Լրահոս

2025-09-14
2025-09-13
  • Img default alt hy
    Հասարակական
    Արմաշ գյուղի տներից մեկում հրդեհ է բռնկվել
    Այսօր` սեպտեմբերի 13-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 18։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմաշ գյուղում տուն է այրվում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։ Օպերատիվորեն ժամանել են Արարատի հրշեջ փրկարարական ջոկատից` 2 մարտական հաշվարկ։ Հրշեջ փրկարարները նախ կանխել են տան ներսում առաջացած կրակի տարածումը ապա մարել այն։ Հրդեհի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։
    23:57
    13.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Խոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ 10 վիրավոր կա
    Սեպտեմբերի 13-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 19։45-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 60 կմ հատվածում, ժողովրդին հայտնի «Թալինի վիշկա»-ի մոտ բախվել են 2 «Opel» մակնիշի և «Chevrolet» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով 3 ավտոմեքենաներն էլ հայտնվել են երթևեկելի գոտուց դուրս, որոնցից «Chevrolet»-ը գլխիվայր շրջված։
    23:40
    13.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Հութիները ստանձնել են Թել Ավիվին հարվածելու պատասխանատվությունը
    Եմենի «Անսար Ալլահ» շարժումը ստանձնել է Թել Ավիվի մի քանի ռազմավարական օբյեկտներին հարվածելու պատասխանատվությունը։
    23:20
    13.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Վարորդը վրաերթի է ենթարկել քաղաքացիներին, նրանք հոսպիտալացվել են
    Այսօր՝ սեպտեմբերի 13-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։50-ի սահմաններում Սյունիքի մարզի բնակիչ, 21-ամյա ծնված Ռուբեն Դ․-ն իր վարած «Kia Forte» մակնիշի ավտոմեքենայով Դրոյի փողոցում հետիոտնի համար նախատեսված անցման վայրում վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և օգնել է օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խմբերին վիրավորներին տեղափոխել Երևանի տարբեր հիվանդանոցներ։ Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վիրավորների ինքնությունը։ Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է Երևանի քաղաքային գնդի պահպանվող հատուկ տարածք։ Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։
    23:00
    13.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    «Կրասնոդար»-ը հաղթեց «Ակրոն»-ին. Սպերցյանը դարձավ գոլային փոխանցման հեղինակ
    Ռուսաստանի ֆուտբոլի առաջնության 8-րդ տուրում «Կրասնոդար»-ը սեփական հարկի տակ հյուրընկալել էր «Ակրոն»-ին: 
    22:53
    13.09.25
    Ավելին
  • Միջազգային
    Վտանգավոր զորաշարժեր՝ Լեհաստանի սահմանին. Ռուսաստանն ու ՆԱՏՕ-ն մկաններ են ցույց տալիս
    Ռուսական անօդաչու թռչող սարքերի՝ Լեհաստանի օդային տարածքը հատելուց հետո օդը շարունակում է լարվել: Ռուս-բելառուսական զորքը հետ է մղում պայմանական հակառակորդի դիվերսիոն խմբերը: Հյուսիսատլանտյան դաշինքը չի պատրաստվում լուռ դիտորդ լինել և սկսում է «Արևելյան պահապան» անունով զորավարժությունը:
    22:40
    13.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Լարված իրավիճակ՝ Աբովյանում. հազարից ավելի բնակիչներ հայտնվել են փողոցում
    Այսօր լարված իրավիճակ է ստեղծվել Կոտայքի մարզում։ Աբովյան քաղաքի «Սիփան» բնակելի թաղամասում կառուցվող էլիտար շենքերի շինհրապարակում էին հավաքվել մեծ թվով քաղաքացիներ, ովքեր արդարացիորեն իրենց զայրույթն էին ուղղում կառուցապատողին։ Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում քաղաքացիներն ասում էին. «21-րդ դար, բայց հայտնվեցինք փողոցում, 21-րդ դար, ու հավատալով մարդկանց սին խոստումներին, գունազարդ գովազդին, խաբնվես ու մնաս օդում կախվա՞ծ․․․ Մենք պետք է արդեն, ըստ կնքված պայմանագրի, բնակվեինք «Սիփան» բնակելի թաղամասի մեր հավանած բարձրահարկ էլիտար շենքի բնակարաններում, բայց ինչքան ժամանակ է՝ շինարարության նույնիսկ 40 տոկոսն ավարտին չեն հասցրել։ Փորձում ենք շինարարի հետ հանդիպել, պարզել պատճառները, չի էլ բարեհաճում պատասխանել մեր հեռախոսազանգերին ու հրաժարվում է հանդիպումից։ Ի՞նչ աստիճանի տմարդ պիտի լինես, որ երբ հայտարարում էիր բնակելի շենքերի կառուցման մասին, լուսանկարները մեզ էիր հրամցնում ու մինչև կառուցելը ոգևորիչ խոսքեր էիր ասում, ամեն րոպե հնարավոր էր լինում էդ կառուցապատողին հանդիպել, իսկ հիմա հազարից ավելի բնակիչներ փողոցում են մնացել՝ այդ անպատասխանատու կառուցապատողի պատճառով։ Ոչ շենքի ավարտն է երևում, ոչ էլ դրա «սփաթն» ենք կարողանում տեսնել, հրաժարվում է հանդիպումից, երևի էլ երես չունի, որ պատասխանի, թե երբ ենք մենք մեր տներում բնակարանամուտն անելու։ Շարունակությունը՝ սկզբաղբյուր կայքում։
    22:20
    13.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագրի ստորագրման ամսաթվի հարցում ՀՀ-ի սկզբունքային մոտեցումը չի փոփոխվել. ԱԳՆ խոսնակ
    «Երբ այս տարվա մարտի 13-ին հայտարարվեց Հայաստան-Ադրբեջան համաձայնագրի տեքստի համաձայնեցման մասին,  հայկական կողմը միաժամանակ հայտնեց համաձայնագրի արագ ստորագրման իր պատրաստակամությունը: Այս մոտեցումը վերահաստատվեց օգոստոսի 8-ին համաձայնագրի նախաստորագրմամբ, որը, որպես խաղաղության հաստատումն արձանագրող կարևոր իրադարձություն, արժանացավ միջազգային լայն աջակցության: 
    22:00
    13.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
    Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը սեպտեմբերի 3-9-ը։ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ Կենտրոնում՝ սեպտեմբերի 3-4-ը և 8-9-ը, Շենգավիթում՝ սեպտեմբերի 3-4-ը, Նոր Նորքում՝ սեպտեմբերի 3-ին և 8-ին, Արաբկիրում՝ սեպտեմբերի 3 -ին: Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ Կենտրոնում՝ սեպտեմբերի 3-4-ը, Նոր Նորքում՝ սեպտեմբերի 8-9-ը, Շենգավիթում` չի գերազանցել, Արաբկիրում՝ չի գերազանցել։ Ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։
    21:40
    13.09.25
    Ավելին
  • Արտաքին քաղաքականություն
    Ադրբեջանական կատաղի ներխուժումից 3 տարի անց. հիշատակի օր՝ մոռացության քողի տակ
    Այսօր Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած սեպտեմբերյան ռազմական ագրեսիայի 3-րդ տարելիցն է, իսկ ադրբեջանական զորքը դեռ օկուպացված տարածքներից դուրս չի եկել: Վաշինգտոնյան հռչակագրերում, որոնք ստորագրած Նիկոլ Փաշինյանը պնդում է, թե Հայաստան արդեն իսկ խաղաղություն է բերել, որևէ հիշատակում չկա զորքերի հայելային հետքաշման մասին:
    21:20
    13.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Նոր Հաճն քաղաքում այրվել է «Honda» մակնիշի ավտոմեքենա
    Սեպտեմբերի 13-ին, ժամը 13։12-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Հաճն քաղաքի 13-րդ փողոցի տներից մեկի բակում այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:25-ին, մարվել՝ 13:38-ին: Այրվել է «Honda» մակնիշի ավտոմեքենա։
    21:00
    13.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    «Ալաշկերտ»-ն արտագնա խաղում հաղթեց ԲԿՄԱ-ին
    Հայաստանի ֆուտբոլի առաջնության Պրեմիեր լիգայի 6-րդ տուրի շրջանակներում ԲԿՄԱ-ն սեփական հարկի տակ ընդունել էր «Ալաշկերտ»-ին:
    20:45
    13.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հայլուր
    Հայլուր 20:30 Պուտինը ուկրաինական պատերազմը արդարացնում է, Թրամփը լուրջ պատժամիջոցներ է խոստանում
    Հայլուր 20:30 Պուտինը ուկրաինական պատերազմը արդարացնում է, Թրամփը լուրջ պատժամիջոցներ է խոստանում
    20:30
    13.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Վանաձոր քաղաքի հագուստի խանութներից մեկում տղամարդը գնումներ է կատարել կեղծ թղթադրամներով
    Այսօր՝ սեպտեմբերի 13-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 16:00-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի Վարդանանց փողոցի 35/5 հասցեում գտնվող «Զարին» հագուստի խանութում մի տղամարդ փորձել է գնումներ կատարել կեղծ թղթադրամներով։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։ Վերջինս վաճառողին է տվել երկու հատ կեղծ 50 հազար դրամանոց թղթադրամ և շտապ հեռացել խանութից։ Մեր տեղեկություններով՝ նույն օրը տվյալ անձը մտել է Վանաձորի մի քանի խանութներ և դեղատուն ևս։
    20:15
    13.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    ԳԱԱ 32 գիտական ինստիտուտներին և 9 գիտաօժանդակ հաստատություններին ի՞նչ ճակատագիր է սպասվում․ Լիլիթ Գալստյան
    ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը Գիտությունների ազգային ակադեմիայի ճակատագրին է անդրադարձել․ «Այս օրերի քաոսում (իսկ վերջին շրջանում բոլորն են այդպիսին) գրեթե աննկատ անցավ Գիտությունների Ազգային Ակադեմիայի առնչությամբ «շրջադարձային», կասեի՝ «պատմական», իմ կարծիքով՝ կազմաքանդիչ մի որոշում։ Փոխվեց ԳԱԱ կարգավիճակը։ 1943թ․ հիմնադրված, մեր իրականության մեջ ահռելի դերակատարություն ունեցող, Հայաստանը համաշխարհայնորեն նշանային դարձրած Գիտությունների Ազգային Ակադեմիան, այսուհետ կդառնա հիմնադրամ, և օրերս քպ-ի կողմից քվեարկված օրենքով (մենք դեմ ենք քվեարկել) կիրականացնի միայն փորձագիտական և խորհրդատվական գործունեություն։ ԿԳՄՍ նախարարին ուղղված հարցերս մնացին անպատասխան և անհստակ. ԳԱԱ 32 գիտական ինստիտուտներին և 9 գիտաօժանդակ հաստատություններին ի՞նչ ճակատագիր է սպասվում։ Ի՞նչ ինստիտուցիոնալ բարեփոխումներ են ընկած այս որոշման հիմքում։ ԳԱԱ ինստիտուտների հետագա գործունեության հետ կապված ի՞նչ տեսլական և նպատակադրումներ ունի կառավարությունը։ Խոսել եմ ԳԱԱ մի քանի ինստիտուտների տնօրենների հետ, որոնք այս որոշման մանրամասներից և դրան հետևող քայլերից տեղյակ չէին։ Հ․Գ․- ԳԱԱ բարեփոխումներին դեմ չեմ, բայց ինչո՞ւ քանդել մի բան, երբ հստակ չէ, թե ինչ եք ստանալու դրա դիմաց և ինչպես։ Իմ բոլոր կասկածները հիմնավոր են։ Մեկ օրինակ․ հիշում եք Աշտարակի չոլերում հանդիսավոր բացված Ակադեմիական քաղաքի ֆալշ ստարտը․․․․ հիմա մեկ այլ վայրում ահռելի միջոցներով այլ «ծրագիր» է իրականացվում «դպրոց կառուցել չիմացող» և հուշարձանների նորոգումը վանդալիզմի վերածող միջավայրում»։
    20:00
    13.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Իրանի հոգևոր առաջնորդի խորհրդականը քննադատել է Ադրբեջանին իսրայելական ռաբբիների գագաթնաժողով կազմակերպելու համար
    Նրա խոսքով՝ գագաթնաժողովի նպատակը կարող է լինել Աբրահամի համաձայնագրերի գործողության երկարաձգումը և, հնարավոր է, Ադրբեջանին այդ գործընթացում ներգրավելը։ Նա նաև կասկածի տակ է դրել Բաքվի համագործակցությունը Իսրայելի հետ՝ վկայակոչելով մահմեդական երկրների դեմ իսրայելական քաղաքականությունը։
    19:45
    13.09.25
    Ավելին
  • Քաղաքական
    Էրդողանի պատվիրակին ի՞նչ խոստացան Երևանում. Թուրքիան ժամկետ է ասում
    Հայ-թուրքական կարգավորման գործի՝ Անկարայի բանագնաց Սերդար Քըլըչի երևանյան ընդունելությունից հետո Թուրքիան հիշեցնում է իր նախապայմանը. հայ-թուրքական կարգավորման համար նախ պետք է ստորագրվի Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը: Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն իր վերջին ելույթում անգամ վստահեցրել է, թե գիտի ստորագրման տարեթիվը՝ 2026-ի առաջին կես:
    19:30
    13.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Խաչվերաց տոնին ընդառաջ Աղթամարի Սուրբ խաչ եկեղեցում պատարագ է մատուցվել
    Աղթամար կղզու Սուրբ խաչ եկեղեցում պատարագ է մատուցվել։ Այս մասին հայտնում է «Շողակաթ» հեռուստաընկերությունը։ Արդեն 13-րդ տարին է՝ Խաչվերացի տոնի նախորդ կիրակի օրն այստեղ պատարագ է մատուցվում, որին մասնակցում են ուխտավորներ աշխարհի տարբեր կողմերից։ Այս անգամ պատարագիչը Միացյալ Թագավորությունում հայոց թեմի առաջնորդ Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանն էր, նախագահում էր Պոլսո հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը։ Պատարագից հետո կատարվել է անդաստանի կարգ, օրհնվել են աշխարհի չորս կողմերը, հայոց հայրապետությունը, քրիստոնյա թագավորություններն ու իշխանությունները, վանքերն ու անապատները, քաղաքներն ու գյուղերը, դրանց բնակիչները, աղոթել են պտղաբերության և խաղաղության համար։ Նշվում է, որ Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանի հետ բազմաթիվ ուխտավորներ են եղել։ Նրանց ուխտագնացությունը մեկնարկել է Ստամբուլում՝ Պոլսո հայոց պատրիարքի օրհնությունը ստանալուց հետո, որից հետո այցելել են պատմական հայկական բնակավայրեր։ Հիշեցնենք, որ Թուրքիայի կառավարությունը եկեղեցու վերակառուցումից հետո այնտեղ տարին մեկ անգամ պատարագ մատուցելու թույլտվություն է տվել։ Սուրբ խաչ եկեղեցում սովորաբար պատարագ է մատուցվում Խաչվերացի տոնին նախորդող կիրակի օրը։
    19:15
    13.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Դիլիջանի հանքային ջրերի գործարանի բանվորներին միլիոնավոր դրամների աշխատավարձի պարտք կա․ Ոսկան Սարգսյան
    Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Դիլիջանի հանքային ջրերի գործարանի բանվորներին միլիոնավոր դրամների աշխատավարձի պարտք կա, սակայն նրանք դատարան չեն դիմել։ Դիլիջանի հանքային ջրերի գործարանի սնանկության, երկարատև պարապուրդի մասին իմ կողմից հոդված հրապարակելուց հետո այդ գործարանի բանվորները լրագրողիս հայտնեցին, որ իրենց միլիոնավոր դրամների աշխատավարձի պարտք կա։ Այդ հարցով զանգահարեցի գործարանի սնանկության գործով կառավարիչ Նարեկ Խաչիկյանին։ Նա հայտնեց, որ այդ բանվորները դատարան գործարանի դեմ հայց չեն ներկայացրել, իսկ պարտատերերին տրվող գումարներն էլ սպառված են։ Նրանից տեղեկացա, որ հանքային ջրեր գործարանի սնանկության գործն ավարտված չէ»։
    19:00
    13.09.25
    Ավելին