Լրահոս

2026-04-05
  • Img default alt hy
    Հայաստան
    Արցախյան պшտերազմից տարիներ անց տագնապներն ու մտահոգությունները չեն լքում մեր սրտերը․ Վեհափառ
    Այսօր, համախմբված եկեղեցիներում, տոնում ենք մեր Տեր Հիսուս Քրիստոսի Սուրբ և Հրաշափառ Հարությունը։ Փառաբանում ենք Աստվածորդուն, որ մեր փրկության համար հանձն առավ ամեն զոհողություն, չարչարանքներ կրեց, խաչվեց, թաղվեց և հարություն առավ։ Փրկչի Հարությամբ լուսավորվեց նոր կյանքի ճանապարհը։ Ադամական մեղքով Աստծուց հեռացած և մահվան իշխանությանը ենթակա մարդկությանը Փրկիչ մեր Տերը՝ Հիսուս, կոչեց հարուցյալ կյանքի, որպեսզի ազատվելով չարի ու մահվան կապանքներից արժանի լինի տերունական փրկարար շնորհներին և ժառանգի երկնքի արքայությունը։ «Ինչպես որ Քրիստոս մեռելներից հարություն առավ Հոր փառքով, նույնպես և մենք քայլենք նոր կյանքով»,- պատգամում է առաքյալը։
    13:08
    05.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Արմավիրի մարզում բախվել են «Opel Astra»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ վերջինը վերածվել է մոխրակույտի
    Երեկ՝ ապրիլի 4-ին, ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 17։00-ի սահմաններում Նալբանդյան գյուղում բախվել են Արմավիրի մարզի բնակիչներ՝ 39-ամյա Կարեն Կ․-ի վարած «Opel Astra» մակնիշի և 76-ամյա Ռադիկ Հ․-ի վարած «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինում հրդեհ է բռնկվել, հայտնում է Shamshyan.com-ը։
    13:00
    05.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Օտարերկրացի կինը պնդում է՝ ամուսնու հարազատները փորձել են դանшկով վնաuել իրենց
    Բուլղարիայի քաղաքացիներ Իրինան և նրա ամուսինը մարտի 16-ին վերադարձել են Երևան՝ նպատակ ունենալով նորոգել իրենց հայրական տունը և կրկին մեկնել արտերկիր։ Սակայն մարտի 26-ին տեղի ունեցած միջադեպը նրանց համար դարձավ լիովին անսպասելի և անհանգստացնող։ Այս մասին հաղորդում է Shamshyan.com-ը։ «Այդ օրը ամուսնուս հորեղբայրը և նրա որդին, լինելով թմրանյութի ազդեցության տակ, հարձակվեցին մեզ վրա։ Նրանց մոտ նույնիսկ դանակ կար, որով մեզ սպառնացին։ Մենք ստիպված դիմեցինք ոստիկանություն։ Նրանք նաև կոտրեցին մեր տան լուսամուտներից մեկի ապակին։ Նրանց նման վարքագիծը մեզ համար ոչ միայն անհասկանալի էր, այլև՝ անընդունելի, քանի որ իրավիճակը կարող էր շատ ավելի լուրջ հետևանքներ ունենալ»,-պատմել է կինը։ Իրինայի խոսքով՝ առավել մտահոգիչ է այն հանգամանքը, որ նշված անձինք, գտնվելով թմրանյութի ազդեցության տակ, վարում են նաև տաքսի ծառայության ավտոմեքենա։ «Հուսով ենք, որ ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Էրեբունու բաժնի ծառայողները համապատասխան միջոցներ կձեռնարկեն, որպեսզի նմանատիպ դեպքեր այլևս չկրկնվեն և մեր նկատմամբ որևէ ոտնձգություն չլինի»,– հավելել է նա։
    12:48
    05.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ամոթ ձեզ, տիրադավ. Փաշինյանի մասնակցությամբ պատարագին միջադեպ գրանցվեց
    Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սուրբ Հարության պատարագի է մասնակցում Երևանի Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում։ Պատարագը մատուցում է Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանը, որն իր աջակցությունն էր հայտնել Նիկոլ Փաշինյանի հակաեկեղեցական արշավին։
    12:37
    05.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Հայաստանի պատմությունը վկայում է հայ ժողովրդի ուժի մասին, որ փորձություններն անցողիկ են և վերածնունդը հնարավոր է. Վասիլիս Մարագոս
    Սուրբ Զատիկը խորհրդանշում է հարություն, լույս, կյանքի հաղթանակ և գարնանային զարթոնք: 
    12:29
    05.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Վեհափառը աղոթքում հիշատակեց Հայաստանի Հանրապետությունը ու Արցախը
    Հայ Առաքելական Եկեղեցին այսօր նշում է Սուրբ Զատիկը։ Բոլոր եկեղեցիներում մատուցվում է պատարագ։
    12:00
    05.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    18-ամյա Դավիթ Մինասյանը դեռ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում․ փաստաբան․ 24News
    Դավիթին մեղադրանք է առաջադրվել՝ իբրև թե Նիկոլ Փաշինյանի քաղաքական գործունեությունը խոչընդոտելու համար։
    11:35
    05.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Թող մեր երկրի առավոտները միշտ բացվեն խաղաղությամբ․ Արմեն Սարգսյան
    Քրիստոսի Հարության ավետիսը թող հույս ու հավատ, հաշտություն ու համերաշխություն բերի մեզ, զորություն ու ոգու ամրություն տա՝ հաղթահարելու բարդ հոգեվիճակներն ու մարտահրավերները։
    11:17
    05.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    «Mercedes-Benz»-ը բախվել է բետոնե արգելապատնեշին և ընկել ջրատարը․ կան վիրшվորներ
    Ապրիլի 4-ին, ժամը 22:52-ին, Արարատի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մասիս-Էջմիածին ավտոճանապարհի 11-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։ Պարզվել է, որ «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, հարվածել կամրջի բետոնե արգելապատնեշին և հայտնվել ջրատարում։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, ավտոմեքենայից դուրս բերել վարորդին և մոտեցրել շտապօգնության մեքենային․ վերջինս և ևս երկու տուժած հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։
    11:05
    05.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ամենայն Հայոց Հայրապետը պատարագ է մատուցում Մայր տաճարում
    Հայ Առաքելական Եկեղեցին այսօր նշում է Սուրբ Զատիկը։ Բոլոր եկեղեցիներում մատուցվում է պատարագ։ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Զատկական Հայրապետական Սուրբ Պատարագը մատուցում է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն:
    10:52
    05.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Լույս չի լինի. հասցեներ
    Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
    10:40
    05.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Սուրբ Հարության Հայրապետական պատարագ՝ Մայր Աթոռ Ս. Էջմիածնում
    Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Զատկական Հայրապետական Սուրբ Պատարագը մատուցում է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն:
    10:30
    05.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Մահացել է Զորի Բալայանը
    Եղել է 1988 թվականին ծավալված ղարաբաղյան ազգային-ազատագրական շարժման ղեկավարներից ու գաղափարախոսներից մեկը։ 1988-1991 թվականներին Միխայիլ Գորբաչովի, Ա. Յակովլևի և ԽՄԿԿ ԿԿ ու գործադիր իշխանությունների բարձրագույն այլ գործիչների հետ ունեցած հանդիպումների ժամանակ, ԽՍՀՄ պատգամավորների համագումարներում, Բորիս Ելցինին հղած նամակում ներկայացրել է Արցախյան հիմնախնդիրը, ԼՂԻՄ-ում տեղի ունեցող ողբերգությունների հիմքերը, պանթուրքիզմի տարածման վտանգավորությունը, պատճառաբանված և հիմնավորված ելույթներով դատապարտել Ադրբեջանի և Կենտրոնի կողմից կատարվող հակաօրինական, հակահայկական գործողությունները։ 1989-1992 թվականներին եղել է ԽՍՀՄ Գերագույն խորհրդի պատգամավոր։ 1990 թվականի սեպտեմբերի 20-29-ին Մոսկվայում իր հյուրանոցային համարում հայտարարել է հացադուլ՝ բողոքելով «ԼՂ-ում տեղի ունեցող անօրինականությունների և Մ. Գորբաչովի անգործության դեմ» և պահանջել, որ վերականգնվեն ԼՂԻՄ-ի իրավական-վարչական մարմինները, նրա սահմանադրական իրավունքները։
    10:15
    05.04.26
    Ավելին
  • Հասարակական
    «Մի վախեցիր». հայտնի ֆիլմը գիրք է դարձել 20 տարի հետո
    Մեծ ճանաչում ունեցող «Մի վախեցիր» ֆիլմը 20 տարի հետո նույնանուն նովելի հիմք է դարձել: Կինոնովելի սցենարի համահեղինակ Գնել Նալբանդյանի գրքի շնորհանդեսին նորից հավաքվել են ֆիլմի հեղինակներն ու գլխավոր հերոսին մարմնավորած Խորեն Լևոնյանը: Ֆիլմը դիտած մարդկանց խորհուրդ են տալիս գիրքը անպայման կարդալ, այնտեղ չէկրանավորված դրվագներ կան:
    10:00
    05.04.26
    Ավելին
2026-04-04
  • Img default alt hy
    Քաղաքական
    Այսօր Հայաստանը ամբողջապես հանձնված է Ադրբեջանին․ Հակոբ Բադալյան
    Գործնականում, հենց այսօր, հենց այս պահին ակնհայտ է, որ դա այդպես չէ, որ առանց Արցախի Հայաստանը ոչ թե անկախ ու ինքնիշխան է, այլ դատարկ ու անպաշտպան է: Հարցն այն չէ, որ Արցախն էր Հայաստանի պաշտպանը: Արցախը Հայաստանի պետականությունը գործոն դարձնող հարցն էր, նվաճումը, փաստարկը, որի շնորհիվ էլ Հայաստանն առավել պաշտպանված էր, քան այսօր:
    23:56
    04.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Փաշինյանի կառավարման տարիները անվտանգային ռիսկերի և միջազգային մեկուսացման իրական սպառնալիքի շրջան են․ քաղաքագետ
    Սա մտածողության մոդել է, որտեղ պետությունը դիտարկվում է որպես փորձադաշտ, իսկ արտաքին քաղաքականությունը՝ որպես ռիսկային խաղադրույքների շղթա։ Նախ ստեղծվում է լարվածություն կամ դրա ռիսկ, ապա նույն այդ իրավիճակում հնչեցվում են առավել կոշտ հայտարարություններ՝ ներկայացվելով որպես «պատասխան քայլ»։
    23:37
    04.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Դամասկոսում ցուցարարները հարձակվել են ԱՄԷ-ի դեսպանատան վրա. Մերձավոր Արևելքում իրավիճակը սրվում է
    Մեկ այլ հետաքրքիր զարգացում էլ տեղի է ունեցել Սիրիայում, որտեղ այսօր ցուցարարները հարձակում են գործել ԱՄԷ-ի՝ Դամասկոսում դեսպանատան վրա՝ մեղադրելով այս երկրի ղեկավարությանը Իսրայելին աջակցելու համար։
    23:20
    04.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Թել Ավիվում ոստիկանությունը ցրել է հակապատերազմական հանրահավաքը
    Մի խումբ հակապատերազմական ակտիվիստներ Թել Ավիվի կենտրոնում հանրահավաք են անցկացրել՝ բողոքելով Իրանում իրականացվող ռազմական գործողության դեմ։ Իսրայելի ոստիկանությունը ցրել է ամբոխը՝ վկայակոչելով պատերազմական դրության պայմաններում գործող կանոնների խախտումը։ Ինչպես հայտնել է Իսրայելի ոստիկանության մամուլի ծառայությունը, հանրահավաքը տեղի է ունեցել քաղաքի կենտրոնում գտնվող համանուն թատրոնի մոտ՝ «Հա-Բիմա» հրապարակում։ Ոստիկանության աշխատակիցները հավաքվածների գործողություններում տեսել են Թիկունքի ծառայության ցուցումների խախտումներ։ Համաձայն գործող կանոնների՝ հրթիռակոծությունների վտանգի պատճառով երկրում արգելված են 50-ից ավելի մարդկանց մասնակցությամբ հանրային միջոցառումները։ «The Times of Israel» պարբերականի հաղորդմամբ՝ մանիֆեստի մասնակիցները հղում են անում Իսրայելի Գերագույն դատարանի որոշմանը, որը նախկինում թույլատրել էր անցկացնել մինչև 600 հոգանոց բողոքի ակցիաներ։ Ոստիկանության գնահատմամբ՝ Թել Ավիվի հավաքը գերազանցել է այդ սահմանաչափը, ուստի ոստիկանները ցուցարարներից պահանջել են ցրվել։ Ոմանք չեն ենթարկվել պահանջներին, տեղի են ունեցել բախումներ։ Ընդհանուր առմամբ, հասարակական կարգը խախտելու համար բերման է ենթարկվել 10 մարդ, հայտնել են ոստիկանությունից։
    23:05
    04.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ովքեր պետական դավաճանություն են արել Արցախի հարցում՝ ներում չունեն. Նարեկ Կարապետյան
    Հայաստանի առջև ծառացած երկու գլխավոր մարտահրավերներն աղքատությունն ու անվտանգությունն են, որոնց լուծումն ուղղակիորեն կապված է հզոր տնտեսություն ունենալու հետ։ Այս մասին հայտարարել է Կարապետյանը՝ ընդգծելով, որ երկրին անհրաժեշտ է տնտեսագետ ղեկավար։
    22:47
    04.04.26
    Ավելին