Լրահոս
2026-06-03
-
Մամուլի տեսությունՕրը սկսենք մամուլի 3 կարևոր լուրովՕրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, «5-րդ ալիք»-ի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման մեկնաբան Հայկա Ալոյանը կքննարկի «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Ղումաշյանի հետ:Ավելին09:2403.06.26
2026-06-02
-
ՔաղաքականՏունդ մտած գողին զիջելը խաղաղություն չէ, այլ՝ դավաճանություն. Քրիստինե ՎարդանյանՀունիսի 2-ին Հանրային հեռուստատեսությամբ ընթացող նախընտրական բանավեճի ժամանակ հայտարարել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատագամավոր, դաշինքի պատգամավորի թեկնածու Քրիստինե Վարդանյանը։Ավելին23:5902.06.26 -
ՄիջազգայինԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները շարունակվում են անընդհատ․ Թրամփ«Ստահոդ լրատվամիջոցների հաղորդագրությունները, թե Իրանի Իսլամական Հանրապետությունը և ԱՄՆ-ն մի քանի օր առաջ դադարեցրել են խոսելը, բացարձակապես կեղծ են և մոլորեցնող։ Մեր միջև զրույցներն ընթանում են անընդհատ, այդ թվում՝ չորս օր առաջ, երեք օր առաջ, երկու օր առաջ, երեկ և այսօր։ Թե ինչով դրանք կավարտվեն՝ անհայտ է, բայց ինչպես ասել եմ Իրանին. «Ձեզ համար, այս կամ այն կերպ, ժամանակն է գործարքի գնալու»»,- գրել է Թրամփը։Ավելին23:5602.06.26 -
ՄիջազգայինԹրամփը հաստատել է իր մասնակցությունը Սպիտակ տան թղթակիցների ասոցիացիայի ընդունելությանըԹրամփի խոսքով՝ ընդունելությունը տեղի կունենա ԱՄՆ մայրաքաղաքի կենտրոնում գտնվող «The Waldorf Astoria» հյուրանոցում, որը նախկինում պատկանում էր իր ընկերությանը։ Ավելի վաղ ասոցիացիայի նախագահը հայտարարել էր, որ ընդունելությունը տեղի կունենա հուլիսի 24-ին՝ չպարզաբանելով, թե արդյոք ակնկալո՞ւմ է, որ դրան կմասնակցեն երկրի նախագահը և ամերիկյան վարչակազմի այլ ներկայացուցիչներ։ Հրաձգության միջադեպը տեղի է ունեցել ապրիլի 25-ին ԱՄՆ մայրաքաղաքի «Washington Hilton» հյուրանոցում՝ ասոցիացիայի ամենամյա ընդունելության ժամանակ, որին ներկա էր ամերիկյան վարչակազմի ողջ ղեկավարությունը, այդ թվում՝ Թրամփը և փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։ Արդյունքում տուժել է ԱՄՆ Գաղտնի ծառայության աշխատակիցներից մեկը՝ թիկնապահը։ Կրակողը ձերբակալվել է, նա 31-ամյա Քոուլ Թոմաս Ալենն է։ Ինչպես հետո պարզվել է, նա նախապես համար էր վարձել «Washington Hilton» հյուրանոցում և կարողացել էր այնտեղ զենք տանել։ Ալենին մեղադրանք է առաջադրվել ԱՄՆ նախագահի կյանքի դեմ մահափորձի, ծանր հանցագործություն կատարելու նպատակով հրազենի և զինամթերքի փոխադրման, ինչպես նաև հանցագործություն կատարելիս հրազենի կիրառման համար։ Ինչպես նշել է ԱՄՆ արդարադատության նախարարի պաշտոնակատար-գլխավոր դատախազ Թոդ Բլանշը, տղամարդուն կարող է սպառնալ ցմահ ազատազրկում։ Ալենը հերքում է իրեն առաջադրված մեղադրանքները։Ավելին23:4502.06.26 -
ՔաղաքականՀունիսի 3-ին՝ ժամը 19:00-ին. «Ուժեղ Հայաստան»-ը հանրահավաք է անցկացնելու Հանրապետության հրապարակումՄերգելյան ինստիտուտին հարակից տարածքից կշարժվենք դեպի Հանրապետության Հրապարակ։Ավելին23:3002.06.26 -
Արտաքին քաղաքականությունՓաշինյանն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցելԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, որի ընթացքում քննարկվել է Անկարայի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը, հայտնում է թուրքական կողմի վարչակազմը։ «Զրույցի ընթացքում վարչապետ Փաշինյանը շնորհավորել է նախագահին (Էրդողանին – խմբ.) անցած Կուրբան բայրամի կապակցությամբ. միաժամանակ շոշափվել են Թուրքիայի և Հայաստանի միջև երկկողմ հարաբերությունների կարգավորման գործընթացի, ինչպես նաև տարածաշրջանային խնդիրների հարցեր»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Ըստ Էրդողանի գրասենյակի՝ նախագահը նշել է, որ Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորումը շարունակվում է ուղղակի առևտրի հաստատմանն ուղղված քայլերի շնորհիվ։ «Նախագահ Էրդողանը ընդգծել է, որ Թուրքիան ջանքեր է գործադրում մեր տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովման համար, և որ մենք միշտ աջակցելու ենք այդ ուղղությամբ ձեռնարկվող քայլերին»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Թուրքիայի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերություններ չկան, իսկ սահմանը փակ է 1993 թվականից։ 2022 թվականի հունվարին Մոսկվայում տեղի է ունեցել Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների՝ ՀՀ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի և ԱՄՆ-ում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչի առաջին հանդիպումը։ 2022 թվականի հուլիսի 1-ին Վիեննայում Ռուբինյանի և Քըլըչի հանդիպման ժամանակ պայմանավորվածություն էր ձեռք բերվել կարճ ժամկետներում հնարավորություն ընձեռել երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագրեր ունեցողների համար հատելու հայ-թուրքական ցամաքային սահմանը։ Այնուամենայնիվ, այս պայմանավորվածությունը դեռևս իրականացված չէ։Ավելին23:1902.06.26 -
ՀասարակականԵրևանում բախվել են «BMW»-ն ու «Volkswagen»-ը․ կան վիրավորներԱյսօր՝ հունիսի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։50-ի սահմաններում Դավիթ Բեկ փողոցում բախվել են Երևանի բնակիչներ 48-ամյա թիվ Տիգրան Ա․-ի վարած «BMW»- մակնիշի և 33-ամյա Էդգար Պ․-ի վարած «Volkswagen» մակնիշի ավտոմեքենաները։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 3 հոգու, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտնածի օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը տեղափոխվել են Երևանի տարբեր մասնագիտացված հիվանդանոցներ։ Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենաների սեփականատերերի և վիրավորների ինքնությունը։Ավելին23:0602.06.26 -
ՔաղաքականՊլենդուզից ցածր. հերքված հարցումներից հետո իշխանության վիճակը ծանր է գնահատում քաղտեխնոլոգը«Բրևիս» ընկերությունը հերրքել է EuroNews-ում և հայկական մի շարք լրատվամիջոցներում հրապարակված սոցիոլոգիական հարցման արդյունքները, որոնք ներկայացվել են՝ հղում անելով ընկերությանը։ «Հրապարակված տվյալները չեն արտացոլում «Բրևիս»-ի իրականացրած հարցման պաշտոնապես հրապարակված արդյունքները»,- հայտարարել է Բրևիսը։Ավելին22:5402.06.26 -
ՀասարակականՀրդեհ՝ Երևանի Գաջեգործների 3-րդ փողոցի տներից մեկումՀունիսի 2-ին՝ ժամը 21։29-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Գաջեգործների 3-րդ փողոցում այրվում է տան տանիք։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի, Հոգեբանական աջակցության և բժշկական ապահովման վարչության հերթապահ խմբերը։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 22։09- ին։Ավելին22:4502.06.26 -
ՔաղաքականԸնդդիմադիր մեկ ուժի նկատմամբ բռնությունը հարձակում է ամբողջ ընդդիմության դեմ. ԲՀԿՔաղաքական պայքարը պետք է լինի գաղափարների, ծրագրերի և տեսլականների մրցակցություն, ոչ թե ուժի, բռնության դրսևորում։ Անկախ քաղաքական հայացքներից և կուսակցական պատկանելությունից՝ նման միջադեպերը անընդունելի են և չեն կարող արդարացվել որևէ հանգամանքով։Ավելին22:3702.06.26 -
ՔաղաքականԴուք բանակցել եք ձեզ գժի տեղ դնելով․ Քրիստինե Վարդանյանը՝ Արարատ ՄիրզոյանինՀանրային հեռուստատեսության բանավեճի ժամանակ ասել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատագամավոր, դաշինքի պատգամավորի թեկնածու Քրիստինե Վարդանյանը՝ ԱԳ նախարար, ՔՊ-ական Արարատ Միրզոյանին։Ավելին22:2902.06.26 -
ՀայաստանՈրևէ ճնշում չի կարող սասանել Սուրբ Էջմիածինը. կաթողիկոսը խախտում է մեկ տարվա լռությունըՀայրապետը Մայր Աթոռում ընդունել է 6 լրատվամիջոցների ղեկավարների, պատասխանել՝ հակաեկեղեցական արշավի ընթացքում ամենաշատ քննարկված հարցերին, այդ թվում՝ իրեն վերաբերող քրեական գործին, կուսակրոնության ուխտը խախտելու մասին մեղադրանքին և եկեղեցու միասնականության մասին կասկածներին:Ավելին22:2402.06.26 -
ՔաղաքականՉենք ուզում ունենալ 30.000 թերսնված հայրենակից, ու ՀՀ-ում որևէ ադրբեջանցու բնակեցում. Արամ ՎարդևանյանԱյս մասին Հանրային հեռուստատեսության եթերում տեղի ունեցած բանավեճի ժամանակ հայտարարեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը։Ավելին22:1502.06.26 -
ՄիջազգայինԱՄՆ-ն պատրաստ է քննարկել Իրանի կողմից ատոմային էներգիայի օգտագործման հնարավորությունը․ Ռուբիո«Եթե Իրանը ցանկանում է երկրում ատոմային էներգիա ունենալ, ապա դրա ապահովման մեխանիզմներ կան, - ասել է նա ԱՄՆ Կոնգրեսի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում կայացած լսումների ժամանակ։ - Ամբողջ աշխարհում կան երկրներ, որոնք օգտագործում են ատոմային էներգիա, բայց չեն զբաղվում ուրանի հարստացմամբ։ Եվ նրանք հաստատ այն չեն հարստացնում մինչև 60%։ Նրանք դա չեն անում լեռնային ապարների հաստ շերտի տակ կամ գետնի տակ»։ «Եթե նրանց միջուկային էներգիա է հարկավոր, նրանք կարող են այն ունենալ, կան համապատասխան մեխանիզմներ», – հավելել է ամերիկյան արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։ «Իրանի հետ խնդիրը նրանում չէ, որ նրան միջուկային էներգիա է հարկավոր։ Իրանի հետ խնդիրն այն է, որ նրա բոլոր գործողությունները համապատասխանում են միջուկային զենք մշակելու ձգտող երկրի վարքագծին», – կարծում է պետքարտուղարը։Ավելին22:0002.06.26 -
ՄիջազգայինՆԱՏՕ-ի հավերժ գոյության երաշխիքներ չկան․ ՍտոլտենբերգՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարի խոսքով՝ ԱՄՆ-ի և դաշինքի եվրոպացի դաշնակիցների միջև հարաբերություններն այժմ ավելի բարդ շրջան են ապրում, քան 2024 թվականին իր պաշտոնաթողության պահին։ Նա նաև անընդունելի է անվանել Դանիայի հասցեին հնչեցված սպառնալիքները՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Գրենլանդիայի վերաբերյալ հայտարարությունների ֆոնին։Ավելին21:4502.06.26 -
ՀայաստանՁեր ուժեղ վարչապետի քաղաքականության պատճառով ա. Ռուսաստանից մերժված հայ այգեգործների բողոքըՌուսաստանն այսօրվանից սահմանափակում է կորիզավոր պտուղների՝ կեռասի, բալի, ծիրանի, սալորի, դեղձի, նեկտարինի և խաղողի ներմուծումը Հայաստանից։ Այս լուրից շվարած են Արմավիրի Նալբանդյան գյուղի այգեգործները: Նրանք քաղաքական հստակ ենթատեքստ են տեսնում ռուսական սահմանափակումների հետևում ու Փաշինյանի կաբինետին մեղադրում անգործության համար:Ավելին21:4102.06.26 -
ՀասարակականԵրևանում 3,5 ժամ տևած որոնումներից հետո մանկապարտեզից կորած 4-ամյա երեխան հայտնաբերվել էԱյսօր՝ հունիսի 2-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Մոտ երեք ու կես ժամ առաջ Աջափնյակ վարչական շրջանի թիվ 38 մանկապարտեզի 4-ամյա տղա սանը մանկապարտեզի տարածքից, ըստ ծնողի հայտնածի, կորել էր։Ավելին21:3402.06.26 -
ՔաղաքականԻնչպե՞ս հանձնվեց Գորիս-Կապան ճանապարհի հատվածը. Սիմոնյանը խոստովանում է, Մանուկյանը՝ բացահայտումՍկանդալային հայտարարություն է հնչել Հանրային հեռուստաընկերության եթերում՝ նախընտրական առաջին բանավեճի ժամանակ: «Գորիս-Կապան ճանապարհը Ադրբեջանին հանձնելը մեր պահանջն է եղել»,- հայտարարել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորի թեկնածու Ալեն Սիմոնյանը:Ավելին21:2502.06.26 -
ՀասարակականՎեհափառը Դանիայի Ավետարանական Լյութերական եկեղեցու հոգևորականների և ուխտավորների հետ հանդիպմանն անդրադարձել է հայ ժողովրդի առջև ծառացած մարտահրավերներինԱմենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունը բերեց ներկաներին՝ ընդգծելով, որ նման այցելությունները պատեհ առիթ են փոխճանաչողության, հոգևոր հաղորդակցության և եղբայրական կապերի ամրապնդման համար։Ավելին21:1802.06.26 -
ՔաղաքականԱյս խուժանության վերջը պետք է տրվի. Իշխան Սաղաթելյանը՝ Մասիսում տեղի ունեցած միջադեպի մասին«Քիչ առաջ տեղեկացա, որ Մասիսում ընտրարշավի ժամանակ նիկոլական մի քանի բաշիբոզուկներ հարձակվել են «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչների վրա և բռնություն գործադրել։ Ուրեմն, լսի՛ Նիկոլ, քո լակոտներին և խուժաններին տիրություն արա։ Երկիրը մի՛ տար նոր բեսպրեդելի, ու քո թափած արյունը և ստեղծած քաոսը բավական է այն, ինչ որ արել ես։ Մնացե՛ք օրենքի շրջանակներում։ Այսինքն՝ ի՞նչ է ստացվում. ուժայիններով բռնո՞ւմ եք, փողոցո՞ւմ հարձակվում եք, ու այս մթնոլորտում խոսո՞ւմ եք ժողովրդավարությունից և մարդկանց ազատ արտահայտվելու հնարավորությունից։ Սա պարզապես խուժանություն է, բեսպրեդել է, որի պատասխանը դուք ստանալո՛ւ եք։ Հետևաբար, դատապարտում ենք նման ցանկացած երևույթ, իսկ իրավապահ մարմիններին կոչ եմ անում մնալ իրենց գործառույթների շրջանակում և արա՛գ պատասխան տալ այս քայլերին։ Առայժմ այսքանը»։Ավելին21:1102.06.26