Լրահոս
2025-07-08
-
ՀայաստանԱմուր պահեք կապը Եկեղեցու և հայրենիքի հետ. Վեհափառ ՀայրապետՀուլիսի 8-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կազմակերպվող հայագիտական և կրոնագիտական դասընթացներին մասնակից սփյուռքահայ երիտասարդների երկրորդ խմբին։ Վեհափառ Հայրապետն, իր օրհնությունը բերելով տարբեր երկրներից ժամանած երիտասարդներին, կարևորել է նրանց համախմբումը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում և մասնակցությունը կրթական ծրագրին։ Նորին Սրբությունը հորդորել է հայորդիներին ջանասիրությամբ մասնակից լինել դասընթացներին՝ զորացնելով հայոց լեզվի և պատմության իրենց իմացությունն ու հոգևոր գիտելիքները, ինչպես նաև հաղորդ դառնալով հայրենիքի հոգևոր-մշակութային ժառանգությանն ու արժեքներին։ Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսը Աստծու Սուրբ Աջի հովանին է մաղթել հայորդիներին` պատգամելով ամուր պահել իրենց կապը Եկեղեցու և հայրենիքի հետ` անխաթար պահպանելու իրենց ինքնությունը:Ավելին23:5708.07.25 -
ՀասարակականՄեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել կամրջի հենասյուներին․ տուժածներ կանՀուլիսի 8-ին, ժամը 18:16-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Այգավան գյուղի կամրջի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։Ավելին23:4508.07.25 -
ՍփյուռքԱմոթ է մեր սիրելի Հայրենիքում ստեղծված ապազգային մթնոլորտը, վե՛րջ տվեք․ Արամ ԱԱմոթ է, հազար ամոթ մեր սիրելի Հայրենիքի՝ Հայաստանի կյանքում ստեղծված ներկայիս անառողջ և ապազգային մթնոլորտի համար։ Այս մասին իր ուղերձում նշել է Արամ Ա Վեհափառ Հայրապետը: «Ցավոք սրտի, հայոց լեզվի բառերը բավական չեն նկարագրելու իմ ցավն ու ընդվզումը։ Մանավանդ՝ վերջերս պարզված մթնոլորտը մեր ազգի երկու հիմնարար կառույցների՝ Սուրբ Էջմիածնի և Ազգային ժողովի ներսում, ինձ համար խորապես ամոթալի և դատապարտելի է։ Իհարկե, ցանկացած ազգի, եկեղեցու կամ կազմակերպության կյանքում կարող են լինել սխալներ, բացթողումներ, բևեռացումներ ու բախումներ։ Սակայն անհրաժեշտ է, որ դրանք քննարկվեն հատուկ գործընթացների միջոցով և հանդարտ մթնոլորտում, որպեսզի հնարավոր լինի հասնել համապատասխան լուծումների։ Վեց տարուց ավելի է, ինչ, դժբախտաբար, չեմ այցելել Հայրենիք։ Վերջին օրերին շատ եմ մտածել Հայաստան այցելելու մասին, որպեսզի կարողանամ օգնել ստեղծված փոթորիկը գոնե մասամբ հանդարտեցնելու ուղղությամբ։ Սակայն Ազգային ժողովից, սոցիալական ցանցերից և այլ միջոցով հնչած ու շարունակվող ոչ կառուցողական, մեր բարոյական, հոգևոր և ազգային արժեքներին հակասող արտահայտությունները, ինչպես նաև իրականացվող ձերբակալությունները ինձ չեն քաջալերում իմ քայլերն ուղղելու դեպի Հայրենիք։ Սակայն ես մնում եմ մշտապես պատրաստ՝ ցանկացած պահի գալու Հայաստան և հանդիպելու Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին և այլ պատասխանատուների, որպեսզի հնարավոր լինի ստեղծված ծանր իրավիճակից Հայաստանի դուրս բերելու լավագույն լուծումներ փնտրել»,-նշել է նա։Ավելին23:3008.07.25 -
ՔաղաքականԱվարտվել են Սարգսյանի նկատմամբ քննչական գործողությունները, գործը կուղարկվի դատարան՝ կալանքի համարՏեղեկացնում եմ, որ 22:30 ավարտվել են քննչական գործողությունները եւ առաջիկա մեկ ժամվա մեջ նախատեսվում է գործը ուղարկել Աջափնյակի դատարան՝ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու համար։ Հայտնում է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։ Դատի հստակ ժամանակահատվածը՝ քիչ ուշ:Ավելին23:2008.07.25 -
Արտաքին քաղաքականությունՀուսով ենք՝ մոտ ապագայում Ադրբեջանի և Հայաստանի միջև կկնքվի խաղաղության համաձայնագիր. Ռուբիո«Մենք դադարեցրինք Հնդկաստանի և Պակիստանի միջև պատերազմը։ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության և Ռուանդայի միջև խաղաղության համաձայնագիրը, ինչպես նաև 12-օրյա պատերազմը, որն ավարտվեց ամերիկյան գործողությամբ․ Միացյալ Նահանգներն աշխարհում միակ երկիրն է, որը կարող է դա անել։ Հուսով եմ, որ շուտով Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագիր կստորագրվի», — ընդգծել է Ռուբիոն։Ավելին23:1508.07.25 -
ԻրավականԻ՞նչ են գտել ՀԷՑ-ում, Նարեկ Կարապետյանի տանը և տասնյակ այլ հասցեներում. խուզարկությունների «ռեյդ»Ի՞նչ են գտել ՀԷՑ-ում, Նարեկ Կարապետյանի տանը և տասնյակ այլ հասցեներում. խուզարկությունների «ռեյդ»Ավելին23:0008.07.25 -
ՀասարակականՀարյուրավոր հայկական բեռնատարներ են մնացել Վրաստան-ՌԴ անցակետի վրացական կողմում․ «Ազատություն»Չձայնագրվելու պայմանով՝ վարորդներից մի քանիսն էլ ասացին, որ մեկը 5 օր է սպասում Կազբեկի անցակետում, մյուսը՝ արդեն մեկ շաբաթից ավելի և այդպես շարունակ: Պնդում են՝ անցակետի վրացի աշխատակիցները ոչինչ չեն բացատրում:Ավելին22:4508.07.25 -
ՔաղաքականՁեզ Վեհարան ուղարկողները դիտավորյալ են ձեզ դարձնում լիարժեք հուդա. Ռուբեն ՄելիքյանՊարզապես կուզենայի՝ իմանայիք մի փոքր նյուանս. ամեն չորեքշաբթի Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին դարեր շարունակ հիշատակում է Հուդայի մատնությունը։ Հենց ա՛յդ օրն է այդ ստահակը հոգին ծախել սատանային։ Հենց ա՛յդ օրն է օրվա իշխանություններից ստացել անիծյալ պարգևավճարը՝ 30 արծաթը։Ավելին22:3508.07.25 -
ՄիջազգայինԹրամփը վստահեցրել է, որ չի հետաձգի մաքսատուրքերի կիրառման ուժի մեջ մտնելըՆա շեշտել է, որ նշված ժամկետները չեն փոխվել և չեն փոխվի, և բոլոր գումարները պետք է վճարվեն 2025 թվականի օգոստոսի 1-ից։Ավելին22:3008.07.25 -
ՏնտեսականՀայաստանում թոշակները բարձրացնելու համար հարկային եկամուտների ավելացումը կարևոր ռազմավարություն է. Հրայր Կամենդատյան«Երեկվանից որոշ անիծյալ ֆեյքեր իրենց տխմար դատողություններով փորձում են մարդկանց համոզել, որ թոշակների բարձրացման համար երկրում փող չկա։ Իհարկե, վարձու այդ սրիկաները չգիտեն էլ, որ տնտեսագետները գիտեն եվ փողի տեղը, եվ դա թոշակառուներին փոխանցելու արդար եղանակները։ Այսօր կանդրադառնանք միայն հարկային վարչարարության միջոցով հնարավոր բյուջետային մուտքերի օգնությամբ նոր ֆինանսների հայթայթմանը:Ավելին22:1508.07.25 -
ՔաղաքականՃակատին դաջված շշի հետքը կմաքրվի, բայց խարանը՝ երբեք․ Yerkir.amՀ.գ. Երբ 2018 թ. հոկտեմբերին Կարեն Համբարձումյանն ազատվեց մարզպետի պաշտոնից, դրանից օրեր անց էլ դուրս եկավ էր «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից, իր «ավարտաճառում» պաթետիկ խոսքեր էր գրել. «Այսուհետ ևս կշարունակեմ ծառայել Սյունիքին, սյունեցիներին ու մեր պետությանը՝ իմ նպաստն ու ջանքը ներդնելով առավել հզոր մարզ ու հայրենիք ունենալու գործում»:Ավելին22:0008.07.25 -
ՔաղաքականՓաշինյանն ու Ալիևը ՌԴ-ի դեմ դուրս գալու հանձնարարություն են ստացել Էրդողանի՞ց. խորհրդավոր հանդիպումՓաշինյանն ու Ալիևը ՌԴ-ի դեմ դուրս գալու հանձնարարություն են ստացել Էրդողանի՞ց. խորհրդավոր հանդիպումԱվելին21:4508.07.25 -
ՔաղաքականՏղե´րք, Վեհարանի հետ կապված ապօրինի հրաման չկատարե´ք, հետո Ձեր խղճի հետ չեք կարող ապրել. փաստաբանՔննչական կոմիտեում և դատախազական համակարգում ունեմ ընկերներ (ցավոք կամ բարեբախտաբար նաև նախկին), համակուրսեցիներ, բազմաթիվ մտերիմներ և ծանոթներ, որոնցից ոմանք վերջին տարիների ընթացքում ընկրկել են վարչախմբի բիրտ ճնշումներին և գործիք են դարձել քաղաքական մեծածավալ հետապնդումների ժամանակ:Ավելին21:3408.07.25 -
ՔաղաքականՊատգամավոր Արթուր Սարգսյանը հրաժեշտ տվեց ընտանիքի անդամներին և մտավ ՔԿԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանը հրաժեշտ տվեց ընտանիքի անդամներին ու ընկերներին և մտավ քննչական կոմիտե:Ավելին21:2508.07.25 -
ՔաղաքականՔաոս, որ ձեռնտու է Փաշինյանին. բռնաճնշումներ սկսած իշխանության նպատակըՔաոս, որ ձեռնտու է Փաշինյանին. բռնաճնշումներ սկսած իշխանության նպատակըԱվելին21:2008.07.25 -
Հայաստան«Տաշիր»-ը մտահոգված է ՀԷՑ-ում խուզարկությունների և քննչական գործողությունների ձևերով ու մասշտաբներով«Տաշիրը» մտահոգված է «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ի գրասենյակում խուզարկությունների և քննչական գործողությունների ձևերով ու մասշտաբներով։ Հաշվի առնելով վերջին շաբաթվա իրադարձությունները՝ բոլոր հիմքերը կան ենթադրելու, որ տեղի ունեցողն ակնհայտորեն քաղաքական դրդապատճառներ ունի, հայտարարել են ընկերությունների խմբի մամուլի ծառայությունում: «Տաշիր» ընկերությունների խումբը հավատարիմ է մնում թափանցիկության, օրինականության և կառուցողական երկխոսության սկզբունքներին, իսկ ՀԷՑ-ի ղեկավարությունն ու աշխատակիցները լիարժեք աջակցություն են ցուցաբերում քննչական մարմիններին օրենքի շրջանակներում: Ընկերությունը կոչ է անում իրավապահ մարմիններին գործել խստորեն Սահմանադրության և քրեական դատավարության օրենսգրքի շրջանակներում ՝ բացառելով ճնշման կամ հրապարակային ցուցադրականության ցանկացած տարր:Ավելին21:1008.07.25 -
ՀասարակականՍևանում բախվել են «Volkswagen»-ը ու «ГАЗель» մակնիշի ավտոքարշակը․ վիրավոր կաԱյսօր՝ հուլիսի 8-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 12։20-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում բախվել են «Volkswagen» մակնիշի ավտոմեքենան և «ГАЗель» մակնիշի ավտոքարշակը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Սևան» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդների և վիրավորի ինքնությունը։Ավելին21:0008.07.25 -
ՔաղաքականՎահագն Խաչատուրյանը ստորագրել է ՀԷՑ-ն ազգայնացնելու մասին օրենքը«Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հուլիսի 8-ին ստորագրել է «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» օրենքում լրացում կատարելու մասին, «էներգետիկայի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին, «Սնանկության մասին» օրենքում լրացում կատարելու մասին, «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին օրենքների փաթեթը»,-ասվում է հաղորդագրության մեջ:Ավելին20:5508.07.25 -
ՔաղաքականՔննչական կոմիտե են գնացել ընդդիմադիր պատգամավորները. ինչի՞ համար են նրանք մեղադրվումՔննչական կոմիտե են գնացել ընդդիմադիր պատգամավորները. ինչի՞ համար են նրանք մեղադրվումԱվելին20:4508.07.25 -
ՄիջազգայինԹրամփի վարչակազմը կքննարկի Կիևին զենքի մատակարարման հարցըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով օգնականները հուլիսի 8-ին կքննարկեն Կիևի իշխանություններին ամերիկյան զենքի մատակարարման հետ կապված հարցերը, այս մասին հայտնում է CNN-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։Ավելին20:3508.07.25