Լրահոս
2025-07-29
-
ՀասարակականԱնաստվածություն է, վարչապե՛տ. արոտավայրերը թանկացել են Թուրքիայի սահմանի մոտԱնաստվածություն է, վարչապե՛տ. արոտավայրերը թանկացել են Թուրքիայի սահմանի մոտԱվելին18:0029.07.25 -
ՀասարակականՕգոստոսի 1-ից շրջանառությունից դուրս կգան մեկանգամյա օգտագործման թղթային QR կոդերըԱյս մասին հիշեցնում են Երևանի մետրոպոլիտենից՝ ընդգծելով, որ հասարակական տրանսպորտի միասնական, ժամանակակից տոմսային համակարգը շարունակելու է գործել 3 նորարար վճարման տարբերակով.Ավելին17:4529.07.25 -
ՀասարակականArca համակարգի աշխատանքը վերականգնվել է«Արմենիան Քարդ» ՓԲԸ-ից տեղեկացնում են, որ ժամը 15:25-ից սկսած Arca համակարգի բնականոն աշխատանքը լիովին վերականգնվել է։ «Մեր տեխնիկական թիմը գործել է առավելագույն արագությամբ՝ ապահովելու համակարգի կայունության և գործունակության վերականգնումը հնարավորինս սեղմ ժամկետներում։ Առաջացած տեխնիկական խափանման համար հայցում ենք Ձեր ներողամտությունը՝ պատճառված հնարավոր անհարմարությունների համար և գնահատում ենք Ձեր ըմբռնումն ու վստահությունը»,- ասվում է հաղորդագրությունում։Ավելին17:3529.07.25 -
ՀասարակականՎթարի հետևանքով որևէ զինծառայող մարմնական վնասվածք չի ստացել. ՊՆ խոսնակՄամուլում տեղեկություններ են շրջանառվում ՊՆ հաշվեկշռում գտնվող մեքենայի մասնակցությամբ ճանապարհատրանսպորտային պատահարի և դրա հետևանքով «բժշկական կենտրոն տեղափոխված 1 վիրավոր քաղաքացու» վերաբերյալ: «Հայտնում ենք, որ ՃՏՊ հետևանքով որևէ զինծառայող մարմնական վնասվածք չի ստացել և չի տեղափոխվել բժշկական կենտրոն»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը:Ավելին17:3029.07.25 -
ՀասարակականՓրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել գետիցՀուլիսի 29-ին, ժամը 12։28-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ձորագետի կիրճում՝ «Գոմերաձոր» կոչվող հատվածում, գետանցում իրականացնելիս ավտոմեքենան արգելափակվել է գետում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ ավտոմեքենայի չորս ուղևոր տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից։ Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենան։Ավելին17:1529.07.25 -
ՀասարակականՄի շարք հասցեներում գազանջատումներ կլինենժամը 09:00-ից մինչև ժամը 16:00-ն՝ Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Փշատավան և Ջանֆիդա բնակավայրերի գազասպառողների գազամատակարարումը։Ավելին17:0029.07.25 -
ՄիջազգայինՄեծ բրիտանիան կարող է ճանաչել Պաղեստինը. Իսրայելի նկատմամբ ճնշումը մեծանում էՄեծ բրիտանիան կարող է ճանաչել Պաղեստինը. Իսրայելի նկատմամբ ճնշումը մեծանում էԱվելին16:4529.07.25 -
ՀասարակականԵրևանում բախվել են «Ford Focus»-ն ու ՊՆ-ին պատկանող «Ուրալ»-ը. վիրավոր կաԱյսօր՝ հուլիսի 29-ին, ավտոթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:15-ի սահմաններում Դավիթ Բեկի փողոցում բախվել են ՀՀ պաշտպանության նախարարության հաշվեկշռում հաշվառված «Ուրալ» մակնիշի բեռնատարը ու «Ford Focus» մակնիշի ավտոմեքենան: Shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և վիրավորի ինքնությունը:Ավելին16:3029.07.25 -
ԱշխարհՀնդկաստանում 1 տարեկան երեխան կծել-սպանել է 70-սանտիմետրանոց կոբրայիԴեպքը տեղի է ունեցել Արևմտյան Շամփարան բնակավայրում, հուլիսի 25-ին, երբ Գովինդա անունով փոքրիկը խաղում էր իրենց տանը։ Երեխայի տատիկը հայտնել է, որ կոբրան տուն է մտել, երեխան այն շփոթել է խաղալիքի հետ և բռնել, որից հետո կծել է կոբրային՝ սողունին երկու կես անելով։ Մինչ այդ օձը հասցրել էր խայթել տղային։Ավելին16:1529.07.25 -
ՀասարակականԵրևան-Մոսկվա չվերթի օդանավը հարկադիր վայրէջք է կատարելՀուլիսի 26–ին FlyOne Armenia ավիաընկերության Երևան–Դոմոդեդովո 3F315 չվերթն իրականացրել է հարկադիր վայրէջք ՌԴ Մախաչկալայի օդանավակայանում՝ ուղևորի առողջական սուր վատթարացման պատճառով։ Այս մասին հայտնում են ավիաընկերությունից։ «Թռիչքի անձնակազմը արագ արձագանքել է իրավիճակին՝ ընդունելով վճռական որոշում Մախաչկալայում վայրէջք կատարելու մասին՝ ուղևորին շտապ բժշկական օգնություն ցուցաբերելու համար։ Օդանավի վայրէջքից անմիջապես հետո շտապ օգնության խումբը տեղում ապահովել է ուղևորի տեղափոխումը հիվանդանոց՝ հրատապ վիրահատության։ FlyOne Armenia-ն մաղթում է առողջություն և լիարժեք ապաքինում ուղևորին՝ խորապես շնորհակալ լինելով թռիչքային անձնակազմին` պրոֆեսիոնալիզմի, ցուցաբերած բարձր պատասխանատվության և մարդասիրական մոտեցման համար»,– ասված է հաղորդագրության մեջ։Ավելին16:0029.07.25 -
ՀասարակականՍրտաբանական կենտրոնի տարածքում հրդեհ է բռնկվելՊարույր Սևակ Փողոցում գտնվող Սրտաբանական կենտրոնի տարածքում հրդեհ է բռնկվել։Ավելին15:5429.07.25 -
ՔաղաքականԲյուջեից մեկ միլիոն դոլարի ծախս և այգու փոխարեն անապատ. Քրիստինա ՎարդանյանԲյուջեից մեկ միլիոն դոլարի ծախս և ԱՅԳՈՒ փոխարեն ԱՆԱՊԱՏ։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է Երևանի ավագանու անդամ Քրիստինա Վարդանյանը, ով նաեւ տեսանյութ է հրապարակել։ «Սա մի փոքր տեսանյութ է, որի ընթացքում խոսում եմ այն խնդիրների մասին, որոնք համակարգային բնույթ ունեն և ես՝ որպես Երևանի ավագանու անդամ և ոլորտի մասնագետ, մշտապես բարձրաձայնելու եմ այն, ինչ կարևոր եմ համարում, անկախ տարբեր որակումներից։ Բնությունը և բնակչության առողջությունը քաղաքականությունից վեր են, փորձեք ընդունել ասածս և առաջնորդվեք գիտահեն ճանապարհով, որն առայժմ չեք արել և վնասել եք մայրաքաղաքի մեկ միլիոնից ավել բնակչությանը և քաղաքի կենսաբազմազանությանը։ Այս սուզանավում բոլորս միասին ենք, հասկացեք ի վերջո… Նկարում՝ 2021-ին իմ և մեր զոհված ԶԻՆՎՈՐԻ եղբոր հետ տնկված սոճին է, որը պայքարում է կյանքի համար, մնացած ճստոների հետ միասին։ Շոգ և էկոխնդիրներով լի Երևանում, հասուն ծառերը «հնձելու» փոխարեն, ձեզնից առաջ ստեղծածը պահպանեք՝ բնակչության շրջանում թթվածնախաղցի հարց է կանգնած»,– գրել է նա։ Տեսանյությում Քրիստինա Վարդանյանը ցուցադրում է Նոր Նորքի 2–րդ զանգվածում գտնվող Վերածննդի այգին եւ նշում. «Եկեք հասկանանք, մենք ի՞նչ ենք պատկերացնում, երբ որ ասում ենք այգու բարեկարգում, և ի՞նչ ենք մենք ընտրում, ընտրում ենք կանաչը, ընտրում ենք ծառերը, թե՞ ընտրում ենք տոմետը, կիզիչ արևի տակ նստարանները, չորացած ծառերը։ Տեսեք այս ահռելի տարածքի մեջ, որը ուղղակի բետոնի հրապարակ է դարձել, այս մի հատ ծառն է, որ ի վիճակի է եղել առհասարակ այս տարածքում ստվեր իրականացնել։ Այս ծառի համար նույնիսկ չի ստեղծված ստանդարտին համապատասխան բնաբաժակ։ Հիմա վերանորոգումից հետո մենք նայում ենք, ամբողջ այգին չորացած ծառերով է, բաց կիզիչ արևի տակ նստարանների ահռելի քանակ, որ հասկանալի է, որ Երևանի պայմաններում այս նստարանների վրա մարդիկ նստելու են միայն այն ժամանակ, երբ որ արևը մայր է մտնում։ Այսինքն, օգտագործել այս տարածքը որևիցե ձևով հնարավոր չի, և տեսնում եք նաև մարդիկ չկան, էլի քանի ծառ կա, ոչ մի ծառի համար ստանդարտ բնաբաժակներ ստեղծված չեն։ Ուղղակի պետք է նորից գումարներ ծախսի քաղաքը, նորից ծառեր տեղադրի։ Ուզում եմ այստեղ անպայման ֆիքսել, որ ամենադիմացկունները հենց թեղի ծառատեսակն է, որի դեմ կանաչապատման ՀՈԱԿ–ը անտրտունջ պայքար է տանում»։Ավելին15:4529.07.25 -
ՀայլուրՀայլուր 15։30 Հրդեհներ՝ Երևանում. օդի ջերմաստիճանն ավելի է բարձրանալուՀայլուր 15։30 Հրդեհներ՝ Երևանում. օդի ջերմաստիճանն ավելի է բարձրանալուԱվելին15:3029.07.25 -
ՀասարակականArca համակարգում ծառայությունները ժամանակավորապես անհասանելի ենԱյս մասին հայտնում են «Արմենիան Քարդ» ՓԲԸ-ից։Ավելին15:1529.07.25 -
ՀասարակականԳործարկվելու են էլեկտրական շչակներՀուլիսի 30-ին՝ ժամը 10:30-ից մինչև 14:30-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Արտաշիսյան, Բագրատունյաց, Օդեսայի, Ներքին Չարբախի 3-րդ, Խարբերդի 13-րդ փողոցների մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։Ավելին15:0029.07.25 -
ՀայաստանՀնի հետ փոխկապակցված նոր ընկերություն. Ազատեկի հանքավայրը կրկին ուզում են ուսումնասիրել․ «Հետք»Հովհաննես Բեկմեզյանը խոստովանեց, որ նորեկ է հանքարդյունաբերության ոլորտում, նախկինում դրանով չի զբաղվել։ «Ինչն է հետաքրքրել այդ ոլորտում»,- հարցրեցինք պրն Բեկմեզյանին։ «Հետաքրքրել է այն, որ Հայաստանում էդ ամեն ինչը քիչ է, շահագործման նպատակով օգտագործողները նկատի ունեմ, ես էլ կուզենամ, եթե կարողանամ, ես էլ մտնեմ դրա մեջ, մի բանով եթե կարողանամ օգուտ տալ պետությանը, ինձ, շրջապատիս, բոլորին, թող էդ էլ լինի, ի՞նչ է եղել»,-մանրամասնեց նա։Ավելին14:4529.07.25 -
ՔաղաքականՈ՞րն է հայադավ եռյակի ծրագիրը. Ռուբեն Հակոբյանը՝ ՔԿՀ-իցՀետևելով «խաղաղության պայմանագիր» կոչվածի շուրջ դեպքերի զարգացմանը, կարծում եմ, որ մինչև տարեվերջ կստորագրվի կամ կնախաստորագրվի Հայաստանը թշնամու ողորմածությանը հանձնող մի փաստաթուղթ, ինչը խմբագրվել և վերջնական տեսքի է բերվել Էրդողանի և Ալիևի հետ Նիկոլ Փաշինյանի վերջին հանդիպումների ժամանակ։ Այս մասին նշել է կալանավորված նախկին ԱԺ պատգամավոր Ռուբեն Հակոբյանը։Ավելին14:3029.07.25 -
Հասարակական«Opel Astra»-ն մխրճվել է երկաթե արգելապատնեշների մեջԱյսօր՝ հուլիսի 29-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 11:30-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ 23-ամյա Մարատ Ս.-ն իր վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 48 կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց և մխրճվել բաժանարար գոտում տեղադրված երկաթե արգելապատնեշների մեջ: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի օպերատիվորեն ժամանած «Հրազդան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն է ստացել, ապա տեղափոխվել «Հրազդան» բժշկական կենտրոն: Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վիրավորի ինքնությունը: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վարորդը և վիրավորը, որը ուղևորն է, փրկվել են առաջին հերթին ամրագոտու շնորհիվ. նրանք եղել են ամրակապված:Ավելին14:1529.07.25 -
ՀասարակականՍպասվում է բարձր ջերմային ֆոնՔամին՝ արևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։Օդի ջերմաստիճանը հուլիսի 29-ի և 30-ի ցերեկը աստիճանաբար կբարձրանա ևս 1-2 աստիճանով։Ավելին14:0029.07.25 -
ՀասարակականՀրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել Սարի թաղում բռնկված կրակի տարածումըՍարի թաղում բռնկված հրդեհը մեկուսացված է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը:Ավելին13:4829.07.25