Լրահոս
2025-08-30
-
Հասարակական1 զոհ, 1 վիրավոր. «BMW»-ն բախվել է հողաթմբին և գլխիվայր հայտնվել երթևեկելի գոտումԱյսօր՝ օգոստոսի 30-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 14։00-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 53 կմ հատվածում «BMW» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբերին և գլխիվայր հայտնվել երթևեկելի գոտում։Ավելին16:2130.08.25 -
ՔաղաքականԿարեն Անդրեասյանը նշանակվել է Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ է նշանակել Կարեն Անդրեասյանին։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 26-րդ մասով՝ Կարեն Անդրեասյանին նշանակել Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ»,- ասված է որոշման մեջ։Ավելին16:1030.08.25 -
ՀասարակականՊԵԿ-ը հորդորում է բացառել ոչ իրական պատվիրատուների անվամբ արտահանման ձևակերպումներըՊԵԿ-ը պարբերաբար ստանում է ազդակներ, որ ՀՀ-ից դեպի այլ երկրներ ապրանքներ արտահանելիս մաքսային հայտարարագրում, ինվոյսում և բեռնափոխադրման փաստաթղթերում ՀՀ առանձին տնտեսվարողներ որպես ապրանքների ստացող կողմ նշում են այնպիսի գնորդների տվյալներ, որոնք իրականում չեն հանդիսանում ապրանք պատվիրողը կամ գտնվում են լուծարման գործընթացում կամ արդեն իսկ լուծարված են: Նման գործողության արդյունքում` հետագայում այդ ապրանքները ստացող երկրում հայտվում են ստվերային շրջանառության մեջ և դուրս են մնում հսկողությունից: Խնդիրն առավել ընդգծված է ՀՀ-ից ԵՏՄ անդամ մյուս երկրներ արտահանման գործընթացում: Նման վարքագիծը հանգեցնում է նաև ստացող երկրի անցման կետում (օրինակ` Վերին Լարս) ուժեղացված հսկողության (այդ թվում` բարեխիղճ արտահանողների նկատմամբ) և բացի այդ, տվյալ երկրի պատկան մարմինների կողմից նման հանգամանք պարզվելու դեպքում` այդ ապրանքները վերադարձվում կամ արգելապահվում են: Հաշվի առնելով վերոգրյալը` Կոմիտեն հորդորում է ՀՀ արտահանողներին բացառել գործարքի հնարավոր ոչ իրական կողմի անվամբ փաստաթղթերի կազմումը և նման սուբյեկտների անվամբ ապրանքների ձևակերպումը:Ավելին16:0030.08.25 -
Աշխարհ«Gangnam Style» հիթով հայտնի ռեփեր PSY-ն ձերբակալվել է ՍեուլումՈստիկանության տվյալներով՝ 47-ամյա արտիստին կասկածում են առողջության պահպանման մասին օրենքի խախտման մեջ։ Ըստ հետաքննության՝ վերջին երեք տարիներին նա երրորդ անձանց, այդ թվում՝ իր մենեջերի միջոցով, հոգեմետ դեղերի դեղատոմսեր է ստացել՝ անքնության և դեպրեսիայի բուժման համար։ Սակայն երգիչը ինքն անձամբ երբևէ չի այցելել բուժհաստատություն։Ավելին15:4530.08.25 -
ՔաղաքականԱԺ պատգամավորները կգործուղվեն ԿիպրոսԵվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովում (ԵԱՀԿ ԽՎ) Հայաստանի ազգային ժողովի պատվիրակության ղեկավար, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը, պատվիրակության անդամներ, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Մարիա Կարապետյանն ու Լիլիթ Մինասյանը կգործուղվեն Այիա Նապա (Կիպրոսի Հանրապետություն): Այս մասին տեղեկանում ենք ԱԺ նախագահի կարգադրությունից: Պատգամավորները Կիպրոս կգործուղվեն սեպտեմբերի 16-19-ը՝ մասնակցելու ԵԱՀԿ ԽՎ երիտասարդ պատգամավորների խմբի հանդիպման աշխատանքներին:Ավելին15:3030.08.25 -
ԻրավականԹմրանյութ տեղադրող անձինք են ձերբակալվելՕգոստոսի 26-ին Համայնքային ոստիկանության Ամասիայի բաժնի ծառայողները տեղեկություններ էին ստացել, որ երկու տղամարդ Գյումրի քաղաքի ռեստորաններից մեկի մոտ թմրանյութ են իրացնելու՝ փաթեթները տեղադրելով։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ-ից։ Իրացնելով օպերատիվ տեղեկությունները՝ համայնքային ոստիկանները ռեստորանի մոտ թմրանյութ տեղադրելու պահին հայտնաբերել և «Ռենո» մեքենայով հանդերձ՝ Համայնքային ոստիկանության Ամասիայի բաժին են տեղափոխել Երևանի բնակիչ՝ 35-ամյա և Սևանի բնակիչ՝ 44-ամյա երկու տղամարդկանց։ Անձնական խուզարկությամբ 35-ամյա տղամարդու մոտ հայտնաբերվել է մարիխուանայի նմանվող զանգվածով փաթեթ և նմանատիպ զանգվածով կաթուցիչ: Նա հայտնել է, որ այն ձեռք է բերել «Տելեգրամ» հավելվածով։ Նախաձեռնվել է քրեական վարույթ: Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է 4 փաթեթ՝ ընդհանուր 6 գրամից ավելի մարիխուանայով։ Տղամարդիկ ձերբակալվել և տեղափոխվել են ձերբակալվածների պահման վայր։ Մեքենան տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք: Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:Ավելին15:1530.08.25 -
ՀասարակականՄեքենա է այրվել․ այն վերածել է մետաղե ջարդոնիԵրեկ՝ օգոստոսի 29-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 18։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Արտագերս գյուղում ավտոմեքենա է այրվում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Արմավիրի հրշեջ փրկարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։ Հրշեջ փրկարարները նախ կանխել են Արմավիրի մարզի բնակիչ 31-ամյա Նարեկ Կ․-ի վարած «ԳԱԶ 3110» մակնիշի ավտոմեքենայում առաջացած կրակի տարածումը, ապա մարել այն, սակայն ավտոմեքենան վերածվել է մետաղե ջարդոնի։ Հրդեհի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։ Հրդեհի փաստով ՊԾ Արմավիրի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվել։Ավելին15:0030.08.25 -
ՄիջազգայինԼվովում սպանվել է Ուկրաինայի Գերագույն ռադայի նախկին նախագահըԱհազանգը կրակոցների մասին ստացվել է արտակարգ իրավիճակների ծառայություններում կեսօրին մոտ։Ավելին14:4530.08.25 -
Քաղաքական«Այսուհետ հայրենիքի օգտին մեր աշխատանքները կդառնան ավելի կազմակերպված». Սամվել Կարապետյանի ուղերձը«Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավար, գործարար, բարերար Սամվել Կարապետյանը ուղերձ է հղել կալանավայրից. «Շնորհավորում եմ բոլորին «Մեր ձևով» ժողովրդական կամավորական շարժման մեկնարկի կապակցությամբ։ Այսուհետ հայրենիքի օգտին մեր աշխատանքները կդառնան ավելի կազմակերպված։ Տարբեր ոլորտների համար կմշակվեն ծրագրեր, որոնք կօգնեն բերել բարեկեցություն մեր երկրի յուրաքանչյուր քաղաքացուն։ Սիրելի՛ հայրենակիցներ, միանալով այս շարժմանը՝ դուք կդառնաք մի մեծ թիմի մաս, որն աշխատում է Հայաստանի ապագայի համար։ Վստահ եմ՝ միասին մենք կկարողանանք նոր փուլ սկսել մեր երկրի կյանքում։ Հայ ժողովուրդն արժանի է արժանապատիվ կյանքի, իսկ մեր պետությունը՝ հարգանքի։ Եվ այդ ամենին մենք հասնելու ենք ամենօրյա նվիրված աշխատանքով: Անելու ենք՝ «Մեր ձևով» »,–նշված է ուղերձում։Ավելին14:3030.08.25 -
ՀասարակականՍպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակՔամին՝ հարավային 2-5մ/վ։ Օդի ջերմաստիճանն օգոստոսի 31-ից սեպտեմբերի 1-ին աստիճանաբար կբարձրանա 2-5 աստիճանով։Ավելին14:1530.08.25 -
ՀասարակականԲռնի անհետացման յուրաքանչյուր դեպք ուղղակի ազդեցություն ունի մարդու իրավունքների ողջ համակարգի վրա. ՄԻՊԲռնի անհետացումը մարդու իրավունքների վրա ազդեցություն ունեցող ամենածանր և երկարատև խնդիրներից է, որի հետևանքները զգացվում են ոչ միայն հակամարտությունների ժամանակահատվածում, այլ նաև դրանցից հետո՝ շարունակ խաթարելով բռնի անհետացած անձանց և նրանց ընտանիքների խաղաղ ու արժանապատիվ կյանքը։Ավելին14:0030.08.25 -
ԻրավականԱվտոմեքենայի բեռնախցիկում հայտնաբերվել է 1 կիլոգրամից ավելի մարիխուանաՆախ բռնվել էր թմրամոլը: Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչություն տեղափոխված տղամարդու խուզարկությամբ հայտնաբերվել էր մեթամֆետամին: Շատ ավելի բարդ ու երկարատև աշխատանք պահանջեց թմրանյութն իրացնողին հայտնաբերելու գործը: Այդ մասին հայտնում են Ոստիկանությունից: Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի բաժնի ծառայողների օրեր տևած ծավալուն միջոցառումների արդյունքում ձերբակալվեցին մայրաքաղաքի Մարգարյան փողոցի բնակիչ 25-ամյա և Ֆուչիկի փողոցի բնակիչ 29-ամյա տղամարդիկ, որոնք վերջինիս վարած մեքենայով հանդերձ տեղափոխվեցին վարչություն: Վարորդի խուզարկությամբ հայտնաբերվեցին թմրամիջոցի հետքերով ապակյա գլանակ ու կաթուցիչ, ինչպես նաև մեթամֆետամինի զանգվածներ: Դատարանի որոշմամբ խուզարկվեց նաև Ֆուչիկի փողոցի 29-ամյա բնակչի ավտոմեքենան. բեռնախցիկում հայտնաբերվեց կպչուն ժապավենով փաթեթավորված մեկ կիլոգրամից ավելի մարիխուանա: Երիտասարդը կալանավորվել է։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:Ավելին13:4530.08.25 -
ՔաղաքականՓաշինյանը, Պուտինն ու Ալիևը կլինեն ՉինաստանումՆիկոլ Փաշինյանը պատրաստվում է այցելել Չինաստան: Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովին է մասնակցելու Տյանցզինում օգոստոսի 31-ից սեպտեմբերի 1-ը: Այնտեղ են լինելու նաև Ադրբեջանի ու Ռուսաստանի նախագահները: Պուտին-Փաշինյան, Պուտին-Ալիև առաջին տետ ա տետ զրույցները կարող են լինել՝ Վաշինգտոնում հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնագրի նախաստորագրումից հետո: Պաշտոնական հանդիպումներ գագաթնաժողովի կուլիսներում, ըստ ամենայնի, չեն կազմակերպվի: Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտարարել է, որ Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի միջև Պեկինում հանդիպման վերաբերյալ պայմանավորվածություն դեռևս չկա, բայց «ամեն ինչ հնարավոր է, եթե կա ցանկություն», ինտրիգ է մտցրել Ուշակովը: Փաշինյանին ավելի վաղ հարցրել էին Պուտինի հետ հնարավոր հանդիպման մասին: Նա ասել էր՝ սեպտեմբերի վերջին սպասվում է իր այցը Ռուսաստան, իսկ մինչև դա Շանհայում ինքն ու Ռուսաստանի նախագահը զրուցելու հնարավորություն կունենան:Ավելին13:3030.08.25 -
ՀասարակականՍեպտեմբերի 1-ից տրանսպորտային միջոցի սեփականության փոխանցումը հնարավոր կլինի իրականացնել նաև առցանցՆերքին գործերի նախարարությունը, Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության հետ համագործակցությամբ, հայտարարում է «Ունենալ և վարել ավտոմեքենա» կյանքի իրադարձության թվայնացման մասին։ Այդ մասին հայտնում է ՆԳ նախարարությունը: Սեպտեմբերի 1-ից տրանսպորտային միջոցներ վաճառելու կամ գնելու գործարքը հնարավոր կլինի իրականացնել ցանկացած վայրից՝ առանց այցելելու հաշվառման-քննական ստորաբաժանում (ՀՔԲ)։ Ոլորտում թվայնացման գործընթացներն ուղղված են տրանսպորտային միջոցների ձեռքբերման, վաճառքի, ինչպես նաև գրանցման գործընթացների պարզեցմանն ու կատարելագործմանը։ Քաղաքացիները հնարավորություն կունենան՝ խնայել ժամանակը՝ գործարքը կնքելով րոպեների ընթացքում, խուսափել ժամեր ձգվող հերթերից, նվազեցնել ֆինանսական ծախսերը, ամբողջությամբ բացառել թղթաբանությունը: Առցանց տրանսպորտային միջոցներ ձեռք բերելու կամ վաճառելու համար՝ գործարքը պետք է սկսի վաճառողը, վաճառվող տրանսպորտային միջոցը կարող է ունենալ միայն հերթական կամ ցանկալի պետհամարանիշ, գնորդը պետք է ունենա վարորդական իրավունքի վկայական՝ գործարքն իրականացնելու համար, և՛ գնորդը, և՛ վաճառողը պետք է անցնեն խիստ նույնականացում («ԵսԵմ» համակարգի միջոցով)՝ անվտանգության բարձր մակարդակ ապահովելու նպատակով։ Գործարքի առանձնահատկությունները Այս փուլում գործընթացը նախատեսված է միայն երկու այնպիսի անհատների միջև գործարք կնքելու համար, ովքեր ունեն վարորդական իրավունքի վկայական, տրանսպորտային միջոցի համարանիշը չի փոփոխվում, հետևաբար վաճառողը տրանսպորտային միջոցը պարզապես հանձնում է գնորդին, գործարքի վճարման պահին ինքնաշխատ կերպով կհաշվարկվեն և կներկայացվեն անհրաժեշտ հարկերն ու տուրքերը: Ուշադրություն. սեպտեմբերի 1-ից կներդրվեն նաև վարորդական իրավունքի վկայականի ու հաշվառման վկայագրի թվային տարբերակները։ Թվային փաստաթղթերը կարտացոլվեն Roadpolice.am կայքում՝ օգտատիրոջ անձնական էջում, և վերջինիս համար լրացուցիչ դիմումների կամ վճարների կարիք չի լինի։ Ծառայությունը հասանելի է Roadpolice.am կայքում կամ Ծառայությունների ազգային հարթակում (hartak.am):Ավելին13:2030.08.25 -
ՔաղաքականԱրմեն Գրիգորյանը Իրանի նախագահ Փեզեշքիանի հետ քննարկել է օգոստոսի 8-ին ձեռքբերված պայմանավորվածություններըՕգոստոսի 30-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Թեհրան կատարած աշխատանքային այցի ընթացքում հանդիպել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ:Ավելին13:1030.08.25 -
ԱրցախՍտեփանակերտում գործող Արցախի անհետ կորածների թանգարանը թալանվել և nչնչացվել է Ադրբեջանի օկուպացիոն վարչակազմի կողմիցԱյսօր՝ Բռնի անհետացումների զոհերի միջազգային օրը։ Հատուկ ցավով ենք ընդգծում, որ Ստեփանակերտում գործող Արցախի անհետ կորածների թանգարանը թալանվել և ոչնչացվել է Ադրբեջանի օկուպացիոն վարչակազմի կողմից։ Այս մասին հայտարարություն է տարածել Արցախի մշակույթի նախարարությունը «Այդ թանգարանը պահպանում էր մեր այն հայրենակիցների անգնահատելի վկայությունները, որոնց ճակատագիրն առ այսօր մնում է անհայտ։ Առաջին Արցախյան պատերազմի տարիներից 777 հայ շարունակում են համարվել անհետ կորած։ 2020 թ․ 44-օրյա պատերազմից հետո առ այսօր անհայտ է 175 զինծառայողի և 20 քաղաքացիական անձանց ճակատագիրը։ 2023 թ․ սեպտեմբերին Արցախի բռնազավթման և հետագա բռնի տեղահանության ընթացքում 42 անձ շարունակում է համարվել անհետ կորած։ Ադրբեջանը ամբողջական պատասխանատվություն է կրում բռնի անհետացումների և այդ ողբերգության հետ կապված մշակութային վկայությունների ոչնչացման համար։ Ստեփանակերտի թանգարանի թալանը և ոչնչացումը ոչ միայն հանցագործություն է Արցախի ժողովրդի հիշողության դեմ, այլև՝ միջազգային իրավունքի կոպիտ խախտում։ Այսօր ակնհայտ է, որ միջազգային կազմակերպությունները չեն կատարել իրենց առաքելությունը՝ պաշտպանելու բռնի անհետացումների զոհերին և պահպանելու մշակութային ժառանգությունը։ Նրանց անգործությունը նպաստում է անպատժելիությանը։ Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքը սեփական հողին միակ արդյունավետ մեխանիզմն է մշակութային ժառանգության պաշտպանության, անհետ կորածների հիշատակի վերականգնման և մեր ինքնության պահպանման համար։ Հարգում ենք յուրաքանչյուր անհետ կորածի հիշատակը և հաստատում․ մեր պայքարը ճշմարտության և վերադարձի համար շարունակվելու է»։Ավելին13:0030.08.25 -
ՀասարակականՋուր հավաքեք․ ջուր չի լինելուԸնկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:Ավելին12:4530.08.25 -
ՀայլուրՀայլուր 12։30 Պուտինի և Ալիևի հետ կհանդիպի՞ Փաշինյանը. ՀՀ վարչապետը Չինաստան է մեկնումՀայլուր 12։30 Պուտինի և Ալիևի հետ կհանդիպի՞ Փաշինյանը. ՀՀ վարչապետը Չինաստան է մեկնումԱվելին12:3030.08.25 -
ՔաղաքականԱրմեն Գրիգորյանն Իրանի պաշտոնակցի հետ քննարկել է տարածաշրջանային վերջին զարգացումներըՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Թեհրան կատարած աշխատանքային այցի ընթացքում հանդիպել է ԻԻՀ ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանիի հետ: Կողմերը գոհունակությամբ նշել են ԱԽ գրասենյակների միջև ձևավորված ինստիտուցիոնալ կապերը և վստահություն հայտնել դրանց շարունակական ամրապնդման ու զարգացման հարցում: Հանդիպմանը քննարկվել են տարածաշրջանային վերջին զարգացումները, ինչի համատեքստում Ա.Գրիգորյանը ներկայացրել է օգոստոսի 8-ին ստորագրված համաձայնագրերը և նշել, որ տարածաշրջանի տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակման գործընթացը տեղի է ունենալու բացառապես երկրների տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, իրավազորության, սահմանների անքակտելիության և փոխադարձության սկզբունքների լիակատար հարգման շրջանակներում: Ա.Լարիջանին ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանն ուղղված համաձայնությունները՝ կարևորելով կայունության և անվտանգության ապահովումը Հարավային Կովկասում: Անդրադարձ է կատարվել Հայաստանի և Իրանի միջև երկկողմ օրակարգին՝ ընդգծելով տնտեսական փոխգործակցության ամրապնդման անհրաժեշտությունը:Ավելին12:2630.08.25 -
ՀասարակականԼույս չի լինի. հասցեներՍպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:Ավելին12:1530.08.25