Լրահոս

2025-09-08
2025-09-07
  • Միջազգային
    Ադրբեջանը պատժվում է Կրեմլին ատամ ցույց տալու համար. Ալիևի իսրայելական ամբիցիաները
    Ադրբեջանը պատժվում է Կրեմլին ատամ ցույց տալու համար. Ալիևի իսրայելական ամբիցիաները
    18:30
    07.09.25
    Ավելին
  • Քաղաքական
    Սկանդալ. Հայաստանի կառավարությունը ՀԷՑ-ի գործով ադրբեջանամետ փաստաբաններ է որոշել վարձել ու փոշմանել
    Սկանդալ. Հայաստանի կառավարությունը ՀԷՑ-ի գործով ադրբեջանամետ փաստաբաններ է որոշել վարձել ու փոշմանել
    15:30
    07.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի
    Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
    13:20
    07.09.25
    Ավելին
  • Քաղաքական
    Հրեշավոր իրականությունը՝ Խոջալուի ադրբեջանական խայտառակության մասին. աղաղակող կեղծիքներ՝ 1992-ից 2025
    Հրեշավոր իրականությունը՝ Խոջալուի ադրբեջանական խայտառակության մասին. աղաղակող կեղծիքներ՝ 1992-ից 2025
    12:30
    07.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ուղևորներ տեղափոխող շտապօգնության մեքենան վթարի է ենթարկվել
    Օգոստոսի 30-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 18:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել մի քաղաքացուց, ով հայտնել է, որ Թալինի շտապօգնության ավտոմեքենային մեկ այլ անհայտ մակնիշի ավտոմեքենա է բախվել, ինչից հետո այդ ավտոմեքենան դիմել է փախուստի, հայտնում է Shamshyan.com-ը։ Տեղում ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Արագածոտնի մարզի պարեկային ծառայության 2-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Աղասի Խաչատրյանի և դասակի հրամանատարի տեղակալ Արման Սարգսյանի գլխավորությամբ, ստացած օպերատիվ տեղեկություններով պարզում են, որ տեղեկությունը իրականությանը չի համապատասխանում։ Ոչ թե շտապօգնության ավտոմեքենային են հարվածել, այլ շտապօգնության ավտոմեքենան է հարվածել «Volkswagen մակնիշի ավտոմեքենային, ապա դեպքի վայրից դիմել փախուստի։ Պարեկները կարճ ժամանակում Երևան-Գյումրի ավտոճանապարհի Թալինի վարչական տարածքում հայտնաբերում են վթարված «Volkswagen» մակնիշի ավտոմեքենան՝ կայանված վիճակում։ Պարզվում է, որ Թալինի բժշկական կենտրոնի հաշվեկշռում հաշվառված «Ford» մակնիշի շտապօգնության ավտոմեքենան, որը վարել է Արագածոտնի մարզի բնակիչ 69-ամյա Սարգիս Մ․-ն, Երևան-Գյումրի ավտոճանապարհի 57-րդ կմ հատվածում բախվել է Երևանի բնակիչ 56-ամյա Կարեն Պ․-ի վարած «Volkswagen» ավտոմեքենային, ապա դիմել փախուստի։ Շտապօգնության ավտոմեքենան Արագածոտնի պարեկները հայտնաբերում են Երևանում, ինչից հետո վարորդը այդ մեքենայով ներկայանում է ոստիկանության Թալինի բաժին։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով, շտապօգնության ավտոմեքենայում եղել են 8 ուղևոր։ Դեպքի փաստով ՊԾ Արագածոտնի մարզի գումարտակում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության Թալինի քննչական բաժին։
    11:40
    07.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Գազ չի լինելու
    Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ սեպտեմբերի 8-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 19:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Նարեկացու փողոցի 4-րդ և 5-րդ փակուղիների գազասպառողների գազամատակարարումը։ Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ սեպտեմբերի 10-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 19:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Ալավերդի քաղաքի Կախոյան փողոցի գազասպառողների գազամատակարարումը։ Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ սեպտեմբերի 9-ին ժամը 09:30-ից մինչև ժամը 16:00-ն, կդադարեցվի Շիրակի մարզի Ախուրյան բնակավայրի Գերմանա-հարավսլավական թաղամասի գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։ Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ սեպտեմբերի 9-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 19:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Սարի Թաղ թաղամասի գազասպառողների գազամատակարարումը։ Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ սեպտեմբերի 9-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 19:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Գուգարք բնակավայրի 3-րդ, 6-րդ, 9-րդ, 10-րդ, 11-րդ և 13-րդ փողոցների գազասպառողների գազամատակարարումը։ Պլանային աշխատանքներ («Տարոն» չափիչ հանգույցի նորոգում) իրականացնելու նպատակով՝ սեպտեմբերի 9-ին ժամը 09:00-ից մինչև սեպտեմբերի 10-ը ժամը 18:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Վանաձոր քաղաքում գործող «Արձագանք» և «Նոր գազ» ՍՊԸ-ների ԱԳԼՃԿ-ների գազամատակարարումը: Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ սեպտեմբերի 11-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 19:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Ալավերդի քաղաքի Մարտի 8-ի (Կարի ֆաբրիկայի) փողոցի գազասպառողների գազամատակարարումը։
    11:00
    07.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Փողոցը չթույլատրված տեղով անցնող քաղաքացու կյանքը փրկել չի հաջողվել
    Սեպտեմբերի 6-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։30-ի սահմաններում  Jeep մակնիշի ավտոմեքենան Կոմիտասի պողոտայում՝ «Աութլեթ»-ի դիմաց, վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրված տեղով անցնող տղամարդ հետիոտնին։ Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնության ծառայություն, և ժամանած բժիշկների խումբը արձանագրել է մահը, հայտնում է Shamshyan.com-ը։ Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակներում պարզվում է  վարորդի և մահացածի ինքնությունը։ Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ, սակայն վարորդական իրավունքի վկայական չի ունեցել, հետևաբար ավտոմեքենա վարելու իրավունք չի ունեցել։
    10:30
    07.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
    Քամին՝ արևմտյան՝ 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։
    10:00
    07.09.25
    Ավելին
2025-09-06
  • Img default alt hy
    Հասարակական
    Հրդեհ է բռնկվել Ջերմուկի «Զիրաք» կոչվող համայնքային աղբավայրում․ ժամանել են հրշեջներ
    Այսօր՝ սեպտեմբերի 6-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 12։05-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Զիրաք» կոչվող համայնքային աղբավայրում հրդեհ է բռնկվել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն հրդեհի վայր է մեկնել Ջերմուկի հրշեջ փրկարարական ջոկատից՝ մեկ մարտական հաշվարկ և Ջերմուկի հրշեջ փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Լրացուցիչ ժամանել է նաև Ջերմուկի հրշեջ փրկարարական ջոկատի ջրատարը։ Տեղում պարզվել է, որ մոտ 600 քմ տարածքում այրվում է մոտ 300 խմ կենցաղային աղբ։ Հրշեջ փրկարարները նախ մեկուսացրել են հրդեհի տարածումը ապա մարել այն։ Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են նաև Ամուլսարի հանքին պատկանող մեկ ջրատար, Ջերմուկի համայնքային տնտեսության ՀՈԱԿ-ի 1 ջրատար, 1 տրակտոր և 5 աշխատակից։ Հրդեհի հետևանքով, բարեբախտաբար տուժածներ չկան։
    23:57
    06.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Հայաստանը կարող է լավ թիմ լինել ապագայում. Ռոբերտո Մարտինես
    Պորտուգալիայի ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսն ամփոփել է աշխարհի առաջնության ընտրական փուլի Հայաստանի դեմ խաղը:
    23:45
    06.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Արցախի Հանրապետությունը չի լուծարվել, որևէ մեկը չունի ժողովրդի կողմից ստեղծված պետությունը լուծարելու իրավասություն․ Ռոման Երիցյան
    Վերստին հայտարարում եմ ու հռետորական հարց եմ հնչեցնում՝ կա՞ որևէ մեկը, ով կարող է ցույց տալ Արցախի լուծարման հրամանագիրը, կա՞ որևէ մեկը, ով կարող է ինձ ուղարկել լուծարման հրամանագրի լուսանկարը, լուսապատճենը, քաղվածքը, պաշտոնական տեղեկագրում տեղ գտած տեղեկությունը։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասել է արցախցի փաստաբան Ռոման Երիցյանը։ Նա նշել է՝ իրականում, ոչ մեկ չի կարող նման հրամանագիր ուղարկել, քանի որ նման հրամանագիր լույս չի տեսել։ «Հրամանագիր՝ որպես այդպիսին, կայացված համարվել չի կարող, քանի որ այդպիսի լիազորություն Արցախի նախագահը չունի, երկրորդ՝ նման հրամանագիր կայացված լինելու պարագայում էլ Նորմատիվ իրավական ակտերի մասին օրենքով սահմանված կարգով իրավական ուժ չի ստացել, որովհետև պաշտոնական տեղեկագրում չի հրապարակվել։ Նա նաև հիշեցնում է, որ հոկտեմբերի 19-ին Արցախի նախագահը հատուկ նման խոսակցություններից խուսափելու նպատակով երկրորդ հրամանագիրն էր կայացել, որով անվավեր է ճանաչել Արցախը լուծարելու մասին տեղեկատվական շտաբում տեղ գտած տեղեկությունը կամ եթե կուզեն ընդունել՝ հրամանագիրը։ «Թե երկրորդ, թե առաջին հրամանագրերն իրավական ուժ չեն ունեցել»,- նշել է Երիցյանը։ «Արցախի Հանրապետությունը չի լուծարվել, որևէ մեկը չունի ժողովրդի կողմից ստեղծված պետությունը լուծարելու իրավասություն, առհասարակ որևէ մեկն այդպիսի գործողության չի էլ դիմել։ Իրականում նրանց նպատակն այն է, որ Արցախի անկումը բարդեն Արցախի իշխանության, ի դեմս Սամվել Շահրամանյանի վրա, ինչն իմ համար անընդունելի է, իրականությանը չի համապատասխանում։ Բոլորը շատ լավ գիտեն՝ ինչպես է Արցախն ընկել, Արցախի Հանրապետությունը լուծարված չի համարվում, Արցախի ինստիտուտները շարունակում են գործել»,- ավելացրել է փաստաբանը։
    23:30
    06.09.25
    Ավելին