Լրահոս
2025-07-03
-
Իրավական«Գորիս» ՔԿՀ-ի պաշտոնատար անձը կաշառքի դիմաց դատապարտյալին թմրամիջոց է իրացրել. քրեական վարույթը դատարանում է««Գորիս» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալներից մեկը նույն հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի պաշտոնատար անձին 2025 թվականի մայիսի 17-ի առաջարկել է կաշառքի դիմաց ծառայողական լիազորություններն օգտագործելով ապօրինի գործողություն կատարել՝ թմրամիջոց իրացնել: Ընդունելով կաշառք ստանալու առաջարկը՝ հիշյալ պաշտոնատար անձը 2025 թվականի մայիսի 24-ին ապօրինի ձեռք է բերել զգալի չափերի «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց, որը շահադիտական դրդումներով իրացնելու նպատակով հաջորդ օրը՝ հագուստի մեջ թաքցրած, ապօրինի կերպով տեղափոխել է հիշյալ քրեակատարողական հիմնարկ: Պաշտոնատար անձը, սակայն, չի կարողացել մուտք գործել հիմնարկի տարածք, քանի որ մինչ այդ ձերբակալվել է ոստիկանության ծառայողների կողմից, ովքեր վերջինիս անձնական խուզարկությամբ հայտնաբերել են թմրամիջոցը»,- մանրամասներ է ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտեն:Ավելին11:0503.07.25 -
ՔաղաքականՏրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակումը ՀՀ համար եղել և մնում է կարևոր առաջնահերթություն. ԱԳՆ խոսնակ. «Ազատություն»«Ինչպես հայտնի է, ՀՀ-ն առաջարկել է տարածաշրջանային փոխկապակցվածության իր տեսլականը՝ «Խաղաղության խաչմերուկը», որն արդեն իսկ դրական արձագանքների է արժանացել մի շարք միջազգային գործընկերների կողմից: Ավելին՝ Հայաստանն առաջարկել է այդ նախաձեռնությանը համահունչ մի շարք լուծումներ, որոնք կարող են ընդունելի լինել բոլոր ներգրավված կողմերի համար: Միաժամանակ, միջազգային տարբեր գործընկերներ ևս պարբերաբար իրենց գաղափարներն են ներկայացնում Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման, այդ թվում` երկու երկրների միջև տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման վերաբերյալ», - նշել է ԱԳՆ խոսնակը:Ավելին11:0003.07.25 -
Մամուլի տեսությունՎարչապետն անհա՞տ է, թե՞ կարգավիճակ ու ինստիտուտ. «Փաստ»Բայց, եթե սարկազմը դնենք մի կողմ, ապա պարբերաբար հարց է առաջ գալիս՝ նա իսկապես վարչապե՞տ է, թե՞ ոնց: Եթե վարչապետ է, ապա այդ ինչպե՞ս և ինչո՞ւ առաջացավ այնպիսի մի իրավիճակ մեր քաղաքական ու հասարակական կյանքում, որ վարչապետի պաշտոնն զբաղեցնող անձը խոսում է հայհոյանքի կամ «պարականոն բառապաշարի» գործածության հրադադար հայտարարելու մասին:Ավելին10:5603.07.25 -
Մամուլի տեսությունԱդրբեջանի հետ սինխրոն աշխատում են. ՀՀ իշխանությունն էլ է փչացնում Ռուսաստանի հետ հարաբերությունները․ «Հրապարակ»Ռուս-ադրբեջանական հարաբերությունների վատթարացմանը համընթաց, ՀՀ իշխանություններն էլ են գործի անցել` ամենօրյա ռեժիմով փչացնում են Ռուսաստանի հետ հարաբերությունները։ Անգամ իշխող թիմի «վետերանների» համար է անընդունելի այս վարքագիծը, որոնք հասկանում են՝ ուր է հասցնելու ՌԴ-ին հակադրվելը։Ավելին10:5003.07.25 -
Մամուլի տեսությունԲռնաճնշումները՝ մերձեցման առիթ․ «Փաստ»Հիշենք վերջին ամսվա իրադարձությունները։ Դրանցից ո՞ր մեկն է այդքան տպավորել տիկին Կալասին, որ նա զգացել է Հայաստանի հետ աննախադեպ մտերմություն։ Սամվել Կարապետյանի ձերբակալությո՞ւնը։ Նիկոլի ֆեյսբուքյան գրառումնե՞րը, որոնք զարմացրին ողջ աշխարհին։ Հալածանքնե՞րը հոգևորականների հանդեպ։ Ոստիկանների «քաջարի» ներխուժո՞ւմը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, որը, բարեբախտաբար, հետ մղվեց քաղաքացիների կողմից։ Թե՞ այն, որ իշխանությունները «հայտնաբերեցին»՝ Հայաստանում ընդդիմություն կա, և վերսկսեցին ճնշումները։ Ալեն Սիմոնյանի անկեղծ խոստովանությո՞ւնը, որ շուտով կկատարվի Ալիևի պահանջը, և ադրբեջանցիները կբնակեցվեն Հայաստանում։ Թե՞ Փաշինյանի ցանկությունը՝ իր սեռական օրգանը ցույց տալ բարձրաստիճան հոգևորականին։Ավելին10:4503.07.25 -
ՔաղաքականԱկտիվ գործընթացներ են տեղի ունենում արտաքին ուղղությամբ, որոնք արագացել են Փաշինյանի Ստամբուլ այցից հետո․ Վարուժան ԳեղամյանՄինչ բոլորս մտահոգված ենք եկեղեցու վրա սկսված ապազգային հարձակմամբ և բռնապետության հաստատման դեմ պայքարով՝ ակտիվ գործընթացներ են տեղի ունենում արտաքին ուղղությամբ, որոնք արագացել են ՀՀ դե-ֆակտո կառավարիչի Ստամբուլ այցից հետո։ Այս մասին թելեգրամյան իր ալիքում գրել է թյուրքագետ Վարուժան Գեղամյանը: «Նախ փաշինյանը մեր անունից Ստամբուլում փաստացի հայտարարում է, որ Թուրանի ճանապարհը (ավելի հայտնի «Զանգեզուրի միջանցք» անունով), խնդիր չէ։ Վերջին օրերին թուրք-ադրբեջանական տարբեր տեղեկատվական հարթակներ նշում են, որ «միջանցքի» հարցում Թուրքիա-Հայաստան-Ադրբեջան համաձայնություն է ձեռքբերվել՝ հղում անելով տարբեր անանուն աղբյուրների։ Խոսք է գնում նաև Հայաստանից ռուսական ռազմաբազայի դուրսբերման մասին։ Երեկ մի շարք աղբյուրներ նշում են, որ ԱՄԷ միջնորդությամբ հուլիսի երկրորդ կեսին Դուբայում տեղի է ունենալու Ալիև-փաշինյան հանդիպում, որտեղ պետք է քննարկվի «խաղաղության պայմանագիր» անունով մի թուղթ։ Ակնհայտ է, որ հանդիպման օրակարգում լինելու է «միջանցքը»։ Նույնպես երեկ որոշ դիվանագիտական աղբյուրներ հայտնեցին, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև քննարկվում է «միջանցքի» բացման ամերիկյան տարբերակը՝ առանց Հայաստանի վերահսկողության ճանապարհ, որը կհսկեն ամերիկյան ընկերության ներկայացուցիչները։ Այս ամենը տեղի է ունենում Իրանի ու Ռուսաստանի հետ Բաքվի հարաբերությունների լարմանը համընթաց։ Միաժամանակ Ադրբեջանում նորից ակտիվորեն խոսում են Ադրբեջանում Թուրքիայի ռազմաբազա հիմնելու մասին։ Հասկանո՞ւմ եք, չէ՞, ինչ է կատարվում։ Հարավային Կովկասում ռուսական ու իրանական ազդեցության վերացում, դրա փոխարինում թուրքականով, որը ձեռնտու է Արևմուտքին, Թուրքիային։ Իսկ թե ինչ կլինի թուրքական վերահսկողության տակ մնացած Հայաստանին, որևէ մեկին չի մտահոգում։ Պարզվում է՝ նույնիսկ մեզ էլ»,-գրել է Գեղամյանը։Ավելին10:3003.07.25 -
Մամուլի տեսությունՈ՞ւմ են ուղղված «եվրոպական» մեսիջները, և ինչի՞ է պատրաստ Փաշինյանը. «Փաստ»Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասին: Ըստ պաշտոնական հաղորդագրության, հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների օրակարգին, ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանը, իրավունքի գերակայության և կառավարման բարեփոխումների ուղղությամբ համագործակցության խորացման հնարավորություններին վերաբերող հարցեր: ԵՄ բարձր ներկայացուցիչը նշել է, որ Հայաստանը և Եվրոպական միությունը երբեք այսքան մերձ չեն եղել միմյանց, որքան այժմ։Ավելին10:2503.07.25 -
Մամուլի տեսությունՈվքեր դեմ կխոսեն իշխանություններին՝ նրանք կպատժվեն, ընդհուպ` կբանտարկվեն․ «Ժողովուրդ»Իշխանությունները, ի դեմս Նիկոլ Փաշինյանի, շարունակելու են ռեպրեսիաները Հայ առաքելական սուրբ եկեղեցու նկատմամբ: Նրանք ոչ միայն շարունակում են կեղտոտ քարոզը Վեհափառի և սրբազան հայրերի դեմ, այլև քայլեր են սկսել` նրանց շրջապատի միջոցով ճնշումներ գործադրելու:Ավելին10:2003.07.25 -
ՀասարակականԳողթում բախվել են «Ford Transit»-ը ու բեռնատար «ГАЗель»-ը․ վերջինը կողաշրջվել էՀուլիսի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 10։20-ի սահմաններում Գողթ գյուղում բախվել են Վրաստանի Հանրապետության քաղաքացի 24-ամյա Ռոբերտ Բ․-ի վարած «Ford Transit» մակնիշի և Կոտայքի մարզի բնակիչ 26-ամյա Սամվել Դ․-ի վարած բեռնատար «ГАЗель» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը կողաշրջվել է։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։ Տարածքը սահմանազատել են նույն վաշտի ավագ պարեկ Վահե Մինասյանը և կրտսեր պարեկ Հարութ Հովհաննիսյանը։ Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։Ավելին10:1503.07.25 -
Մամուլի տեսությունՓաշինյանն իրեն համեմատել է Լյուդովիկոս 14-րդի հետ․ «Հրապարակ»Լյուդովիկոս 14-րդն է «Պետությունը ես եմ» արտահայտության հեղինակը: Ամերիկյան համալսարանում «իրական Հայաստանի» վերաբերյալ դասախոսության ժամանակ Փաշինյանը հայտարարել է․ «Ինչպես Լյուդովիկոսն է ժամանակին ասել՝ պետությունը ես եմ, այնպես էլ մեր դեպքում Տիգրան արքան, Արտաշես արքան են եղել․․․հետեւաբար, սա եւս փաստում է, որ մեր պետությունը մեր ինքնությունն է»:Ավելին10:1003.07.25 -
Մամուլի տեսությունԿենտրոնական բանկը հրաժարվել է ընդունել 560 հազար ԱՄՆ դոլարը. արդյունքում այն գողացան. «Ժողովուրդ»Ի պատասխան՝ ՀՀ Կենտրոնական բանկը հայտնել է «Ձեր 27.05.2025թ. գրությանը ի պատասխան հայտնում ենք, որ Քրեական դատավարության օրենսգրքի 98 եւ 134 հոդվածներով սահմանված են քրեական վարույթի շրջանակում իրեղեն ապացույցների պահպանման կարգն ու սուբյեկտները: Մասնավորապես՝ 98-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ կետով սահմանվում է, որ «6. Իրեղեն ապացույց ճանաչված դրամը, արժեթղթերը կամ այլ արժեքները վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ՝ 2) փոխանցվում են վարույթն իրականացնող մարմնի դեպոզիտային հաշվին կամ պահպանման են հանձնվում բանկին կամ այլ վարկային կազմակերպությանը, եթե դրամանիշների անհատական հատկանիշներն ապացուցման համար նշանակություն չունեն»: Համաձայն նշված կարգավորման՝ ՀՀ կենտրոնական բանկը չի հանդիսանում իրեղեն ապացույց ճանաչված կամ առգրավված գույքն ի պահ ընդունող մարմին: Ձեր ուշադրությունն ենք ցանկանում հրավիրել այն հանգամանքին, որ նշված կարգավորումն ամրագրվել է դեռեւս 01.07.2022 թվականին ուժի մեջ մտած ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքով՝ ի պահ ընդունող սուբյեկտների կազմից հանելով «պետական բանկի հիմնարկներ» ձեւակերպման ներքո ենթադրվող սուբյեկետներին:Ավելին10:0503.07.25 -
ՀասարակականՎթարային ջրանջատում` ԵրևանումԸնկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:Ավելին10:0003.07.25 -
Մամուլի տեսությունՄեծ խաղը, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքում»․ «Փաստ»Հայաստանի համար իրավիճակն ավելի բարդ է։ Մի կողմից՝ հաղորդակցությունների վերաբացումը կարող է տնտեսական օգուտներ բերել, սակայն մյուս կողմից՝ այն լուրջ ռիսկեր է պարունակում երկրի ինքնիշխանության և անվտանգության համար։ Միջանցքի բացումն, առանց Հայաստանի կողմից իրական երաշխիքների և վերահսկողության, կարող է հանգեցնել Սյունիքի վերահսկողության կորստին, Ադրբեջանի և Թուրքիայի ճնշման ուժեղացմանը, ինչպես նաև ազգային անվտանգության նոր սպառնալիքների առաջացմանը։ Պատահական չէ, որ շատ փորձագետներ և քաղաքական գործիչներ ընդգծում են՝ այս գործընթացում արտաքին խաղացողների, հատկապես Ռուսաստանի մասնակցությունը կարևոր է հավասարակշռությունը պահպանելու և միակողմանի որոշումներ կայացնելը կանխելու համար։Ավելին09:5503.07.25 -
Մամուլի տեսությունԱրմավիրում նոր մարզպե՞տ է ուրվագծվում․ «Հրապարակ»Արմավիրի մարզպետ Արգիշտի Մեխակյանը սկսել է քիչ երեւալ հանրային վայրերում ու մարզային նշանակության միջոցառումներին։ Այդ դերը հանձնարարվել է նրա տեղակալ Բարսեղ Նիկողոսյանին։ Այն պահից, երբ Մեխակյանի անունը շրջանառվեց Վաղարշապատ խոշորացված համայնքի ղեկավարի թեկնածուի համար, առաջին պլան եկավ նրա տեղակալ Նիկողոսյանը․ հավանաբար, վարժեցնում են մարզպետի պաշտոնին։Ավելին09:5003.07.25 -
ՀասարակականԳազ չի լինելու․ հասցեներՁմռան նախապատրաստական, պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հուլիսի 3-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 19:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Ամառանոցային 2-րդ տարածքի, Հաղթանակ 1-ին փողոցի առանձնատների գազասպառողների գազամատակարարումը։Ավելին09:4503.07.25 -
Մամուլի տեսություն200 մլն դրամ՝ «Սեւան Ստարտափ Սամմիթ 2025»-ի համար. «Ժողովուրդ»Իսկ ինչի վրա է ծախսվելու այդ գումարը. հիմնական անցակետը, որը 150 քմ մակերեսով վրանային կոնստրուկցիա է, պետության վրա արժեցել է 3 մլն դրամ։ Միջոցառման հիմնական անցակետի մոտ գտնվող կայանատեղիի համար վճարվել է 1,5 մլն դրամ, որը նախատեսված է 500 մեքենայի համար։ Հիմնական փակ լսարանը, որը պետք է լինի առնվազն 200 քմ մակերեսով վրանային կոնստրուկցիա, կազմել է 6 մլն դրամ։ 3 փոքր փակ լսարանները՝ առնվազն 100 քմ մակերեսով, ընդհանուր արժեքով կազմել են 4,950 մլն դրամ։ 4 բացօթյա լսարաններն անհրաժեշտ կահավորմամբ արժեցել են 3 մլն դրամ։ Հիմնական աշխատանքային սրահի արժեքը կազմել է 3,5 մլն դրամ։ «Սեւան Ստարտափ Սամմիթ 2025» միջոցառման հիմնական մեծ բեմի արժեքը կազմել է 15 մլն դրամ։ Երկրորդային փոքր բեմն արժեցել է 5 մլն դրամ։Ավելին09:4203.07.25 -
Մամուլի տեսությունՀերթը հասավ «պարականոն» սպառնալիքներին. ի՞նչ սպասել առաջիկայում․ «Փաստ»Առաջինը. Փաշինյանի հայտարարությունը կոպտորեն ոտնահարում է քաղաքացիների՝ քաղաքական հայացքներ ունենալու, ցույցերի, հանրահավաքների մասնակցելու, խոսքի ու կարծիքի ազատության սահմանադրական իրավունքները ու այդ իրավունքները երաշխավորող միջազգային նորմերը: Որքան էլ իր գործը թողած՝ ամբողջ օրը ստատուս գրելով ու մեկնաբանություններին արձագանքելով անցկացնող Փաշինյանը այս ամենը փաթեթավորում է «իրենց գործը թողած՝ զբաղված են քաղաքական խարդավանքներով» ձևակերպմամբ, դրանից իմաստը չի փոխվում: Ի՞նչ խարդավանքների մասին տեղեկություն ունի նա: Թե՞ ակցիայի մասնակցելն արդեն «քաղաքական խարդավանք է»: Տեսնես՝ 2018 թվականի իրադարձություններն այդ տրամաբանությամբ ի՞նչ էին:Ավելին09:3803.07.25 -
ՀասարակականՀրդեհ՝ Հաղթանակ թաղամասում․ տան ներսում հայտնաբերել են երեք քաղաքացու դիՀուլիսի 3-ին, ժամը 00։11-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Հաղթանակ թաղամասի Ամառանոցային փողոցի 2-րդ նրբացքի տներից մեկում։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի, Բժշկական ապահովման վարչության հերթապահ խմբերը, Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը: Հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» աստիճան․ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է որ, հրդեհը բռնկվել է տներից մեկում․ ներսում կան քաղաքացիներ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 01։02-ին, մարվել՝ 01։05-ին։ Այրվել է տունը (մոտ 60 քմ), տան և կից տան տանիքները (ընդհանուր մոտ 120 քմ)։ Փրկարարները տան ներսում հայտնաբերել են երեք քաղաքացու դի։Ավելին09:3403.07.25 -
ՀասարակականԵրևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինիՍպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:Ավելին09:3003.07.25
2025-07-02
-
ՔաղաքականՆման սպառնալիքներն ու աշխատանքից ազատումները կարող են դառնալ ՄԻԵԴ դիմելու հիմք․ Հրայր ԿամենդատյանՀՀ Սահմանադրության մի քանի դրույթներ ուղղակիորեն պաշտպանում են այն աշխատակիցներին, որոնց սպառնում են աշխատանքի կորստով՝ քաղաքական դիրքորոշման համար․Ավելին23:5702.07.25