Լրահոս
2025-07-03
-
ՀասարակականԵրևանում բախվել են «Nissan Rogue» մակնիշի ավտոմեքենան և մոտոցիկլը. մոտոցիլկավարը տեղափոխվել է հիվանանոցԱյսօր՝ հուլիսի 3-ին՝ ժամը 18։20-ի սահմաններում Ազատության պողոտա-Բաբայան փողոցի խաչմերուկում բախվել են «Nissan Rogue» մակնիշի ավտոմեքենան և առանց համարանիշի մոտոցիկլը։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։Ավելին21:3003.07.25 -
ԻրավականՈստիկանության բարձրաստիճան պաշտոնյան տուգանվել է 200 հազար դրամով․ մանրամասներ․ MediaHubՆԳՆ Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչության պետի տեղակալ Արթուր Հակոբյանը տուգանվել է 200 000 դրամի չափով 2023 թվականի հայտարարագրում անզգուշությամբ սխալ կամ ոչ ամբողջական տվյալներ ներկայացնելու համար:Ավելին21:1503.07.25 -
ՔաղաքականՌուսներին հանում են Հայաստան-Ադրբեջան-Թուրքիա ճանապարհից. ԱՄՆ-ի առաջարկը՝ Երևան-Բաքու սեղանինՌուսներին հանում են Հայաստան-Ադրբեջան-Թուրքիա ճանապարհից. ԱՄՆ-ի առաջարկը՝ Երևան-Բաքու սեղանինԱվելին21:0003.07.25 -
ԻրավականՔաղաքացին Եղվարդի հուշարձանի մերձակա տարածքում զինամթերք էր թողելԲնակչության շրջանում տարվող բացատրական աշխատանքի արդյունքում քաղաքացիները պարբերաբար ապօրինի պահվող զենք-զինամթերք են հանձնում ոստիկանություն: Հուլիսի 1-ին ՆԳՆ Կոտայքի մարզի Փրկարար ծառայություն զանգահարած քաղաքացին հայտնել էր, որ Եղվարդի հուշարձանի մերձակա տարածքում՝ ծառի տակ, փամփուշտներ և ականներ է թողել: Համայնքային ոստիկանության Նաիրիի բաժնից մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է քսանութ՝ հակահետևակային և երկու՝ հետևակային ական, 114 փամփուշտ, ինքնաձիգի փամփշտատուփեր, պայթուցիչ: ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:Ավելին20:4503.07.25 -
ՀայլուրՀայլուր 20։30 ԱՄՆ-ի պայթյունավտանգ պլանը՝ հայ-ադրբեջանական սեղանին. «միջանցք»՝ տարբեր անուններովՀայլուր 20։30 ԱՄՆ-ի պայթյունավտանգ պլանը՝ հայ-ադրբեջանական սեղանին. «միջանցք»՝ տարբեր անուններովԱվելին20:3003.07.25 -
ՔաղաքականԻնչո՞ւ է սպառնում վարչապետը. Փաշինյանը վախենում է, որ ՀԷՑ-ի բողոքը փողոց կհանի մեծ թվով մարդկանցԻնչո՞ւ է սպառնում վարչապետը. Փաշինյանը վախենում է, որ ՀԷՑ-ի բողոքը փողոց կհանի մեծ թվով մարդկանցԱվելին20:1503.07.25 -
ՄիջազգայինԱՄՆ-ն դադարեցրել է 6 միլիարդ դոլարի կրթական ծրագրերի ֆինանսավորումըՆշվում է, որ կրճատման կենթարկվեն, ի թիվս այլ բաների, արտադպրոցական պարապմունքների, ուսանողների աջակցության և անգլերենի ուսումնասիրման ծրագրերը:Ավելին20:0003.07.25 -
ՀայաստանՆա, ով արդարացնում է անօրինականությունը, վարկաբեկում է ինքն իրեն. հայտարարությունԹողնենք մեր գործերը մի քանի ժամով և միանանք՝ ցույց տալու, որ մեր ժողովուրդը չի հանդուրժում անարդարությունը։Ավելին19:5203.07.25 -
ՀասարակականԵրևանում որոշ փողոցներ փակ կլինենԵրևանի քաղաքապետարանից հայտնում են, որ հուլիսի 4-ին և 5-ին Երևանում անցկացվող "TRICOLOR" Yerevan Night Run վազքերի ընթացքում քաղաքի մի շարք հատվածներում կդադարեցվի երթևեկությունը: Նախաձեռնությունը նվիրված է ՀՀ պետական խորհրդանշանների և ՀՀ Սահմանադրության օրվան։ «Հուլիսի 4-ին՝ ժամը 21:00-ից կդադարեցվի «Մարիոթ-Արմենիա» հյուրանոցի հատվածից Վազգեն Սարգսյան փողոց հատվածի երթևեկությունը, որտեղից էլ տրվելու է վազքի մեկնարկը: Ժամը 21:50-ից կդադարեցվի Հանրապետության հրապարակում, Հանրապետության հրապարակից Նալբանդյան փողոցում մինչև Նալբանդյան-Թումանյան փողոցների խաչմերուկ, Թումանյան փողոցի՝ Թումանյան-Նալբանդյան փողոցների խաչմերուկից մինչև Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկ, Պուշկինի փողոցից Աբովյան փողոց, Աբովյան փողոցի՝ Աբովյան-Թումանյան փողոցների խաչմերուկից մինչև Հանրապետության Հրապարակ հատվածների երթևեկությունը: Վերը նշված երթուղով վազքը կավարտվի ժամը 23:45-ին: Հուլիսի 5-ին՝ ժամը 09:00-ից կդադարեցվի «Մարիոթ-Արմենիա» հյուրանոցի հատվածից Վազգեն Սարգսյան փողոց հատվածի երթևեկությունը, որտեղից էլ տրվելու է վազքի մեկնարկը: Ժամը 10:00-ից մասնակիորեն կդադարեցվի Հանրապետության հրապարակի և ամբողջությամբ Վազգեն Սարգսյան փողոցի երթևեկությունը: Վերը նշված երթուղով վազքը կավարտվի ժամը 11:30-ին»,–ասված է հաղորդագրության մեջ:Ավելին19:4503.07.25 -
ՔաղաքականՔՊ-ի բողոքն ընդդեմ մեր հաղթական վճռի՝ թողնվել է առանց քննության․ Սամվել ՀակոբյանԵրևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սամվել Հակոբյանը գրել է․ «ՔՊ-ի բողոքը ընդդեմ մեր հաղթական վճռի` 2024թ.-ի կարմիր գծերի ապօրինի թանկացման վերաբերյալ, թողնվել է առանց քննության: Քանի որ սահմանված կարգով և ժամկետում բողոք չի ներկայացվել, և բողոքը վարույթ ընդունելու մասին որոշում չկա, հետևաբար, կարմիր գծերի թանկացումն անվավեր ճանաչելու վերաբերյալ վարչական դատարանի որոշումը մտել է օրինական ուժի մեջ: Հաստատելու նպատակով դիմում ենք ներկայացնելու դատարան»:Ավելին19:3203.07.25 -
ՔաղաքականՎարորդական վկայական ստանալու գործընթացում կներդրվեն արագացված ծառայություններ. ՆԳՆԱզգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է ՆԳ նախարարության մի շարք օրենսդրական նախաձեռնություններ։ ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը, ներկայացնելով «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը, նշել է, որ այն ընդունելու արդյունքում վարորդական վկայականը և հաշվառման վկայագիրը կարող են լինել նաև թվային տարբերակով՝ թվային տվյալների բազայում: Ըստ նախագծի՝ պարեկային ծառայողի կողմից վարորդին նույնականացնելու և նրա վարորդական վկայական ունենալու փաստը հաստատելու դեպքում անձի նկատմամբ չի կիրառվի առանց վարորդական վկայականի տրանսպորտային միջոց վարելու համար նախատեսված տույժը։ Առաջարկվում է սահմանել ևս մեկ կարգավորում․ քաղաքացին վճարի դիմաց կարող է ստանալ արագացված ծառայություններ։ Մասնավորապես՝ վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական կամ գործնական քննություններին արտահերթ մասնակցելու համար, վճարելով 30.000-45.000 դրամի սահմաններում պետական տուրք, վարորդի թեկնածուն կարող է ընտրել քննությունը հանձնելու իր նախընտրած օրը։ Օրենսդրական փաթեթով առաջարկվող կարգավորումներն ուժի մեջ կմտնեն սեպտեմբերի 1-ից:Ավելին19:2003.07.25 -
ՀասարակականՄոխրացած մարմինները դուրս են բերել լուսադեմին. նոր մանրամասներ՝ 4-րդ գյուղի ողբերգական պայթյունիցՄոխրացած մարմինները դուրս են բերել լուսադեմին. նոր մանրամասներ՝ 4-րդ գյուղի ողբերգական պայթյունիցԱվելին19:1503.07.25 -
ԻրավականՈստիկանություն զանգած քաղաքացին զենք-զինամթերք էր թողել գործարան տանող ճանապարհինՀուլիսի 1-ին ՆԳՆ ոստիկանության Արարատի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ 44-օրյա պատերազմի մասնակից է և հետը բերած զենք-զինամթերքը թողնում է Վեդիի վարչական տարածքում՝ գործարանի մոտ: Համայնքային ոստիկանության Արարատի բաժնից մեկնած օպերատիվ խումբը «Արարատցեմենտ» գործարան տանող ավտոճանապարհի հարակից տարածքում՝ խոտերի մեջ, հայտնաբերել է որսորդական մեկփողանի և երկփողանի երկու հրացան, նռնակ՝ պայթուցիչով, լուսարձակող ազդանշանային սարք՝ 3 փամփուշտով, 7,62 տրամաչափի 76 փամփուշտ։ ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:Ավելին19:0003.07.25 -
ՔաղաքականՊետական դավաճանության հերթական ինքնախոստովանությունը․ Արսեն ՋուլֆալակյանԱյդ հաջողությունը ներառում է Արցախի հանձնումն իր ամբողջ հարստությամբ, հազարավոր զոհերն ու հաշմանդամները, ռազմական և տնտեսական կորուստը, պետության միջազգային կարևորության աննկարագրելի անկումը, անվտանգային առումով գերխոցելի դառնալը…Ավելին18:4503.07.25 -
ՔաղաքականՄիհրան Մախսուդյանի գործով ապացույցները նրա անչափահաս տղայի չաշխատող դրոնն ու օրինական զենքն ենՔրեական գործի հիմքում «բեսեդկայի» զրույցներ են, որտեղ դժգոհություն է հայտնել իրավիճակից, այդ զրույցներն արվել են 2024 թվականին։ Փաստաբանի վկայությամբ` այդպիսի դժգոհություններ արտահայտում են Նիկոլ Փաշինյանի խոսքերով` Հայաստանի 3 միլիոն վարչապետերի 90 տոկոսը, ուստի նրանք ևս կարող են կալանավորվել այդ հիմքով»։Ավելին18:4103.07.25 -
ԻրավականՄիքայել Սրբազանի նկատմամբ կալանք կիրառելու դեմ հատուկ վերանայման բողոք է ներկայացվել«Այսօր՝ 03.07.2025թ., Գերաշնորհ Տ. Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանի պաշտպանները հատուկ վերանայման բողոք են ներկայացրել ՀՀ վերաքննիչ քրեական դատարան` կալանք կիրառելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի դատավոր Մասիս Մելքոնյանի՝ 28.06.2025թ. որոշման դեմ:Ավելին18:3503.07.25 -
ՀայլուրՀայլուր 18։30 Հղի կինը փրկվել է, փոքրիկը մնացել է կրակի մեջ. 4-րդ գյուղի ողբերգության մանրամասներըՀայլուր 18։30 Հղի կինը փրկվել է, փոքրիկը մնացել է կրակի մեջ. 4-րդ գյուղի ողբերգության մանրամասներըԱվելին18:3003.07.25 -
ԻրավականՍպանության փորձի մեղադրանքով հետախուզվողը թաքնվում էր Զանգակատուն գյուղումՔրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության անձի հետախուզման բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հուլիսի 1-ին Արարատի մարզի Զանգակատուն գյուղում հայտնաբերել և վարչություն են տեղափոխել Երևանի բնակիչ 36-ամյա տղամարդուն, որը հետախուզվում էր սպանության փորձի մեղադրանքով. խափանման միջոցը՝ կալանք։ 36-ամյա տղամարդը ներկայացվել է նախաքննական մարմին: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:Ավելին18:1503.07.25 -
ՄիջազգայինՀրթիռային հրավառություն՝ Թել Ավիվի երկնքում. Իսրայելը սպառնում է կրակի տալ ԵմենըՀրթիռային հրավառություն՝ Թել Ավիվի երկնքում. Իսրայելը սպառնում է կրակի տալ ԵմենըԱվելին18:0003.07.25 -
ՔաղաքականՎարչախմբի կողմից հետապնդվողներին աջակցելը բոլորիս պարտքն է․ Իշխան Սաղաթելյան«Վարչախմբի կողմից հետապնդվողներին աջակցելը բոլորիս պարտքն է»․ Իշխան ՍաղաթելյանԱվելին17:4503.07.25