Լրահոս

2025-06-07
  • Img default alt hy
    Հասարակական
    Կրակոցներ՝ Երևանում․ տղամարդը հարձակվել է նախկին կնոջ տան վրա
    Արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Հունիսի 1–ին Ժամը 02։40-ի սահմաններում տեղեկություն է ստացվել, որ Նորագյուղ թաղամասում տղամարդը հարձակվել է իր նախկին կնոջ տան վրա և ծեծի է ենթարկում նրան։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ Երևանի բնակիչ 39-ամյա Աշոտ Ա․-ն եկել է նախկին կնոջ տուն, վիճաբանության ժամանակ հրել է վերջինիս և իր մոտ եղած օդաճնշիչ ատրճանակով կրակոց արձակել նրա ուղղությամբ, որից հետո հնչեցրել է սպառնալիքներ և բազմաթիվ անգամ բռունցքով հարվածներ հասցրել նրա մարմնի տարբեր մասերին և ևս երկու անգամ կրակել վերջինիս ուղղությամբ՝ պատճառելով նաև ֆիզիկական ցավ։ Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում փաստաթղթեր են կազմվել։
    11:30
    07.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Պայթյուն՝ «Օրանժ Գազ» ընկերության հեղուկ գազի պահոցում. մենեջերն այրվածքներ է ստացել
    Հունիսի 1–ին ժամը 10։50-ի սահմաններում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Դավիթաշենից դեպի Զովունի գնացող ճանապարհին գտնվող գազալցակայանում հեղուկ գազ է այրվում, որի հետևանքով կա տուժած։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 10։30-ի սահմաններում «Էլ Սիստի» ՍՊԸ-ի տարածքում գտնվող «Օրանժ Գազ» ընկերության հեղուկ գազի պահոցում գազի արտահոսքը դադարեցնելու աշխատանքի ընթացքում տեղի է ունեցել պայթյուն, որի հետևանքով Կոտայքի մարզի բնակիչ 30-ամյա Սերգեյ Մակունցը «ջերմային այրվածք բոցով, դեմքի, մեջքի, զույգ վերին վերջույթների և զույգ ստորին վերջույթների շրջանում առաջին, երկրորդ, երրորդ կարգի մոտ 22 տոկոս մարմնի մակերեսի այրվածք, այրվածքային շոկ, ինգալացիոն վնասվածք» ախտորոշմամբ տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն»։ Վիրավորը նշված բենզա և գազալցակայանների ցանցի մենեջեր է։
    11:25
    07.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Կալանավորվել է դատավոր Գուրգեն Մալխասյանի որդին․ «Ժողովուրդ»
    Փաստաբանները հայտնել են, որ խուզարկության ժամանակ վարույթն իրականացնող մարմնին տեղեկացրել են, որ իրենք փաստաբաններ են, իրենց մոտ գտնվող փաստաթղթերը և էլեկտրոնային կրիչները, ներառյալ՝ համակարգիչները, պարունակում են բազմաթիվ վստահորդների փաստաբանական գաղտնիքներ: Փաստաբանները պահանջել են դադարեցնել իրականացվող գործողությունները, սակայն նախաքննական մարմինը, անտեսելով փաստաբանների հայտարարությունները, շարունակել է գործողությունները՝ բացելով փաստաբանների աշխատասեղանների դարակները և թղթապանակները, ծանոթացել է փաստաթղթերին, առգրավել բոլոր չորս փաստաբանների համակարգիչները:
    11:20
    07.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Բազմաթիվ գործեր կա՛մ վերանայվելու են՝ իրենց ծավալի տեսանկյունից, կա՛մ ընդհանրապես մերժվելու են». «Փաստ»
    «ԱԺ ընդդիմադիր երկու խմբակցությունների 26 պատգամավոր, այն է՝ խորհրդարանի մեկ հինգերորդը, 2022 թ. հունվարին դիմել էր Սահմանադրական դատարան՝ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքը հակասահմանադրական ճանաչելու հայցով: Այս տարի ապրիլի 16-ին դատարանը հրապարակեց իր որոշումը։ Այն քննարկումների կիզակետում հայտնվեց։ Մի կողմից՝ նշվեց, որ դատարանը Սահմանադրությանը համապատասխանող է ճանաչել օրենքի համապատասխան դրույթները, բայց մյուս կողմից, երբ իրավաբանները «բացում» են որոշման բոլոր նրբությունները, չասենք այլ, բայց բավականին հետաքրքիր պատկեր ենք ունենում։ Փաստաբան, սահմանադրագետ Արամ Վարդևանյանի հետ զրույցում անդրադառնում ենք ՍԴ-ի արձանագրած կարևոր դիտարկումներին։ Նախ՝ նա ընդգծում է՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ինստիտուտը որևէ մի իրավիճակում չի վիճարկվել, այսինքն՝ ողջամիտ է, որ ապօրինի ծագում ունեցող գույքը ենթակա լինի բռնագանձման։ «Այլ հարց է, որ նշվածը պետք է ունենա իրավական, օրինական բոլոր երաշխիքները։ Դրա մասին մեզ տարիներ առաջ հուշել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանը։ Ի դեպ, այս ինստիտուտը հետխորհրդային երկրներից առաջիններից մեկը ներդրել է Վրաստանը, այնուհետև՝ Բուլղարիան և այլն։ Բոլորի վերաբերյալ ՄԻԵԴ-ը տվել է հստակ երաշխիքներ՝ թե՛ ընթացակարգային, թե՛ բովանդակային իմաստով, թե ինչպես պետք է տեղի ունենա այդ ապօրինի գույքի բռնագանձումը, ինչ դեպքերում այն չի կարող տեղի ունենալ և, առհասարակ, որո՞նք են նման վարույթ հարուցելու օրինական հիմքերը, ապացուցման բազան և այլն»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Վարդևանյանը։
    11:15
    07.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Էջմիածինում հրաժարականներ են սպասվում. ՔՊ-ն քաղաքապետի թեկնածու ունի․ Armlur
    Կայքի աղբյուրները փոխանցում են, որ Նիկոլ Փաշինյանը քաղաքապետի թեկնածուի փնտրտուքի մեջ է ու կարծես, թե արդեն գտել է: Մեր աղբյուրները նշում են, որ Փաշինյանի «սրտի» թեկնածուն Արմավիրի մարզպետ, ԱԺ նախկին պատգամավոր Արգիշտի Մեխակյանն է:
    11:12
    07.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ջուր չի լինելու
    Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
    11:09
    07.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    ԱՄՆ-ում ՀՀ ապագա դեսպանն ավելի շատ վարկեր ունի, քան եկամուտ․ «Ժողովուրդ»
    Թեև Նարեկ Մկրտչյանը ծնվել է 1989 թվականին, սակայն, ըստ փաստաթղթերի, 1956 թվականից համատեղ սեփականությամբ ձեռք է բերել անհատական բնակելու տուն Արմավիրի Փարաքար համայնքում։
    11:05
    07.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Բաղրամյան պողոտայում բախվել են «BMW 750Li»-ն և մարդատար «Գազել»-ը
    Այսօր՝ հունիսի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 07։55-ի սահմաններում Բաղրամյան պողոտայում բախվել են Երևանի բնակիչ 30-ամյա Արման Փ․-ի վարած «BMW 750Li» և «Գազել» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։ Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզում է «Գազել»-ի վարորդի ինքնությունը։
    11:00
    07.06.25
    Ավելին
  • Տարածաշրջան
    Սեքս սկանդալ՝ Ադրբեջանում. անչափահաս աղջիկների են անպատիժ բռնաբարում Ալիևի երկրում
    Սեքս սկանդալ՝ Ադրբեջանում. անչափահաս աղջիկների են անպատիժ բռնաբարում Ալիևի երկրում
    10:50
    07.06.25
    Ավելին
  • Հասարակական
    Գլխացավանք է դարձել Աշտարակից Երևան հասնելը. Գազելների սակագինը բարձրացնելու շշուկներ կան
    Գլխացավանք է դարձել Աշտարակից Երևան հասնելը. Գազելների սակագինը բարձրացնելու շշուկներ կան
    10:45
    07.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Մատվիենկոն միջանցքներում նկարվել չի սիրում․ «Հրապարակ»
    Պաշտոնական այցով Հայաստանում գտնվող ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի գլխավորած պատվիրակության՝ Ազգային ժողովում գտնվելու ընթացքում երեկ խորհրդարանում ուժեղացված հսկողություն է իրականացվել, անվտանգության տասնյակ աշխատակիցներ՝ թե՛ հայկական, թե՛ ռուսական կողմից:
    10:35
    07.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Բանկային գաղտնիքի տրամադրումն իրավապահ մարմիններին կիրականացվի նաև էլեկտրոնային հարթակ-համակարգի միջոցով. «Փաստ»
    Արդարադատության նախարարությունն առաջարկում է լրացումներ և փոփոխություններ կատարել Քրեական դատավարության օրենսգրքում, «Բանկային գաղտնիքի մասին», «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքներում։ Նախագիծը մշակել է Կենտրոնական բանկը։ «Բանկային գաղտնիքի մասին» օրենքի կարգավորումների համաձայն՝ բանկերը բանկային գաղտնիք կազմող տեղեկությունները քրեական հետապնդում իրականացնող մարմիններին տրամադրում են միայն դատարանի որոշման հիման վրա՝ «Բանկային գաղտնիքի մասին» օրենքին և Քրեական դատավարության օրենսգրքին համապատասխան:
    10:25
    07.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Փաշինյանն ԱԺ-ում ելույթ կունենա․ «Ժողովուրդ»
    Երկուշաբթի օրը՝ հունիսի 9-ին, կմեկնարկեն Ազգային ժողովի տնտեսական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստերը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այդ օրը ԱԺ է գալու պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը, որը պետք է ներկայացնի 2024 թվականի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը:
    10:17
    07.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Անցած տարի Փաշինյանն ազատել է, այս տարի՝ պաշտոն տվել․ «Հրապարակ»
    Անցած տարվա այս օրերին Նիկոլ Փաշինյանի ձեռամբ ՔՊ Կապանի տարածքային կառույցից հեռացված Նարեկ Դավթյանը նշանակվել է Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի Սյունիքի տարածքային բաժնի պետ։ Նիկոլ Փաշինյանը, հիշեցնենք, Դավթյանին հեռացրեց Սյունիք կատարած այցից եւ կառույցում տիրող անտեր վիճակին ծանոթանալուց հետո: Ավելին, նրան անգամ կուսակցությունից հեռացնելու մտադրություն ուներ։
    10:08
    07.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Հնարավոր են լուրջ բացահայտումներ. «Փաստ»
    Մեր ունեցած տեղեկություններով, ներկայում բավական բարդ իրավիճակ է ստեղծվել շինարարության, վերանորոգման ու կահույքագործության նյութերի ներմուծման և վաճառքի ոլորտում: Բանն այն է, որ հիմնական առաջատար ընկերությունները կանգնած են լուրջ դժվարությունների առջև, իսկ պատճառն անբարեխիղճ մրցակցությունն է:
    10:00
    07.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    ԱԱԾ-ն հերքել է Տեղ գյուղի երկու անչափահասների՝ առևանգվելու մասին տեղեկատվությունը
    Ի լրումն հունիսի 6–ին տարածած հաղորդագրության՝ ԱԱԾ-ն տեղեկացնում է․ «Սյունիքի մարզի Տեղ համայնքի երկու անչափահաս բնակիչների հայնաբերվելուց հետո նրանց հետ ունեցած զրույցներից պարզվել է, որ իրենց ընտանի կենդանիներին փնտրելու ընթացքում նրանք մոլորվել են և մառախուղի պատճառով չեն կարողացել կողմնորոշվել տեղանքում։ Ադրբեջանցիների կողմից նրանց առևանգելու մասին տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը»։
    09:53
    07.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Վլադիմիր Աբունցը կնոջը բարձր պաշտոնի է տեղավորել. «Հրապարակ»
    Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի մրցակից, 2021 թվականին ՔՊ կուսակցության համայնքապետի թեկնածու Վլադիմիր Աբունցն այն մարդկանցից է, որի կյանքի որակը 2018-ի իշխանափոխությունից հետո կտրուկ փոխվել է: Մինչեւ 2018-ը նա Սյունիքի տարածաշրջանային մաքսատանը հասարակ մաքսավոր էր աշխատում` բեռների զննման  մաքսային տեսուչ էր, թեեւ մաքսային համակարգում է 98-ից, բայց ամենաբարձրը եղել է մաքսատան բացթողնման բաժնի պետի պաշտոնը:
    09:48
    07.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Տնտեսվարողները մամուլից են իմացել իրենց մոտ արձանագրված խախտումների մասին․ «Փաստ»
    Ինչպես ամեն տարի, այս տարի ևս, կապված սեզոնի հետ, սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը վերահսկողություն է սկսել պաղպաղակի արտադրություններում: Վերջին օրերին ՍԱՏՄ-ն երկու հաղորդագրություն է տարածել, որոնք վերաբերում են տարբեր ընկերությունների արտադրանքի լաբորատոր փորձաքննության արդյունքներին: Որոշ դեպքերում արտադրական գործունեության առանձին գործառույթը կասեցվել է, որոշ դեպքերում սահմանվել է հայտնաբերված խախտումները վերացնելու ժամկետ, իսկ որոշ դեպքերում խախտումներ պարունակող «արտադրատեսակների համար կտրվեն իրացումն արգելելու, շուկայից հետ կանչելու, ոչնչացնելու կամ օգտահանելու կարգադրագրեր»: Այստեղ ուշագրավ է «կտրվեն» բառը: Բանն այն է, որ, «Փաստ» թերթի տեղեկություններով, պաղպաղակ արտադրող ձեռնարկությունները ՍԱՏՄ մամուլի հաղորդագրությունից են տեղեկացել, որ իրենց մոտ հայտնաբերվել են խախտումներ, և որ իրենց գործունեության առանձին գործառույթը կասեցվել է, կամ որոշակի արտադրանք պետք է շուկայից հետ կանչեն: Այսինքն, որևէ կարգադրագիր, որևէ գրություն չեն ստացել:
    09:43
    07.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Փաշինյանը հրահանգել է կալանավորել դաշնակցական Հրանտ Մարգարյանին․ «Հրապարակ»
    Վերջին շրջանում ընդդիմության, եկեղեցու, լրագրողների, առհասարակ՝ իրենց քննադատողների նկատմամբ ագրեսիվ տրամադրված իշխանությունը որոշել է իշխանափոխության ցանկացած քայլ խեղդել օրորոցում։ Որոշ տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանը հրահանգել է գտնել իրավական ձեւակերպում եւ կալանավորել դաշնակցական Հրանտ Մարգարյանին՝ օրերս արված մի հայտարարության համար։
    09:38
    07.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Փաշինյանը թիմին հորդորել է վճռական լինել. «Ժողովուրդ»
    Այսինքն՝ Փաշինյանը հստակ նշել է, որ իր թիմը պետք է այս հարցում վճռական լինի՝ նահանջ չի լինելու:
    09:34
    07.06.25
    Ավելին