Լրահոս
2025-08-28
-
ՔաղաքականՓաշինյանի հայտարարությունից հետո, մեր վերջնական հաղթանակն անխուսափելի կլինի. Նարեկ Կարապետյան«Այսօր Փաշինյանը արձագանքելով լրագրողի դիտարկմանը, թե Կառավարությունից արձանագրվել է դիրքորոշում, համաձայն որի՝ ՀԷՑ-ի վերաբերյալ արբիտրաժային դատարանի որոշումը պարտադիր է, նշել է.Ավելին15:2028.08.25 -
ՄիջազգայինԱՄՆ-ն ութ նավ է ուղարկել Լատինական Ամերիկայի ափեր՝ թմրակարտելների դեմ պայքարելու համարԱՄՆ-ի ռազմածովային ուժերի հրամանատարությունը ութ նավ է տեղափոխել Կարիբյան ծովի և Խաղաղ օվկիանոսի ջրեր, Կենտրոնական և Հարավային Ամերիկայի ափերին ավելի մոտ՝ թմրակարտելների դեմ պայքարն ուժեղացնելու նպատակով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Washington Post-ը։Ավելին15:1528.08.25 -
ԻրավականԿեղծ թղթադրամներով առևտուր անող տղամարդը կալանավորվել էՀամայնքային ոստիկանության Ստեփանավանի բաժնի ծառայողներն օգոստոսի 22-ին օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ ինքնությունը չպարզված անձը Ստեփանավանի տարբեր խանութներում կեղծ թղթադրամներով առևտուր է անում, նաև մոտը թմրամիջոց կա։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից: Նույն օրը Աքորի գյուղի բնակիչ 29-ամյա երիտասարդը Ստեփանավան քաղաքի Բաղրամյան փողոցում հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է բաժին։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է թմրանյութի նմանվող զանգված։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում Ոստիկանության և Քննչական կոմիտեի ծառայողները խուզարկել են երիտասարդի տունը՝ հայտնաբերելով թմրամիջոցների նմանվող մոտ 110 գրամ զանգվածներ։ Երիտասարդը կալանավորվել և տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։Ավելին15:0028.08.25 -
ՀասարակականՄանրամասներ՝ Քոբուլեթիում ջրահեղձ եղած հայ երիտասարդի դեպքիցՀիշեցնենք՝ նախօրեին վրացական հարթակներում տեսանյութ էր տարածվել, որի նկարագրությունում հաղորդվում էր, որ հայ տղամարդ է ջրահեղձ եղել Քոբուլեթիում։ Պարզվել էր, որ ջրահեղձ եղած երիտասարդը 24-ամյա Սերգեյ Հակոբյանն է, Կոտայքի մարզի Գառնի գյուղից։Ավելին14:5228.08.25 -
ԻրավականՈստիկանին մեղադրանք առաջադրվեց 4-8 տարի ազատազրկում նախատեսող հոդվածով․ փաստաբանՓաստաբան Սերգեյ Հարությունյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Բա՜, տղե՛րք, այս «կնամեծար» ոստիկանին մեղադրանք առաջադրվեց 4-8 տարի ազատազրկում նախատեսող հոդվածով ու գործը կուղարկվի դատարան: Աշոտ Սիմոնյանին խոշտանգած, Լևոն Քոչարյանի նկատմամբ բռնություն գործադրած, զոհվածների ծնողներին անբարոյական կերպով քարշ տված, խաղաղ ցուցարարների նկատմամբ անհամաչափ բռնի ուժ կիրառած և նմանատիպ վայ «ոստիկաններ», հաջորդը դուք եք դատվելու: Վաղեմության վրա հույս չդնեք, այս հոդվածով վաղեմություն չկա»։Ավելին14:4828.08.25 -
ՄիջազգայինԻրանը հայտարարել է, որ եվրոպական երկրները snapback մեխանիզմը գործարկելու իրավական հիմքեր չունենԵվրոպական եռյակն իրավական հիմքեր չունի 2015 թվականի միջուկային համաձայնագրի շրջանակներում snapback մեխանիզմը գործարկելու համար:Ավելին14:4528.08.25 -
ՔաղաքականՈւրախ եմ, որ ինձ սպասում են Ռուսաստանում, ես էլ միշտ սպասում եմ ՌԴ այցելելու հերթական հնարավորությանը. Փաշինյան«Ինչպես տեսնում եք բավականին ակտիվ փոխայցերի պրակտիկա կա: Սեպտեմբերի վերջին էլ, այո՛, նախատեսվում է նման այց, բայց մինչ այդ այցը Պեկինում ՌԴ նախագահի հետ շփվելու հնարավորություն կունենամ, այս ամիս հեռախոսազրույց ենք ունեցել»,- հայտարարեց նա:Ավելին14:3028.08.25 -
ՏնտեսականՏարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբՌուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.74 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.81 դրամ:Ավելին14:1528.08.25 -
ՀասարակականԽախտումներով աշխատող մսամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել էՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչների կողմից «Հայր և որդի Սարգսյաններ» ՍՊԸ-ին պատկանող մսամթերքի արտադամասում (ք․ Երևան, Խաղաղ Դոն) իրականացված վերահսկողական միջոցառումների ընթացքում արձանագրվել են սննդամթերքի անվտանգության հետ անհամատեղելի սանիտարահիգիենիկ խախտումներ: Մասնավորապես՝ - արտադրական շինությունը սարքավորված չի եղել օդափոխության համակարգով, - հատակների, պատերի, առաստաղի մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող, ախտահանվող նյութերից, - դռները չեն ունեցել հարթ մակերես, ունեցել են վնասված հատվածներ, - տեխնոլոգիական սարքավորումների և գույքի աշխատանքային մակերևույթները պատրաստված չեն եղել չներծծվող նյութերից։ Սննդամթերքի անվտանգության ոլորտը վերահսկող կառույցի ղեկավարի որոշմամբ՝ մսամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար:Ավելին14:0028.08.25 -
ՔաղաքականԿառավարությունը ես եմ, չի կարող որևէ մեկն իմ դիրքորոշմանը հակասող դիրքորոշում ունենա. Փաշինյան«Կառավարությունը ես եմ, չի կարող որևէ մեկն իմ դիրքորոշմանը հակասող դիրքորոշում ունենա: Ընդհանրապես կառավարությունում եթե մարդիկ կան, որ իմ դիրքորոշմանը հակասող դիրքորոշում ունեն, հենց հիմա թող դիմում գրեն շենքերից դուրս գան, եթե՝ ոչ, ես ինքս նրանց կհանեմ»:Ավելին13:5028.08.25 -
ՄիջազգայինԻսրայելի պաշտպանության բանակը ՀԱՄԱՍ-ի մի քանի թունելներ է ոչնչացրել Գազայի հյուսիսումԻսրայելի պաշտպանության բանակը օգոստոսի 27-ից մինչև 28-ը պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման մի քանի թունելներ է ոչնչացրել Գազայի հատվածի հյուսիսի Ջաբալիա քաղաքի շրջանում:Ավելին13:4528.08.25 -
ՀասարակականԿԳՄՍ նախարարը ՀՀ-ում Իրանի դեսպանի հետ քննարկել է երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան պարոն Մեհդի Սոբհանիին: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից՝ նշելով, որ նախարար Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանի՝ Հայաստանի Հանրապետություն այցին՝ վստահություն հայտնելով, որ ստորագրված մի շարք փաստաթղթերը կնպաստեն Հայաստանի և Իրանի միջև արվեստի, մշակութային ժառանգության, զբոսաշրջության և ձեռարվեստի ոլորտներում փոխգործակցության զարգացմանն ու ծրագրային նոր նախաձեռնությունների իրականացմանը: Անդրադառնալով ՀՀ ԿԳՄՍ պատվիրակության՝ սեպտեմբերի 6-8-ը Իրան նախատեսվող այցին՝ կողմերը կարևորել են երկկողմ հանդիպումները, ինչպես նաև կրթության, գիտության, մշակույթի, սպորտի ոլորտներում երկկողմ համագործակցության նոր փաստաթղթերի ստորագրումը՝ որպես երկու երկրների դարավոր կապերն ամրապնդելու նոր հնարավորություն: Սեպտեմբերի 6-ին Իրանի Պերսեպոլիս համալիրում կայանալու է համերգ՝ նվիրված Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հիմնադրման 100-ամյակին: «Բացառիկ համերգը կնպաստի ոչ միայն Հայաստանի մշակութային ժառանգության հանրահռչակմանը, այլև շրջադարձային կլինի Հայաստան-Իրան մշակութային հարաբերություններում»,-ասել է նախարարը: Հանդիպման շրջանակում դեսպան Մեհդի Սոբհանին հայտնել է, որ սեպտեմբերին ավարտում է իր առաքելությունը Հայաստանի Հանրապետությունում: «Ես եղել եմ և կմնամ հայ ժողովրդի բարեկամը և ջերմ հուշերով եմ թողնելու Հայաստանը»,-ասել է դեսպանը՝ շնորհակալություն հայտնելով մշակույթի և կրության ոլորտներում սերտ համագործակցության համար: Նախարար Ժաննա Անդրեասյանը ևս շնորհակալություն է հայտնել դեսպանին պաշտոնավարման ընթացքում երկու երկրների միջև դարավոր կապերի ամրապնդմանն ուղղված ջանքերի համար: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:Ավելին13:3028.08.25 -
ՔաղաքականԻ՞նչ 99 տարի. Միրզոյանը պնդում է՝ ադրբեջանական գնացքներն անցնելու են Հայաստանի հողի վրայով«Հայաստանի և Ադրբեջանի միջև այլևս խաղաղություն է»,- օգոստոսի 8-ի վաշինգտոնյան համաձայնություններին անդրադառնալով՝ այսպիսի պնդում է արել Հայաստանր արտգործնախարար Արարատ Միրզոյանը «Հանրային հեռուստաընկերության» հետ զրույցում: Նա ընդգծել է, որ ճիշտ է խաղաղության պայմանագիրը նախաստորագրվել է, ոչ թե՝ ստորագրվել, բայց քանի որ դա տեղի է ունեցել Միացյալ Նահնագների նախագահի ներկայությամբ, Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարները դրանից հետո հայտարարել են, որ խաղաղություն է հաստատվում: Միրզոյան նաև հերքել է պնդումները, թե վաշինգտոնյան փաստաթղթերով Հայաստանի տարածքով անցնելիք միջանցքը վարձակալության է տրվել Միացյալ Նահնագներին 99 տարով:Ավելին13:2528.08.25 -
ՔաղաքականՈղբերգական դեպք՝ Ծաղկաձորում․ շենքի մոտ հայտնաբերվել է 2 տղամարդու դի, 2 հոգի էլ տեղափոխվել է հիվանդանոցԱյսօր՝ օգոստոսի 28-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 11։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի մարզի քրեական ավրչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Հրազդանի բաժնում օպերատիվ տեղեկություն են ստացել, որ Ծաղկաձոր քաղաքում՝ Կեչառիս վանական համալիրի հարևանությամբ կառուցվող էլիտար թաղամասի հարևանությամբ, մահացած քաղաքացիներ կան։ Տեղում քրեական, համայնքային ոստիկանները ու պարեկները հայտնաբերել են 2 տղամարդու մարմին, և պարզվել է նաև, որ 2 հոգու էլ օպերատիվորեն ժամանած «Հրազդան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը տեղափոխել է «Հրազդան» բժշկական կետրոն։ Դեպքի մասին Ոստիկանության Հրազդանի աբժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Հովհաննես Չալաբյանի, վարչության պետի տեղակալ Աշոտ Մելքումյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։ Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվոմ են մահացածների և վիրավորների ինքնությունը։ Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսելուց, նշում էին, որ մահացածները ու վիրավորները նշված վայրում երկաթե զրուցարան են տեղադրելիս եղել, երբ հավանաբար անզգուշաբար կպել են այդտեղով անցնող 10,000 վոլտ լարման հոսանքի լարերին և հոսնաքահարվել։Ավելին13:1528.08.25 -
ՔաղաքականԻնչո՞ւ Արևմուտքը չի կարող դառնալ գերիշխող ուժ Հարավային Կովկասում. Վահե ԴավթյանՊատմությունը ցույց է տալիս՝ Արևմուտքի փորձերը ամրապնդվելու Հարավային Կովկասում մշտապես իրավիճակային բնույթ են կրել։ 18-րդ դարում Կովկասը դարձավ ռուս-թուրքական ու ռուս-իրանական պատերազմների թատերաբեմ: Այդ պատերազմների արդյունքում ակնհայտորեն ուժեղեցան Ռուսաստանի դիրքերը, իսկ Ադրիանապոլսի ու Թուրքմենչայի պայմանագրերը փաստացի ձևավորեցին տարածաշրջանի աշխարհաքաղաքական համակարգը:Ավելին13:0328.08.25 -
ՔաղաքականԼիլիթ Մակունցը կնշանակվի վարչապետի գլխավոր խորհրդականՀիշեցնենք՝ Մակունցի պաշտոնավարումն ԱՄՆ-ում որպես դեսպան ավարտվել է:Ավելին12:5628.08.25 -
ՔաղաքականԵ՞րբ կկայանա «Մեր ձևով» ժողովրդական շարժման շնորհանդեսըՇնորհանդեսին և մամուլի ասուլիսին մասնակցելու համար հրավիրում ենք հայաստանյան և օտարերկյա բոլոր ԶԼՄ-ների ներկայացուցիչներին։Ավելին12:4828.08.25 -
ՔաղաքականԲերդավանի միջնակարգ դպրոցի շուրջ 400 աշակերտներ դասերը հեռավար են անելուՏավուշցի լրագրող Ոսկան Սարգսյանը գրում է, որ սահմանամերձ Բերդավանի միջնակարգ դպրոցի շուրջ 400 աշակերտները դասերը հեռավար են անելու։ «Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին օգոստոսի 22-ին հարցում եմ արել․ «Հանրակրթական դպրոցների շենքերի քանդման կամ նորոգման աշխատանքների պատճառով Տավուշի մարզի հանրակրթական ո՞ր դպրոցների աշալկերտները 2025թ․ սեպտեմբերի 1-ից դասեր են անելու այլ դպրոցների կամ՝ ոչ դպրոցների շենքերում, ո՞ր դպրոցների աշակերտները ինչ շենքերում են դասեր անցկացնելու»։ Մարզպետարանից պատասխանել են ․ «Բերդի թիվ 3 դպրոցը դասապրոցեսը կկազմակերպի Բերդի բազմագործառութային քոլեջում, Տավուշի միջնակարգ դպրոցը՝ համայնքային ենթակայության մանկապարտեզում և մշակույթի տանը, Նոյեմբերյանի հիմնական դպրոցը՝ Նոյեմբերյանի վարժարանի տարածքում, Բերդավանի միջնակարգ դպրոցը՝ հեռավար»: Նոյեմբերյանի հիմնական դպրոցը Նոյեմբերյանի վարժարանում, վարժարանի աշակերտների հետ չի կարող մեկ հերթով դասեր անցկացնել, ուստի Նոյեմբերյանի հիմնական դպրոցը վարժարանում դասեր է անելու 2-րդ հերթով»,- հայտնում է լրագրողը։Ավելին12:4528.08.25 -
ՔաղաքականԿտիճ Ներսիսյանը պետք է Վեհարանից հեռանա, առաջիկայում դուք դրա դրսևորումները կտեսնեք. ՓաշինյանԱյս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։Ավելին12:3828.08.25 -
ՀայլուրՀայլուր 12։30 Ալիևը շանտաժի ենթարկո՞ւմ է Հայաստանին. Փաշինյանի ճեպազրույցըՀայլուր 12։30 Ալիևը շանտաժի ենթարկո՞ւմ է Հայաստանին. Փաշինյանի ճեպազրույցըԱվելին12:3028.08.25