Լրահոս
2025-08-11
-
ՔաղաքականՆիկոլ Փաշինյանը Պուտինի հետ քննարկել է «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության» նախագիծըՏեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։Ավելին14:3511.08.25 -
ՀասարակականՄեզ ստիպում են աշխատել ատրճանակի սպառնալիքի տակ. Իջևանի հնդիկ աշխատողներՄեզ ստիպում են աշխատել ատրճանակի սպառնալիքի տակ. Իջևանում հնդիկ աշխատողները գործադուլ են հայտարարել։ Այս մասին հայտնում է Epress.am-ը։Ավելին14:2811.08.25 -
ՔաղաքականԽաբուսիկ է պնդումը, որ վերացվում է Հայաստանի շրջափակումը․ Դիվանագետների համահայկական խորհուրդՕգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած եռակողմ գագաթնաժողովի արդյունքները որպես պատմական խաղաղություն եվ տարածաշրջանային փոխկապակցվածության ու ապաշրջափակման բեկումնային հանգրվան ներկայացնելը խիստ չափազանցված է ու մոլորեցնող: Հասարակության թիկունքում գաղտնի պայմանավորվածություններ կնքելը դարձել է օրինաչափություն ներկայիս վարչախմբի համար, որը հետևողականորեն անտեսում է Հայաստանի ժողովրդին՝ գոյաբանական կարևորության որոշումներ կայացնելիս։Ավելին14:1211.08.25 -
ՔաղաքականՀայ-ադրբեջանական խաղաղության համաձայնագիրը հրապարակվելու է այսօրԱյսօր պետք է հրապարակվի Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների նախաստորագրած «Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի բովանդակությունը: Հայաստանի կառավարությունն է խոստացել դա անել: Պատասխանելով «Արմենպրես» պետական գործակալության հարցերին՝ արտգործնախարար Արարատ Միրզոյանը համաձայնագիրը կարևորագույն հանգրվան է համարել՝ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացում։ Ըստ նրա՝ փաստաթղթի նախաստորագրմամբ Երևանն ու Բաքուն ավարտել են ենթակառուցվածքների գործարկման ընդհանուր սկզբունքների շուրջ բանակցությունների փուլը:Ավելին14:0511.08.25 -
Իրավական109 հաշմանդամ է պահվում քրեակատարողական հիմնարկներում. «Հետք»Հայաստանի 9 քրեակատարողական հիմնարկում անազատության մեջ պահվում են հաշմանդամություն ունեցող 109 դատապարտյալ և կալանավորված անձ: Գրում է «Հետք»-ը։Ավելին14:0011.08.25 -
ԻրավականԴատալսումների ժամանակ պետք է քննության առնվի Միքայել Սրբազանի խափանման միջոցը փոփոխելու հարցըՁերբակալված արքեպիսկոպոս Միքայել Աջապահյանի գործով առաջին դատական նիստը տեղի կունենա օգոստոսի 15-ին։ Այս մասին տեղեկանում ենք Datalex դատական-իրավական տեղեկատվական համակարգից։Ավելին13:4611.08.25 -
ՀասարակականԱրմավիրում ապօրինի ջրօգտագործում է կասեցվել․ նշանակվել է 2 մլն․ դրամ տուգանքՋրային ռեսուրսների նորմերի պահպանությանն ուղղված միջոցառումների ընթացքում Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները «ՎԱՐԴ-ՔՆԱՐ» ՍՊԸ-ում արձանագրել են խախտումներ։ Այս մասին հայտնում են ԲԸՏՄ–ից։Ավելին13:3211.08.25 -
ՏարածաշրջանԹուրքիան ցնցումների մեջ է. հուժկու երկրաշարժը զգացվել է նաև Ստամբուլում ու ԱնկարայումԹուրքիան նորից հայտնվել է ցնցումների էպիկենտրոնում: Երեկվա երկրաշարժից դեռ ուշքի չեկած Անկարայի բնակիչներն այսօր առավոտյան կրկին տագնապահար լքել են իրենց տները: Կիրակի Բալըքեսիր նահանգում գրանցված 6.1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի հետևանքով մեկ մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորվել: Ցնցումները զգացվել են Անկարայում, Ստամբուլում և Թուրքիայի արևմտյան 10 նահանգներում, ինչպես նաև հարևան երկրներում:Ավելին13:1611.08.25 -
ՀասարակականԼավ լուր՝ վարորդների համար․ Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոՀայաստանի ավտոապահովագրողների բյուրոյից հայտնում են, որ պարզ վթարների դեպքում այլևս կարիք չի լինի երկար գործողություններ իրականացնել ճանապարհի բանուկ հատվածում։Ավելին12:4911.08.25 -
ՀայլուրՀայլուր 12։30 Հայաստան-Ադրբեջան խաղաղության նախաստորագրված համաձայնագիրը հրապարակվելու է այսօրՀայլուր 12։30 Հայաստան-Ադրբեջան խաղաղության նախաստորագրված համաձայնագիրը հրապարակվելու է այսօրԱվելին12:3011.08.25 -
ՔաղաքականՏեղի է ունեցել Փաշինյանի և Փեզեշքիանի հեռախոսազրույցըՏեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցն Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ։ Այս մասին հայտնում է ՀՀ վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։Ավելին12:2711.08.25 -
Հասարակական«Mercedes»-ի վարորդի մոտ հայտնաբերվել են կաթուցիչ և «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցSHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ օգոստոսի 5-ին թմրանյութի հայտնաբերման դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Դրախտիկ բնակավայրում կանգնեցվել է «Mercedes» մակնիշի ավտոմեքենա։Ավելին12:1811.08.25 -
ՀասարակականՋրի որակի անվտանգության հետ կապված կասկածներ ունենալու դեպքում զանգահարել Տեսչական մարմնի թեժ գիծՀաշվի առնելով վերջին շրջանում խմելու ջրի որակի վերաբերյալ բնակչության կողմից ահազագերի աճող քանակը՝ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինն առաջարկում է խմելու ջրի որակի անվտանգության հետ կապված կասկածներ ունենալու դեպքում զանգահարել Տեսչական մարմնի Թեժ գիծ ծառայության 81 07 հեռախոսահամարով կամ դիմում-բողոք ներկայացնել:Ավելին12:0211.08.25 -
ՄիջազգայինԻսրայելի հարվածների հետևանքով Գազայում հինգ լրագրող է զոհվել«Ալ-Ջազիրա» հեռուստաալիքը հայտնել է, որ նրա թղթակից Անաս ալ-Շարիֆը և այլ չորս լրագրողներ զոհվել են՝ կիրակի երեկոյան Գազայի քաղաքում Իսրայելի կողմից ուղղված հարվածի հետևանքով։ Հաևվասխը հասցվել է նրանց կացարանին՝ վրանին։Ավելին11:5011.08.25 -
ՀասարակականՍևանա լճի ափին գտել են 3 տարի առաջ խեղդված երիտասարդ ձկնորսի մասունքներըՕրեր առաջ Սևանա լճի ափին գտել են 3 տարի առաջ խեղդված երիտասարդ ձկնորս Իշխան Աբրոյանի մասունքները։ Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց վարդենիկցի գյուղատնտես, «Համայնքի զարկերակ» հիմնադրամի նախագահ Արտուշ Խաչատրյանը։Ավելին11:3811.08.25 -
ՀասարակականԱրտառոց դեպք՝ Հայաստանի մարզերից մեկում. ամուսինը բենզինը լցրել է 46-ամյա կնոջ ու 14-ամյա դստեր վրա և հրկիզելԺամը 22:30-ի սահմաններում այդ մարզի ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության տարածքային բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ գյուղերից մեկում ամուսինը՝ 51-ամյա Դավիթ Ա.-ն, բենզինը լցրել է իր 46-ամյա կնոջ և 14-ամյա երեխայի վրա և հրկիզել:Ավելին11:2711.08.25 -
ՔաղաքականՀայ-թուրքական սահմանի բացման ճշգրիտ ամսաթվերը հայտնի չենՀայ-թուրքական սահմանի բացման կոնկրետ ժամկետներն անհայտ են, Երևանի և Անկարայի հարաբերությունների կարգավորման գործընթացն ընթանում է Երևանի և Բաքվի միջեւ խաղաղության գործընթացին զուգահեռ։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է թուրքական դիվանագիտական աղբյուրը։Ավելին11:1011.08.25 -
ՀասարակականՆրան կորցրի, բայց ձեզ ունեմ․ Դավիթ Ամալյանը՝ զոհված զինծառայողների որդիների հետԱրցախցի լուսանկարիչ Դավիթ Ղահրամանյանը ներկայացրել է լուսանկար «Հայորդի» ճամբարից, որտեղ զոհված զինծառայողների երեխաների հետ հանդիպման է գնացել երգիչ Դավիթ Ամալյանը, ում որդին ևս զոհվել է 44-օրյա պատերազմի ժամանակ։Ավելին10:5411.08.25 -
ՔաղաքականԻրանական կողմը «հայտարարությունների դիվանագիտության» մակարդակում աշխատում է հիմնական երկու ուղղությամբ․ իրանագետԻրանական կողմից վաշինգտոնյան պայմանավորվածություններին առնչվող բոլոր պաշտոնական մակարդակի հայտարարությունները պետք է դիտարկել ամբողջության մեջ, այլ ոչ թե առանձին հատվածներ համատեքստից կտրելով։ Այս մասին գրել է ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ, իրանագետ Վարդան Ոսկանյանը:Ավելին10:3111.08.25 -
ՀասարակականՈւշադրություն․ սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակԸստ Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի՝ օգոստոսի 11-15-ն Արարատյան դաշտում, Վայոց ձորի, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Սյունիքի հովիտներում և Երևանում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Այս մասին հայտնում է ՀՀ ՆԳՆ-ն։Ավելին10:1411.08.25