Լրահոս

2026-04-18
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Ֆիդանն ու Լավրովը փակ բանակցություններ կանցկացնեն Անթալիայում
    Լավրովը Անթալիա է ժամանել որպես Անթալիայի դիվանագիտական հինգերորդ ֆորումի պատվավոր հյուր։
    11:00
    18.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանի թիվ 164 դպրոցում
    Ապրիլի 17-ին, վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանում։ Այդ օրը ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նոր Նորքի բաժնում տեղեկություն է ստացվել, որ Թոթովենցի փողոցում գտնվող թիվ 164 դպրոցում  վիճաբանություն է տեղի ունենում։
    10:45
    18.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Լույս չի լինի. հասցեներ
    «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին:
    10:30
    18.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Ընդդիմադիրներին տանում են բանակ․ «Հրապարակ»
    Նախընտրական այս փուլում ծանուցագրեր են ստանալու քաղաքականապես ակտիվ բազմաթիվ երիտասարդներ։ Ըստ որոշ լուրերի, զինկոմիսարիատներին մարզպետների, թաղապետերի կողմից ցուցակներ են փոխանցվել՝ հատկապես ընդդիմադիր ուժերին հարող երիտասարդների անուններով, որպեսզի նրանց ծանուցագրեր ուղարկվեն, եւ վարժական հավաքների հրավիրվեն: Իմաստը հասկանալի է, որ հնարավորինս շատ ակտիվ մարդիկ կտրվեն նախընտրական գործընթացներից ու պայքարից։
    10:18
    18.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատում է ձերբակալությունների մասին տեղեկությունը
    Այս մասին հայտնում են կոմիտեի մամուլի ծառայությունից։
    10:13
    18.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Սա առաջին դեպքը չէ, երբ Փաշինյանը վիրավորում է ՀՀ քաղաքացիներին․ «Հրապարակ»
    Այս վայրի, անհարգալից խոսույթը, իրականում, հենց իրենք են ներմուծել մեր կյանք: Եվ դա սկսվել է 2018 թվականին, երբ փորձում էին հասնել Սերժ Սարգսյանի հրաժարականին եւ ոչ մի բանի առաջ կանգ չէին առնում` հալածում ու վիրավորում էին հանրապետականներին, նրանց տան շեմերին դագաղներ էին դնում ու անունները սեւ ժապավենների մեջ առնում: Իսկ ինքը` Փաշինյանը, ԱԺ ամբիոնից սպառնում էր բաց տեքստով, ստիպում, որ իրեն` 7 տոկոսանոց խմբակցության ներկայացուցչին ձայն տան, քանի որ ժողովրդին ինքն է հանել փողոց եւ ինքն է հասել նախագահ Սարգսյանի հրաժարականին: Թվում էր, թե իշխանություն ստանալով՝ Փաշինյանը կխաղաղվի, կփոխի իր լեքսիկոնը, կհասկանա, որ չի կարելի հանրությանը պառակտել, եւ կհորդորի իր էլեկտորատին՝ վերադառնալ բարեկրթության, փոխադարձ հարգանքի դաշտ, բայց նա 8 տարի շարունակ օգտվում է այդ գործիքակազմից` սպառնալով ասֆալտին փռել, պատերին ծեփել, «ընդդիմությանը շինել», կագեբեի պադվալները գցել: Հիմա նույնը շարունակում է, որովհետեւ կարծում է, որ այդ խոսույթն իրեն 8 տարի հաջողություն է բերել, եւ դրանով է կարողացել իր մրցակիցներին զսպել: Վերջը բարին անի:
    10:10
    18.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Ընտրակաշա՞ռք, թե՞ երկակի ստանդարտներ. «Իմ քայլը» 200 հազար դրամի ֆինանսավորում է խոստանում․ «Հրապարակ»
    Առաջին 10 դիմողներին «Իմ քայլը» հիմնադրամը խոստանում է համաֆինանսավորում։ 250 հազար դրամ արժողությամբ դասընթացի համար դիմողը վճարելու է 50 հազար դրամ, մնացած 200 հազար դրամը կվճարի հիմնադրամը։
    10:08
    18.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Օրը սկսենք մամուլի 4 կարևոր լուրով
    ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասը Արարատ Միրզոյանին ասել  է, որ ֆինանսական օգնությունը Հայաստանին հետաձգվում է` Եվրամիության բյուջեում առաջացած դեֆիցիտի պատճառով։
    10:04
    18.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Ի՞նչ նպատակով են Երևանում մի շարք տարածքներ ճանաչվելու հանրության գերակա շահ. նախագիծ. «Փաստ»
    Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Նորագյուղ թաղամասի, Իսակով և Մոնթե Մելքոնյան պողոտաների տրանսպորտային հանգույցով, «Պասկևիչի բլուր» աշխարհագրական անվանումով տարածքով և Պասկևիչի բլուրից դեպի հարավ՝ Հրազդան գետի կիրճով պարփակված տարածքների նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին» նախագիծը։
    10:01
    18.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Փորձում է խաբել թե՛ ժողովրդին, թե՛ Ռուսաստանին, թե՛ Արևմուտքին. «Փաստ»
    Նախօրեին Ազգային ժողովում՝ քպական մենության մեջ, Փաշինյանը հայտարարեց, թե հայ-ռուսական հարաբերությունները «բարձր մակարդակի վրա են», իբր՝ ամեն ինչ լավ է: Փաշինյանը, որ մշտապես լարվածության է տարել հայ-ռուսական հարաբերությունները, հիմա փորձում է հրապարակայնորեն դիրքավորվել որպես համարյա ռուսամետ, անգամ՝ ռուսական քարոզչության եզրաբանությունն է փոխառել, «ինոագենտներից» է խոսում ու նման բաներ:
    09:54
    18.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Թիվ 28 երթուղին սպասարկող ավտոբուսը Աշտարակի խճուղում բшխվել է կայանված «Mazda»-ին. կա վիրшվոր
    Երեկ՝ ապրիլի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22:50-ի սահմաններում Աշտարակի խճուղում բախվել են Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված Zhongtong մակնիշի ավտոբուսը և «Mazda» մակնիշի ավտոմեքենան։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդների և վիրավորի ինքնությունը։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ավտոբուսը սպասարկում է թիվ 28 երթուղին, իսկ վիրավորը «Mazda»-ի վարորդն է, «Mazda»-ն էլ եղել է կայանված, երբ ավտոբուսը բախվել է նրան։
    09:50
    18.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Եվրամիությունը փողերը չի տալիս․ «Հրապարակ»
    Մեր տեղեկություններով, Բրյուսել մեկնելուց առաջ Նիկոլ Փաշինյանն ԱԳ նախարարին հանձնարարել էր հստակեցնել այն գումարների փոխանցման ժամկետները, որոնք ԵՄ-ն խոստացել է տրամադրել Հայաստանին՝ խորհրդարանական ընտրություններից առաջ «ապատեղեկատվության եւ արտաքին ազդեցության դեմ պայքարի», այսինքն` իրենց իշխանության վերարտադրման համար։
    09:45
    18.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Ծննդատան աշխատակիցներին դռնեդուռ են գցում. «Հրապարակ»
    Մեր հրապարակումից հետո քաղաքապետարանից կոլեկտիվին խոստացել են, որ միջոցներ կձեռնարկեն։ Ծննդատունը 2020-ից հանձնված է եղել հավատարմագրային կառավարչին: 2022-ից կառավարիչն իր պարտավորությունները չի կատարել, եւ քաղաքապետարանը սկսել է պայմանագրի խզման գործընթաց։ Ապա ընթացել է դատական պրոցես, որն ավարտվել է 2024 թ. ապրիլի 29-ին:
    09:41
    18.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Ձերբակալել են Շախմատի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ Սմբատ Լպուտյանին. Armlur
    Ինչ քրեական վարույթի շրջանակներում են նրան ձերբակալել, մեզ առայժմ պարզել չհաջողվեց։
    09:38
    18.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Անձնագրային ստվերներ. ո՞ւմ են հասանելի դառնալու մեր կենսաչափական տվյալները. «Փաստ»
    Կենսաչափական անձնագրերի թեման, որը պաշտոնապես ներկայացվում է որպես արդիականացում և քայլ դեպի թվային ապագա, լուրջ կասկածների տեղիք է տալիս: Օրերս «Ոչ թրքացմանը» նախաձեռնության կողմից հրապարակված «Ստվեր անձնագրի վրա. Ինչպես Ֆրանսիան ու օլիգարխիկ կլանը գրավեցին Հայաստանի թվային ինքնությունը» հետաքննությունը բացահայտել է իշխանությունների կոռուպցիոն սխեման, որը Հայաստանի թվային ինքնության նկատմամբ հսկողությունը փոխանցել է ֆրանսիական IDEMIA ընկերությանը։
    09:34
    18.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Գազ չի լինելու
    Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները
    09:30
    18.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Ձերբակալել են Մանկավարժական համալսարանի պրոռեկտորին ու նրա որդուն. Armlur
    Քիչ առաջ ձերբակալվել է Մանկավարժական համալսարանի պրոռեկտոր Մ. Իսպիրյանը եւ նրա որդին։ Ըստ նախնական վարկածի պրոռեկտորը եւ նրա որդին անցնում են ենթադրյալ կեղծիքի վարույթի շրջանակներում։
    09:25
    18.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Ով է Աժ պատգամավորի թեկնածու, ՔՊ-ական Արաքսյա Վարդանյանը. ինչ ունեցված ունի նա. «Ժողովուրդ»
    Միաժամանակ, հայտարարագրերում նշված եկամուտների և ձեռքբերումների կառուցվածքը տարբեր տարիներին զգալիորեն փոխվում է՝ առանց հստակ բացատրական հիմնավորումների, ինչը առաջացնում է տվյալների համադրելիության և թափանցիկության վերաբերյալ հարցեր։
    09:20
    18.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Ոստիկանական վայրենությունն ու իշխանության վախերը. ի՞նչ են արձանագրելու եվրոպացի պաշտոնյաները. «Փաստ»
    Երեկ Նիկոլ Փաշինյանը ևս մեկ անգամ ցույց տվեց, թե որքան սարսափած է հունիսի 7-ի ընտրությունների սպասվող արդյունքներից: Նա հիանալի հասկանում է, որ երեք հիմնական ընդդիմադիր ուժերը՝ Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստան» դաշինքը, Ռոբերտ Քոչարյանի «Հայաստան» դաշինքը և Գագիկ Ծառուկյանի ԲՀԿ-ն, մեծ առավելությամբ հաղթում են: Ուստի, ջղաձիգ գոռգոռոցներից զատ, նա նորից ակտիվացրել է իրավապահ ռեպրեսիվ համակարգն ընդդեմ հայ ժողովրդի:
    09:15
    18.04.26
    Ավելին