակությունը կփոխի։Ավելին13:2415.09.25 -
ԱռողջապահականԲոլոր քաղաքացիները կարող են պոլիկլինիկայում կամ ամբուլատորիայում անվճար պատվաստվել գրիպի դեմ. ԱՆՍուր շնչառական վարակների ակտիվ շրջանին ընդառաջ առողջապահության նախարարությունը ձեռք է բերել գրիպի դեմ քառավալենտ պատվաստանյութը և բաշխել առողջության առաջնային պահպանման բոլոր կազմակերպություններին: Այս մասին հայտնում են առողջապահության նախարարությունից:Ավելին13:1015.09.25 -
ՔաղաքականԱրարատը խորհրդանշական արժեք ունի և ոչ մի տարածքային պահանջ չի ներկայացնում հարևան երկրներին․ ՕհանյանՀնարավոր է, որ հաջորդ քայլերը լինեն այնպես, որ Արարատի պատկերը հանվի մեր բոլոր խորհրդանիշներից և այն փաստաթղթերից ու կնիքներից, որոնք մեր երկիրը նախկինում օգտագործել է. ԱԺ հայտարարությունների ժամին ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով կառավարության որոշմանը, ըստ որի՝ Արարատ լեռան պատկերը նոյեմբերից չի լինի ՀՀ պետական սահմանահատման կնիքի վրա։Ավելին12:4515.09.25 -
ՀայլուրՀայլուր 12։30 Վիճահարույց նոր մտքեր է արտահայտում Փաշինյանը՝ ՀՀ անվտանգության վերաբերյալՀայլուր 12։30 Վիճահարույց նոր մտքեր է արտահայտում Փաշինյանը՝ ՀՀ անվտանգության վերաբերյալԱվելին12:3015.09.25